TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ

22:54 20.07.2019

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել փայտանյութ տեղափոխող բեռնատարի վերաբերյալ. «Օգտատերերից մեկը համացանցում փայտանյութով բեռնատարի լուսանկար է զետեղել՝ կցելով ենթադրյալ երթուղին ու գրառումը ավարտելով «Շոուն շարունակվո՞ւմ է» կասկած-մեղադրանքով: Հարկ ենք համարում հայտնել, որ լուսանկարի բեռնատարի վարորդը մեքենան կամավոր կանգնեցրել է ոստիկանական բոլոր անշարժ պահակետերում, ներկայացրել համապատասխան փաստաթղթերն ու թույլտվությունները և օրինական կերպով շարունակել ճանապարհը: Ողջունելով քաղաքացիների […]

̰
Ազգային ժողովի այգում շախմատային փառատոն է անցկացվել

22:36 20.07.2019

Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան, տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը  մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ավելի քան 120  շախմատասեր երեխաներ ու պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից ու Սփյուռքից: Շախմատային փառատոնին ներկա է եղել և խաղերի ընթացքին հետևել Սկանդինավյան երկրների շախմատի ֆեդերացիայի նախագահ […]

̰
Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննան և 28-ամյա Գագիկը տեղափոխվել են հիվանդասենյակ

21:27 20.07.2019

Երևան-Երասխավան ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած Ռուզաննա Հակոբյանի և Գագիկ Ղուկասյանի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ տնօրեն Գևորգ Սիմոնյանը: «Գագիկը մի փոքր ավելի շուտ է տեղափոխվել հիվանդասենյակ, Ռուզաննան մոտ 2 օր է, ինչ տեղափոխվել […]

̰
 Կալանքի տակ առնուած նաւթատարին վրայ կան 3 ռուս քաղաքացիներ

21:14 20.07.2019

Ռուսաստանեան աղբիւրներէ ստանալով իր տեղեկութիւնները` «Էլ Նաշրա» կայքը կը հաղորդէ, որ  Իրանի  «Յեղափոխութեան  պահակներու» կողմէ երէկ կալանքի տակ առնուած նաւուն վրայ կան 3 ռուս քաղաքացիներ։ Իր կարգին, Իրանի մօտ Ռուսաստանի Դաշնութեան դեսպանութիւնը հաղորդեց, որ իրենք եւս տեղեակ են եղելութեան մասին, սակայն մինչեւ այս պահը չեն կարողացած կապ հաստատել ռուսաստանցի քաղաքացիներուն հետ։ Յիշեցնենք, որ  SHANTNEWS հաղորդած […]

̰
ԱՄՆ-ում անոմալ շոգից առնվազն 6 մարդ է մահացել

20:48 20.07.2019

Անոմալ շոգը ԱՄՆ-ում առնվազն 6 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 4 հոգի մահացել է Մերիլենդ նահանգում, 1 հոգի՝ Արիզոնայում, 1 հոգի էլ՝ Արկանզասում։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ի արևելյան ափին և Միջին Արևմուտքում շոգը կարող է ազդել մինչև 200 մլն մարդու վրա։ Հանգստյան օրերին այդ տարածաշրջաններում ջերմաստիճանը կբարձրանա։ Ավելի […]

̰
«Աշխարհին ներկայանալիս մեր բրենդը պիտի լինի ժողովրդավար, առաջադեմ տեխնոլոգիաներով զինված Հայաստանը». Զարեհ Սինանյան

20:34 20.07.2019

Հուլիսի 20-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ռուսաստանաբնակ հայ արվեստագետների և մշակույթի գործիչների հետ: Ողջունելով հանձնակատարին` արվեստագետները նկատեցին` պատահական չէ, որ այս հանդիպումը կայանում է հայ մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը: Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց ռուսաստանաբնակ արվեստագետների ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում: «Ցանկանում եմ լսել ձեր առաջարկները, և թե ինչով կարող […]

̰
Իրպիլ. ձերբակալուած են թուրք դիւանագէտները սպաննելու մէջ  մեղադրուող կասկածելի մը   

20:21 20.07.2019

Իրաքեան Քիւրտիստանի մէջ շուրջ շաբաթ մը առաջ եղած սպանութեան հարցով Իրպիլի մարմինները ձերբակալած են մեղադրեալի մը։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց «Ռօյթըրզ» գործակալութիւնը՝ նշելով, որ ձերբակալուած անձը կը կանգնի Իրպիլի մէջ եղած  ահաբեկչութեան ետին։ Յիշեցնենք, որ օրեր  առաջ ճաշարանի մը մէջ գտնուած պահուն 3 թուրք դիւանագէտներ սպաննուած էին, որոնցմէ մին Իրպիլի մօտ Թուրքիոյ փոխհիւպատոսն էր։ Պաշտօնական  […]

̰
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկից շուրջ 5000 մարդ է արագ տարհանվել

19:38 20.07.2019

Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկից ոստիկանությունը շուրջ 5000 մարդ է տարհանել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ «Океания» առևտրի կենտրոնի սրճարանում աշխատել է հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցելուները տարհանվել են։ Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհի բռնկում չեն հայտնաբերել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։  

̰
 Տ.Արամ արք. Աթէշեան Հայաստան կայցելէ

19:25 20.07.2019

Պոլսոյ Պատրիարքութեան կրօնական  ժողովի ատենապետ Տ. Արամ  արք. Աթէշեան  Հայաստան կայցելէ։ Այս մասին լուրը կը հաղորդէ   Պոլսոյ «Ժամանակ»ը։ Աղբիւրը նաեւ կը նշէ,  որ   Աթէշեան     մէկ  շաբաթով  Հայաստան  պիտի  մնայ, որմէ ետք ալ պիտի վերադառնայ  Պոլիս։ Յիշեցնենք, որ Պոլսոյ Պատրիարքութեան կրօնական փակ ժողովի աւարտին Աթէշեան տեղի տուած էր Սահակ եպս. Մաշալեանի  դիմաց, որ Տեղապահ  ընտրուած էր […]

̰
Հովտաշենում արագիլների անկման կապակցությամբ իրականացվում են Հրազդան գետի և Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ

19:12 20.07.2019

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող […]

̰
Թող ձեր տղան գնա, աշխատի. վարչապետը՝ բազմազավակ գյումրեցի կնոջը

18:38 20.07.2019

«Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին են մոտեցել Գյումրու բնակիչները՝ տարբեր խնդրանքներով: Նրանցից մեկը բազմազավակ մայր ներկայացած կինն էր, կառավարությունից աջակցություն էր խնդրում: Կինն ասաց, որ ավագ որդին պատրաստվում է գնալ Ռուսաստան՝ աշխատելու: Վարչապետի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում չի աշխատում, կինը պատասխանեց, որ այստեղ աշխատանք չկա: «Հասուն տղա է, պետք է աշխատի, […]

̰
Կարո՞ղ ենք սելֆի անել կամ Ձեր էջով մեր էջը տարածել. խնդրանք Փաշինյանին

18:04 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ տաղավարներից մեկում ներկայացրին «զգացմունքների առաքման» ծառայություն: Ինչպես նշեցին ծառայության հիմնադիրները՝ իրենք ներկայացնում են Գյումրու բրենդները: Վերջիններս կառավարության ղեկավարին դիմեցին՝ նշելով, որ իրենք ճանաչելիության խնդիր ունեն: «Մենք ուզում ենք խորամանկ մի քայլի դիմել: Կարո՞ղ ենք Ձեր էջով մեր էջը տարածել կամ միասին սելֆի տեղադրենք»,- […]

̰
Հայաստանը պետք է վերգտնի արդյունաբերող երկրի իր երբեմնի փառքը. Նիկոլ Փաշինյան

16:30 20.07.2019

«Շիրակի մարզի մասին պատմող տեսանյութում մենք ականատես եղանք արդյունաբերական ջախջախված, փլուզված, ժանգոտած հզորությունների»,- հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր իսկ գնահատմամբ «պատկերավոր» նկարագրելով՝ վարչապետը նշեց. «Ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում ՀՀ արդյունաբերական տարածքները, ձեռնարկությունները վերածվել են առևտրային տարածքների, տոնավաճառների, այնպես էլ առաջիկա 30 տարիների ընթացքում […]

̰
Հիմա հարմար չէ սրա հետ, թե չէ հենց հիմա կհագնեի. Ի՞նչ նվիրեցին վարչապետին Գյումրիում

15:55 20.07.2019

Կոշկի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկը Գյումրի այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նվեր էր պատրաստել: Վարչապետը նշեց, որ նվերն ընդունում է այն նպատակով, որ տեղական արտադրանքը խրախուսվի: «Կկրեմ: Բացի փողկապից, այս պահին ինչ կա իմ հագին, հայկական արտադրության է: Հիմա հարմար չէ սրա հետ, թե չէ հենց հիմա կհագնեի»,-ասաց վարչապետը:

̰
ՄԻՊ-ն ամփոփել է Իջևանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները. մանրամասն հաղորդում

15:39 20.07.2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից, որը հիմնականում հանգում է հետևյալին. 2019 թվականի հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակելու, ճանապարհը փակած անձանց ու Ոստիկանության ծառայողների միջև բախումների մասին տեղեկություններից անմիջապես հետո Մարդու […]

̰
̰
Գայթակղիչ է, բայց չեմ ուտելու. Վարչապետը համտեսեց ամենադիետիկ թխվածքը

15:15 20.07.2019

Շիրակի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարարների տաղավարներով: Ֆրանսիական թխվածքներ ներկայացնող տաղավարներից մեկում Փաշինյանին առաջարկել են համտեսել իրենց արտադրանքը: Ի պատասխան՝ վարչապետն ասել է. «Շատ տպավորիչ է, գայթակղիչ է, բայց չեմ ուտելու, որովհետև …լավ, ամենադիետիկը տվեք»:

̰
Տաքսու վարորդները կազատվեն նաև ամսական վճարումներից․ Փաշինյան

14:45 20.07.2019

Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շիրակում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ խոսքը նաև ամսական վճարումների մասին է։ «Սա նշանակում է՝ նրանք Երևանում ամիսը 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսական վճարումներ անելու պարտավորություններից ազատվում են», – […]

̰
Այսօր ևս հայկական հագուստով եմ, բացառությամբ՝ փողկապի ու ժամացույցի. Փաշինյան

14:29 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ելույթ ունենալով, խոսելով տեղական արտադրողին աջակցելու, խրախուսելու կարևորության մասին, նշեց. «Ես ուրախ եմ և հպարտ ևս մեկ անգամ հայտարարել, որ այսօր ևս ձեր առաջ ելույթ եմ ունենում բացառապես հայկական արտադրության հագուստով: Ինչպես միշտ, բացառությունը փողկապն է և ժամացույցը»:

̰
Փաշինյանը դարբնի հետ փորձել է կռել շիկացած երկաթը

13:19 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմասնակցի «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ այդ, նա շփվել է գործարարների հետ, ծանոթացել մատուցվող ծառայություններին ու դարբնի հետ փորձել կռել շիկացած երկաթը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գործարարների հետ շփման ժամանակ Փաշինյանը նշել էր, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն: Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին իր […]

̰
ԱՄՆ-ում 150 մլն մարդ հայտնվել է անմարդկային շոգի գերակայության ներքո

13:03 20.07.2019

ԱՄՆ ամբողջ բնակչության գրեթե կեսը բնակվում է այն տարածքում, որտեղ այսօր և վաղը սպասվում են անոմալ եղանակային պայմաններ։ Նահանգների գրեթե ամբողջ արևելյան ափը, որտեղ կա մոտ 150 միլիոն բնակչություն, անսովոր շոգ եղանակ է ունենալու։ Խոսքը Նյու Յորքում +36, Վաշինգտոնում +38 աստիճան տաքության մասին է։ Հայաստանում այսպիսի եղանակն այս օրերին սովորական է, բայց ծովային խոնավ կլիմա […]

̰
Շիրակի մարզում Փաշինյանը հայտնվեց հրմշտոցի մեջ

12:41 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ՝ նամակներով, խնդրանքներով, մոտեցան նրան: Վերջիններս փորձում էին իրենց խնդիրներն ու խնդրանքները ներկայացնել անձամբ վարչապետին: Ինչ-որ պահի ուժեղ հրմշտոց սկսվեց: Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց իրենց խնդիրներով դիմել իր օգնականին՝ Նաիրի Սարգսյանին: Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նիկոլ Փաշինյանին իր կերպարով տիկնիկ նվիրեցին

12:21 20.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շիրակի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին: Մինչ համաժողովը նա հանդիպել է որոշ գործարարների հետ և նշել, որ քաղաքականությունն ուղղվելու է տեղական արտադրողին աջակցելուն: Տեղում բացված տաղավարներով շրջայցի ժամանակ Փաշինյանին տիկնիկ նվիրեցին՝ իր կերպարով, «դուխով» գլխարկով:

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

12:18 20.07.2019

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 19-ին հանդիպեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Ալմագրոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Անդրադառնալով նախօրեին Վաշինգտոնում կայացած Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորվել է կրոնական ազատության սահմանափակման և կրոնի և հավատքի հիման վրա բռնության կամ խտրականության […]

̰
Կառավարությանը հրավիրեցին մասնակցելու «ձնագնդիով բիաթլոնի»

12:09 20.07.2019

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ բացված տաղավարներից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացնելով իրենց արտադրանքը, գործարարները հայտնեցին, որ նաև դահուկավազքի ակումբ ունենք: «Կուզեինք կառավարությանը հրավիրել՝ մասնակցելու մեր «ձնագնդիով բիաթլոնի» մրցաշարին»,- դիմեցին վարչապետին: Փաշինյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ է անցկացվելու այդ մրցաշարը, ապա ճշտեց՝ նոյեմբերին է լինելու: «Պիտի ձյունը եկած լինի»,- հավելեց վարչապետը:

̰
Արարատի մարզում բեռնատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու

11:59 20.07.2019

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 00:45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ոստան գյուղ, որտեղ պարզվել է, որ երկաթգծի հատվածում գնացքը հարվածել է քաղաքացու, ով տեղում մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը […]

̰
Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի համակարգման հավելվածը ստեղծվել է Գյումրիում

11:54 20.07.2019

Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Գյումրիում է, որտեղ անցկացվում է «Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովը, որի ժամանակ էլ ներկայացրել է այնտեղ ցուցահանդեսի մասնակցող ընկերություններից մեկի հաջոությունները։ «Գյումրիում տեղակայված Digital Pomegranate ընկերության հավելվածի միջոցով կարելի է հեռակառավարել Tesla ավտոմեքենան։ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի համակարգման հավելվածը ստեղծվել է Գյումրիում, SONY ընկերության երաժշտական պրոդուկտների առցանց վաճառքը նույնպես կառավարվում […]

̰
Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը բարձր ջերմաստիճանի դեպքում

11:51 20.07.2019

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153 հոդվածով: Այս առումով խորհուրդ է տրվում այն դեպքերում, երբ աշխատատեղերում աշխատանքի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ […]

̰
«Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը. ԱԱԾ

11:45 20.07.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին  ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք մասնաճյուղերի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու դեպքեր։ ​ ​Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս», «Արևիկ»  և «Սևան» […]

̰
Աննա Հակոբյանը Գլեդիս Բերեջիկլյանի հետ քննարկել է համագործակցության ուղիները

11:18 20.07.2019

«Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: «Լսել եմ Ձեր գործունեության մասին և շատ հպարտ եմ Ձեր կատարած […]

̰
BACK_TO_TOP