TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

̰
Ծանր մեղադրանք Էրտողանի համար գործող թուրք լոպիիստին դէմ. Պիճան Քիան կրնայ բանտարկուիլ

16:28 28.07.2019

Ամերիկայի դատական  մարմինները ծանր մեղադրանք հրապարակած են ԱՄՆ հաստատուած թուրք գործարար Պիճան Քիանին դէմ։ Այս մասին տեղեկութիւնը կը հաղորդէ «Ալ Արապիա» կայանը՝  նշելով նաեւ, որ հրապարակուած մեղադրանքը հնչած է ԱՄՆ նախագահական վերջին ընտրութիւններու Ռուսաստանի ուղղակի միջամտութեան վերաբերեալ բացուած գործի շրջանակներուն մէջ, որոնց գլխաւոր համակարգողն է ամերիկացի փաստաբան Ռոպըրթ Միւլըր։ Կը նշուի նաեւ, որ այդ  գործի […]

̰
Հրշեջ-փրկարարները զովացնում են քաղաքացիներին

16:19 28.07.2019

Այսօր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է կամ Վարդավառը, որին սիրով մասնակցում էր ԱԻ նախարարությունը: Այս տարվա աննախադեպ հրդեհներին դիմակայած հրշեջ-փրկարարները զովացնում էին մեծերին և փոքրերին՝ ամբողջացնելով տոնի միասնականությունը: Ավանդույթի և սովորույթի համաձայն` ԱԻՆ-ն ամենուր էր՝ պետական, համայնքային, բակային մեծաթիվ միջոցառումներում՝ միշտ իր քաղաքացիների կողքին:

̰
̰
Վանաձորի քաղաքապետը ջրել է քաղաքացիներին

15:54 28.07.2019

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից մեկնաբանություն գրել. «Վանաձորում նշվեց Վարադավառը Վանաձորի Հայքի հրապարակում վաղ առավոտից տոնական իրարանցում էր։ Վարդավառի տոնին նվիրված տոնական միջոցառումը մեկնարկեց բարձր տրամադրությամբ: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ նույնպես Հայքի հրապարակում էր և վանաձորցիների հետ […]

̰
Կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

15:36 28.07.2019

Թբիլիսիի դատարանի որոշմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլին կալանավորվել է։ Այս մասին հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»: Նա մեղադրվում է Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու մեջ։ Դատարանի որոշումը հայտարարելուց հետո դատական նիստը շարունակվել է փակ ռեժիմով։ Նախօրեին Օքրուաշվիլիին մեղադրել էին պետական […]

̰
12-րդ դասարանի աշակերտը փորձել է ինքնասպան լինել. նրան ծառից կախված հայտնաբերել է կրտսեր եղբայրը

15:19 28.07.2019

Հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում։ Ժամը 14։30-ի սահմաններում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ 17-ամյա Սուրեն Շ․-ն իրենց գյուղի դաշտում պարանի միջոցով ծառից կախվել է և ցանկացել ինքնասպանություն գործել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տղային այդ վիճակում նկատել է նրա փոքր եղբայրը, որն աղմուկ է բարձրացրել, և այդ պահին այդտեղով անցնող համագյուղացի՝ 29-ամյա Էդգար Բ․-ն […]

̰ ̰
Որտեղ է Վարդավառը նշում Նիկոլ Փաշինյանը

14:35 28.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2370956136558101/?type=3&theater

̰
«Ոսկեջրով ջրոցի են խաղում». Արարատ Միրզոյանն ու կինը Վարդավառ են նշում

14:22 28.07.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինն իր ֆեյսբուքյան էջում վարդավառյան լուսանկրարներ է հրապարակել և կից հումորային մեկնաբանություն է գրել. «Շքեղ աստղաբաշխական թվերով վերանորոգված բակում ոսկեջրով ջրոցի են խաղում: Շնորհավոր Վարդավառ»,- գրել է Գոհար Աբաջյանը: https://www.facebook.com/gohar.abajyan/posts/10157652187069114  

̰
Թուրքիա. Սուրիացի փախստականներու կեցութիւնը վտանգուած է

14:05 28.07.2019

Ի պաշտպանութիւն Թուրքիա հաստատուած սուրիացի փախստականներուն` երէկ Իսթանպուլի մէջ բողոքի ցոյցեր տեղի ունեցած են։ Այս մասին տեղեկութիւնը կը հաղորդէ «Սփութնիք»ի արաբական ծառայութիւնը։ Աղբիւրը նաեւ կը նշէ,  որ Թուրքիոյ մէջ գործող շարք մը հասարակական կազմակերպութիւններ, ի պաշտպանութիւն սուրիացի   փախստականներուն, բողոքի հաւաքներ կազմակերպած են։ Յիշեցնենք, որ     վերջին շրջանին   Թուրքիոյ պաշտօնական մարմիններ    յայտարարութիւն տարածած են, որ  բոլոր   այն […]

̰ ̰
Բաթումի Հայ Կաթողիկե Սբ․ Փրկիչ եկեղեցին հանձնել են վրաց Ուղղափառ եկեղեցուն

13:25 28.07.2019

Բաթումի իշխանություննները քաղաքում գտնվող Հայ Կաթողիկե Սուրբ Փրկիչ եկեղեցին հանձնել են Վրաց Ուղղափառ եկեղեցուն։ Այս մասին տեղեկությունը փոխանցում է Ախալցխա.net  կայքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսաքանդ  վիճակում գտնվող եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են սկսվել՝ Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ և «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Եկեղեցու վերանորոգման համար տրամադրվելու է 700.000 լարի։ Վերանորոգման նախագիծը Աջարիայի մշակութային ժառանգության  պահպանման […]

̰
Մերկ բլոգերուհու կոկորդը կտրել են և մարմինը թաքցրել ճամպրուկի մեջ

13:04 28.07.2019

Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերել են սպանված աղջկա դի, որին մերկ վիճակում թաքցրել են ճամպրուկի մեջ։ Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը ավելի քան 80 000 հետևորդ ունեցող բլոգերուհի է։ Աղջիկը սովորելիս է եղել է բժշկական բուհերից մեկում և բնակվել է վարձու բնակարանում։ Նրան հայտնաբերել է տանտերը, որին ահազանգել են սպանվածի ծնողները։ РЕН […]

̰
Միջազգային օլիմպիադայում 2 բրոնզե մեդալ` ինֆորմատիկա առարկայից

12:46 28.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միջազգային օլիմպիադայում ինֆորմատիկա առարկայից երկու բրոնզե մեդալ ունենք։ «Երկու բրոնզե մեդալ` ինֆորմատիկա առարկայից Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ընթացքում Քվանտ վարժարանի սաներ Ալեքսանդր Աբելյանը և Սամվել Անդրեասյանը արժանացել են բրոնզե մեդալի: Անցյալ տարի մենք մրցանակային տեղ չէինք ունեցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից»,- գրել […]

̰
Ողբերգական վթար Արմավիրի մարզում․ բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկ-ակադեմիկոսը տեղում մահացել է

12:25 28.07.2019

Հուլիսի 28-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Նվեր Կիրակոսյանն իր վարած Nissan Pathfinder մակնիշի 77 DD 377 համարանիշի ավտոմեքենայով Արգինա-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ հատվածում՝ Քարակերտ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել […]

̰
Ավինյանն ու Թորոսյանը ջրոցի են խաղացել

11:17 28.07.2019

Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը հաղթահարել են 16 կմ ճանապարհը՝ Հանրապետության հրապարակից հասնելով Մասիս քաղաք։ Մասիսում նրանք նշել են Վարդավառը։ Հեծանվաերթից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Մասիս մտնող ճանապարհը կնորոգվի։

̰
Նյու Յորքի մանկական խաղահրապարակներից մեկում արյունոտ հրաձգություն է տեղի ունեցել․ կա 1 զոհ և 11 տուժած

10:42 28.07.2019

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի մանկական խաղահրապարակներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Newsday-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Միջադեպի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։ Կատարվածի հանգամանքները ճշտվում են։ Ոստիկանները գտել են հանցագործության գործիք հանդիսացող զենքը, որոնողական աշխատանքներ են տարվում՝ հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։

̰
Վերելակի պոկվելու հետևանքով տուժած քաղաքացին հիվանդանոցում մահացել է

10:18 28.07.2019

Հուլիսի 27-ին` ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ազատամարտիկների փողոցի թիվ […]

̰
Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը մասնակցում են հեծանվաերթին

09:57 28.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հեծանվաերթի մեկնարկից առաջ և կից գրել․ «Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով, վե՛րջ տվեք վնասակար սովորություններին»: Հեծանվաերթին մասնակցում են մոտ 100 հեծանվորդներ, որոնց թվում է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը։ Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Վերջնակետը Մասիս քաղաքն […]

̰ ̰
Ասում են՝ միմյանց վրա ջուր ցողելով, մարդիկ իբր ազատվում են և՛ ահից, և՛ հիվանդություններից. այսօր Հայաստանում Վարդավառ է

09:25 28.07.2019

Վահագն աստծուն եվ Աստղիկ աստվածուհուն  նվիրված տոն, որ հետո պիտի դառնար Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն: Վարդավառ: Տարիները տոնը ոչ թե մոռացության են մատնել, այլ միայն ձևափոխել՝ նոր իմաստ ու նոր խորհուրդ տվել: Հեթանոսական արմատները Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Այն իր մեջ պարունակում էր ջրի ու բնության պաշտամունք և […]

̰
Սյունիքի մարզում Mercedes-ներ են բախվել․ տուժած եղբայրներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

23:59 27.07.2019

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 206 կմ հատվածում, բախվել են 22-ամյա Արման Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 34 DM 259 համարանիշի և 54-ամյա Սամվել Իսախանյանի վարած Mercedes G-500 մակնիշի 77 VN 777 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes G-500-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ս. Ի․-ն, […]

̰
Կարօ Փայլան այցելութիւն տուած է Պոլսոյ Պատրիարքարան

23:29 27.07.2019

Տիգրանակերտի երեսփոխան Կարօ Փայլան, այցելութիւն տուած է Պոլսոյ Պատրիարքարան։ Այս մասին տեղեկութիւնը տուած է  Պատրիարքարանի դիմատետրի էջը։ Աղբիւրը կը նշէ, որ Փայլանին  ընկերակցած է վերջինիս խորհրդական Սեւան Տէյիրմէնճեան։ Այցելուները ընդունուած են Պատրիարքական Տեղապահ Բարձր. Տ. Սահակ Եպս.ի կողմէ։ Հանդիպման ներկայ էր Պատրիարքարանի Դիւանապետ Գերպ. Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեան։ Տեղապահ Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց յարգելի Երեսփոխանին […]

̰
Կհարձակվի՞ Թուրքիան Սիրիայի վրա

23:15 27.07.2019

Վերջին օրերին միջազզգային լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում է Թուրքիայի զորքերի կուտակումը՝ հատկապես Թուրքիա-Սիրիա սահմանային գոտում: Ռազմական վերլուծաբանները նշում են, որ շատ հավանական է, որ Թուրքիան նոր զինվորական գործողություններ սկսի Սիրիայի դեմ: Սահմանին աշխատող քուրդ լրագրող Ահմադ Աճուրը, SHANTNEWS-ին ներկայացնելով Սիրիա-Թուրքիա սահմանին տիրող իրավիճակը, ասում է, որ թուրքական տրակտորները փլուզել են պատնեշները, փորում են ընդհատակյա փոսեր, […]

̰
Մոսկվայում ձերբակալվածների թիվը գերազանցել է 1000-ը

23:04 27.07.2019

Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են հատուկ ջոկատայինների գործողությունները։ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության տվյալներով` ձերբակալվածների թիվը գերազանցել է 1000-ը։ Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ և քաղաքի այլ հատվածներում բողոքի զանգվածային ակցիաներ են։ Ցուցարարները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չխոչընդոտել անկախ թեկնածուների գրանցումը: 

̰
«Սատանի կամրջից» ձորն ընկած 16-ամյա քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխել են Երևան

22:33 27.07.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Հուլիսի 27-ին` ժամը 12:40-ին. Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ)։ Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։ Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ […]

̰
Մոսկվայի կենտրոնում մեկ օրում ավելի քան 700 ցուցարար է ձերբակալվել

22:02 27.07.2019

Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 779-ի։ «Տրուբնայա» հրապարակը ոստիկանները շրջափակել են, ակցիայի մասնակիցներին հեռացնում են։ Այն բանից հետո, երբ ակցիայի մասնակից ուսանողը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոյին, իրավապահները նրա ձեռքերը ոլորեցին և բերման ենթարկեցին։ Ցուցարարները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չխոչընդոտել անկախ թեկնածուների գրանցումը:

̰
Վանաձորում Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել սրտի ստենտավորման պրոցեսին

20:55 27.07.2019

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացել ընթացիկ աշխատանքներին։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ […]

̰
Դիլիջանի թունել տանող ճանապարհը բաց է

20:42 27.07.2019

Հուլիսի 27-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքում՝ Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Դիլիջանի թունել տանող ճանապարհն այժմ բաց է։

̰
BACK_TO_TOP