20:55 27.07.2019
Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացել ընթացիկ աշխատանքներին։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ […]
20:42 27.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքում՝ Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Դիլիջանի թունել տանող ճանապարհն այժմ բաց է։
20:37 27.07.2019
79 տարեկանում կյանքից հեռացել է գեղանկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության, միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Հրայր Հաբեթի Գրիգորյանը։ Հրայր Հաբեթի Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, «Լյուար» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ին, նույն վայրից: Այս մասին տեղեկացնում են Նկարիչների միությունից։
20:25 27.07.2019
Շարունակվում է ամառային զորակոչը: Նորակոչիկների շարքերում են նաև «Ես եմ» ծրագրով ծառայության մեկնողները: Թե ինչու են ընտրել այդ ծրագիրը, ինչ փոփոխություններ են եղել զինվորական կյանքում և ինչ տրամադրվածություն ունեն ծնողները, փորձել է պարզել SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:13 27.07.2019
Հուլիսի 27-ին` ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքում՝ Ծովագյուղից Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Դիլիջանի թունել տանող ճանապարհը ներկայումս փակ է։
20:00 27.07.2019
Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 638-ի։ Բողոքի ցույցի մասնակիցների թիվը շուրջ 3500-ի է հասնում: Միաժամանակ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա, որի լրագրողն ուղիղ եթերով Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան։ Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել […]
19:46 27.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ պատահարը գրանցվել է Ազատամարտիկների 81 հասցեում գտնվող կիսակառույց շենքում: Նախնական տեղեկություններով՝ 2 շինարար է տուժել: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ
19:39 27.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր Վանաձորում կատարվել է սրտի առաջին ստենտավորումը։ «Վանաձորի ԲԿ-ում քիչ առաջ կատարվեց սրտի առաջին ստենտավորումը։ Այսուհետ ինվազիվ սրտաբանական ծառայությունները հասանելի կլինեն Հայաստանի հյուսիսի բնակիչների համար և կարիք չի լինի դրա համար գալ Երևան։ Ծառայությունները կմատուցվեն նաև պետպատվերի շրջանակներում անհետաձգելի Stent for Life ծրագրով, ինչպես […]
19:27 27.07.2019
Հուլիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
18:00 27.07.2019
Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարում Կառնուտի վաղ բրոնզեդարյան հնարավայրում: Սա վաղ բրոնզե դարին թվագրվող ամենամեծ հուշարձաններից է հանրապետությունում, որը բացահայտում է ժամանակաշրջանին բնորոշ ծեսերն ու սովորույթները: Կառնուտի հնավայրը հայտնաբերվել ու այստեղ առաջին անգամ պեղումներ կատարվել են դեռ 1981-ին: Պեղումները վերսկսվել են 3 տարի առաջ՝ 2016-ին, երբ շինաշխատանքների արդյունքում […]
16:43 27.07.2019
Իրավապահ մարմինները Մոսկվայում բերման են ենթարկել 317 ցուցարարի: Այս մասին հայտնել է meduza.io-ին: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 140 ձերբակալվածի մասին: Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց անցկացվում են տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ցույցեր: Պատճառն այն է, որ հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում: Ընդդիմադիր թեկնածուներից Դմիտրի Գուդկովը, Լյուբով […]
16:39 27.07.2019
Այսօր Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի արդյունքում հրազենային վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխում են Երևան: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից. «Զինծառայողի վիճակը կայուն է` միջին ծանրության, նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային, վերին շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ամրակի և կողերի կոտրվածք: Այս պահին նրան տեղափոխում են Երևան»,-ասաց հիվանդանոցի վիրաբույժներից մեկը: […]
16:11 27.07.2019
Հուլիսի 27-ին՝ ժամը 14:24-ին, «911» ծառայությանը քաղաքացուց տեղեկություն է հաղորդվել, որ Ռուսաստանի Դաշնության Ամուրի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վերջինիս բարեկամն անհետ կորել է: Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ և պարզվել է, որ ս.թ. հուլիսի 22-ին Ամուրի մարզի Զեյսկի շրջանի Իլիկան գետը վարարել է, և 4 քաղաքացի (1 ՌԴ և 3 ՀՀ քաղաքացիներ) […]
15:35 27.07.2019
Ռուսաստանում ոստիկանությունը բերման է ենթարկել 140 ցուցարարի, որոնք փորձում էին տեղի իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա անցկացնել Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի դիմաց: Պատճառն այն է, որ հանձնաժողովը չէր գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում: Այս մասին հայտնել է tvrain.ru-ն: Ընդդիմադիր թեկնածուներից Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը և Յուլյա Գալյամինան ևս բերման են ենթարկվել: Հիշեցնենք, որ […]
14:59 27.07.2019
Ուզբեկստանում համայնքային պաշտոնյան փորձել է տրակտորով քանդել գործարարներից մեկին պատկանող խանութը՝ որպես ապօրինի շինություն։ Երբ տրակտորավարը հրաժարվել է կատարել այդ պահանջը, մեքենայի ղեկին նստել է ինքը՝ պաշտոնյան՝ Յակաբագի շրջանի ղեկավարի տեղակալը։ Սակայն քանդել խանութը նրան չի հաջողվել։ Գործարարը, որին պատկանում էր խանութը, բենզին է լցրել տրակտորի խցիկում գտնվող պաշտոնյայի վրա ու կրակի մատնել նրան։ Տարածքում […]
14:26 27.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ դեսպանատունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու Երևան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով, վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով. «Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուրօպերատորի ուղևորներին։ Բոլոր […]
14:03 27.07.2019
Զինված ուժերի կենտրոնական հավաքակայանում այսօր զորակոչն այլ հմայք ունի․ ծառայության են մեկնում «Ես եմ» ծրագրով զորակոչվողները։ Նրանք կամավորության սկզբունքով ընտրել են առաջնագծում ծառայությունը երեք տարով, ինչի համար ստանալու են արտոնություններ․ ամսական մեկ շաբաթ կգան արձակուրդ, արձակուրդ գալիս կստանան «գրպանի փող», ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ պարգևավճար՝ կոնկրետ ուղղություններով ծախսելու համար, բնակարան գնելու (հիպոտեկի կանխավճարի), […]
13:56 27.07.2019
Բանակում ինքնասպանություններ և նման դեպքեր լինում են այնպես, ինչպես լինում են քաղաքացիական կյանքում։ Բայց զինվորականներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակում նման դեպքերը կանխեն։ Այս մասին այսօր զինվորական հավաքակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Նրա խոսքով՝ այդպիսի դեպքերը չնչին թիվ են կազմում և կապված են նաև սոցիալական և այլ խնդիրների հետ […]
13:47 27.07.2019
Նախկինում «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության մեկնողները սպայական ծառայություն պետք է անցնեին 3 տարի։ Այժմ այդ ժամկետը կրճատվել է, և բուհեր ավարտած ու այս ծրագրին դիմած նորակոչիկները ծառայելու են 2 տարի 3 ամիս։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Խոսքը ծառայության այն տեսակի մասին է, երբ բարձրագույն կրթություն […]
13:45 27.07.2019
Այս զորակոչին բանակ մեկնողներն արդեն կստանան բանակի նոր ճտկակոշիկներ։ Այս մասին Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։ Նա խոսեց նաև հագուստի մաշվելու հետ կապված խնդիրների մասին։ «Քաղաքացիական կյանքում էլ ունենք։ Մարդ կա համազգեստը, հագուստը պահում է, մարդ կա՝ շատ շուտ փչացնում է: Նմանատիպ դեպքերում (զինծառայողները) կարող են դիմել իրենց […]
12:51 27.07.2019
Ս.թ. հուլիսի 27-ին` ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: «Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ […]
12:31 27.07.2019
Այսօր ԶՈւ զորակոչի հերթական օրն է, երբ զինծառայության են մեկնելու այս զորակոչի ընթացքում բանակ գնացող վերջին նորակոչիկների մի մասը։ Նրանց այսօր իրենց զինվորական պարտականությունների, զինծառայության նրբությունների մասին կպատմի զինվորական կոմիսարի պաշտոնակատարը։ Իսկ նորակոչիկների ծնողները, ինչպես միշտ, սպասում են հավաքակայանի մոտակա տարածքում, մինչ նրանց որդիները կանցնեն բժշկական ստուգումները և վիճակահանությամբ կընտրեն ծառայության վայրերը։
10:56 27.07.2019
Ստամբուլում պատրաստվում են Պոլսո 85-րդ պատրիարքի ընտրությանը: SHANTNEWS-ն ընտրության մասին զրուցեց պատրիարքի թեկնածուներից մեկի՝ Արամ արք. Աթեշյանի հետ, ով բարձր գնահատեց ընտրությունը կազմակերպող նախաձեռնարկ մարմնի աշխատանքը՝ նշելով, որ այն միայն տեխնիկական հարցերով է զբաղվում՝ ընտրական հանձնաժողովի դեր է կատարում: SHANTNEWS-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր և պոլսահայ հայտնի դեմքերի միջև տարակարծությունների մասին խոսակցություններին, ըստ […]
09:36 27.07.2019
«Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց Ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները։ Նաև որոշեցինք, որ մասնագետների համատեղ այցելություններ կանենք Վայոց ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության […]
09:12 27.07.2019
«Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Թոմ Քաթինային կփոխարինի ԵՊԲՀ շրջանավարտ, Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի երիտասարդ բժիշկ Արմեն Մկրտչյանը: Այս մասին տեղեկանում ենք «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի ֆեյսբուքյան էջից։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանը նամակ է գրել Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանին, որում մասնավորապես ասված է. […]
08:38 27.07.2019
ԱՄՆ-ի բնակչուհի Էն Լորիմորը աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ 89 տարեկանում հաղթահարելով Կիլիմանջարոյի ամենաբարձր լեռնագագաթներից մեկը։ Այս մասին հաղորդում է ABC 15-ը։ Մի քանի տարի առաջ Լորիմորը ռեկորդ էր սահմանել՝ դառնալով առաջին տարեց կինը, որ հաղթահարել է Կիլիմանջարոն։ Բայց այն բանից հետո, երբ իմացել է, որ մեկ այլ կին ամիսներ անց գերազանցել է իր ռեկորդը, […]
08:15 27.07.2019
Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված C-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Ես կարծում եմ, եթե C-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը ճիշտ չի ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան […]
00:17 27.07.2019
Ռուբինյանց փողոցում միացվեց հերթական կարգավորվող լուսացույցը: Նախկինում մահացու ելքով մի շարք վթարների պատճառ դարձած այս անցումն այսուհետև կկարգավորվի հետիոտների կողմից: Ամիսներ առաջ այստեղ կառուցված արգելաթումբը կհանվի մի քանի օրից։ Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով առաջիկա մի քանի օրերին տեղում հսկողություն կիրականացնի Ճանապարհային ոստիկանության կարգախումբը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։