23:03 21.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել՝ անդրադառնալով Բագրատաշենի մաքսակետի աննկարագրելի հերթերին: «Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում է ընդամենը […]
22:57 21.07.2019
«Հլը էս խեղճ առնետներն ինչ ծանր պայմաններում են ապրում։ Հարգելի Երևանի քաղաքապետարան, սա Կողբացի 3 շենքն է, ո՞ւմ «պատշաճ» աշխատանքի հետևանքն է»,- ֆեյսբուքյան օգտատեր Արեգ Գեդեոնյանը հուլիսի 6-ին այսպիսի գրառում էր արել։ https://www.facebook.com/photo.php?fbid=3447590271933599&set=a.200869993272326&type=3&theater Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել էր՝ խնդիրը փոխանցել ենք պատասխանատուներին։ Սակայն երեկ՝ հուլիսի 20-ին, օգտատերը մեկնաբանել է․ «Ընդամենը 1 շաբաթ անց, էլի նույն վիճակն […]
22:42 21.07.2019
Հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու […]
21:53 21.07.2019
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Մոսկվայում է։ Նա ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով ցուցադրել է, թե ինչ է կատարվում Կարմիր հրապարակում, որտեղ ընթանում են Բռնցքամարտի միջազգային օրվան նվիրված միջոցառումներ։ Հայ մարզիկն այնտեղ հանդիպումներ է ունեցել մի շարք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ։ https://www.facebook.com/arthurabraham/posts/2462997923764161:0
21:41 21.07.2019
Ուկրաինայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին։ Ազգային exit-poll-ի տվյալներով՝ Գերագույն ռադա է անցնում 5 կուսակցություն։ Առաջատարը «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է ընտրողների 43.9 տոկոսը։ «Ընդդիմադիր հարթակի» օգտին քվեարկել է ընտրողների 11.5 տոկոսը, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության օգտին՝ 8.9 տոկոսը, «Բատկիվշինայի» օգտին՝ 7.6 տոկոսը, «Գոլոս» կուսակցության օգտին՝ 6.3 տոկոսը: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 5 տոկոսի […]
20:19 21.07.2019
2019թ. հուլիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս […]
19:17 21.07.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քվեարկել է Կիևի Օբոլոնսկի շրջանի ընտրատեղամասում։ Նա հայտարարել է, որ ընտրություններում ակնկալում է ազնիվ և արդար արդյունք։ Մինչ նա փորձում էր մոտենալ ընտրատեղամասին, ուկրաինացիները նրան են մոտեցել տարբեր խնդրանքներով ու նամակներով։ Նախագահը բազմության մեջ կորցրել է կնոջը։ https://www.facebook.com/hromadskeua/videos/1307461256097559/
18:55 21.07.2019
Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ «Պետությունը աջակցելու է քաղաքացուն ստեղծել կայուն եկամուտ ուղղակի ֆինանսական աջակցության փոխարեն»,–նշել է նա։ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/2567316516716125
18:27 21.07.2019
Կյանքից հեռացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Այս մասին հայտնում է «Говорит Москва»-ն՝ հղում անելով Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաևին։ Նրա խոսքով՝ նախագահի մահվան մասին հայտնել են Աշխաբադում աշխատող գործարարները։ Նշվում է, որ նախագահը հուլիսի 15-ից արձակուրդում է։ Բերդիմուհամեդովը երկիրը ղեկավարում է 2006 թվականից։
16:55 21.07.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Տավուշի մարզում իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին։ «Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկ որևէ կերպ կամ չափով չի տուժել։ […]
16:40 21.07.2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա 2 օրերին ջերմաստիճանը կլինի 40 աստիճանից բարձր։ […]
16:27 21.07.2019
Գիտնականները դպրոցական ամառային արձակուրդների հասցրած վնասների բավականին երկար ցուցակ են հրապարակել: Ինչպես փոխանցում է MedikForum-ը՝ գիտնականները հայտարարել են, որ երկարատև արձակուրդներից հետո, ինչպես աշակերտներն, այնպես էլ ուսուցիչները,կարող են ուժգին սթրեսի ենթարկվել՝ դասապրոցեսի վերսկսման շրջանում: Նրանք հատուկ ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ այս երևույթն իր հերթին պատճառ է դառնում մի շարք այլ խնդիրների. աշակերտների […]
16:02 21.07.2019
Հուլիսի 21-ին Արմավիրի ոստիկաններին է ներկայացել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 59-ամյա բնակիչ Հ. Խ-ն և կամավոր ներկայացրել 1 հատ նռնականետ՝ 4 վառոդային լիցքով, 1 հատ ԱԿՄ տեսակի ինքնաձիգ՝ 2 պահունակով, 2 հատ ծխահան, 4 հատ Ֆ1 ձեռքի նռնակներ՝ պայթուցիչով, 1 հատ ՌԳԴ տեսակի ձեռքի նռնակ, 7.6 մմ տրամաչափի 293 հատ և 5.45 մմ տրամաչափի 257 […]
15:28 21.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հերթական նվաճման մասին։ «Կրկին մեդալ ունենք ?Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադային Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի սան Արմեն Պետրոսյանն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Հերացի ավագ դպրոցի աշակերտ Կուրղինյան Մհերը ՝ գովասանագրի: Նախորդ տարի […]
15:10 21.07.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ստյոպա Սաֆարյանը խոշոր ավտովթարի է ենթարկվել: Ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Տուժաներ չկան։ Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։ Ս. Սաֆարյանը […]
13:02 21.07.2019
Թուրքիայում կայացած միջոցառումների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է ուղղել Կիպրոսին։ Էրդողանը, ելույթ ունենալով Կիպրոսի գրավման 45-րդ տարելիցի միջոցառմանը, հիշեցրել է, որ իրենք պատրաստ են ցանկացած ժամանակ ռազմական միջամտություն կատարել՝ պաշտպանելու Կիպրոսի թուրքերին: Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Բոլորը գիտեն, թե ինչ հզոր և հաղթող բանակ ունի Թուրքիան, նաև գիտեն, որ Կիպրոսը Թուրքիայի […]
12:47 21.07.2019
Անցնող օրերին Պարսից ծոցում ծավալված զարգացումների մասին ուշագրավ հրապարակում է կատարել բրիտանական The Observer թերթը։ Այն գրում է, որ Իրանի իսլամական հանրապետության և Մեծ Բրիտանիայի միջև օրեցօր աճող լարվածության հիմնական պատճառը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Բոլթոնն է, ով որոշ աշխատանք է տանում այս ուղղությամբ: Թերթը նաև հիշեցնում է, որ երբ Մեծ Բրիտանիային հաջողվեց […]
10:32 21.07.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»:
10:07 21.07.2019
Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել Իրանին վերադարձնել Հորմուզի նեղուցում զավթած երկու նավթատարները, որոնցից մեկը պատկանում է Մեծ Բրիտանիային։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ։ Դաշինքն աջակցում է հարցի կարգավորման բացառապես դիվանագիտական ուղիներին։ Հայտարարության մեջ ասվում է, որ դաշինքը դատապարտում է Հորմուզի նեղուցում երկու կոմերցիոն նավերի զավթումը՝ անվանելով այդ դեպքը «նավարկության միջազգային ազատության համար […]
09:52 21.07.2019
Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները։ Ընտրատեղամասերը 199 ընտրաշրջաններում բացվել են առավոտյան ժամը 8։00-ին, կփակվեն 20։00-ին, հայտնում է Корреспондент.net-ը։ ԿԸՀ-ն քվեարկության պաշտոնական արդյունքները կհայտարարի հաջորդ 2 շաբաթվա ընթացքում՝ մինչև օգոստոսի 5-ը։ Մայիսի 20-ին՝ իր երդմնակալության օրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ռադայի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին։ Ընտրություններն անցկացվում […]
09:40 21.07.2019
Վրաստանում բոլոր տեսակի բենզինի գները հասել են պատմական առավելագույն նշագծի։ Այս մասին հայտնում է Rustavi 2 հեռուստաալիքը։ 2-3 օրում գներն աճել են 15-20 թեթրիով։ Որոշ լցակայաններում վառելիքի գինը գերազանցում է 2․7 լարին (0․94 դոլար)։ Վառելիքի գնի բարձրացումը տեղացի լրագրողները կապում են ցույցերի ֆոնին ազգային արժույթի անկման հետ։
09:14 21.07.2019
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը լուսանկար է հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։ «28 տարի առաջ»․ այսպես է Արոնյանը մակագրել լուսանկարը։ https://www.facebook.com/LevAronian/posts/10156920207593110
23:17 20.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է լողում Սևանում և կից գրել է․ «Սևանը 20.07.2019»։ Հիշեցնենք, որ Էրիկ Գրիգորյանը հուլիսի 18-ին՝ կառավարության նիստից հետո, խոսել էր Սևանա լճի վիճակի մասին, որից հետո լրագրողներին վստահեցրել էր, որ շաբաթ օրը ինքն անձամբ կլողա Սևանում։
23:03 20.07.2019
Շիրակի բիզնես համաժողովին մասնակցելու համար Գյումրիում էր նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ SHANTNEWS-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե աղետի գոտու տնակների հաշվառմամբ զբաղվող աշխատանքային խումբն առաջարկությունների ինչ փաթեթ է ներկայացրել կառավարություն, ու երբ է այդ տնակների բնակիչների բնակապահովման մասին որոշում կայացվելու։ Վահագն Վերմիշյանի խոսքերով՝ առաջարկությունների փաթեթը կառավարությունում քննարկման փուլում է։ Աշխատանքային խումբը տնակների […]
22:54 20.07.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ. «Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով «Շոուն շարունակվո՞ւմ է» կասկած-մեղադրանքով: Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը: Ողջունելով քաղաքացիների […]
22:36 20.07.2019
Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան, տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ավելի քան 120 շախմատասեր երեխաներ ու պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից ու Սփյուռքից: Շախմատային փառատոնին ներկա է եղել և խաղերի ընթացքին հետևել Սկանդինավյան երկրների շախմատի ֆեդերացիայի նախագահ […]
21:27 20.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած Ռուզաննա Հակոբյանի և Գագիկ Ղուկասյանի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ տնօրեն Գևորգ Սիմոնյանը: «Գագիկը մի փոքր ավելի շուտ է տեղափոխվել հիվանդասենյակ, Ռուզաննան մոտ 2 օր է, ինչ տեղափոխվել […]
21:14 20.07.2019
Ռուսաստանեան աղբիւրներէ ստանալով իր տեղեկութիւնները` «Էլ Նաշրա» կայքը կը հաղորդէ, որ Իրանի «Յեղափոխութեան պահակներու» կողմէ երէկ կալանքի տակ առնուած նաւուն վրայ կան 3 ռուս քաղաքացիներ։ Իր կարգին, Իրանի մօտ Ռուսաստանի Դաշնութեան դեսպանութիւնը հաղորդեց, որ իրենք եւս տեղեակ են եղելութեան մասին, սակայն մինչեւ այս պահը չեն կարողացած կապ հաստատել ռուսաստանցի քաղաքացիներուն հետ։ Յիշեցնենք, որ SHANTNEWS հաղորդած […]
20:48 20.07.2019
Անոմալ շոգը ԱՄՆ-ում առնվազն 6 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 4 հոգի մահացել է Մերիլենդ նահանգում, 1 հոգի՝ Արիզոնայում, 1 հոգի էլ՝ Արկանզասում։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ի արևելյան ափին և Միջին Արևմուտքում շոգը կարող է ազդել մինչև 200 մլն մարդու վրա։ Հանգստյան օրերին այդ տարածաշրջաններում ջերմաստիճանը կբարձրանա։ Ավելի […]