10:24 18.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանի դեպքերի հետ կապված իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»: Վարչապետը սոցցանցի իր էջում կիսվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ Իջևան այցի տեսանյութով:
10:00 18.07.2019
Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է սփյուռք, և կտևի 5 օր: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ:
09:19 18.07.2019
ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը մանրամասներ է հայտնել Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների առողջական վիճակի վերաբերյալ և կից տեսանյութ հրապարակել։ Նա նշել է, որ Իջևանի քաղաքային հիվանդանոցում 12 վիրավոր ոստիկան կա։ Բժշկի խոսքերով՝ ոստիկաններից բացի՝ տուժածների թվում կա նաև 2 քաղաքացիական անձ։ Մանրամասները՝ տեսանյութում։
08:15 18.07.2019
FaceApp հավելվածի կիրառումը վերջին օրերի ընթացքում մեծ տարածում է ստացել, սակայն այն հավաքում է օգտագործողի տվյալները: Հավելվածը լայն տարածում գտավ՝ շնորհիվ նկարում տարիքը մեծացնելու անվճար ֆունկցիայի: Այնուամենայնիվ, հավելվածի օգտագործումը որոշակի ռիսկեր է պարունակում: Եթե այն տեղադրվում է սմարթֆոնի մեջ, ապա FaceApp-ը մուտք է ունենում դեպի սարքի բոլոր լուսանկարները և դիտարկիչից ստացվող տեղեկությունները: Եթե նշված հավելվածն […]
01:06 18.07.2019
Իջևանում էլ են պառկեցնում ասֆալտին։ Լարված իրավիճակ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը և կից տեսանյութ հրապարակել։
00:41 18.07.2019
Իջևան, հենց հիմա։ Միջպետական ճանապարհը բացվում է։ Ոստիկանապետն այստեղ է։ Սուրեն Պապիկյանը ճանապարհին է։ Խոսվում է միայն 11 վիրավոր ոստիկանի մասին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։
00:31 18.07.2019
Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։ Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Հիշեցնենք, որ Իջևանում […]
00:27 18.07.2019
«Իջևանում կատարված բռնությունն անընդունելի է, և այս ամենը հրահրում են նրանք, ովքեր նախկինում անտառը հոշոտելով հարստացել են, հացի փող վաստակող մարդկանց էլ սովորեցրել, որ կաշառքով երկիրն էլ, անտառներն էլ, Սևանն էլ կարող են ծախել ու հոշոտել… «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Հակոբ Սիմիդյանը, նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը […]
00:17 18.07.2019
Իջևանում այսօր ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր։ Ահազանգերից 4-ն այն մասին են, որ մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ իրենց մեքենաներով կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը՝ տեղաշարժի հնարավորություն չունենալու պատճառով։ Այդ ահազանգերից 2-ով […]
23:30 17.07.2019
«Խորովածի համահայկական փառատոն» այս տարի չի լինի: Այս մասին հայտնել է «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:20 17.07.2019
Իջևանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժածների թիվը հասել է 13-ի. որոնցից մեկը ցուցարար է, մյուսները՝ ոստիկան: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային և քթի […]
23:08 17.07.2019
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Ստոկհոլմում մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով պարտվեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին: Հանդիպման բոլոր գոլերը խփվեցին երկրորդ կեսում: Նախ շվեդական ակումբի ֆուտբոլիստները 17 րոպեում 3 գոլ խփեցին, ինչից հետո 77-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնի պատասխան գոլը խփեց Անտոն Կոբյալկոն: Թիմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ հաղթել էր […]
21:43 17.07.2019
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է ու սկսել է շնչել ինքնուրյուն՝ վիրահատվել է։ Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի […]
21:34 17.07.2019
Իջևանում լարված իրավիճակ է, բախում է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է «Հետք»-ը, բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել […]
21:19 17.07.2019
Իջևանում ցուցարարները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էՔրիստինա Սուքիասյանը։ Ցուցարարները պահանջում են թույլ տան, որ գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 16-ին, առավոտից Իջևանի շուկայից քիչ ներքև ցուցարարները փակել էին ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, բեռնատարերի և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել:
19:53 17.07.2019
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված […]
19:11 17.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 14-ամսյա վարչապետության ամենամեծ ձեռքբերումը համարում է ժողովրդավարությունն ու Հայաստանի ժողովրդավարական իմիջը, աշխարհում Հայաստանի՝ այդպիսի ընկալումը, և այն, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն առաջին անգամ չվիճարկվեցին։ Այս մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Փաշինյանն ասաց, որ մյուս ձեռքբերումները չի թվարկի, բայց կառանձնացնի հետևյալ ճյուղերը, որ բխում են հենց ժողովրդավարությունից․ հակակոռուպցիոն պայքար, […]
19:06 17.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Վարչապետը, ողջունելով Հռոմի Սրբազան քահանայապետի ներկայացուցչին կառավարությունում, բարձր է գնահատել նրա նշանակալի ջանքերը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստան-Վատիկան միջպետական համագործակցությունը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա, ինչի մասին է վկայում բարձրաստիճան պաշտոնական […]
19:03 17.07.2019
Հուլիսի 20-ին Գյումրիում կանցկացվի «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովը: Այդ օրը Գյումրին կհյուրընկալի մի շարք գործարարների, այդ թվում՝ օտարերկրյա, որոնք հետաքրքրված են Շիրակի մարզի տնտեսական ներուժով: Ընթանում են միջոցառման նախապատրաստական աշխատանքները: Մարզային բիզնես համաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետը, նախարարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցելու է ավելի քան 250 մարդ։ Միջոցառման տեղեկատվական հովանավորն է «Շանթ» հեռուստաընկերությունը։ […]
18:49 17.07.2019
Հովհաննես Գաբուզյանն ու Լևոն Բաբուջյանը Poti Chess Festival 2019 մրցաշարի առաջատարներն են: Հատկանշական է, որ Փոթիում անցկացվող այս մրցաշարի տարբեր խմբերում մեծ թվով հայ շախմատիստներ են հանդես գալիս: Գաբուզյանն ու Բաբուջյանը ևս 16 հայ շախմատիստների հետ հանդես են գալիս Ա խմբում: 6-րդ տուրից հետո նրանք վաստակել են 5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: Հովիկ […]
18:24 17.07.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, ՀՀ ՊԵԿ-ից, ոստիկանությունից, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերությունից, տեղեկություններ են ձեռք բերվել նաև ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից: Ուսումնասիրությամբ պարզվել է, […]
18:15 17.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ: Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:
17:35 17.07.2019
Հայաստանում այս պահին անհնար է մուտք գործել սոցիալական որոշ կայքեր: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիր կա՝ կապված Facebook-ի ու Instagram-ի, այդ թվում՝ մեսենջերի հետ: Նրա խոսքերով՝ խնդիրը գլոբալ է, այն ոչ միայն Հայաստանում է, այլև մի շարք երկրներում, օրինակ՝ Թուրքիայում, Հունաստանում, Կիպրոսում: «Արևելյան հատվածում հաստատ խնդիրը կա, բայց ընդհանուր […]
17:31 17.07.2019
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ: Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նաև հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին, հարցուպատասխանի միջոցով հետաքրքրվել վերջիններիս հարմարման ու առօրյա ծառայության հարցերով: Այցի շրջանակում Արցախի ռազմական գերատեսչության […]
15:25 17.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա հայտնեց, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Օհանջանյանը չասաց, թե հատկապես ինչ գործի մասին է խոսքն ու ինչ կարգավիճակով է այդ […]
15:24 17.07.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, ինչի հետևանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։ Լեռնակերտի համայնքապետ Մովսես Մովսիսյանը SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ դեպքի մասին իմացել են առավոտյան։ Ամուսինները եղել են համագյուղացիներ: Միշան մոտ […]
15:13 17.07.2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը՝ ներկայացնելով առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը հանրապետության տարածքում: Ըստ այդմ՝ հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […]
15:06 17.07.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու՝ 4 տարի առաջ կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ սա մարզի միակ համայնքն է, […]
14:30 17.07.2019
Ազատությունից զրկված անձանց իրավունքները խախտվում են նրանց պահման պայմանների խախտումների պատճառով։ Այս հարցերի լուծման համար Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ոչ միայն աշխատում է պետական կառույցների հետ, այլև ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է չաթբոտ։ Վիրտուալ իրավապաշտպանը պատասխանում է դիմողների հարցերին, ներկայացնում նրանց իրավունքները։ Ավտոմատացված համակարգի աշխատանքը հենց տեսախցիկների «աչքի առաջ» այսօր փորձարկեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման […]