10:48 13.07.2019
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2020 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Այդ մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այդ նախաձեռնությանը աջակցել է 251 կոնգրեսական, իսկ դեմ է արտահայտվել՝ 170-ը: Նախագիծը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի երկու պալատների կողմից, […]
10:14 13.07.2019
Հուլիսի 12-ին` ժամը 20:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Զոհրապի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և հրշեջ-փրկարարական […]
08:15 13.07.2019
Ուկրաինական «24» հեռուստաալիքի լուրերի մեկնաբան Արտյոմ Օվդիենկոն հայհոյանքներ է հնչեցրել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Նա նաև հայտնել է, որ այսօր՝ հուլիսի 12-ին, «24» հեռուստաալիքը «Ռուսթավի 2»-ի հետ հեռուստակամուրջ է անելու։ Նրա խոսքերով՝ հեռուստակամուրջը կհեռարձակվի թե՛ եթերում, թե՛ սոցցանցերում, այն կտևի 2 ժամ։ Հաղորդավարը տեսագրվել է հեռուստաստուդիայում, սակայն հեռուստաալիքի տարբերանշանը […]
00:01 13.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․«Կամանդիրը մեզ էլ չբարևեց»։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Երբ վարչապետը մոտեցել էր հարթակին, բոլորը ոտքի […]
23:20 12.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Ազգային ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Համերգի ընթացքում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ […]
22:37 12.07.2019
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը, որով արգելվում է վաճառել զենք, որը կարող է Բաքուն կիրառել Արցախի քաղավիացիայի դեմ: «Ադրբեջանը մինչ օրս ԱՄՆ-ից զենք չի գնել և հնարավորություն ունի առաջատար ռազմական տեխնիկա ձեռք բերել այլ երկրներից»,- հայտարարել են Ադրբեջանի ՊՆ-ում: Նախարարությունում նաև հայտարարել են, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հակաօդային պաշտպանության […]
22:25 12.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները: Ի դեպ, այս տարի լրանում է համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակը: Իր […]
22:13 12.07.2019
Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Երբ վարչապետը մոտեցել է հարթակին, բոլորը ոտքի են կանգնել և բարևել նրան՝ բացի Սասուն Միքայելյանից։ Մանրամասները՝ տեսանյութում։ Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է […]
21:47 12.07.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության բաժնից: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ […]
21:16 12.07.2019
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 19:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել որ երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Մենք հիմա էլ ենք գտնվում դեպքի վայրում, վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, մարմինը մասնաստված […]
21:02 12.07.2019
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակի միջոցառման ժամանակՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական խոսքով դիմեց շրջանավարտներին ու միջոցառման բոլոր մասնակիցներին: «Խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանը և հագնել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի երդման ներքո՝ Հիպոկրատի երդման և զինվորական ծառայության երդման: Այս պատասխանատվությունը եռակի մեծանում է մեկ ուրիշ հանգամանքով: Ընդհանրապես ՀՀ-ում, հայ ժողովրդի շրջանում յուրաքանչյուր […]
20:36 12.07.2019
Հուլիսի 12-ին՝ ժամը 19:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել որ Երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի կայարանի սկզբնամասում […]
20:20 12.07.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ դիմելով այս տարվա շրջանավարտներին, նշեց. «Դուք անելու եք առավել, քան ձեր հնարավորությունների մասին մտածում են, և առավել քան հնարավոր է: Ձեզնից մեծ սպասումներ կան»: Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակի առթիվ ռազմաբժշկական կրթության զարգացման գործում […]
20:14 12.07.2019
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16։00-ից մինչև 24։00-ն, արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորնեցի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցներում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։ Տեղեկացնում են […]
20:01 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այս տարվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել էր նաև «Մասդար» ընկերություն և «Մասդար Սիթի» նորարարական քաղաք, քննարկել և պայմանավորվածություններ ձեռք […]
19:35 12.07.2019
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: Այդ առթիվ նախատեսված տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բուհի 25-ամյակի առթիվ տոնական համերգ է կազմակերպվելու: Համերգից առաջ ՀՀ վարչապետը մասնակցեց շրջայցի: Միջոցառմանը ներկա են նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Իմ […]
19:25 12.07.2019
Մատաղիսում 2003 թվականին երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ Ռոման Արամի Եղիազարյանի և Հովսեփ Մովսեսի Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ Քրեական […]
19:20 12.07.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: Տարեվերջին հանրակրթական դպրոցներում կգործի ավելի քան 600 ինժեներական լաբորատորիա, իսկ 2020թ. ավարտին Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում կլինեն «Արմաթ» լաբորատորիաներ։ Մանրամասները` տեսանյութում:
18:57 12.07.2019
Այսօր SHANTNEWS.am-ի Գավառի թղթակցը դարձյալ խոսել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հետ` պարզելու համար, թե ինչ վիճակ է լճում՝ օրվա դրությամբ: «Պրոցեսը շարունակվում է: Ես իմ դիտարկումները կարող եմ ասել՝ լճի տարբեր հատվածներում կարելի է նկատել շատ մաքուր ջուր և շատ կեղտոտ, կանաչած հատվածներ: Իրականում այդ կանաչ զանգվածը ջրի մեջ պտտվում […]
18:51 12.07.2019
Ավելացել է այն կենդանիների թիվը, որոնք անկել են Սևանա լճի հարակից հատածներում՝ կասկածներ առաջացնելով, որ անկման պատճառը լճի ջուրն է, որից խմել են կենդանիները: «3, թե 4 գլուխ նոր անկման դեպք է գրանցվել Լիճքի տարածքում»,- SHANTNEWS.am-ի Գավառի թղթակցին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Համբարձում Համբարձումյանը նաև հիշեցրել է, թե որ […]
18:49 12.07.2019
Հուլիսի 11-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսական Ջուդի Չուի «Ազգային պաշտպանության թույլատրման նախագծում» («NDAA») փոփոխության առաջարկը, որը վերահաստատում է 2015թ. աշնանը կոնգրեսականներ Էլիոթ Էնգելի և Էդ Ռոյսի Արցախ-Ադրբեջան շփման գծում խաղաղության վերաբերյալ օրինագծի կարևորությունը։ Ինչպես հաղորդում է Razm.info-ն, այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։ Օրինագիծը ենթադրում է, որ շփման գծում […]
18:43 12.07.2019
SHANTNEWS.am-ի Գավառի թղթակիցն այսօր մի շարք կադրեր է արձանագրել, որտեղ երևում է, թե ինչպես են կենդանիներն արածում «Սևան» ազգային պարկի տարածքում, անգամ այն հատվածներում, որոնք արգելավայրի կարգավիճակ ունեն: ««Սևան» ազգային պարկը հատուկ պահպանվող տարածք է: Արգելոցներում միանշանակ չի կարելի, որոշ հատվածներում կարելի է արածեցում անել, մանավանդ այն տարածքներում, որտեղ պետք է նախապատրաստենք ջրի մակարդակի բարձրացմանը: […]
18:22 12.07.2019
«Հանրությունը, եթե ակնկալում է, որ այս ընտրության արդյունքում պետք է ունենա բացարձակ արդար դատական կազմ, չեմ կարծում, որ հանրությունը նման թյուր կարծիք ունի, որովհետև, եթե մենք ասում ենք, որ դատական համակարգի շուրջ տարիներ շարունակ ձևավորվել է անվստահություն, նույն դատավորների կողմից ընտրված թեկնածուների նկատմամբ չի կարող լինել վստահություն»,- անդրադառնալով ԲԴԽ շուրջ ստեղծված իրավիճակին` SHANTNEWS-ի հետ զրույցում […]
17:41 12.07.2019
Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI, International Republican Institute) 2019թ. մայիսի 6-31-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել Հայաստանի 1200 բնակիչների շրջանում: Հարցմանը մասնակցել են 18 տարին լրացած քաղաքացիներ: Բնակավայրերն ընտրվել են պատահականության սկզբունքով: Հարցման նպատակն է եղել պարզել 2018թ. հոկտեմբերից հետո մարդկանց տրամադրություններում կատարված փոփոխությունները: Հարցման մի առանձին մաս էլ նվիրված է եղել մեդիային: Ըստ հարցման արդյունքների՝ […]
17:33 12.07.2019
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրոնիկ հայտարարություն է հրապարակել ամերիկյան նոր պատժամիջոցների թեմայով ու բաց հարց է տվել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ իմաստ ունի՞ շարունակել պատժամիջոցներով անիմաստ ճնշումներն այն դեպքում, երբ դրանք ոչ մի արդյունք չեն տալիս, ոչ մի իմաստ չունեն։ Մոսկվայից հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, օրինակ, վնասում են հենց ամերիկացի թոշակառուներին, քանի որ վերջիններիս […]
17:25 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական […]
16:03 12.07.2019
«Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում իրավիճակն արդեն իսկ բարդ է, չեմ կարծում, որ նոր բարդացումներ կլինեն, սակայն այն, որ պետք է գործուն միջոցներ ձեռնարկել և թերությունները շտկել, միանշանակ է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որն այս հարցով երեկ մեկնել էր Սյունիք և հանդիպում ունեցել աշխատակիցների ու տնօրինության հետ: Նա ներկայացրեց խնդիրները՝ […]
14:45 12.07.2019
Ռուսաստանի արտադրած Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակն արդեն տեղափոխվել է Թուրքիա։ Դրա մասին է վկայում տեսանյութերից մեկը, որ նկարված է Անկարայի ռազմաբազաներից մեկում, և որում երևում է ռուսական դրոշով ինքնաթիռից համակարգերի իջեցումը։ 📌 S-400'ler Ankara'da işte ilk görüntüler Türkiye'nin hava ve füze savunma ihtiyacının karşılanmasına yönelik S-400 Uzun Menzilli Bölge Hava ve Füze […]
14:20 12.07.2019
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում մեկնարկելիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հետ կապված հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին: «Եվրո-2019»-ի դեսպանը պատմել է երիտասարդ տարիների մասին և խորհուրդներ տվել մրցաշարի մասնակից ֆուտբոլիստներին: – Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ երիտասարդական հավաքականում առաջին անգամ կրեցիր Հայաստանի հավաքականի մարզաշապիկը: – Հպարտություն զգացի: Ինձ համար միշտ յուրահատուկ հաճույք […]