TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+13.09 oC

Գլխավոր

6-ամյա տղան դարձել է Քադիրովի թիկնապահը

22:34 25.07.2019

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը 6-ամյա Մուհամեդ-Էմի Գազիևին իր թիկնապահն է նշանակել: Газета-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Հաղորդվում է, որ այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 6-ամյա տղայի ծնողները համացանցում տեսանյութ են հրապարակել, որտեղ տղան հայտնում է Քադիրովին պաշտպանելու իր երազանքի մասին: Քադիրովը տղային իր աշխատավայր է […]

̰
Չկալով գյուղում անասնակերով բեռնված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

22:15 25.07.2019

Հուլիսի 25-ին` ժամը 16:39-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի վերջնամասում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Չկալով գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը (անասնակերով բեռնված). […]

̰ ̰
Մրցամարտի ժամանակ ստացած վնասվածքներից ևս մեկ բռնցքամարտիկ է մահացել

21:43 25.07.2019

Արգենտինացի բռնցքամարտիկ Ուգո Սանթիլյանը ուրուգվայցի Էդուարդո Աբրեուի հետ մրցամարտի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով մահացել է: Այս մասին հայտնում է Clarin-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 20-ին տեղի ունեցած մենամարտի 10 ռաունդից և ոչ-ոքի արդյունք գրանցելուց հետո 23-ամյա մարզիկի ինքնազգացողությունը վատացել է: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: Բուժհաստատությունում պարզվել է, որ նրա ուղեղում արյուն է կուտակվել: Մարզիկին վիրահատել են: […]

̰
Անհայտ անձինք հարձակվել են Պորոշենկոյի վրա

20:57 25.07.2019

Անհայտ անձինք հարձակվել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Պորոշենկոն հարցաքննությունից հետո Հետաքննության պետական բյուրոյի շենքից դուրս գալիս է եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքի մոտ սպասող մի քանի անձինք նրան դիմավորել են «հեռացի՛ր» («вон!»-խմբ.) արտահայտությամբ: Այն պահին, երբ Պորոշենկոն […]

̰
Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում հայտնաբվել են ականանետի արկ, 223 ինքնաշեն պայթուցիչ և 4 տարրա

20:48 25.07.2019

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին՝ ժամը 21:43-ին, տեղեկություն էր ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 25-ին՝ ժամը 09:32-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել […]

̰
̰
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է մեկ տեղով

20:33 25.07.2019

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատ իջել է մեկ տեղով և զբաղեցնում է 98-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Բրազիլիան է, երրորդում՝ Ֆրանսիան: 1. Բելգիա – 1746 2. Բրազիլիա – 1726 3. Ֆրանսիա – 1718 4. Անգլիա – 1652 5. Ուրուգվայ – 1637 […]

̰
Հուրգադայում գտնվող բոլոր քաղաքացիների վերադարձը առաջիկայում կկազմակերպվի. տուրիստական կազմակերպության տնօրեն

20:24 25.07.2019

Հուրգադայում գտնվող 100 ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան վերադարձնելու աշխատանքներում ներգրավված է նաև ԱԱԾ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Էյ Ընդ Ար» տուրիստական ընկերության տնօրեն Անի Ալեքսանյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հայտարարելով, որ այլ տեղեկություններ իրավասու չէ հայտնել: Ավելի ուշ, տուրիստական կազմակերպության տնօրեն Անի Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ եղել է Ազգային անվտանգության ծառայությունում ու քննարկել […]

̰
Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում. կա տուժած

20:10 25.07.2019

Հուլիսի 25-ին` ժամը 16:18-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Գյումրու մարզադպրոցում յուրացվել է 2․5 միլիոն դրամ․ ոստիկանության նոր բացահայտումը

20:03 25.07.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների հետ` ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Գյումրու մանկապատանեկան համալի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր […]

̰
«Ալաշկերտ»-«Ստյաուա». մեկնարկային կազմերը

19:52 25.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» ՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում մրցելու է ռումինական «Ստյաուայի» հետ: Հանդիպումից առաջ թիմերը հրապարակել են մեկնարկային կազմերը: «Ալաշկերտ» – 55. Չանչարևիչ 3. Ոսկանյան 6. Իշխանյան 8. Դաղբաշյան 11. Հայրապետյան 15. Նենադովիչ 17. Սեկուլիչ 18. Անդրադե 19. Տանկով 21. Գրիգորյան 22. Մկոյան «Ստյաուա» – 99. Վլադ 6. Նեդեցլու 7. […]

̰
Ադրբեջանը չեղարկում է կարճատև այցերի վիզաները Թուրքիայի համար

19:49 25.07.2019

Ադրբեջանի իշխանությունները որոշել են առաջ գնալ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը հեշտացնելու գործում։ Բաքուն ընդհանրապես չեղարկել է մինչև 30 օրով Ադրբեջան այցերի համար Թուրքիայի քաղաքացիներին տրվող վիզայի անհրաժեշտությունը։ Բաքվի իշխանությունների կողմից այսպիսի որոշման մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա իր թվիթերյան էջում հրապարակել է ադրբեջանական գործընկերներից ստացած պաշտոնական նամակը։ Իսկ բուն կարգավորումը ուժի […]

̰
Մյասնիկյան պողոտայում կարգավորվող լուսացույց է դրվել

19:40 25.07.2019

Մյասնիկյան պողոտայում կարգավորվող լուսացույց է տեղադրվել: Այն ժամանակավոր է և կգործի մինչև վերգետնյա անցումի կառուցումը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Վարորդներին խնդրում ենք լինել ուշադիր։ Լուսացույցը կարգավորելու է երթևեկությունը միայն հետիոտնի պահանջի՝ կոճակը սեղմելու դեպքում։ Մնացած ժամանակ ավտոմեքենաների համար լինելու է կանաչ լույս։ Լրացուցիչ տեղեկացնենք, որ լուսացույցն այս վայրի համար ժամանակավոր լուծում է, այստեղ […]

̰
«Փյունիկը» հաղթեց չեխական «Յաբլոնեցին»

19:35 25.07.2019

Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ»-«Յաբլոնեց» հանդիպումը: Խաղի հենց մեկնարկում՝ 6-րդ րոպեին, Արթուր Միրանյանը գրավեց չեխական ակումբի դարպասը: 30-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանի փոխանցումից հետո Արթուր Միրանյանը երկրորդ գոլը խփեց: «Փյունիկն» ընդմիջման գնաց 2-0 առավելությամբ: Երկրորդ խաղակեսը չեխերն ավելի ակտիվ սկսեցին: Մարտին Դոլեզալը 53-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ […]

̰
Փոքր Վեդիում ջրի խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել․ «Վեոլիա Ջուր»

19:06 25.07.2019

«Կիսելով Փոքր Վեդիում ջրի խնդրի հետ կապված բազմաթիվ սպառողների անհանգստությունը՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` խնդրի արմատական կարգավորման ուղղությամբ: Փոքր Վեդիում ջրի խնդիրը տասնամյակների պատմություն ունի, որի վկայությունը բնակիչների մեծածավալ ջրհորներն են: Իրավիճակն առավել սրվում է ամռանն այն պատճառով, որ սպառողները խմելու ջուրն օգտագործում են նաև ոռոգման նպատակով: Ցավոք, օրերս […]

̰
Ոստիկանությունը հերքում է Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղակայելու մասին լուրը

18:00 25.07.2019

ՀՀ ոստիկանությունը հերքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ տեղակայելու մասին լուրը: Այս մասին Shantnews.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ է տեղակայվել: «Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և հորդորում ենք չճշտված լուրերով […]

̰
Հաղորդում պետք է ներկայացվի, որ մենք դրա հիման վրա նյութեր պատրաստենք. 6-րդ վարչության ներկայացուցիչը` հայ զբոսաշրջիկների քայլերի մասին

17:54 25.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է մնացել ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Ոստիկանության 6-րդ վարչության բաժնի պետի տեղակալ Ռուբեն Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները կամ կարող են սպասել, կամ դիմել և բողոքել 6-րդ վարչություն. «Հաղորդում պետք է ներկայացվի, որ մենք դրա հիման վրա […]

̰
Վերջին տվյալները բավականին հուսադրող են. նախարարության ներկայացուցիչը՝ Սևանի վիճակի մասին

16:58 25.07.2019

Հանրային խորհրդի այսօրվա նիստի ժամանակ քննարկում են Սևանա լճի էկոլոգիական վիճակը: Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էգար Փիրումյանն ասել է, որ Սևանում թերմոկլիմեն հետազոտություններ կատարվել են դեռ 70-ական թվականներին և այժմ էլ շարունակվում են: Հենց այդ հետազություններն են պատճառ հանդիսացել, որ մակարդակը բարձրացվի 7 մետրով, որպեսզի շերտավորումն ապահովվի: «Նախարարությունն իրականացնում է Սևանի […]

̰
ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը

16:41 25.07.2019

Կառավարությունը հաստատել է Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած սուբվենցիոն 4 ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 160 միլիոն դրամ է: 4 ծրագրի դեպքում էլ պահանջը հետևյալն է՝ գումարի 60 տոկոսը հատկացնելու է տեղական բյուջեն, մնացած 40 տոկոսը ֆինանսավորում է պետական բյուջեն: Ըստ այդմ՝ քաղաքի բյուջեից ընդհանուր կներդրվի 600 միլիոն դրամ: Ծրագրերն են՝ քաղաքապետարանի նկուղային հարկում 3 կրթամշակութային […]

̰
Ու՞մ մեղքով են Հայաստանի քաղաքացիները Եգիպտոսում մնացել բախտի քմահաճույքին

16:32 25.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Դեպքի հետ կապված՝  SHANTNEWS.am-ը զրուցել է Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայաշլյանի հետ, որը նշեց, որ Քաղավիացիայի կոմիտեն ստացել է տեղեկատվություն, որ չվերթը հետաձգվում է 24 ժամով: «Մի […]

̰
Գավառի մանկատանը մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս

16:05 25.07.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ  մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի շրջանակներում հուլիսի 23-ին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված […]

̰
Սանկտ Պետերբուրգում հայը դանակահարել է հային

15:39 25.07.2019

Սանկտ Պետերբուրգի իրավապահները ձերբակալել են 42-ամյա մի տղամարդու, ով կասկածվում է ազգությամբ հայ վարսավիրի վրա դանակով հարձակում գործելու մեջ: Ինչպես հաղորդում են քաղաքային իշխանությունները, կասկածյալը ևս Հայաստանի քաղաքացի է: Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում: Երկու հայերի միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո 42 ամյա տղամարդը դանակի երկու հարված է հասցրել և դիմել […]

̰
Մահացել է Թունիսի նախագահը

15:36 25.07.2019

92 տարեկանում մահացել է Թունիսի նախագահ Բեժի Քաիդ Էլ Սեբսին: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը: «2019 թվականի հուլիսի 25-ին՝ հինգշաբթի առավոտյան՝ 10:25-ին, մահացել է հանրապետության նախագահ Բաժի Քաիդ Էլ Սեբսին»,- ասված է հաղորդագրության մեջ: Առողջական խնդիրներով պայմանավորված՝ երեկ նա շտապ հոսպիտալացվել է ու հիվանդանոցում մահացել: Հիշեցնենք, որ Բեժի Քաիդ […]

̰
Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով ՀՀ 100 քաղաքացի մնացել է Հուրգադայում

14:34 25.07.2019

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։ Եգիպտոսում ՀՀ դեսպանության […]

̰
«Շերեմետևո»-ում վնասված ինքնաթիռի ուղևորները Երևան են ուղարկվել պահուստային օդանավով

14:33 25.07.2019

«Շերեմետևո» օդանավակայանում շարժասանդուղքը դիպել է «Նորդվինդ» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր, գրում է lenta-ն: «Նորդվինդ» ավիաընկերության մամլո ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիները Երևան են ուղևորվում պահուստային ինքնաթիռով: Boeing 737-800 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ին (Երևանի ժամանակով ժամը 15:10) կժամանի Երևան: Վնասված ինքնաթիռի շահագործումը կդադարեցնեն և կուղարկեն վերանորոգման: «Օդանավի սպասարկման ժամանակ սանդուղքը […]

̰
Պայթյուն Երևանում. հայտնաբերվել է ականանետի արկ

14:29 25.07.2019

Ս.թ. հուլիսի 24-ին՝ ժամը 21:43-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի 13/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 25-ին, ժամը 09:30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]

̰
Նախատեսվում է առաջին անգամ ստանալ ՀՀ ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը և տեղանքի թվային մոդելը

13:55 25.07.2019

Կառավարությունը որոշել է վերաբաշում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և 270,000.0 հազ. դրամ հատկացրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ ՀՀ տարածքի տեղագրական հանութագրման և կադաստրային գույքագրման հետ կապված գործառույթների, մասնավորապես՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, և առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման և պահպանման համար քարտեզագրման աշխատանքների իրականացման նպատակով: Աշխատանքներն […]

̰
«Սպայկա»-ին չենք զիջել, հնարավորություն ենք տվել, որ գործունեության խաթարում չլինի. Անանյան

12:19 25.07.2019

Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ ու հարցրել, թե ի՞նչ նորություններ կան «Սպայկա»-ի քննության հետ կապված: «Քննությունը շարունակվում է: Անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների գործընկեր կառույցների կողմից: Դրանք անընդհատ մշակվում են, հաշվարկներ են կատարվում: Մենք ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկա»-ի գործունեությունը, նաև գյուղատնտեսության ոլորտի հետ այսօրվա սերտ […]

̰
500 բժշկական հաստատությունների համար հաշվետվողականության պրոցեսը պարզեցվում է

12:12 25.07.2019

Առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքած 500 բժշկական հաստատությունների համար պարզեցվում է հաշվետվողականության պրոցեսը: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Արսեն Թորոսյանը: Մինչ այս, բուժհաստատությունները ներկայացնում էին ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով հաշվետվություններ: Այժմ հաշվետվությունը կդառնա մեկը: «Այդ մեկ հաշվետվությունն ավելի համապարփակ է և ներառում է այնպիսի թվեր, որոնք մենք չենք կարող ստանալ […]

̰
BACK_TO_TOP