TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+11.09 oC

Գլխավոր

Վերաքննվում է Քոչարյանի գույքի կալանքի հարցը. դատավորը բողոքեց ֆոտոլրագրողներից

12:28 24.07.2019

Վերաքննիչ դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքի վրա դրված կալանքի գործով վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Քոչարյանին առնչվող քրեական գործի շրջանակներում կալանք է դրվել նրա գույքի և բանկային հաշիվների վրա: Դատական նիստի մեկնարկից հետո պետական մեղադրողի խոսքն ընդհատվեց դատավորի կողմից: Նա բողոքեց, որ լուսանկարիչների աշխատանքը խանգարում է իրեն՝ լուսարձակումներն ու ձայները թույլ […]

̰
Տեսադաշտում ունենք անձինք, նրանց նկատմամբ օպերատիվ գործունեություն է իրականացվում. Օսիպյանը՝ Իջևանում տեղի ունեցածի մասին

12:19 24.07.2019

Այլևս թույլ չենք տալու, որ ապօրինի ծառահատումներ արվեն: ՀՀ ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին խոսել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Ապօրինի ծառահատում է իրականացվել տարիներ շարունակ: Հայտարարեմ ձեզ պաշտոնապես, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցի նկատմամբ: Այլևս թույլ չենք տալու, որ Իջևանում և հանրապետության այլ բնակավայրում […]

̰
Ավելի լավ է գողանան, քան սպանեն. ՀՀ ոստիկանության շտաբի պետ

11:49 24.07.2019

Ավելի լավ է գողանան, քան սպանեն: Ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում նման միտք է հնչեցրել ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը՝ վիճակագրություն ներկայացնելիս: «Հանցավորության ընդհանուր կառուցվածքում հանցագործությունների հիմնական զանգվածը մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժնից 21.5 տոկոսից դարձել է 16.4 տոկոս, տեղափոխվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժին: Այսինքն՝ մեզ մոտ գրանցված հանցագործությունների՝ արդեն կեսից ավելին սեփականության […]

̰
Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի. ևս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

10:57 24.07.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ […]

̰
Երևանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

10:52 24.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացել, որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը […]

̰
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի տեղամասում զինվոր է մահացել

10:44 24.07.2019

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. Վոլոդյա Համլետի Գալոյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

̰
Ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը․ ԱՄՆ կոնգրեսական

09:52 24.07.2019

Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը` Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ: […]

̰
«Ռեալը» 11 մետրանոցներով հաղթել է «Արսենալին»

09:05 24.07.2019

ԱՄՆ Մերիլենդի «Ֆեդեքս Ֆիլդ» մարզադաշտում կայացել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի «Ռեալ»-«Արսենալ» խաղը, որն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով։ Հանդիպման հաշիվը խաղի 10-րդ րոպեին բացել է «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը՝ իրացնելով 11 մետրանոցը: Պյեր-Էմերիկ Օբաեմյանգը 24-րդ րոպեին կրկնապատկել է լոնդոնցիների առավելությունը: Lacazette converts penalty. 1:0 to the Arsenal against Real Madrid. Nacho got a […]

̰
Ազգային ժողովի փոխնախագահի օգնականն ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ իրեն սպառնացել են

23:46 23.07.2019

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի բնակիչ Վահան Նարիբեկյանի ահազանգի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Թաիրով վարչական շրջանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 202 հասցեում գտնվող կահույքի խանութում սպասարկման վերաբերյալ ծագած վիճաբանության ժամանակ խանութ այցելած 2 հաճախորդ իր հասցեին հնչեցրել են առողջությանը ծանր […]

̰
Մայրիկ, մենք այրվում ենք. կինը պատմել է Խաբարովսկի ճամբարի հրդեհի մասին

23:39 23.07.2019

Խաբարովսկում վրանային ճամբարում եղած աղջիկներից մեկի ծնողները պատմել են տեղի ունեցած հրդեհի մանրամասների մասին: Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը: 10-ամյա Իրինայի մայրը պատմել է, որ իր դուստրը գիշերը 3-ին զանգահարել է իրեն: Իրինան արագ տեղեկացրել է, որ ճամբարում հրդեհ է բռնկվել և իրեն տեղափոխում են հիվանդանոց: Աղջիկը պատմել է, որ արթնացել է ձեռքի […]

̰ ̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

23:23 23.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ջրամատակարարման ոլորտում կատարողական ցուցանիշներին, համակարգի արդյունավետության բարձրացմանն ու կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային ծրագրերին,սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։ Սուրեն Պապիկյանը կարևորել է ոլորտի արդիականացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը […]

̰
Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը դուրս են եկել եզրափակիչ

23:20 23.07.2019

Վանաձորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Այս անգամ չեմպիոնի կոչման համար պայաքարում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Վրաստանի ավելի քան 120 ըմբիշներ, որոնց թվում են աշխարհի չեմպիոնններ Բեկխան Գոյգերիևը, Խիթակ Ցաբոլովը, Եվրոպայի չեմպիոններ Սոսլան Կցոևը և Արսեն Հարությունյանը։ […]

̰ ̰
Աղբարկղերի առաջին խմբաքանակը Հայաստանում է

22:16 23.07.2019

Երևան ժամանեց նաև քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբարկների առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղերի քանակը կկազմի 2200 հատ։ «Սանիթեքը» պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում է մոտ 4500 հատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

̰
Վիճաբանություն Հյուսիսային պողոտայում՝ տրանսգենդերի մասնակցությամբ

22:06 23.07.2019

Երեկ երեկոյան` ժամը 23։00-ին, Կենտրոնում վիճաբանություն է տեղի ունեցել տրանսգենդերի մասնակցությամբ։ Վիճաբանությանը միջամտել են ոստիկանները։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ վիճաբանությունից հետո 3 անձ բերման է ենթարկվել։ Նախապատրաստվում են նյութեր։  

̰
Ռուս բռնցքամարտիկը մարտի ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով մահացել է

21:31 23.07.2019

Ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևը մահացել է հուլիսի 20-ի մրցամարտի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով: Այս մասին հայտնում է RT-ի տելեգրամ ալիքը: Հայտնի է, որ Դադաշևը մահացել է ամերիկյան հիվանդանոցում: ՏԱՍՍ-ի հետ զրույցում նրա ծանոթները հայտնել են, որ բռնցքամարտիկի սիրտը չի դիմացել: Մաքսիմ Դադաշևին ծանր վիճակում հոսպիտալացրել են Սաբրիել Մատիասի հետ մենամարտից հետո: Մարտը կանգնեցրել են 11-րդ […]

̰
«Արարատ-Արմենիան» հաղթանակով նշեց Եվրոպա լիգայում իր նորամուտը

21:22 23.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն. ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսին»: Վարդան Մինասյանի սաները 2:0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ: Գոլի հեղինակ դարձան Անտոն Կոբյալկոն և Ալֆոնսե Կոջոն: Երկու դեպքում էլ գոլային փոխանցման հեղինակ դարձավ հոլանդացի կիսապաշտպան Ֆյուրջել Նարսինգը: «Լինկոլն Ռեդ Իմպս»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը […]

̰
ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել

20:49 23.07.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի գլխավորությամբ գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա կստեղծվի գիտակրթական կենտրոն: Այն, ներառելով գիտությունը կրթության մեջ, կնպաստի […]

̰
Պատրաստ եմ պատասխանել իմ՝ անցյալ, ներկա և ապագա գործունեության մասին բոլոր հարցերին. ԲԴԽ նախագահ

19:16 23.07.2019

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իր անձի և գործունեության վերաբերյալ տարածվող տարաբնույթ մեկնաբանություններին, քննադատությանը և բացասական գնահատականներին: «Հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական […]

̰
Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից

18:16 23.07.2019

Հուլիսի 23-ին՝ ժամը 17:11-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Քաղաքացին անձը չպարզված 35-40 տարեկան տղամարդ է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ

17:58 23.07.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել Երևանում գործող դեղատներից մեկում կեղծ թղթադրամների իրացման վերաբերյալ։ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների  և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամներ իրացրած անձը և թղթադրամների պատրաստման եղանակը։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացին տպարանում պատվիրել է տպագրել 10.000 դրամանոց թղթադրամներ՝ կասկած չհարուցելու համար դրանց […]

̰
Թուրքիայում մաքսանենգության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

17:36 23.07.2019

Թուրքիայի ոստիկանությունը երկրի հյուսիսարևելյան Տրապիզոն քաղաքում ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, որին կասկածում են մաքսանենգության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով փորձել է Թուրքիա անցկացնել․ 650 տուփ ծխախոտ, 220 տուփ թութուն, 21 շիշ ալկոհոլ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Լիբանանահայ նախարարը պարգեւագրուած է Օմանի մէջ

17:30 23.07.2019

Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան Օմանի մէջ պարգեւատրուած է Զբօսաշրջութեան տեղեկատուութեան արաբական կեդրոնին կողմէ: Այս մասին լուրը կը հաղորդէ Պէյրութի «Ազդակ»ը՝ նշելով, որ զբօսաշրջութեան եւ աւանդներու արաբական առաջին համագումարին ընթացքին Օմանի տեղեկատուութեան նախարարը պարգեւատրած է նախարար Կիտանեանը` գնահատելով անոր դերակատարութիւնը զբօսաշրջութեան ոլորտի զարգացման մէջ: Պարգեւատրման միջոցառման ներկայ եղած են նաեւ արաբական երկիրներու զբօսաշրջութեան նախարարներ: Ի […]

̰
Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին

17:22 23.07.2019

Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար, Հանրապետության նախագահի հրամանագրով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Նախագահական նստավայրում այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևը հանձնել է երջանկահիշատակ Արման Կիրակոսյանի ընտանիքի անդամներին: Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, […]

̰
Ռուբեն Վարդանյանի քրոջը՝ Մարինե Ալեսին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

17:03 23.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հրամանագրով` մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել է Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:  

̰
Ադրբեջանը զորք է մտցրել Վրաստանի հետ սահմանին գտնվող վանական համալիրի վիճելի տարածք

16:28 23.07.2019

Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և վիճելի համարվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնի է դառնում վրացի օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարներից։ Օգտատերն ասում է, որ այնտեղ ադրբեջանական կողմը մի ամբողջ բազա է ստեղծում, երբ վրացի սահմանապահներն ընդամենը մի քանիսն են և չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել։ Լուսանկարներից […]

̰
Բորիս Ջոնսոնն ընտրվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ

16:23 23.07.2019

Լոնդոնի նախկին քաղաքապետ և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնն այսուհետ կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը: Նա նաև կգլխավորի Պահպանողական կուսակցությունը: Վարչապետի փոփոխությունից հետո նախարարների կաբինետը հրաժարական չի ներկայացնի: Նոր վարչապետն իր աշխատանքային պարտականությունների լիարժեք կատարմանը կանցնի հուլիսի 24-ին: Թերեզա Մեյն արդեն շնորհավորել է Ջոնսոնին: Բորիս Ջոնսոնի օգտին քվեարկել է Պահպանողական կուսակցության 92 153 […]

̰
Հայաստանից ՌԴ ներգաղթողների ոչ միայն աճ չկա, այլև նվազում կա. Միգրացիոն ծառայություն

15:54 23.07.2019

Ռուսական «Իզվեստիա»-ն հրապարակել է հետազոտություն, որի համաձայն՝ 2019 թ-ի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ՌԴ ներգաղթյալների թիվն աճել է: Նշվում է, որ առաջին ամիսներին բնակչության միգրացիոն աճը կազմել է 98 հազար: 2018 թ-ին նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 51,7 հազար: Ըստ հետազոտության արդյունքների՝ ավելացել է հատկապես Հայաստանից և Ուկրաինայից ժամանող ներգաղթյալների թիվը: ՀՀ միգրացիոն ծառայությունից փորձեցինք […]

̰
Փորձեք անցնել աշխարհի ամենակարճ IQ-թեստը

15:45 23.07.2019

ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկը կարճ IQ  թեստ է մշակել, որն ընդամենը երեք հարցի միջոցով որոշում է մարդու ինտելեկտի աստիճանը: Թեստի փորձարկման համար Ֆրեդերիկը 3 հազար մարդ է հրավիրել, ովքեր տարբեր ոլորտներից են: Արդյունքները նրան զարմացրել են: Փորձարկման մասնակիցների 87 տոկոսը սխալ է պատասխանել հարցերից առնվազն մեկին, և միայն 13 տոկոսն է կարողացել […]

̰
BACK_TO_TOP