18:28 22.07.2019
Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019-ի հաղթողն է: Վերջին տուրում հայ շախմատիստը սպիտակներով հաղթել է Թոռնիկե Սանիկիձեին ու դարձել է անհասանելի մյուս շախմատիստների համար: 9 տուրում Բաբուջյանը վաստակել է 7․5 միավոր: Վերջին տուրում սպիտակներով հաղթել է նաև Հովհաննես Գաբուզյանը: Նա առավելության է հասել Դավիթ Մագալաշվիլիի նկատմամբ: Այս հաղթանակը Հովհաննեսին թույլ է տվել զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: […]
18:20 22.07.2019
Երեկ՝ հուլիսի 22-ին, Գյումրու Կոշտոյան թաղամասում աղբահանության աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածը վիրահատվել է, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նշենք, որ երեկ երեկոյան Կոշտոյան փողոցում Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներն աղբահանություն են իրականացրել ու աղբամաններից մեկում աղբատար մեքենայի վարորդ […]
17:11 22.07.2019
Հերթական փլուզումն է տեղի ունեցել Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքում: Փլուզվել է Ժանետա Գալստյանին պատկանող երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակի մի մասը: Փլուզման պահին տարածքում անցորդներ են եղել. նրանք չեն տուժել: Փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են ու արգելել անցուդարձն այդ հատվածով: Ըստ բնակիչների՝ փլուզումը հաջորդել է մայթի ասֆալտապատմանը: Տեխնիկայի աշխատանքից շենքում ցնցումներ են […]
17:02 22.07.2019
Հայտնի արաբ բլոգեր Նուսեիր Յասինը, որը վերջին երեք տարիների ընթացքում այցելել է աշխարհի ավելի քան 60 երկիր, Facebook-ում հրապարակած իր նոր տեսահոլովակում պատմել է, թե աշխարհում որ 4 երկրներում է կարելի ներդրում անել առանց կորուստների: Բլոգերը, նախ և առաջ, խորհուրդ է տվել մտածել Հայաստանում ներդրումներ անելու մասին, որտեղ ինքն այցելել է 2018 թվականի ամռանը: «Հայաստանում […]
16:48 22.07.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին։ Այնպես որ, եկեք բոլորով վայելենք մեր հրաշք ամառը և քիչ բողոքենք»: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2515844145145486 Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի 3-4 աստիճանով։
15:31 22.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահին և նրա ղեկավարած կուսակցությանը երկրի խորհրդարանական ընտրություններում վստահ հաղթանակ տանելու կապակցությամբ։ «Վստահ եմ, որ նոր խորհրդարանը և կառավարությունը կշարունակեն բարեփոխումներն էլ ավելի մեծ ջանքերով և հայ-ուկրաինական համագործակցության համար նոր հնարավորություններով»,- գրել է Փաշինյանը։ Вітаю Президента України @ZelenskyyUa та партію Слуга народу із значною […]
15:27 22.07.2019
Կառավարության աշխատակազմից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կլինի արձակուրդում: Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
15:16 22.07.2019
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանում գրպանահատները փորձել են երթուղայինում գումար գողանալ քաղաքացիներից. «Էսօր 70 համարի երթուղայինով իմ համար գնում եմ Սվիտալսկու ասուլիսին, մեկ էլ երթուղային բարձրացան կասկածելի պահվածքով երեք երիտասարդ, մեկի թևին գցած էր բաճկոն, ուսերին՝ պայուսակ։ Ես ջեբկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ։ Ուշադիր զննում եմ, մեկ էլ երկուսն […]
14:57 22.07.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել վթարից, որի արդյունքում իր վարած մեքենան կողաշրջվել էր: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ին, ոստիկանությանը, շտապօգնությանը արագ արձագանքման համար: «Ահա այն ճանապարհը, որտեղ միջին արագության՝ 50կմ/ժ տակ աջ կողնակի հատվածում վթարի ենթարկվեցինք։ 2 փորձառու վարորդներ ասացին, որ ավտոմեքենայի անկառավարելիություն առաջացել է խճի վրա արգելակելու (թեպետ դա […]
14:31 22.07.2019
Միջազգային դրամական փոխանցումներ իրականացնող Western Union ընկերությունը, որն առաջատարներից է իր ոլորտում, սահմանափակումներ է դրել Ռուսաստանից արտերկիր, այդ թվում՝ Հայաստան ուղարկվող դրամական միջոցների վրա։ Այդ սահմանափակումը չի ազդի միայն Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի և Վիետնամի վրա։ Նոր կարգավորումների համաձայն՝ 30 օրվա մեջ առավելագույնը 600 հազար ռուբլի կարելի է ուղարկել արտերկիր, օրինակ՝ Հայաստան։ Այդ գումարը ներկա փոխարժեքով […]
12:53 22.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր առաջին անգամ ԶՈՒ պաշտոնական միջոցառման ժամանակ հնչել է նաև «Տիկնայք սպաներ» արտահայտությունը. «Կարծում եմ՝ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք և պարոնայք սպաներ» արտահայտությունը: Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք և պարոնայք […]
12:30 22.07.2019
Սպայական ծառայության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, բայց հիմա հետաքրքրությունը որոշակիորեն աճում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանը խոսեց նաև Տավուշի մարզպետի այն հայտարարության մասին, թե այնտեղ պայմանագրայինների սուր կարիք կա, մինչդեռ մարդիկ զբաղվում են անտառագողությամբ։ Տոնոյանը վերաձևակերպեց, […]
12:13 22.07.2019
Զինված ուժերում մարդկային կորուստներին հարցին պատասխանելիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց, որ որոշ դեպքերում խնդիրներ կան, քանի որ ժամանակին չեն կարողացել բացահայտել զինծառայողների հոգեվիճակները։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, Տոնոյանը նախ ասաց, որ իրենց համար յուրաքանչյուր կորուստ ցավալի է, և վիճակագրություն կազմելն այս դեպքում անտեղի է։ Ապա նախարարը նախնական տեղեկություններ հաղորդեց, որ միջադեպերի թվով այս տարի […]
12:10 22.07.2019
Հայաստանի զինված ուժերի՝ Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները, պայմանավորվածության համաձայն, արդեն Հայաստանում կլինեն այս տարվա վերջ – հաջորդ տարվա սկիզբ ընկած ժամանակահատվածում։ ShantNews.am-ի հարցին պատասխանելիս այսօր այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարը։ «Տոռ» հակաօդային պաշտպանության համակարգերի մասին հարցին պատասխանելիս նա ուղղակի ժպտալով ասաց՝ շատ հետաքրքիր համակարգեր են։ Իսկ այլ սպառազինության մասին Դավիթ Տոնոյանն ասաց հետևյալը․ «Ես […]
11:50 22.07.2019
73 տարեկանում մահացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն: Ամանոն գլխավորում էր կառույցը 2009 թվականից, մինչ այդ եղել է գործակալությունում Ճապոնիայի դեսպանն ու մշտական ներկայացուցիչը: Դիվանագետն աշխատել է նաև ՄԱԿ-ում, 1972 թվականից տարբեր պաշտոններ զբաղեցրել Ճապոնիայի ԱԳՆ-ում: Մասնագիտացած էր զինաթափման […]
11:43 22.07.2019
Պաշտպանության նախարարության համալիրի հրապարակում այսօր տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման արարողություն, որին մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։ Շրջանավարտները, սակայն, բուն միջոցառմանը շարված, զգաստ կանգնած սպասել են առավոտյան 8։30-ից, իսկ վարչապետը ժամանել է 10-ի հատվածում։ Ժամերով արևի տակ կանգնելուց հետո՝ հենց Փաշինյանի ելույթի ժամանակ, որոշ կուրսանտների ինքնազգացողությունը […]
11:23 22.07.2019
Հայաստանը խաղաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը զինված ուժերն են՝ բանակը։ Այս ուղերձն այսօր ՊՆ նորընծա սպաներին փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաուսումնական հաստատություններն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով նրանց։ Վարչապետը ներկայացրեց նաև, թե ինչ պետք է հասկանալ խաղաղություն ասելիս։ «Չինական զինվորական ռազմավարությունը արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի։ Ես ուզում եմ ասել, որ մեզ […]
11:21 22.07.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 13 անձի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի […]
11:13 22.07.2019
ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին այսօր դիպլոմ շնորհավորելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց նրանց շարքերում կին զինծառայողների առկայությունը։ Վարչապետը գովելի համարեց այն, որ արդեն տարիներ շարունակ կանայք ծառայության են ներգրավվում զինված ուժերում։ Վարչապետը հիշեցրեց, որ կանայք հսկայական ներուժ ունեն, քանի որ նաև Հայաստանի բնակչության մեծամասնությունն են։ Հետևաբար՝ իշխանությունը, ըստ Փաշինյանի, պարտավոր է ստեղծել հնարավորություններ, որ […]
10:46 22.07.2019
Հայաստանի զինված ուժերում տեղի է ունենում սերնդափոխություն, և դրա վկայությունն են ՀՀ ՊՆ շարահրապարակում կանգնած տարբեր սերունդների սպաները։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին։ «Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում … Այսօր այս հրապարակում կանգնած են [նաև] ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին […]
10:29 22.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերել են 338 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սև գույնի զանգված: Զանգվածի պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթն ինքնակպչուն ժապավենով ամրացված է […]
10:21 22.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության համալիրում է։ Այնտեղ նա մասնակցում է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։ Բացի պաշտպանության նախարարից, դիպլոմները նորընծա սպաներին հանձնում են նաև մյուս ուժային կառույցների ղեկավարները։
10:12 22.07.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների, երգչախմբի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացման արարողությունը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 40 մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել դասընթացներին, ինչպես նաև շրջել Հայաստանի տեսարժան վայրերով ու շփվել հայրենակիցների հետ:
09:59 22.07.2019
Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում կայացած VIAF արվեստների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի: Ավստրիական հեղինակավոր մրցույթ-փառատոնը անցնում էր ս.թ. հուլիսի 15-21-ը: Կատարողական արվեստ անվանակարգում մասնակցած մոտ 50 երաժիշտների շարքում Հայաստանը ներկայացնում էր Լաուրա Գալստյանը: 15-ամյա դաշնակահարուհին իր ծրագրում ներկայացրել է Բեթհովենի, Շոպենի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործություններից: Միջազգային ժյուրիի կազմում էին այնպիսի երաժիշտներ […]
09:32 22.07.2019
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վանաձորի կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն։ Տնօրեն Արմեն Ղարաջյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին, կիրառվող տեխնոլոգիաներին ու արտադրանքին։ Նշվել է, որ գործարանը հագեցած է իտալական սարքավորումներով, օգտագործվում են իտալական բարձրակարգ հումք և տեխնոլոգիաներ։ Արտադրվող […]
08:27 22.07.2019
ՌԴ Կրասնոդար քաղաքում 29 բակային տարածք և ճանապարհային հատված ջրի տակ են հայտնվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են ճանապարհի երթևեկելի հատվածի 10, և մերձբակային 19 տարածք: Ջրի մակարդակը հասնում է 20 սմ-ի: Ջրհեղեղի հետևանքները վերացնելու աշխատանքներին 20 միավոր տեխնիկա է ներգրավված: Կրասնոդարի երկրամասում փոթորկի նախազգուշացում է տրվել:
00:03 22.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, իր օգնական Դավիթ Դանիելյանի հետ այցելել են մի շարք ճամբարներ, ուր ամառային հանգիստն են անցկացնում 8-13 տարեկան երեխաներ: «Նախորդ […]
23:47 21.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը […]