TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվել է նոր ասֆալտով

08:51 19.07.2019

Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով: Այս մասիյն ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էր կատարել տենդերը շահած մի անփորձ կազմակերպություն, որի օգտագործած նյութերի պատճառով, մեքենաների անվադողերի հետ շփման արդյունքում քանդվել էր եղած ասֆալտը: Ինչպես ասում են՝ աչքը շինելու տեղ ունքն էին […]

̰
«Շերեմետևո»-ից Երևան ուղևորվող ինքնաթիռում ծուխ է նկատվել․ կան տուժածներ

08:17 19.07.2019

«Շերեմետևո» օդանավակայից Երևան ուղևորվող Nordwind Airlines ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի սրահում ծուխ է լցվել։ Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Տարածաշրջանային ԱԻՆ-ի տվյալներով՝ տարհանման ժամանակ 8 մարդ է տուժել։ Ուղևորներից 2-ը հոսպիտալացվել են, 5-ի մոտ միջին աստիճանի վնասվածքներ կան: Ուղևորներին ավելի ուշ տեղափոխել են Հայաստան, սակայն միջադեպից հետո 28 հոգի հրաժարվել է […]

̰
Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ կա 15 զոհ

23:53 18.07.2019

Թուրքիայի Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքական աղբյուրը նշում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։ Զոհերի մեջ կան տարբեր ազգությունների կանայք և երեխաներ։ Այժմ […]

̰
Դինքի սպանության գործով 7 մեղադրյալի վերաբերյալ դատական որոշում է կայացվել

23:12 18.07.2019

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը գործով 7 մեղադրյալների  առաջադրված որոշ առանձին մեղադրանքների մասով վճիռ է կայացրել։ Մասնավորապես՝ մեղադրյալ Էրհան Թունջելին Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 2 […]

̰
Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

21:44 18.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Շահնազարյանը իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին։ Ոչ մի արդարացում չեմ տեսնում։ Գործատեղ էլ բացեն ու լավ վարձատրեն, էս մարդիկ չեն գնա աշխատելու, որովհետև հեշտ շատ գումար վաստակելու ձևը կա։ Ես չեմ պնդում, որ իրենց ուղղորդել են։ Չէ, նման բան չկա, ուղղակի գործ ունենք […]

̰
Դա ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա. Վանեցյան

20:07 18.07.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ Իջևանում կայացած երեկվա ակցիան ինքնաբուխ չէր: Այս մասին նա խոսել է Տավուշի մարզպետարանում՝ լրագրողների հետ զրույցում: «Դա ոչ թե ինքնաբուխ հավաք էր, ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր: Մեր՝ մարզ այցելելը, չի նշանակում, որ այդ ամենը մոռացվեց, և մեղավորները չեն բացահայտվելու, չեն […]

̰
Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ. Վանեցյանը բացել է քննարկման չակերտները

19:26 18.07.2019

Իջևան այցելած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ լրագրողները զրուցել են խորհրդակցության արդյունքների և անտառտնտեսության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասին: «Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով: Այդ անտառները կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես փայտանյութ դիտելը: Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ: Կառավարությունը նախաձեռնել է անտառային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը անտառի տարածքում […]

̰
Իջևանում փորձել են նորից փակել ճանապարհը

19:23 18.07.2019

Այսօր՝ ժամը 18։30-ի սահմաններում, Իջևանում կրկին սրվել է իրավիճակը: Ցուցարարները փորձել են փակել ճանապարհը: Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության քայլեր է ձեռնարկել, ճանապարհը կրկին բացվել է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չեմ բացառում, որ անկանոն շարժումների ընթացքում կարող են ինչ-որ կապտուկներ առաջացած լինել, բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ՝ բացառում եմ. Վալերիյ Օսիպյան

19:12 18.07.2019

«Երեկ ոստիկանության գործողությունները բխել են օրենքից և եղել են համարժեք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա հայտարարել է, որ բերման ենթարկվածների հետ կապված այլ տեղեկությունների մասին առաջիկայում նախաքննական մարմիններն առավել ստույգ տեղեկություններ կհաղորդեն: Դիտարկմանը, որ ցուցարարները հայտարարել են ոստիկանության աշխատակիցների հարվածների հետևանքով առաջացած կապտուկների մասին՝ ոստիկանապետը հայտարարել է, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

18:34 18.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով: «Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի […]

̰
Բերման ենթարկվածների թիվը 21 է, մյուսները թաքնվում են, բայց վստահ եմ, որ իրավապահները կհայտնաբերեն. Օսիպյան

18:24 18.07.2019

Օպերատիվ իրավիճակը Տավուշում, հատկապես Իջևանում, կայուն է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Օպերատիվ իրավիճակը Տավուշում, հատկապես Իջևանում, կայուն է, վերահսկելի, որևէ խնդիր չկա այս պահին: Բերման ենթարկվածների թիվը 21 է: Մյուսները թաքնվում են, բայց վստահ եմ, որ իրավապահները կհայտնաբերեն և յուրաքանչյուրին կտան իրավական գնահատական, մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Անհանգստանալու […]

̰
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

17:55 18.07.2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքել է 2000-5000-ական ՀՀ դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել: Այս մասին […]

̰
̰
Ֆրոնտիկաշեն 2. Նոր Գեղիի փողոցները կշարունակեն մնալ Ֆրոնտիկ Թևոսյանի անվամբ

15:54 18.07.2019

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը, որում պահանջվում էր անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց վերանվանվել է նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ Կոտայքի մարզպետի առաջարկությամբ հայցադիմումը ենթակա է վերադարձման, քանի որ հայցադիմումից և դրան […]

̰
Էլի + 40. Հայաստանում շոգը շարունակում է պահպանվել

15:45 18.07.2019

Հուլիսի 18-ի ցերեկը, 19-ին, հյուսիսային շրջանների առանձին հատվածներում, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ […]

̰
Նստած էինք, եկան 2-ին տարան. Տավուշի մարզպետարանի մոտից 2 անձի բերման են ենթարկել

15:28 18.07.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են Տավուշի մարզպետարանի մոտից բերման ենթարկում 2 քաղաքացու: Ըստ տեղեկությունների՝ նրանք մասնակցել էին Իջևանում կազմակերպված ցույցին: «Նստած էինք, եկան 2-ին տարան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

̰
Տպավորություն է, թե իջևանցիները՝ ամեն մեկը մի կացին վերցրած, անտառները հատում են. ցույցի մասնակից

14:11 18.07.2019

Իջևանում ցույցերի արդյունքում բերման ենթարկվածների հարազատներն ու ցույցի մասնակիցներն այսօր Տավուշի մարզպետարանում էին: Նրանց հետ զրուցել է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Տղաներս և ամուսինս են եղել ցույցերին: Գիշերը ժամը 3:30-ին նրանց բերման են ենթարկել բռնի ուժով: Տեղեկություն չունեմ նրանցից: Չգիտեմ՝ նրանց ինչի համար են մեղադրում՝ անտառը հատելո՞ւ, թե՞ բախումների: Իմ տղաներն անտառ չեն հատել: Մարդիկ խաղաղ ցույց […]

̰
Ադրբեջանի սահմանապահները վիրավոր ունեն Տավուշի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ-ն հերքում է իր մասնակցությունը

13:35 18.07.2019

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողներից մեկը վիրավորվել է առաջնագծում՝ Տավուշի Զորական գյուղի դիմացի ադրբեջանական դիրքերում։ Ադրբեջանական կողմն այս միջադեպի համար մեղադրում է հայկական կողմին․ իբր հայկական բանակի կրակոցից է վիրավորվել իրենց զինծառայողը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է այս մեղադրանքը։ ShantNews.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական զորքի կողմից կրակոցներ չեն […]

̰
Թույլ չենք տա, որ որևէ մեկը հեղափոխություն անի կամ ճանապարհ փակի հանուն անարդարության. Տավուշի մարզպետ

13:24 18.07.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզպետարանում հանդիպել է ցուցարարների հետ և նշել, որ նրանց պահանջն անօրինական է: «Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականությունը խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է, դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ ինչու եք կանգնած, շրջեք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրեք իրենց կարծիքն […]

̰
Մոսկվայում կրակել են ամուսնալուծված կնոջ հետ հարաբերություն սկսած հայի վրա

13:10 18.07.2019

«Московский комсомолец»-ը գրում է հայի մասնակցությամբ ողբերգական միջադեպի մասին: 42-ամյա հայը հարաբերություն է սկսել Մոսկվայում բնակվող, ամուսնալուծված կնոջ հետ, որի նախկին ամուսինը քայլեր է ձեռնարկել նրան ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Զույգն ունի մեկ որդի, կինը թույլ չի տվել երեխային հանդիպել հոր հետ: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախկին ամուսինների տան մոտ: «Մոտ ժամը 22.00-ին Արսենը Ելենային […]

̰
Ճապոնիայում անիմե ստուդիայի հրդեհից զոհվածների թիվը հասել է 23-ի

13:07 18.07.2019

Ճապոնիայում անիմե ստուդիայի հրդեհից զոհվածների թիվը հասել է 23-ի, գրում է NHK-ն: Այս պահին դեռ 35 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Ըստ նախնական վարկածի՝ տեղի է ունեցել հրկիզում, քանի որ դեպքի վայրում բենզինի տարան ձեռքին տղամարդ է նկատվել: Նշվում է, որ եռահարկ ստուդիայում հրդեհաշրջման գործողություններով զբաղվում է մոտ 30 մարտական հաշվարկ: Կիոտոյի անիմացիոն ստուդիան գործում է […]

̰
Կառավարությունը 90 մլն դրամ հատկացրեց Ռուսաստանից, Վրաստանից, Չինաստանից զբոսաշրջիկների ներգրավմանը

12:51 18.07.2019

Հայաստանի կառավարությունը 90 միլիոն դրամ կուղղի զբոսաշրջային ոլորտի մարկետինգային ծառայություններին, հիմնականում՝ Ռուսաստանից, Վրաստանից և Չինաստանից ժամանող զբոսաշրջիկների համար։ Այս մասին նախագիծը կառավարության նիստում զեկուցեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարը նաև զեկուցեց, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն ավելացել է 12,8 տոկոսով, ընդ որում՝ Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների աճը եղել է 19,7 տոկոս։ […]

̰
Հայաստանը մտադիր է չինարենի դասավանդման համար մեծ թվով մասնագետներ ներգրավել

12:29 18.07.2019

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց մի նախագիծ, որն էականորեն բարելավում է Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունների հարցը։ Կառավարությունը քվեարկությամբ հաստատեց այն։ Բայց քննարկումից հայտնի դարձավ, որ Հայաստանը չինարենի մեծ թվով մասնագետների է պատրաստվում ընդունել։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այդ մասնագետները Հայաստան են ժամանելու չինարենի դասավանդման համար, ու հարցրեց՝ […]

̰
Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ գործածվող լեզուների ցանկում

12:21 18.07.2019

Հայերենն ընդգրկվել է ռուսաստանցիների կողմից ամենահաճախ գործածվող լեզուների ցանկում: Այս մասին հաղորդում է  РУСАРМИНФО-ն: Նշվում է, որ Ռուսաստանում հայտնի 15 լեզուներից կազմված ցուցակում հայերենը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Վարկանշային աղյուսակը կազմվել է 2010-ին իրականացված համառուսական մարդահամարի հիման վրա: «Հարևան Հայաստանի լեզվով խոսում է Ռուսաստանում ապրող 660 հազար մարդ: Հետաքրքիր է, որ հայերը թվաքանակով 6-րդն են […]

̰
Անտառահատումների հարցում ոչ մի կոմպրոմիս, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու․ Փաշինյան

11:35 18.07.2019

Կառավարության այսօրվա նիստի բուն քննարկումներից առաջ անդրադարձ կատարվեց Իջևանի դեպքերին։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այդ անտառահատումներով զբաղվել են ոչ թե անհատներ՝ սեփական տունը տաքացնելու համար, այլ բիզնեսներ։ Այս բնորոշման հետ համաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ Տավուշի բոլոր բնակիչներն անտառահատումներով են զբաղվում, բայց դա այդպես չէ։ […]

̰
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Իջևանի դեպքերի մասին․ ձերբակալվողների թիվը կմեծանա

11:19 18.07.2019

«Երեկ Իջևան քաղաքում անթույլատրելի զարգացումներ են տեղի ունեցել։ Ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- այս բառերով այսօր կառավարության նիստի ժամանակ երեկ տեղի ունեցածն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ 12 ոստիկան և 2 քաղաքացի ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաշինյանի խոսքով՝ քաղաքացիները […]

̰
Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք

11:02 18.07.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը: «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի կողմից իրականացված փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը ոչ միայն չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, այլև իր որակական […]

̰
13 անձ է ձերբակալվել Իջևանի անկարգությունների դեպքով

10:55 18.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ […]

̰
Իջևանի դեպքերից հետո քրգործ է հարուցվել, 19 մարդ բերման է ենթարկվել․ Օսիպյան

10:33 18.07.2019

Գիշերն Իջևանում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանն Իջևանում է։ Նա այսօր մեկնաբանել է միջադեպը և մանրամասներ ներկայացրել։ Ըստ նրա խոսքերի՝ ցուցարարները փորձել են նախապայմաններ առաջադրել ոստիկանությանը: Օսիպյանն ասաց, որ ցուցարարների պահանջները եղել են հետևյալը՝ ազատ արձակել բերման ենթարկվածներին ու նրանց մեքենաները, որոնք առանց փաստաթղթերի փայտանյութ են տեղափոխել։ Ոստիկանությունը, ըստ ոստիկանապետի, այս պահանջներին չի […]

̰
Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան

10:24 18.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանի դեպքերի հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»: Վարչապետը սոցցանցի իր էջում կիսվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ Իջևան այցի տեսանյութով:

̰
BACK_TO_TOP