15:06 17.07.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու՝ 4 տարի առաջ կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ սա մարզի միակ համայնքն է, […]
14:30 17.07.2019
Ազատությունից զրկված անձանց իրավունքները խախտվում են նրանց պահման պայմանների խախտումների պատճառով։ Այս հարցերի լուծման համար Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ոչ միայն աշխատում է պետական կառույցների հետ, այլև ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է չաթբոտ։ Վիրտուալ իրավապաշտպանը պատասխանում է դիմողների հարցերին, ներկայացնում նրանց իրավունքները։ Ավտոմատացված համակարգի աշխատանքը հենց տեսախցիկների «աչքի առաջ» այսօր փորձարկեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման […]
13:01 17.07.2019
Արենիի համայնքապետարանից հայտնում են, որ հուլիսի 17- ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17-ին լսվել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներ։ Փամփուշտներից մեկը դիպել է Ելփին բնակավայրի բնակիչ Նորայր Աղախանյանին պատկանող տանը` վնասելով տանիքը։ Դեպքի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին։
12:28 17.07.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, եվրոպական տարբեր երկրներ […]
12:12 17.07.2019
Արդեն մի քանի օր է` Ստեփանավանով հոսող Չքնաղ գետում տեղացիները հայտնաբերել են մեծ թվով սատկած ձկներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Տեղացիները հայտնել են, որ ձկների սատկելու պատճառն Արմանիս գյուղի վարչական տարածքում գործող ոսկու հանքի շահագործումն է, քանի որ այնտեղից դուրս եկած կեղտաջրերը լցվում են գետը և իրենց սև գործն անում. «Գործարանն ամբողջական չի աշխատում, […]
11:49 17.07.2019
Բրիտանական «Kensington Chelsea & Westminster Today» պարբերականն իր հուլիսի համարում ստվարածավալ հոդված է նվիրել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագանթաժողով»-ին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: «Երբ ուսումնասիրում ես նախագահ Սարգսյանի փորձառությունը, հասկանալի է դառնում, թե ինչու է այս կարևոր գագաթնաժողովը հավաքել այսքան շատ համաշխարհային մտածողների, փորձագետների ու […]
11:39 17.07.2019
Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող թունելի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչպես են իրար հարվածել բեռնատարը և մարդատար ավտոմեքենան: Տեղի ունեցածը միանգամից խցանում է առաջացրել փողոցի նշված հատվածում: Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրեց,որ Խանջյանից Հերացի տանող անցուղում բեռնատարը հարվածել է անցման վերևի հատվածի պատնեշին և ավտոմեքենայի վրա գտնվող […]
10:11 17.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ: «Մեծ է Ձեր դերակատարությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ձեր կառավարման օրոք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավելի ամրապնդեց իր տեղն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ողջ աշխարհում: Անհնար է անտեսել Ձեր նվիրվածությունը գիտությանը, կրթությանը, նոր տեխնոլոգիաներին, որի վառ ապացույցն են այն […]
08:10 17.07.2019
Այսօր 67 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը։ «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- ասված է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում։ Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Ստավրոպոլում: 1969-73թթ․ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական […]
01:48 17.07.2019
Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Լուսնի խավարում է սկսվել։ Այն հնարավորություն ունեն դիտելու Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Ավստրալիայի, ինչպես նաև Եվրապայի և Ասիայի բնակիչները, այդ թվում՝ Հայաստանի։ Լուսնի խավարումը, Երկրի՝ Արեգակի և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Լուսնի խավարումը լինում է լրիվ և մասնակի։ Այն կոչվում է լրիվ, եթե Լուսինն ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում […]
22:24 16.07.2019
Քաղցրաշենի ոռոգման խնդիրը կարգավորվել է։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից։ Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկած քաղցրաշենցիների հետ հանդիպել է Ջրային կոմիտեի փոխնախագահ Հարություն Գուլյանը, լսել նրանց դժգոհությունները, ապա և միասին մեկնել Քաղցրաշեն՝ տեղում խնդիրները բոլոր կողմերից դիտարկելու և օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ Երկխոսությունն ու այցն արդյունավետ էին, քանի որ տեղում լուծում […]
22:12 16.07.2019
Հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 21:49-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ». դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ […]
20:48 16.07.2019
Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության […]
20:27 16.07.2019
Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի բնակիչներ 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները։ Ըստ տեղեկությունների՝ նրանց վերջին անգամ տեսել են Գյումրու Գայի պողոտայով մի կնոջ հետ դեպքի զբոսայգի քայլելիս։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Աշոցքի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 59 […]
20:15 16.07.2019
Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները: Այս մասին նշված է հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ: «Հայաստանի իշխանությունների հետ արգասաբեր համագործակցության շրջանակում, մասնավորապես դատական բարեփոխումների հետ կապված, 2019թ. հուլիսի 2-ին ՀՀ արդարադատության նախարարի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպումից […]
19:39 16.07.2019
Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել, ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում: Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում […]
19:20 16.07.2019
Հանրապետության հիվանդանոցների բյուջետային հատկացումներն ավելացել են։ Սա կառավարության վերջին որոշման արդյունքում է։ Հիշեցնենք` հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել անվճար և արտոնյալ բուժսպասարկումից օգտվողների ցանկում փոփոխությունների մասին կառավարության որոշումը։ Անվճար բուժսպասարկումից օգտվողների թվում են մինչև 18 տարեկան երեխաները, ընտանեկան նպաստ համակարգում 30 և ավելի անապահովության միավոր ունեցողները, զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները։ Այս փոփոխությունները հանգեցնելու […]
19:16 16.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին: «Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին: Մեր երկրից […]
19:11 16.07.2019
Ամերիկյան Atlantic Council հետազոտական կենտրոնը Նիկոլ Փաշինյանին նմանեցնում է Ուկրաինայի Պյոտր Պորոշենկոյի հետ։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ըստ դրսից նայող հայացքի, նման է Ուկրաինայում տեղի ունեցածին։ Եվ որպեսզի Փաշինյանը հրաժեշտ չտա այնպես, ինչպես Պորոշենկոն, պետք է դասեր քաղի նրա քաղաքական թերացումներից։ Հայաստանի նոր իշխանությունները խոստացան դատական իշխանության բարեփոխումներ անել ու հաղթահարել կոռուպցիան, որ խնդիրների գագաթն […]
19:02 16.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր վճռաբեկ բողոք է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբանական թիմը: Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը […]
18:56 16.07.2019
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հերքում տարածել մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: «Մամուլում կրկին տեղեկություն է շրջանառվում, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի […]
18:44 16.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Առաջին ատյանի դատարանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքները, գտել […]
18:35 16.07.2019
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու ապօրինի փորձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Հուլիսի 14-ին Հայաստան մուտք գործել փորձող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու մեքենայի ստուգման ընթացքում սահմանապահները, օգտագործելով ծառայողական շներին, հայտնաբերել են փաթեթ՝ սպիտակ բյուրեղային նյութ, ենթադրաբար՝ մետամֆետամին: […]
18:21 16.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են` Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը: «Ներկայումս լճի թափանցիկությունը կտրուկ աճել է, հունիսի 30-ին դիտված միջին 2մ-ից հասնելով 6.5, որոշ տեղերում մինչև 9 մ-ի: Նշված ցուցանիշը 2018-2019թթ. արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,- ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ:
17:48 16.07.2019
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Արգելանքը հանված է» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, հայտնում է. «Ինչպես խոստացել էինք, տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է: Մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները կկիրառվեն ամբողջ ծավալով: Բազմիցս ասել եմ՝ այս գործընթացն ակնհայտ […]
17:27 16.07.2019
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն այսօր Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի նոր ցանցի վերաբերյալ քննարկման ժամանակ հարց ուղղեց քաղաքապետին: «Ե՞րբ է նախատեսված արդեն որոշումների կայացման փուլը և մոտավոր ռեալ ի՞նչ ժամկետներ են նախատեսված հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու»,- հարցեց նա Մարությանին: «Նախ` կախված է նրանից, թե կառավարության հետ միասին պետք է աշխատենք գումարները ստանալու, այնուհետև գնումների պրոցես […]
17:10 16.07.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոսնտանտին Օրբելյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. […]
17:06 16.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները: «Գիտենք, որ […]