22:11 15.07.2019
Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Սևանի շուրջ խոսակցությունները նրանք համարում էին ուղղորդված՝ տարբեր բիզնես շահերով պայմանավորված: Ցուցարարներին էր մոտեցել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և հորդորել բացել ճանապարհը. «Բացում եք, սա համարում ենք նախազգուշացում, անձամբ ես […]
21:13 15.07.2019
ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ: ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայ ծերանոցի տնօրինությունը և սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների […]
20:50 15.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Ամերիկայում բնակվող հայազգի 6-ամյա Մայքլ Միխանիին: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Փոքրիկը սոցիալական ցանցի միջոցով ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին, զրուցել և լուսանկարվել նրա հետ: Մայքլը վարչապետի մոտ հյուրընկալվել էր 4-ամյա քրոջ հետ: Նիկոլ Փաշինյանը զրուցել է փոքրիկների հետ, ցույց տվել իր աշխատասենյակը, լուսանկարվել նրանց հետ, […]
19:50 15.07.2019
Շիրակի մարզի բուժհաստատությունների մեծ մասը գերակատարել է պետպատվերով բուժսպասարկման ծավալները, ինչը, ըստ ամենայնի, կհանգեցնի ժամկետներից շուտ սպառման, ինչպես նախորդ տարիներին։ Ախուրյանի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքում արդեն պետպատվերի գումարներն սպառված են, հիվանդանոցն էլ անցել է հիվանդների հերթագրմանը։ Իսկ Արթիկի բժշկական կենտրոնում քիչ ֆինանսավորման հետևանքով շտապօգնության ծառայությունն է ոչ լիարժեք աշխատում։ Ունեցած 4 մեքենաներից միայն 1-ն է […]
19:39 15.07.2019
Հրապարակվել է այն երկրների ցուցակը, որոնք աշխարհում ամենից շատ են աղբ «արտադրում» բնակչության մեկ շնչի հաշվով: Հետազոտությունն իրականացրել է Tempo ամերիկյան գործակալությունը ՀԲ-ի տրամադրած տվյալների հիման վրա: Աշխարհի ամենաաղտոտված երկրների վարկանշային աղյուսակում Հայաստանը 6-րդ հորիզոնականում է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տարեկան թողած աղբը կազմում է 16.3 տոննա: Ամենաշատ աղտոտված երկրների եռյակում տեղ են գտել Կանադան՝ 36 […]
19:12 15.07.2019
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ հնչեցրած նկատառումներին: «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վենետիկի հանձնաժողովի նկատառումները՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Նախ` հարցին արդեն իսկ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշեմ նաև, որ հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է […]
19:04 15.07.2019
«Դ.Ի.Ա.Ր.-Պ.Ս.» ՍՊԸ-ն, ի դեմս ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, կրկին դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի, հայտնում է Armtimes.com-ը: Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին՝ ինքնակամ քանդել կառույցը և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան էր ներկայացվել 2018 թվականի […]
19:00 15.07.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբյեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն: ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և տնտեսվարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել […]
18:47 15.07.2019
Գյումրիում ընթացող փողոցաշինական ծրագիրը բազմաթիվ թերություններով է կատարվում: Նախագծային անճշտություններն ու շինարարական սխալները կոծկելու համար կառուցապատողները դիմում են նոր հնարքների: Գերցեն փողոցում, որի շինարարությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ ու այդպես էլ չի ավարտվում, մի քանի օր առաջ սկսեցին մայթերի ասֆալտապատման աշխատանքները, բայց, քանի որ շինարարական ու նախագծային խնդիրները շատ են, ասֆալտաշերտը մայթեզրին գտնվող […]
18:30 15.07.2019
Երևանում անցկացված «Ոսկե ծիրան» կինոփառատոնից հետո ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը իր և իր մոր` Լ. Սահակյանցի անունից, Կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: SHANTNEWS.am-ը զրուցել է ռեժիսորի հետ, որպեսզի հասկանա դիմում գրելու պատճառները: Դավիթ Սահակյանցը նշեց, որ որևէ անձնական խնդիր չի ունեցել Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի հետ, խնդիրը գործնական […]
18:29 15.07.2019
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը: Նախարարը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը և […]
18:16 15.07.2019
Այսօր ՀՀ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց այն մասին, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում տղամարդը աղջկան բռնությամբ 8 տարի գոմում է պահել: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է հիշյալ դեպքում կասկածվողի՝ անասնաֆերմերի հետ, ում մոտ աշխատել է աղջիկը։ Ֆերմերը Մարմաշեն համայնքի բնակիչ, 36-ամյա Ռուբեն Թորոսյանն է, որը մեր թղթակցին պատմել է, որ շուրջ 30 տարեկան աղջիկը` Աստղիկ […]
17:42 15.07.2019
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Վենետիկի հանձնաժողովը հաստատեց պաշտպանական թիմի այն պնդումները, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրկված է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունից: «Վենետիկի հանձնաժողովը 119-րդ նստաշրջանի ընթացքում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ […]
17:38 15.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Սևանի մասին» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է. «Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական «Ֆեյսբուքում» աննկարագրելի ողբ ու լաց էր։ Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը, […]
17:23 15.07.2019
ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումներին: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով և դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին և այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման և ընդլայնման, ինչպես նաև դատավորների […]
17:19 15.07.2019
ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի՝ կալանավայր տեղափոխվելուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այցելել է նրա կալանավայր ու ծանոթացել պահման պայմաններին, քանի որ կալանավորի պաշտպանները ահազանգել էին, որ Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքերով՝ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները, որոնց թվում եղել է նաև բժիշկ, […]
16:48 15.07.2019
Հայ-վրացական «Սադախլո» անցակետում վրացի մաքսավորները ՀՀ-ից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսում հայտնաբերել են 71,63 կգ քաշով ռադիոակտիվ Թորիում 232 իզոտոպ, որը պատկանում է միջուկային նյութերի կատեգորիային: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»` վկայակոչելով Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը: ՀՀ քաղաքացին ձերբակալվել է մաքսային կանոնների խախտման ու ռադիոակտիվ նյութերի հետ անօրինական կերպով առնչություն ունենալու համար: Գերատեսչության տվյալներով` Վրաստանի պետական […]
16:30 15.07.2019
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը ճանապարհատրանսպորտային պատահարների թվի առնվազն նվազեցման, երթևեկության կարգավորման նպատակով նախատեսում է ուսումնասիրել միջազգային փորձն ու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Այս նպատակով Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ, խմբում ներգրավվելու համար հրավիրում է շահագրգիռ անձանց: Այս մասին հայտնեցին Էնֆիաջյանի գրասենյակից: «Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ […]
15:17 15.07.2019
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է պատասխանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանն ու դրա ընթացքում մարդու իրավունքների հնարավոր խախտումներին։ Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս Զոհրաբյանն ասաց, որ պատճառն այն է, որ չի հետևել այդ դատական գործին։ Պատգամավորն ավելացրեց, որ գործին չի հետևել զբաղվածության պատճառով, իսկ զբաղված է եղել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների և […]
14:48 15.07.2019
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքը նախաքննության փուլում է: ՀՀ քննչական կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են, որ շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: Նշանակվել են փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել:
14:41 15.07.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել ժամկետային զինծառայող, Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» տեղափոխված Յուրիկ Բրոյանի մասին: «Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են […]
14:39 15.07.2019
«Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը ընդունվել է 1,5 տարի առաջ, բայց ոստիկանությունում որևէ էական տարբերություն չի նկատվել բռնության դեպքերի ահազանգերի տեսանկյունից։ Եվ պատճառը վատ կարծրատիպն է, որ չի կարելի ընտանիքում բռնության հարցը հանրայնացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ահազանգեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ընդամենը օրեր առաջ մի կնոջ ուղղակի փախցրեցինք ամուսնու ձեռքից, որը տարիներ շարունակ […]
14:32 15.07.2019
Արարատի մարզում ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսին տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզերի գյուղերից մեկում երիտասարդ մի աղջիկ ենթարկվում է աշխատանքային շահագործման՝ արդեն ութ տարի: Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տղամարդը, աղջկա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով պահում է գոմում և առանց որևէ վճարի աշխատեցնում: Աղջիկը հետո պատմել […]
14:30 15.07.2019
Այն վիճակը, որ հիմա Սևանում է, 2-3 տարվա անգործության արդյունք չէ, ավելի երկարատև ժամանակահատվածի անգործության հետևանք է։ Այս կարծիքին է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա այսօր լրագրողներին պատմեց, թե ինչ գործողություններ են նախատեսում իրականացնել։ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իր գործընկեր Սերգեյ Բագրատյանի միջոցով կապվել են վրացական լաբորատորիաների հետ, որպեսզի ուսումնասիրեն Սևանի ջրի փորձանմուշը։ Պատգամավորը սա բացատրում […]
14:11 15.07.2019
Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին։ Այս պահին նրանք ցանկանում են փակել նաև Գագարին-Երևան ավտոճանապարհը՝ պատճառաբանելով, որ մեքենաները կարողանում են նշված ճանապարհով ազատ երթևեկել, գրում է 168.am-ը: Սևանի շուրջ խոսակցությունները նրանք համարում են ուղղորդված՝ տարբեր բիզնես շահերով պայմանավորված: […]
14:06 15.07.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ցուցարարները սպասում են Գեղարքունիքի մարզպետին, ով նրանց հանդիպելու է Սևանի ափին, որպեսզի բոլորին ցույց տա Սևանա լճի մաքուր լինելը: Մեր թղթակիցը նշում է, որ ցուցարարներին է միացել «Իմ […]
12:35 15.07.2019
Հայաստանում ամեն ընտանիքում ծնվող երրորդ երեխայի համար ընտանիքին տրվում է 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն։ Սակայն պատգամավոր Արտակ Մանուկյանը սա բավարար չի համարում ծնելիությունը խրախուսելու համար և առաջարկում է խրախուսանքի այլ միջոց։ Մանուկյանի խոսքով՝ ծնողների համար շատ ավելի օգտակար կլինի, եթե ամեն երեխայի ծննդից հետո նրա եկամտահարկի տոկոսը 1 տոկոսով նվազեցվի։ Դա, ըստ պատգամավորի, աշխատող […]
12:24 15.07.2019
Այն մասին, որ Շիրակի դաշտավայրը հնագիտական ու պատմագիտական հարուստ շերտեր է թաքցնում, վկայում են հայ և օտար հնագետների համատեղ պեղումները: Ներկայիս բնակավայրերից ու գյուղերից շատերը կառուցված են հին բնակատեղիների կամ դամբարանադաշտերի վրա, որոնք, հաճախ է լինում, որ ի հայտ են գալիս ոչ միայն մասնագիտական ուսումնասիրությունների, այլև սովորական հողային աշխատանքների ժամանակ: Այդպես է եղել Սառնաղբյուր գյուղում: […]
11:36 15.07.2019
ԱՄՆ-ում մարդկանց մեծ մասը նախագահ Դոնալդ Թրամփին շարունակում է ընկալել ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև հաջողակ գործարար: Այդ առումով հարկավոր է ականջալուր լինել նրա խորհուրդներից մի քանիսին, քանի որ Դոնալդ Թրամփը կարողանում է ոչ միայն գումար վաստակել, այլև կառավարել ԱՄՆ հզոր պետությունն ու դուրս գալ ամենադժվար իրավիճակներից: Մի առիթով Դոնալդ Թրամփն ասել է, որ […]