22:46 11.07.2019
Արցախի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի […]
21:44 11.07.2019
Այսօր յետմիջօրէին մեծ պայթում մը որոտացած է Սուրիոյ հիւսիսային շրջանի Գամիշլի քաղաքին մէջ։ Այս մասին տեղեկութիւն ստացաւ Գամիշլիի իր աղբիւրէն։ Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ ահաբեկչութիւնը արդիւնք էր ականուած ինքաշարժի պայթումին եւ այն տեղի ունեցած է քրիստոնեաներու (ասորի ուղղափառ) Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ կից։ Նիւթական ծանր վնասներէն բացի, պայթումին հետեւանքով վիրաւորուած են 12 անձեր, որոնք փոխադրուած […]
21:41 11.07.2019
Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները։ Այսպիսով՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։ Ավելի վաղ՝ ժողովի նիստում, ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։ […]
21:03 11.07.2019
Եվրոպա լիգայի որակավորման փուլի առաջին տուրի հայ-մակեդոնական երկրորդ դիմակայությունում «Ալաշկերտը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում 3:1 հաշվով «Մակեդոնիա» ակումբին։ Աբրահամ Խաշմանյանի սաներից գոլի հեղինակ դարձան Նիկիտա Տանկովը, Դանիլո Սեկուլիչը, մեկ անգամ էլ մրցակցի պաշտպանը գրավեց սեփական դարպասը։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Հյուսիսային Մակեդոնիայում։ https://www.facebook.com/FCAlashkert/videos/2030858297019291/
20:56 11.07.2019
Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալուց: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, […]
20:32 11.07.2019
2017 թ-ից Երևանում շահագագործման է հանձնվել վերելակներով կահավորված 25 ավտոբուս՝ նախատեսված հենաշարժողական խնդիրներ ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար: Սակայն այդ ավտոբուսների մեծ մասը 2 տարվա ընթացքում մի քանի անգամ նորոգվել են, մեծ մասն այսօր էլ չի շահագործվում: Այդ ավտոբուսների համար քաղաքապետարանը 2015թ-ին հատկացրել է 90 մլն դրամ, ևս 12մլն դրամ էլ այս տարիների ընթացքում ծախսել […]
19:09 11.07.2019
Հուլիսի 11-ին` ժամը 17:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, […]
18:55 11.07.2019
Գլենդելում բնակվող հայ զույգը բարձրաձայնում է, որ բժիշկների սխալի պատճառով իրենց երեխային այլ կին է կրել ու ծնել. գրում է The Daily Mail-ը: Պարբերականը նշում է, որ նախորդ տարի CHA վերարտադրողական կենտրոնում Էնիին պատվաստել են 2 սաղմ, սակայն միջամտությունը հղիության չի հանգեցրել: Ամիսներ անց զույգին խնդրել են վերադառնալ կլինիկա ու փորձաքննության համար ամուսիններից վերցրել են […]
18:40 11.07.2019
Հայաստան այցը տպավորել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գլխավոր նկար է ընտրել Սևանավանքում արված լուսանկարը, բացի դրանից՝ հետևյալ գրառումն է արել. «Հայաստանը եվրոպական մշակույթի և ընտանիքի անբաժանելի մասն է: Անկեղծ մարդկանց վայր, մարդկանց, ովքեր գնահատում են ազատությունը: Սևանավանքը հուշարձան է, որ վկայությունն է Եվրոպայի մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության»:
18:25 11.07.2019
Պարզվել է Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «ԳԱԶել»-ի ուղևորներից մեկի ինքնությունը։ Այս մասին SHANTNEWS-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը Երասխ գյուղի բնակիչ, 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։
16:13 11.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն այն մասին, թե ինչու է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը, ինչին ի պատասխան ԱԳՆ-ի կողմից ստացել է հետևյալ պատասխանը: ԱԳՆ-ից նշում են, որ ևս մտահոգ են այդ խնդրով և վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են դիմել ԱԳՆ այդ հարցով: Նշվում […]
15:45 11.07.2019
Հուլիսի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները պոլիկլինիկաներից կստանան նաև անվճար դեղորայք։ Շահառուների ցանկում ընդգրկված քաղաքացիները սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 30,01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներն են: Նոր կարգով ակնկալվում է թեթևացնել նաև հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն ու մեծացնել պոլիկլինիկաների դերը: Առողջապահության նախարարության տվյալներով` անվճար դեղորայքից կօգտվի մոտ 200 հազար քաղաքացի: Պոլիկլինիկաների դեղապահարաններում ու հատուկ սառնարաններում […]
15:27 11.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանա լճում ստեղծված իրավիճակի փոփոխությանն ուղղված քայլերին: SHANTNEWS.am-ը նախարարին մի շարք հարցեր ուղղեց: Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ կենսաբանական կայանների մասին է խոսում, կարո՞ղ է նշել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը: Բացի այդ, մասնագետները պնդում են, որ իրականում Սևանա լիճ չի մտնում այնքան ջուր, որքան հաշվարկվել է […]
15:20 11.07.2019
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է […]
15:00 11.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության Աջափնյակ դատարանում մեկնարկել է դատավորների ժողովը: Դատավորների ժողովին մասնակցում է 190 դատավոր: Նշենք, որ ըստ կարգի` նիստ անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 110 դատավորի ներկայություն: Հայտնի է, որ նիստը կտևի 3 ժամ: Մինչ ժողովի մեկնարկը դատավոր Արսեն Դիլանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ օրակարգային հարցերի մասին դեռ չեն կարող խոսել: Քննարկումից […]
14:58 11.07.2019
Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից, Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը ձերբակալվել է: Վարորդի առողջական վիճակի և դատական գործընթացի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Սողոմոն Հակոբյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ: «Նրան կայուն ծանր վիճակում պատգարակով բերել են դատարանի դահլիճ, երբ փաստաթուղթ են տվել անգամ, որ այդ մարդու վիրահատությունը 10-օրյա ժամկետում անհրաժեշտություն […]
14:14 11.07.2019
Հուլիսի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Սահմանի հակառակ կողմից […]
14:02 11.07.2019
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հուլիսի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Չինարի և Մովսես գյուղերի մերձակայքում տեղակայված դիրքերից կրակոցներ են արձակել ԱՀ Ալիբեյլի բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղատնտեսական տեխնիկա, իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
13:55 11.07.2019
Կառավարությունն այսօր քննարկում էր կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ տրամադրել-չտրամադրելու հարցը: Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությունից 7 ավտոմեքենա այսուհետ կամրակցվի առողջապահության տեսչական մարմնին: Հենց սա առիթ դարձավ, որ բանավեճ սկսվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջև: Ի վերջո, նախագիծը հանվեց կառավարության օրակարգից: Մանրամասները՝ տեսանյութում:
13:50 11.07.2019
Այսօր առավոտյան` ժամը 08։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Միմյանց են բախվել «Հյունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենան և «Գազել» մակնիշի թիվ 22 համարի երթուղային միկրոավտոբուսը։ Բախման հետևանքով «Հյունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենան, մի քանի անգամ տեղում պտույտ գործելով, հայտնվել է Ամենափրկիչ եկեղեցու դիմաց, իսկ մեքենայի մասերը` հարևան մայթին։ Վթարի հետևանքով թեթև մարմնական վնասվածքներ է […]
13:46 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ 2020թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները. «2019թ. հունվարի 1-ից բարձրացել են նվազագույն թոշակ կամ նպաստ ստացողների թոշակներն ու նպաստները: 2019թ. հունիսի 1-ից բարձրացել է զինվորականների աշխատավարձը: 2019թ. սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցչների աշխատավարձը: 2020թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակները»:
13:33 11.07.2019
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե Գորիում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո երեկ Հայաստան տեղափոխված 14-ամյա տղայի և նախորդ օրերին տեղափոխված 16-ամյա աղջկա և 12-ամյա տղայի առողջական վիճակն ինչպիսին է: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ տեղեկատվություն տրամադրեցին երեխաների առողջական վիճակի վերաբերյալ. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Նա վերակենդանացման […]
13:00 11.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով վերջին օրերին արդիական՝ ՃՏՊ-ներից խուսափելու հնարավորությունների ստեղծման հարցին, տվյալներ ներկայացրեց վերջին ողբերգական վթարներից տուժած անձանց առողջական վիճակի մասին: Թորոսյանը նախ՝ առաջարկեց Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների գերբեռնվածությունը սուգել, ապա ևս մեկ առաջարկով հանդես եկավ: «Ուզում եմ առաջարկ անել, թեպետ մեր մասնագիտական ոլորտը չէ, բայց շատ եմ լսում՝ […]
12:40 11.07.2019
Մասիս քաղաքի մերձակա տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրշեջներն արդեն դեպքի վայրում են, փորձում են մարել բռնկված կրակը: Հայտնի է, որ չքաղած ցորենի արտ է այրվում:
12:38 11.07.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վերելակը ոչ թե ընկել է, այլ փչացել […]
12:03 11.07.2019
Երեկվա մասշտաբային հոսանքազրկումից հետո արտակարգ իրավիճակ էր ստեղծվել երկրում: SHANTNEWS.am-ը զրուցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցչի հետ՝ պարզելու, թե ի՞նչ վիճակ է հիմա, արդյո՞ք երկրով մեկ էներգամատակարարումը վերականգնված է, թե՞ ոչ , և որն է եղել արտակարգ դրության իրական պատճառը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոսանքազրկման […]
12:01 11.07.2019
Վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի, դրանց զուգահեռ աճում են նաև զոհերի ու վիրավորների թիվը: Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա տեղեկացրեց, որ 2018թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, եղել է 150 զոհ, 2736 վիրավոր, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 2203 ՃՏՊ՝ 342 դեպքով ավել, զոհերի թիվը՝ 19-ով […]
11:40 11.07.2019
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեկ՝ հուլիսի 10-ին, գործադիրը դռնփակ նիստում հաստատել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 2020-2022թթ. համար: Որոշում է կայացվել 2020 թ հունվարի 1-ից 10%-ով բարձրացնել կենսաթոշակները, իսկ արդեն այս տարի՝ սեպտեմբերից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: Վարչապետը նաև հայտարարել է, որ կառավարության որոշմամբ՝ 3 մլրդ դրամ կհատկացվի 1988-ի Սպիտակի երկրաշարժի […]