TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+25.09 oC

Գլխավոր

Ես քեզի «իմեննը» նամակ եմ գրել. շիրակցի կինը՝ Փաշինյանին

11:12 20.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովին: Նախքան համաժողովի մեկնարկը, Փաշինյանը շրջեց տաղավարներով, որտեղ ցուցադրված է տեղական արտադրողների արտադրանքը: Ողջ ընթացքում Փաշինյանին փորձում էր մոտենալ մի կին՝ գոռալով. «Ո՞ւր է Փաշինյանը»: ՀՀ վարչապետը խնդրեց թույլ տան կնոջը մոտենաl իրեն, որպեսզի լսի նրա խնդիրը: «Ես քեզի իմեննը նամակ եմ […]

̰
Ի՞նչ ծավալի անտառահատումներ են կատարվել Իջևանում

10:34 20.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքայն իր էջում  անդրադարձել է Իջևանի անտառտնտեսության անտառներում կատարված անտառահատումներին՝  ներկայացնելով առաջին արբանյակային GIF պատկերը. «Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ ահավոր ծավալների ապօրինի հատումներ են իրականացվել Իջևանի անտառտնտեսության անտառներում, որպես օրինակ ուղղակի ներկայացնում եմ վերջին մեկ տարվա ընթացքում Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում հատումների ինտենսիվության […]

̰
Նոր պատկեր՝ Սևանա լճից

10:14 20.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: «Փոքր Սևան 19.07.2019թ., ժամը 07:26:04 դրությամբ..», – գրում է Ղազարյանը: Հիշեցնենք, որ Ղազարյանը, անդրադառնալով լճում առկա սպիտակ երանգին, գրել է, որ սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով են պայմանավորված: Լճում ջրիմուռների/ցիանոբակտերիաների ֆոտոսինթեզի […]

̰
«Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է 1.5 հա բուսածածկույթ

09:40 20.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին` ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ևս […]

̰
Հաքերները կոտրել են բրիտանական ոստիկանության կայքը

09:10 20.07.2019

Ցանցահենները կոտրել են լոնդոնյան ոստիկանության կայքն ու ոստիկանների սոցցանցերի էջերը։ Այս մասին գրում է The Independent-ը։ Անհայտ անձինք իրենց էջերում պրովոկացիոն գրառումներ են հրապարակել՝ այդպիսով փորձելով Բրիտանիայի ոստիկանության ուշադրությունը հրավիրել բանտում գտնվող ռեփեր Digga D-ի ձերբակալման վրա։ Նրանք պահանջել են ազատ արձակել ռեփերին, այլապես կշարունակեն պրովոկացիոն գրառումներ հրապարակել ոստիկանների էջերում։ Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ռոյ Սմիթի […]

̰
Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել

08:39 20.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 19-ին, Արաբկիր բժշկական կենտրոնում մահվան դեպք է տեղի ունեցել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած երեխան Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, 14-ամյա Անժելա Պ.-ն է: Թե ինչն […]

̰
Իրանի «Յեղափոխութեան պահակներ»-ը կալանքի տակ առած են բրիտանական նաւթատար մը

00:15 20.07.2019

Հորմուզի ջուրերուն մէջ Իրանի «Յեղափոխութեան պահակներ»-ը ծովային կալանքի տակ առած են Բրիտանական նաւթատար մը։ Այս մասին լուրը տուած է «Ռօյթըրզ» գործակալութիւնը, որ նաեւ յայտնած է, թէ 30 հազար թոն նաւթ  փոխադրող եւ «Սթէնա իմբորո»  անունը կրող նաւը կը կրէ բրիտանական դրօշ եւ այն կը պատկանի շուէտական ընկերութեան մը։ Նաւթատարի ընկերութիւնը իր կարգին դէպքին մասին խօսելով՝ […]

̰
Տուր երկրորդ հնարավորություն՝ #AraratChallenge. Ռուբեն Վարդանյանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել

23:22 19.07.2019

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով միանալ իր նոր՝ #AraratChallenge նախաձեռնությանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Սա իմ Արարատն է, երկրորդ հնարավորության խորհրդանիշը: Հնարավորություն, որ իմ պապը ստացել է 100 տարի առաջ, երբ նրան փրկել են այլ մարդիկ: Հնարավորություն, որն ինձ կյանք է տվել միայն այն պատճառով, […]

̰ ̰
̰
Արմեն Սարգսյանն այցելել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդես

22:05 19.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդես, որը կրում է «Ջաջուռյան կտավներ» խորագիրը: Արմեն Սարգսյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին: Հանրապետության նախագահը գեղանկարչի հետ խոսել է նաև նրա հոր՝ սիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության և հայկական գեղանկարչության պատմության մեջ նրա թողած անջնջելի հետքի մասին: Նարեկ Ավեստիսյանը պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման […]

̰
Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը․ Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ

21:55 19.07.2019

Լոռու մարզի Ձորագետի վտակ Չքնաղ գետում հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ-ի նախագահ Մանյա Մելիքջանյանը: «Սոս Զորագետ՝ Ոսկու հանքի թափոնները լցվում են գետը: Լոռու մարզի Չքնաղ գետում (Զորագետի վտակ), հայտնաբերվել են մեծ թվով սատկած ձկներ. Ստեփանավան քաղաքի բնակիչները ահազանգել են Լոռե էկո-ակումբ ՀԿ` պատմելով, որ […]

̰
Ապամոնտաժվում է «Զորաց քարեր»-ի տարածքի ապօրինի գործող առևտրի տաղավարը

20:47 19.07.2019

Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքի՝ տարիներ շարունակ ապօրինի գործող և հուշարձանը վնասող բետոնային հիմքով առևտրի տաղավարը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ ավելի ուշ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հանդես կգա հայտարարությամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]

̰
Մանրամասներ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում բռնկված հրդեհից

20:42 19.07.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում բռնկված հրդեհի մասին: «Հուլիսի 19-ին, ժամը 19:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19:29-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի […]

̰
Սուրիկ Խաչատրյանի հագուստի վրա առկա էին վնասվածքներ, որ առկա չեն իր մարմնի վրա. Armtimes.com

20:29 19.07.2019

Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով կրկնակի, համալիր փորձաքննություն է նշանակվել: Ինչպես հաղորդում է Armtimes.com-ը, նման որոշում դատարանը դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կայացրել է սույն գործով դատական նիստի ժամանակ՝ բավարարելով պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությունը: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպանը մանրամասնել է, որ նախաքննության ընթացքում նշանակվել է […]

̰
Զորամասի հրամանատարի դրդչությամբ ավելի քան 8 մլն դրամի հափշտակություն և կեղծիքներ կատարելու վերաբերյալ քրգործը 8 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան

20:00 19.07.2019

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի կողմից հաստատվել և, ըստ էության, քննելու համար դատարան է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննված և մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ N […]

̰
Կադրեր Մյասնիկյան պողոտայում այրվող ավտոմեքենայից

19:18 19.07.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է՝ Մյասնիկյան պողոտայում OPEL ASTRA G մակնիշի մեքենա է այրվում: ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Իսպանիայում կայացած շախմատային խոշոր մրցաշարում

18:58 19.07.2019

Իսպանական Վիլլա դե Բենասկե միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 28 երկրի 430 շախմատիստներ, մեծ հաջողության է հասել Ռոբերտ Հովհաննիսյանը: Հայ շախմատիստը 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Մրցաշարին մասնակցել են նաև Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Մովսիսյանը: Սամվելը 8 միավորով կիսել է 3-8-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո զբաղեցրել է 4-րդ […]

̰
Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

17:00 19.07.2019

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հիշեցնենք, որ երեկվանից ԲԴԽ-ում Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստում երեկվանից քննարկվում էր Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցը: Տավարացյանի լիազորությունները, սակայն, նիստի […]

̰
Ոստիկանությունը՝ Սիսիանում տեղի ունեցած պայթյունի մասին

15:09 19.07.2019

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից: «Հուլիսի 19-ին՝ ժամը 06։45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06։30-ի սահմաններում, գոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու […]

̰
Բարձրագույն դատական խորհուրդը նոր նախագահ ունի

14:43 19.07.2019

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպել է Խորհրդի նախագահի ընտրությունը: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Ռուբեն Վարդազարյանին:

̰
Անասնագոմի հարակից դռան բռնակին պայթուցիկ սարք է ամրացվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Սիսիանում տեղի ունեցած պայթյունից

14:16 19.07.2019

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել Սիսիանում տեղի ունեցած պայթյունի պատճառների ու հետևանքների մասին: «2019 թվականի հուլիսի 18-ին անհայտ անձը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով բերելով մարտական դիրքի՝ տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից […]

̰
Փաշինյանը ճաշում է ՊՆ ուսումնական զորամասում

14:13 19.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ, շրջում է ՀՀ ՊՆ ուսումնական զորամասում: Նա շրջայցի ժամանակ այցելեց ճաշարան, օգտվեց զորամասի ծառայողների համար նախատեսված ճաշացանկից: Մանրամասները՝ վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

̰
Պայթյուն Սիսիանում. կա մեկ զոհ

13:45 19.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Սիսիանում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին: «Սիսիանում պայթյուն է եղել։ Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են»,- գրել է նա։ Նրա խոսքերով՝ իրավապահները զբաղվում են, նախնական տվյալներով՝ անասնագոմի դռանը պայթուցիկ է կապած եղել: https://www.facebook.com/srbuhy.grigoryan/posts/2336153069798701

̰
Նախշուն Տավարացյանի լիազորությունները չդադարեցրին

12:41 19.07.2019

Բարձրագույն դատական խորհրդում քիչ առաջ՝ Խորհրդի դատավոր-անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով Խորհրդի գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի և Լիպարիտ Մելիքջանյանի կողմից հրավիրված նիստում վճիռը հրապարակվեց: Տավարացյանի լիազորությունները չդադարեցրին: Նշենք, որ Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Նախապես ԲԴԽ անդամները քննարկում էին նիստը հետաձգելու հարցը, քանի որ երկու դատավորներից մեկը երկրում չէ (Ստեփան Միքայելյան), […]

̰
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի. Գագիկ Սուրենյան

11:18 19.07.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի: «Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին (ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։ Տեղումների բացակայության և սպասվող բարձր […]

̰
Հայտնի է Մոսկվա-Երևան թռիչքից առաջ ինքնաթիռում ծուխ լցվելու պատճառը

10:59 19.07.2019

Գիշերը Մոսկվայից Երևան թռիչքից առաջ Boeing-737 ինքնաթիռում ծխի լցվելը կապված է տեխնիկական հեղուկների՝ կենսապահովման համակարգ լցվելու հետ։ Ավելի պարզ լեզվով՝ ինքնաթիռի շարժիչների մաքրման հեղուկը լցվել է օդամղիչ համակարգ, ինչի հետևանքով էլ ծուխ է առաջացել, որը լցվել է սրահ։ Ենթադրվում է, որ այս ամենը եղել է ոչ թե ինքնաթիռի թռիչքուղու դուրս գալուց հետո, այլ դրա տեխնիկական […]

̰
Հրապարակվել են Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հետ կապված միջադեպի մանրամասները

10:22 19.07.2019

Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռը գիշերը ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել թռիչքուղի և թափ հավաքել օդ բարձրանալու համար։ Բայց այդ ժամանակ ինքնաթիռի սրահում թանձր ծուխ է եղել, ու օդաչուները, կապվելով ցամաքային կայանի հետ, դադարեցրել են թռիչքը։ «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի պատասխանատուն տեղեկացրել է, որ ինքնաթիռի կանգառից անմիջապես հետո բերվել են փչովի թեքահարթակներ, մարդկանց արագ տարհանել են, ինքնաթիռից […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրգործ

09:58 19.07.2019

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված գործառույթների շրջանակում բացահայտել է անօրինական գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես՝ վարչության աշխատակիցներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ […]

̰
Երևանում 27-ամյա երիտասարդը դանակահարել է հորը, մորը և ինքնավնասել իրեն. մայրը մահացել է

09:42 19.07.2019

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի […]

̰
BACK_TO_TOP