TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+13.09 oC

Գլխավոր

260 մլն դրամ կուղղվի կրկնակի շատացած հրդեհների մարմանը

11:49 25.07.2019

Եթե 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին եղել է 1395 հրդեհ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում հրդեհների քանակը եղել է կրկնակի շատ՝ 2920 ահազանգ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքով՝ հրդեհների շատանալու պատճառով հաճախ ջոկատները ստիպված են հարևան տարածքներում նույնպես իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։ Ցոլակյանն ասաց, որ այդ պատճառով շատացել է վառելիքի ծախսը։ […]

̰
Կառավարությունը հանրակացարանը նվիրեց բնակիչներին

11:36 25.07.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց հանրակացարանային տարածքներ նվիրել այն բնակիչներին, որոնք մինչև 2017 թվականը գրանցված են եղել այդ հանրակացարաններում։ Խոսքը 106 սենյակի մասին է, որ 100 ընտանիքի է տրվելու՝ ավելի քան 230 բնակչով։ Կան, սակայն, բացառություններ, որոնք վերաբերում են նրան, որ հանրակացարանային այդպիսի տարածք չեն կարող նվեր ստանալ նրանք, ովքեր երբևէ այլ բնակարան են ստացել։ […]

̰

11:27 25.07.2019

Կառավարության նիստում այսօր զեկուցման ենթակա հարցերի մեծ մասը վերաբերում էր մասնավոր ընկերություններին արտոնություններ տալուն։ Խոսքը ներդրումային ծրագրերի մասին է, որոնք իրականացվում են գերակա ոլորտներում։ Արտոնություն տրվեց կպչուն սպեղանիներ արտադրող ընկերությանը։ Մեկ այլ որոշմամբ՝ արտոնություն տրվեց հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությանը, որն իր ներդրումների արդյունքում պատրաստվում է 60 աշխատատեղ բացել։ Արտոնություն տրվեց նաև հավելյալ 20 աշխատատեղ բացող […]

̰
Կասպից ծովում ադրբեջանական ՄիԳ-29 է ընկել

11:11 25.07.2019

Հուլիսի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ուսումնական թռիչք իրականացնող ադրբեջանական ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը։  Այս մասին գրում է РИА Новости-ն։ Նախնական վարկածով՝ ինքնաթիռն անսպասելիորեն անհետացել է ռադարների էկրաններից: Նախնական տվյալներով՝ այն կործանվել և Կասպից ծովն է ընկել: Ներկայումս միջոցառումներ են ձեռնարկվում ինքնաթիռի անձնակազմի հայտնաբերման ուղղությամբ: Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ վթարի […]

̰
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է դիրքի ավագը

10:53 25.07.2019

Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է դիրքի ավագը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ […]

̰
Պոչանքն Ախթալա գետակով թափվում է Դեբեդ

10:29 25.07.2019

«SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Դեբեդ գետը թափվող Ախթալա գետակի աղտոտման մասին՝ նշելով, որ գետակը լցված է պոչանքներով: «Օրինաչափ աղտոտում, ու սպառնում թե բա ուզում եք աշխատողներին հացից կտրե՞ք: Ոչ, ուզում ենք աշխատողներին լավ աշխատանքային պայմաններ ապահովեք, իսկ առհասարակ բոլորի առողջության հետ չխաղաք»,-գրել է նա: https://www.facebook.com/oleg.dulgaryan/videos/2453219618076824/

̰
Սա մեր բնության վերացման քայլեր են․ Սոֆյա Հովսեփյան

09:39 25.07.2019

«Հենց այս պահին Արցախ-Զոդ ճանապարահատվածում։ Արցախի բնապահպանության նախարարը ինձ վստահեցնում է, որ Վարդենիսի գյուղերի մարդիկ կտրում տանում են վառելիք։ Ես հակված չեմ ընդունելու այս տեղեկությունը։ Սա մեր բնության վերացման քայլեր են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը։

̰
Թուրքիայում կրակել են բելառուս դիվանագետի վրա

08:15 25.07.2019

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տղամարդը կրակել է Բելառուսի դեսպանության ադմինիստրատիվ հարցերով քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Պոգանշևի վրա։ Այդ մասին հայտնում է Hurriyet-ը։ Տուժածը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներ է ստացել։ Նրան ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել։ «Դիվանագետը հրազենային վնասվածքներ է ատացել։ Նրան վիրահատել են։ Բժիշկները վիճակը բավարար են գնահատում։ Այսօր նրան վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ կտեղափոխեն»,- հիվանդանոցում լրագրողների հետ […]

̰
Հալեպում տասնյակ զոհեր կան. մի շարք շրջաններում լարված իրավիճակ է

00:33 25.07.2019

Երեկ կրկին ականակոծվել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնում է Հալեպի իր աղբյուրը։ Տասնյակ ականներ են ընկել Հալեպի ծայրամասային շրջաններում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, իսկ վիրավորների թիվը հասնում է 15-ի: Ըստ ականատեսների՝ մի քանի թաղամասերում իրավիճակը քաոսային է՝ զոհերի դիերը մնացել են այրված ավտոմեքենաների տակ: «Ալ Մայադին» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հալեպի ականակոծման ամբողջական պատասխանատուն […]

̰
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ. երեխան մահացել է

00:15 25.07.2019

Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 TC 246 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 16 տարեկան տղա հետիոտնին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Ս․ Թ․-ի վարած MAN մակնիշի 36 CR 729 համարանիշի […]

̰
Արմավիրի մարզում հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի է հայտնաբերվել

23:33 24.07.2019

Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Ծաղկալանջ գյուղի բնակիչ Ս. Մ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Ծաղկալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրում հայտնաբերվել է մոտ 10 շաբաթական 12-13 սմ երկարությամբ անկենսունակ պտղի […]

̰
«Քշի վրեքը»․ արջերի նկատմամբ վայրագության ևս մեկ դեպք է արձանագրվել

23:29 24.07.2019

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք մեքենայով հետապնդում իրենցից փախչող մայր արջին ու երկու քոթոթներին։ «Քշի վրեքը»,- բացականչում է մեքենայի ուղևորներից մեկը։ Տեսանյութը նկարել են հենց մեքենայի ուղևորները, սակայն նրանց ձայները փոխված են՝ անճանաչելիության համար։ «Էկո-Մեդիա ցանց»-ը, որն էլ հրապարակել է տեսանյութը, հայտնում է, որ Վայոց ձորի արջն իր […]

̰
«Ռեալ»-«Արսենալ» խաղի լավագույն պահերը՝ Մխիթարյանի մասնակցությամբ

22:31 24.07.2019

Լոնդոնյան «Արսենալ» ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Մադրիդի «Ռեալի» հետ երեկվա հանդիպման լավագույն դրվագների տեսաշարը՝ Մխիթարյանի մասնակցությամբ։ Խաղն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով։ https://www.facebook.com/Arsenal/videos/2412276992334220/?v=2412276992334220 Խաղի ժամանակն ավարտվել է 2։2 հավասար հաշվով, և հաղթողին որոշելու համար թիմերն անցել են հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի անցկացմանը։ «Ռեալի» ֆուտբոլիստները 3 դիպուկ հարված են իրացրել 4-ից, իսկ «Արսենալի» ֆուտբոլիստները 3 անգամ […]

̰
Արարատ Զուրաբյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200 հազար դրամ տուգանք․ Hetq

22:15 24.07.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արարատ Զուրաբյանի նկատմամբ հուլիսի 23-ին կիրառել է վարչական տույժ՝ տուգանք 200 հազար դրամի չափով: Hetq․am-ի փոխանցմամբ՝ նախկին պատգամավորը էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2019թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Այդ փաստով էթիկայի հանձաժողովը վարույթ էր հարուցել և մայիսի 30-ին կիրառել էր վարչական […]

̰
«Գինի՜ լից, վերադառնում եմ Երևան»․ Ալեքսիս Օհանյան

22:09 24.07.2019

«Գինի՜ լից … հոկտեմբերին վերադառնում եմ Երևան, որ խոսեմ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի ժամանակ», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ-ում բնակվող հայ գործարար, համաշխարհային ճանաչում ունեցող, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT-2019) մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին, իսկ հայազգի մասնագետը Հայաստան է հրավիրվել՝ այդ միջոցառման քննարկումներից մեկը վարելու։ […]

̰
Մահացել է հայտնի դերասան Ռուտգեր Հաուերը

21:22 24.07.2019

Մահացել է հոլանդացի հայտնի դերասան Ռուտգեր Հաուերը։ Այս մասին տեղեկացնում է Variety պարբերականը՝ հղում անելով դերասանի գործակալին։ Պարբերականի փոխանցմամբ՝ դերասանը մահացել է Նիդերլանդներում՝ իր տանը, կարճատև հիվանդությունից հետո։ Նա 75 տարեկան էր։

̰
Facebook ընկերությունը տուգանվել է 5 մլրդ դոլարով

20:21 24.07.2019

Միացյալ Նահանգների Դաշնային առևտրային հանձնաժողովը 5 միլիարդ դոլարով տուգանել է Facebook ընկերությանը՝ սոցցանցի աշխատանքի ընթացքում օգտվողների անձնական տվյալների պաշտպանությունը պատշաճ չիրականացնելու համար։ Գործակալությունը նաև խստորեն հորդորել է կարգի բերել մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը։ Դա այս կառույցի կողմից տեխնոլոգիական ընկերությանը դեմ երբևէ սահմանված ամենախոշոր տուգանքն է։ Ավելին, այս տուգանքը 20 անգամ գերազանցում է աշխարհում նմանատիպ տուգանքների […]

̰ ̰
Սյունիքի մարզի Խոտ գյուղում սողանք է առաջացել. Որոտան տանող ճանապարհը երկկողմանի փակ է

20:01 24.07.2019

Հուլիսի 24-ին` ժամը 13:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խոտ գյուղում տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով փակվել է գյուղի այգիներ և Որոտան տանող ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղում տեղի է ունեցել սողանք՝ մոտ 60 մ երկարությամբ և մոտ 40 մ լայնությամբ, […]

̰
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը

19:08 24.07.2019

ՀՀ Զինված ուժերում ծառայության վրա բացասաբար ազդող երևույթները բացառելու, զինծառայողների իրավունքների իրացմանը խոչընդոտող գործոնները չեզոքացնելու, դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու, զինվորական ենթակարգությունն ու հրամանատարական կազմի` իրավիճակին տիրապետելու և որոշումներ կայացնելու կանոնադրական պարտականության կատարումն ապահովելու, բանակ-հասարակություն կապն ու փոխվստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը: «Վստահության […]

̰
Ո՞ւմ միջոցներով է Քոչարյանը հոգում ծախսերը․ որդին մանրամասնեց

19:00 24.07.2019

«Մենք ֆինանսական խնդիրներ չունենք։ Ինքը ուղղակի ասաց, որ իր միջոցներով կցանկանար ապահովել իր պաշտպանությունը»։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին այսպես մեկնաբանեց այսօր իր հոր արտահայտած միտքը դատարանի դահլիճում, որտեղ քննվում էր Քոչարյանի միջոցները կալանքի տակ պահել-չպահելու հարցը։ Որդին՝ Լևոն Քոչարյանը, ասաց, որ կոնկրետ չգիտի, թե ինչ միջոցներով է հիմա իրականացվում իր հոր պաշտպանությունը, սակայն կարծիք […]

̰
Օրինաչափ որոշում է կայացրել դատարանը․ որդին՝ Ռոբերտ Քոչարյանի միջոցների վրա դրված կալանքը հանելու մասին

18:49 24.07.2019

«Մենք գտնում ենք, որ օրինաչափ որոշում է կայացրել… Եվ նիստի ընթացքում, փաստորեն, պարզ դարձան թույլ տրված ապօրինություններն ու քննիչի փնթի աշխատանքը, որը պետք է վերահսկեին դատախազները, ու նաև դատախազների փնթի վերահսկողությունը»։ Ռոբերտ Քոչարյանի միջոցների կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կասեցնելու դատական նիստից հետո այս մասին լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ […]

̰
Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազության բողոքը

16:57 24.07.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքը։ Դատավորն օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 7-ի որոշումը:

̰
Չեմ ուզում ասել՝ նախկին ոստիկանապետները վատն են, պուպուշը ես եմ. Օսիպյան

15:21 24.07.2019

Քանի դեռ կա հանցագործություն, բախում է լինելու հանցագործի և ոստիկանի միջև: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանն այսօր անպաշտպան է՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում հարձակումների է ենթարկվում: «Չեմ ուզում ասել՝ նախկին ոստիկանապետները վատն են, ամենալավը, պուպուշը ես եմ: Ո՛չ: Եղել է բոլոր ժամանակներում […]

̰
Անձամբ ձեռնաշղթաներ կհագցնեմ կաշառքով վարորդական իրավունք տվողներին․ Օսիպյան

15:10 24.07.2019

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մեծ խնդիր է տեսնում նախկինում կաշառքի կամ զարտուղի այլ մեթոդներով ստացված վարորդական վկայականների հարցում։ Այսօրվա ասուլիսին ասաց, որ փաստ չունի, բայց նույնպես Հայաստանի բնակիչ է, և խոսակցությունների մակարդակում գիտի այդ մասին։ Բայց և բացառում է, որ նման բան կարող է հիմա լինել։ «Այսօր, վստահեցնում եմ, եթե ունեք փաստ, ներկայացրեք։ Անձամբ ձեռնաշղթաներ կհագցնեմ […]

̰
Պրոցեսը տեղավորվում է պարոն Քոչարյանին ճնշումների ենթարկելու տրամաբանության մեջ. պաշտպան

14:12 24.07.2019

Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի ժամը 16:30-ին: Նիստից հետո լրագրողները զրուցել են Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ: «Դատախազության բողոքն անհիմն է: Սա նախորդ տարվանից սկսած պրոցես է, իրավական տարբեր օրինական և ոչ օրինական գործիքներով պարոն Քոչարյանին ճնշումների ենթարկելու […]

̰
Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը, պարտադիր չէ վարչապետի հանձնարարականը․ Օսիպյան

13:46 24.07.2019

«Ասֆալտին փռելու գործընթացը … Ոստիկանությունն ունի հստակ գործառութային պարտականություններ, և այստեղ պարտադիր չէ, որ լինի վարչապետի հանձնարարականը։ Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը»,- այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս տեղեկացրեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Նա վստահեցրեց, որ իրենց մոտեցումները խստացնելուց հետո հանցագործների ու իրավախախտների շրջանում կան մարդիկ, որ ավելի օրինապաշտ են դարձել։ Նիվաների «ճռռիկների» մասին էլ […]

̰
Մեր երկրում տեխզննումը ոչ թե ձևական բնույթ է կրում, այլ ընդհանրապես որևէ բնույթ չի կրում. Օսիպյան

12:58 24.07.2019

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքար միշտ է եղել, և կան բազմաթիվ օրինակներ: Նաև շեշտեց, որ այսուհետ էլ ավելի սկզբունքային են լինելու, քանի որ անտառը ոչ միայն իջևանցիների կամ Տավուշի մարզի բնակիչների, այլև հայերի ու Հայաստանի հարստությունն է: Ոստիկանապետը նշեց՝ այդպիսի հարստություն է նաև Սևանա լիճը: Արդյո՞ք վթարների […]

̰
Ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսել է հեռախոսով, անտեսել հեռախոսն անջատելու հորդորները

12:54 24.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Շահբանդարյանն իր էջում տեսանյութ է տեղադրել երևանյան երթուղային տրանսպորտում վարորդի և ուղևորի միջև տեղի ունեցած միջադեպից: Նա հայտնում է, որ 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսել է հեռախոսով: «Հարգելի Երևանի քաղաքապետարան 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով, իմ հեռախոսն անջատելու հորդորներին (որոնց սկզբնական մասը, ցավոք, չկա տեսագրությունում) […]

̰
Զոհված զինվորը կրակ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. մանրամասներ

12:49 24.07.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին […]

̰
BACK_TO_TOP