15:31 23.07.2019
Հուլիսի 24-25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ:
15:19 23.07.2019
Չեխիայում շարունակվում է Czech Open 2019 միջազգային խոշոր մրցաշարը: Այն անցկացվում է մի քանի խմբերով, մասնակցում են մի քանի հարյուր շախմատիստներ աշխարհի 52 երկրներից: Հայաստանն այստեղ մեկ ներկայացուցիչ ունի: Սերգեյ Մովսեսյանը հանդես է գալիս ուժեղագույնների A խմբում, և առայժմ մեր շախմատիստը միայն հաղթանակներ է գրանցել: 4 պարտիա, 4 հաղթանակ: Չորրորդ տուրում Մովսեսյանը հաղթել է ուկրաինացի […]
14:39 23.07.2019
Ադրբեջանում վրդովված են հայ անվանի երգչուհի Սիրուշոյի կատարումից։ Օրերս Յուրմալայում անցկացված փառատոններից մեկի ժամանակ Սիրուշոն իր ելույթի ընթացքում կատարել է «Շալախոն» և կատարման փոքր հատվածի տեսանյութը բեռնել իր էջ։ Դրա հետ կապված՝ ադրբեջանական լրատվամիջոցներում դժգոհության ալիք է բարձրացել։ Նրանք պնդում են, թե իբր Սիրուշոն գողացել է այդ «երգը» իրենց երգչուհիներից մեկից։ Սակայն բանն այն է, […]
14:24 23.07.2019
Երևան է հասել քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից ևս երկուսը։ Շաբաթվա ընթացքում մեքենաները կսկսեն աշխատել։ Մնացածը տեղ կհասնեն առաջիկայում: Այսօր տեղ կհասնի նաև աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Մինչ այդ աղբահանության հարցը շարունակում է խնդրահարույց մնալ: Մեր նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի տարբեր փողոցներով ու նկարահանել կուտակված աղբը: Բնակիչները բողոքում են գարշահոտությունից, առնետների ու […]
14:19 23.07.2019
Արցախում խոշոր վթար է տեղի ունեցել: Վիրավորներին մեքենայով հասցրել են քաղաք Վարդենիս, որտեղից էլ նրանցից մեկին ուղղաթիռով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: SHANTNEWS.am-ը զրուցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանի հետ, որը մանրամասներ է հաղորդել տուժածի մասին: Հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ՝ ծանր վիճակում: «Ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման […]
14:17 23.07.2019
Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում: Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է […]
14:02 23.07.2019
Մեծ Բրիտանիայում այսօր վարչապետ կընտրեն: Այդ պաշտոնը կստանձնի Պահպանողական կուսակցության ղեկավարը, որի անունը նույնպես հայտնի կդառնա այսօր: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վարչապետի փոփոխությունից հետո նախարարների կաբինետը հրաժարական չի ներկայացնի: Նշվում է նաև, որ նոր վարչապետն իր աշխատանքային պարտականությունների լիարժեք կատարմանը կանցնի վաղը՝ հուլիսի 24-ին: Վարչապետի պաշտոնի համար պայքարում են Մեծ Բրիտանիայի նախկին և ներկայիս արտաքին գործերի […]
13:13 23.07.2019
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտնվել է փակուղու առջև։ Մամուլը հիշեցնում է, որ մի քանի ամիս է, ինչ Հարիրիի ղեկավարած կաբինետը չի կարողանում կառավարության նիստ հրավիրել: Մինչ Լիբանանում պտտվում է զինյալ բախումների ուրվականը, մի շարք արաբ վերլուծաբաններ նկատում են, որ Իրանի և «Հըզբոլլահի» գլխավոր դաշնակից համարվող երկրի արտաքին գործերի նախարար Ժբրան Բասիլը մեծ ճնշումների է ենթարկում […]
13:03 23.07.2019
Այսօր շարունակվել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Ամբաստանյալը նիստին չի ներկայացել առողջական վիճակի պատճառով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկայացվել է այդ մասին հավաստող փաստաթուղթ: Իսկ դատական նիստին ներկայացել էր փորձագետ, բժիշկ-էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյանը: «Ներկայացվել է փաստաթուղթ այն մասին, որ առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը նիստին մասնակցել չի կարող: Դատական նիստին ներկայացել է փորձագետ […]
12:32 23.07.2019
ԱՄՆ-ում մահացել է նշանավոր Մորգենթաու ընտանիքի վերջին անդամներից մեկը՝ Հենրի Մորգենթաուի թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն, տեղեկանում ենք «Նյու Յորք Թայմսից»: Իր նշանավոր պապի նման Ռոբերտ Մորգենթաուն նույնպես պայքարել է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Նա եղել է իրավաբան, քաղաքագետ, հրատարակել է հոդվածներ, որտեղ գրել է իր պապի՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի […]
12:25 23.07.2019
Սիրիա տարածքից արձակված հրթիռն ընկել է թուրքական Շանլըուրֆա նահանգի բնակիչներից մեկի տան վրա, գրում է CNN Turk-ը: Նշվում է, որ տուժել է 6 հոգի, այդ թվում երեխա: Նրանց հոսպիտալացրել են մոտակա հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծանր է:
11:54 23.07.2019
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանը վիրահատել է հազվագյուտ հիվանդությամբ երեխային, ում հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի բժիշկները: 4-ամյա փոքրիկ Մարտինը հիվանդանոցում ավելի հաճախ է լինում, քան տանը: Պատճառն այն է, որ նա ծննդյան օրից հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ է տառապում՝ Մարշալի համախտանիշով (պարբերական տենդ): 15 օրը մեկ բարձրանում է նրա ջերմությունը՝ […]
09:27 23.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Բերբերյանը իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Սրա մասին վաղուց էի լսել, բայց երբևէ անձամբ չէի տեսել։ Երեկ էլ չեմ հիշում, թե ում մոտ կարդացի, որ նման բան էր նկատել Երևանի գերեզմանատներից մեկում։ Նկարել եմ այսօր առավոտյան Չարենցավանի գերեզմանատանը։ Փաստորեն համատարած ա։ Հետաքրքիր ա, ի՞նչ են մտածում սրա մասին պատկան […]
08:25 23.07.2019
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ուսումնասիրում են Դիմիտրով համայնքի Ս․Աստվածածին եկեղեցու պատմությունը, որի արդյունքում պարզել են, որ այդ եկեղեցին եղել է Հայ Առաքելական եկեղեցու Երևանի թեմի մեջ։ «Ազգային արխիվում փաստերի ու փաստաթղթերի մեծ սարի միջից ուսումնասիրում ենք Դիմիտրով համայնքի Ս․ Աստվածածին եկեղեցու պատմությունը։ Գյուղը […]
08:13 23.07.2019
ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացել։ Ըստ տեղեկությունների՝ Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության «Գյումրի 2» տարածքային բաժնի տեսուչներից մեկը մի կնոջ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, իսկ հետագայում […]
22:42 22.07.2019
Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ազատվում է աշխատանքից։ «ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ Եկավ ժամը հրաժեշտ տալու սիրած ու պաշտած գործին՝ թատրոնին, ավելի ճիշտ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններին: Թատրոն, որին նվիրել եմ գիտակցական կյանքիս շուրջ 40 տարին: Ծառայել, ստեղծագործել: Ափսոս անավարտ ծրագրերը»:
22:39 22.07.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը դռնփակ դատական նիստից հետո բավարարել է քննիչի միջնորդությունը, սակայն 800 հազար դրամ գրավի դիմաց դատարանից ազատ է արձակել Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ե.-ին, որը կասկածվում է հուլիսի 18-ին իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ 13-ամյա Արփինե Գ.-ին մահվան ելքով […]
22:25 22.07.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Դավթաշենի թիվ 200 դպրոցը կկրի ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի անունը։
20:45 22.07.2019
Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Առաքելյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի թիվ 161 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […]
20:33 22.07.2019
Հուլիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ։ Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների […]
20:28 22.07.2019
Հուլիսի 22-ին կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է ունեցել Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վարդան Տողանյանը: Հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշեց, որ Ռուսաստանը բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են […]
20:13 22.07.2019
Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա․ Գասպարյանը նշանակվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի […]
19:50 22.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան մասին: Որպես փորձառու ղեկավար՝ գլխավոր տնօրեն պարոն Ամանոն ունեցավ բազմաթիվ նվաճումներ՝ մարտահրավերներով լի այս ժամանակներում առաջնորդելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեծ իմաստությամբ […]
19:21 22.07.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից: Քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն […]
19:02 22.07.2019
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է Գավառի մանկատան սան, 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։ «Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, 010 59-06-05 հեռախոսահամարներով»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։
18:52 22.07.2019
Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Այսպիսով, հիմք ընդունելով նրա հրաժարականի դիմումը՝ ԲԴԽ-ն որոշել է Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները` որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019 թվականից դադարեցնել:
18:28 22.07.2019
Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի հաղթողն է: Վերջին տուրում հայ շախմատիստը սպիտակներով հաղթել է Թոռնիկե Սանիկիձեին ու դարձել է անհասանելի մյուս շախմատիստների համար: 9 տուրում Բաբուջյանը վաստակել է 7․5 միավոր: Վերջին տուրում սպիտակներով հաղթել է նաև Հովհաննես Գաբուզյանը: Նա առավելության է հասել Դավիթ Մագալաշվիլիի նկատմամբ: Այս հաղթանակը Հովհաննեսին թույլ է տվել զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: […]