14:57 29.07.2019
ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ երեկ Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող: SHANTNEWS.am-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ զինծառայողն այժմ տեղափոխվում է Երևան: Մեզ հաղորդեցին, որ նրա առողջական վիճակը կայուն է՝ միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Զինծառայողը արմնկային շրջանում հրազենային վնասվածք է ստացել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ առիթով ևս […]
14:42 29.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքներ այցելողների թիվը կազմել է ավելի քան 100 հազար. «ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում՝ […]
13:59 29.07.2019
Անցած զորակոչին և այս զորակոչին զորակոչիկների բավական ավելացում ունենք. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Ի միջի այլոց, ուզում եմ, որ հաշվի առնենք, որ օրենքով մենք այս տարի գնացինք մի աննախադեպ իրավակարգավորման: Օրենքով տարեկետում տվեցինք միջին մասնագիտական կրթություն ունեցող զինակոչիկներին, բավական լուրջ քանակի մասին է խոսքը, բայց անգամ այդ պայմաններում […]
13:30 29.07.2019
Ինչպե՞ս եք վերաբերվում դատական համակարգի բարեփոխումներին. SHANTNEWS.am-ի թղթակիցը հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: «Արմեն Դանիելյաններ չպետք է լինեն դատական համակարգում: Ոչ ոք չի ասում, որ բոլոր դատավորները լավն են, բայց ոչ ոք չպետք է ասի, որ բոլոր դատավորները վատն են: Վերցնել մեգաֆոնը, մտնել դատավորների մեջ, փորձել ինչ-որ բան փոխել, ոչ մի բան […]
13:10 29.07.2019
Հուլիսի 28-ին Տյումենի շրջանի R-24 մայրուղու 525-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի ականատեսները պատմել են, որ Renault Logan մեքենան ճանապարհի էր 2 այլ ավտոմեքենաների հետ: Ինչ-որ մի հատվածում մեքենայի վարորդը տեսադաշտից կորցրել է մյուս մեքենաները, որոշել է շրջադարձ կատարել արագընթաց մայրուղու վրա և գտնել ընկերներին: Այդ ընթացքում Renault Logan մեքենայի՝ 1972 թ. ծնված կին վարորդը հարվածել […]
12:47 29.07.2019
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի գնահատմամբ՝ վերջին օրերին լարվածությունը հայաստանյան սահմաններում է: Նրա խոսքով՝ հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել: Քանի որ քրեական գործ է հարուցվել, փոխնախարարը լրագրողների հետ զրույցում չանդրադարձավ մանրամասներին: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված լարվածությունն, այպես պատասխանեց. «Որոշակի առումով մենք հայտարարել ենք, որ հիմա շատ թափով երկու կողմերում էլ […]
12:37 29.07.2019
Ժամկետային զինծառայող Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դիրքի ավագին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N […]
12:21 29.07.2019
Կենտրոնական հավաքակայանում շարունակվում է ամառային զորակոչը: ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է զորակոչի ընթացքում ստացված զանգերին և բողոքներին: Նրա խոսքով՝ ապրիլի 1-ից սկսած՝ զորակոչի կազմակերպմամբ պայմանավորված, ստացել են բազմաթիվ զանգեր «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև բժշկական փորձաքննության կարգի վերաբերյալ են բողոքներ ստացել: Ըստ […]
11:58 29.07.2019
Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին: «Նախագահը կալանավորվել է մեկ ցուցմունքի հիման վրա, որը գործում հերքված է 14 այլ ցուցմունքներով»,-ասաց Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ քննիչը որոշում է կայացրել Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու մասին՝ «առանց պատճառաբանության և հիմնավորման»: «Իրավունքի այս խախտումը ճանաչվել է Երևանի ընդհանուր […]
11:33 29.07.2019
Օրերս ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տարաբնույթ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վեդի քաղաքում ապրող 39-ամյա մի տղամարդ, նրա կինն ու զոքանչը, հանցավոր համաձայնության գալով, մի քանի տասնյակ անձանց վստահությունը չարաշահել են ու խարդախությամբ գումար հափշտակել։ Նախնական տվյալներով՝ նրանք քաղաքացիներին հայտնել են, որ տարբեր կազմակերպությունների միջոցով Արցախի հանրապետության քաղաքացիներին դրամական օգնություն պետք է ուղարկեն։ […]
10:14 29.07.2019
«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբի ինքնաթիռը: SHANTNEWS.am-ի թղթակիցը գտնվում է օդանավակայանում և շուտով կզրուցի զբոսաշրջիկների հետ, ովքեր մանրամասներ կհաղորդեն վերջին օրերի իրենց զգացողություններից: Հիշեցնենք՝ Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում էին մնացել 100-ից ավելի ՀՀ քաղաքացիներ: Նրանց առաջին խումբը Հայաստան էր տեղափոխվել հուլիսի 26-ին:
10:00 29.07.2019
ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները հայտնել են նիվոլումաբա դեղամիջոցի հաջող փորձարկման մասին, գրում է MedicalXpress-ը: Այն օգտագործվելու է քաղցկեղի տարբեր տեսակներ բուժելու համար: Հետազոտությանը մասնակցել է 270 մարդ: Նշվում է, որ նիվոլումաբայի օգտագործումն ավելի արդյունավետ է, քան 2008 թ-ին առկա մյուս տեսակները՝ քիմիոթերապիա, կենսաբանական թերապիա և այլ բուժման մեթոդներ: Նիվոլումաբան արգելակում է PD-1 մոլեկուլի […]
09:56 29.07.2019
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել և ռետինե փամփուշտներ արձակել ցուցարարների ուղղությամբ:
09:36 29.07.2019
Հնդկաստանի Լիկհիմպուր-Կխերի շրջանում, որը գտնվում է Ուտտար Պարադեշ նահանգում, ծնվել է ջրահարսի համախտանիշով երեխա, որն ապրել է մոտ մեկ ժամ և մահացել, գրում է The Times of India-ն: Ծննդաբերությունը նորմալ է անցել, սակայն երեխայի ծնվելուց հետո բժիշկները շոկի են ենթարկվել: Փոքրիկը ծնվել է սերտաճած ոտքերով և շատ թույլ է եղել: Բժիշկներն անգամ դժվարացել են որոշել […]
09:13 29.07.2019
Առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտ բեռնատար գնացք է հրդեհվել: Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմում եղել է 50 տոննա տարողությամբ 17 գլանատակառ՝ բեռնված բենզինով: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 9 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են 7 գլանատակառներ և դրանցից արտահոսող վառելիքը: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը: Հրդեհը մեկուսացվել է […]
08:59 29.07.2019
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում սատկել է բորդեր-կոլլի ցեղատեսակի Չեյզեր անունով շունը։ Կենդանին գիտեր ավելի քան 1000 բառ և համարվում էր աշխարհի ամենախելացի շունը։ Այս մասին հաղորդում է Independent-ը։ Շան տերը՝ նախկին հոգեբույժ Ջոն Պիլլին, կենդանուն վարժեցնելու հատուկ մեթոդիկա է մշակել։ Չեյզերին նա գնել է 2004-ին և օրական 4-5 ժամ վարժեցրել է։ Ջոնը շանը տարատեսակ առարկաներ […]
22:18 28.07.2019
Այսօր ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող՝ 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ցավակցում ենք Արմանի հարազատներին»,- գրել է նա։
21:50 28.07.2019
Նախկին մոդել Էլիզաբեթ Հոադը հիասթափված է հակառակ սեռից: Իր կյանքի ընթացքում նա հանդիպել է 200-ից ավելի տղամարդկանց հետ բայց այդպես էլ ոչ մեկին չի ընտրել կյանքի ընկեր: Այս հիասթափությունից հետո մոդելը որոշել է ամուսնանալ իր շան հետ: Նա մոդել է, իսկ շունը` ոսկեգույն ռետրիվեր: Ոչ մի բան չի կարող խանգարել նրանց երջանկությանը: Էլիզաբեթը որոշել է […]
21:17 28.07.2019
Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ Սահմանադրության հետ տարընկալում ունի: Այս կարծիքին է փաստաբան Մարինե Ֆարմանյանը: «Շանթ» ՀԸ-ի «Հորիզոնի» տաղավարում նա նշել է, որ այդ կոնվենցիան արդեն իսկ հասարակության շրջանում բացասական է ընկալվել, և նույնիսկ իշխանական մի շարք պատգամավորներ մասնակցում են կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին: Այս կարծիքին ի պատասխան՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ իր համար բացարձակ միևնույն […]
20:52 28.07.2019
Ամերիկյան Ռոքլենդ շրջանում հայրը մեկամյա երկվորյակներին 8 ժամ շոգ եղանակին մոռացել է՝ թողնելով մեքենայում: Երկվորյակները մահացել են: Այս մասին գրում է New York Post-ը: Երեխաների հորը՝ 39-ամյա Խուան Ռոդրիգեսին, մեղադրանք է առաջադրվել սեփական երեխաների մահվան համար: Ռոդրիգեսը ոստիկանությանը հայտնել է, որ երբ նա կայանել է մեքենան հիվանդանոցի մոտ, որտեղ աշխատում է, տեղյակ չի եղել, որ […]
20:25 28.07.2019
ArmLur.am-ի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում էր կայացրել և ում աշխատասենյակը խուզարկել էին: Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ, որը հաստատել է տեղեկությունը: Գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմում է ուղարկել […]
19:22 28.07.2019
Հուլիսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Ղ.-ն, իր վարած Nissan մակնիշի 05 GO 010 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 34 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արևիկ Խ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին, որը հղի է եղել, […]
18:05 28.07.2019
Ուժեղացված ծառայություն է իրականացվում Սևան տանող ճանապարհներին և լճի ափամերձ հատվածներում: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ուղղաթիռով հետևում է ծառայությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը՝ կից հրապարակելով տեսանյութ:
17:50 28.07.2019
Հուլիսի 28-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը, տեղի է ունեցել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Տարիներ շարունակ չգործած եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ վերաօծված Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: Վերաօծման սրբազան արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ […]
17:30 28.07.2019
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում հիշեցրել է այսօրվա տոնի խորհուրդը` նշելով, որ կար ժամանակ՝ Վարդավառը տոնվում էր Անատոլիայի (նկատի ունի՝ Արևմտյան Հայաստանի տարածքը-խմբ․) բոլոր քաղաքներում, ու այսօր այն նշվում է միայն Հայաստանում։ Փայլանը, մասնավորապես, գրել է․ «Այսօր մենք՝ հայերս, նշում ենք Վարդավառի տոնը։ Մենք օրհնությունների անձրևով նշում ենք կյանքի վերսկսումը՝ Նոյի […]