14:09 12.07.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել այն լաբորատոր հետազոտությունների մասով, որոնք իրականացվել են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փորձանմուշներում ինֆեկցիա չի հայտնաբերվել: Ստացվում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ըստ էության, հաստատում է […]
14:00 12.07.2019
«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է»։ Սահմանադրական դատարանի շուրջ աժիոտաժն այսօր այսպես գնահատեց Ազգային ժողովի կառավարող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Նրա խոսքերով՝ միակարծիք վերաբերմունք չկա։ «Լուծումների տարբերակ առաջարկել է պարոն [Վահե] Գրիգորյանը, բայց ես հիմա չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» խմբակցությունը ունի որևէ հստակ դիրքորոշում հանգուցալուծման առնչությամբ»,- ասաց Մակունցը։ […]
13:50 12.07.2019
Իշխանության մյուս ճյուղերը չեն կարող իրենց թույլ տալ միջամտել դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Այն տարակուսանքը, որ մենք երեկ և այսօր տեսնում ենք մամուլում, քաղաքացիական հասարակության կողմից և առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է»,- ասաց իշխանական […]
13:47 12.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքում է այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինքն ասել է, որ Հայաստանում իրենց քաղաքական թիմը իշխանության է եկել 40 տարով։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նա ասաց, որ նման խոսքեր չի ասել։ «Նույնիսկ բռնապետական իշխանությունները նման պնդում անել չեն կարող»,- ասաց պատգամավորը։
13:00 12.07.2019
2019թ․ երկրորդ եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 34 փորձ՝ 50 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 24 դեպք (45 անձ) և ՀՀ պետական սահմանի անցման կետի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ)։ Նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ են […]
12:40 12.07.2019
ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, նախկին տնօրենը օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականներին որպես դռնապահ, հավաքարար ու հնոցապան […]
12:38 12.07.2019
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար: «Հրազդանի ՋԷԿ-ը բավական հին կայան է, շատ ցածր ՕԳԳ-ով և արդեն իսկ իր ռեսուրսը սպառում է, մեկ-երկու տարվա ռեսուրս է մնացել: Այսինքն՝ այդ հզորությունը գալիս է նաև իրեն փոխարինելու»,- ասաց նա: Բաղրամյանն ասաց, […]
12:25 12.07.2019
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Instagram-ի իր էջում Գյումրի կատարած այցից լուսանկար է հրապարակել: «Վերակառուցվող Գյումրի։ Հունիս, 2019 թվական։ Հույս»,- այսպես է լուսանկարը մեկնաբանել Մեսչյանը: Ճարտարապետը նկարում մենակ չէ, նրան Գյումրիի Շիրազի փողոցում ուղեկցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Սահակյանը: Նշենք, որ այժմ այդ փողոցում շինարարական աշխատանքներ են ընթանում: View this post on […]
12:01 12.07.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Մասնավորապես ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացի իրացման նպատակով […]
11:50 12.07.2019
Հուլիսի 11-ին` ժամը 23:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ բախվել են «Nissan Quest» և «Mercedes E320» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին և տուժածներ […]
11:36 12.07.2019
Sentinel-2 L2A օպտիկական բազմասպեկտրալ պատկեր Սևանա լճի վիճակը 11.07.2019թ-ի դրությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը: «Սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով են պայմանավորված: Լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում: Միաժամանակ դեռ դիտվում են դրանց հոծ գաղութներ, որոնք ջրի հոսքերի ուղղություններով ավելի են խտացել»,- […]
11:31 12.07.2019
Կալիֆոռնիացի պատգամավոր Բրեդ Շերմանի նախաձեռնությամբ Միացյալ Նահանգների կոնգրեսն ընդունեց բանաձևը, որով Նահանգների իշխանությանն արգելվում է Ադրբեջանին վաճառել այնպիսի զինատեսակներ, որոնք կարող են սպառնալ Ստեփանակերտի օդանավակայան ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությանը։ Կոնգրեսում իր ելույթում Շերմանը նախ մի քանի դեպք նշեց, երբ աշխարհի տարբեր ծայրերում զինվորականները խոցել են քաղաքացիական ինքնաթիռներ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Ապա կոնգրեսականը […]
11:24 12.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում նոր՝ 250 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը։ ՀՀ վարչապետին հայտնեցին, որ շինարարությունը տևելու է 25 ամիս: «Աշխատանքի հայտարարությունները տրվա՞ծ են արդեն»,- հետաքրքրվեց վարչապետը: Նրան տեղեկացրին, որ արդեն իսկ գործող HR բաժինը զբաղվում է աշխատակազմի հավաքագրմամբ. սրանով կստեղծվի 1000 աշխատատեղ՝ 250-300 հազար դրամ աշխատավարձով:
10:29 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, […]
10:06 12.07.2019
Հուլիսի 11-ին` ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի տներից մեկի բակում գտնվող ջրհորը մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 20 մ խորությամբ ջրհորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել քաղաքացի Ս.Հ.-ին […]
09:55 12.07.2019
Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպես է 2002 թվականից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։ 2011-20012թթ․ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել և 2018-2019թթ․ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։ Այս մասին […]
09:46 12.07.2019
2019 թվականի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը հուլիսի 10-ի դրությամբ 24․2 %-ով կամ 141․8 մլրդ դրամով գերազանցում են 2018 թվականի համապատասխան ցուցանիշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Ինֆոգրաֆիկան՝ ԱԺ բյուջետային գրասենյակի։
09:27 12.07.2019
ԱՄՆ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին հաստատության պրոֆեսորի կոչում է շնորհել: Այս մասին հայտնել է rusarminfo-ն: «Աճեմօղլուն արժանացել է ինստիտուտի բարձրագույն կոչմանը՝ գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իր առանձնահատուկ ձեռքբերումների համար»,- ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ: Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967թ.՝ ստամբուլահայերի ընտանիքում: 1989 թվականին Աճեմօղլուն ավարտել է բրիտանական Յորքի համալսարանը: […]
08:54 12.07.2019
Հանրապետության տարածքում` Հուլիսի 14-16-ն առանձին շրջաններում, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, 13-14-ը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում […]
08:11 12.07.2019
Մահացել է ռուսաստանաբնակ հայ բարերար Մամուդ Շավերշյանը, որը Ռուսաստանում ավելի քան 10 տարի անվճար հաց է բաժանել թոշակառուներին, չունևորներին և հաշմանդամներին։ Նա դա արել է իր նախաձեռնոթյամբ։ Մոսկվայում և Վլադիմիրի մարզի Ստրունինո բնակավայրում նրան են պատկանել մթերային մի քանի խանութներ։ Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։ Նրա խանութներում անվճար հացի և քաղցրավենիքի համար հերթեր են եղել։ […]
00:27 12.07.2019
Հանրապետության մարզերից մեկի քաղաքներից մեկում հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում նշված քաղաքում գործող բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածն իրենց քաղաքի բնակիչ, 24-ամյա Լիլիթ Ա.-ն է: Վերջինս իրենց ընտանեկան […]
00:10 12.07.2019
Հուլիսի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 23-ամյա Հակոբ Ա.-ին և 21-ամյա Էդվարդ Մ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ոստիկանների ստացած օպերատիվ տվյալները հավաստի են եղել և հուլիսի 9-ին` ժամը 23:30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցի […]
23:47 11.07.2019
Twitter-ում այս պահին գլոբալ խափանում կա։ Չի ստացվում մուտք գործել ո՛չ հավելվածից, ո՛չ որոնողական համակարգով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանը։
23:41 11.07.2019
Արարատի ողբերգական ավտովթարի գործով մասնակից մեքենայի՝ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի նկատմամբ դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրել, իսկ գրավով կալանքից ազատելը անթույլատրելի է ճանաչել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Մոնիկա Մարգարյանը: «Մինչդեռ իրավաչափ չէր ընդհանրապես մեղադրանք առաջադրելը և խափանման միջոց կիրառելը, քանի որ գործի այս փուլում դեռևս չի պարզվել ո’չ ավտոմեքենաների […]
23:11 11.07.2019
ՀՀ ոստիկանության ծառայողները և քննիչները պարզել են, թե որտեղ է հրազենային վնասվածքներ ստացել Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրազենային վնասվածքները նա ստացել է Կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում: Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Ֆ. Հովհաննիսյանը այցելել է նշված հասցե և այդտեղ հյուրասենյակում մի քանի ականատեսների ներկայությամբ ատրճանակով կրակել է իր վրա, որից […]
23:05 11.07.2019
Համաձայն Eurostat-ի՝ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով: Այն կազմել է 7․1 տոկոս։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երկրորդ հորիզանականում ՀՆԱ-ի 5․2 տոկոս աճով Հունգարիան է, երրորդը՝ 5 տոկոս աճով Ռումինիան է: ՀՆԱ-ի 4․7 տոկոս աճով չորրորդ և հինգերորդ տեղերը կիսում են Լեհաստանը և Վրաստանը:
22:53 11.07.2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրության աշխատանքները կազմակերպելու նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու համար հուլիսի 17-ին ժողով է տեղի ունենալու Պոլսո հայոց պատրիարքարանում։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Պոլսո հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրությունը կազմակերպելու նպատակով նախաձեռնող խմբի ստեղծման համար հրավեր է ուղարկել բոլոր շահագրգիռ կողմերին։ Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ հուլիսի 4-ին Պոլսո […]
22:46 11.07.2019
Արցախի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխության ընդունումը, որը վերահաստատում է «Էնգել-Ռոյս նախաձեռնության» կարևորությունը՝ միտված Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում լարվածության թուլացմանը։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում է շփման գծից դիպուկահարների, ծանր զինտեխնիկայի և նոր զինատեսակների հետքաշում, ինչպես նաև հրաձգությունների տեղորոշման համակարգերի […]
21:44 11.07.2019
Այսօր յետմիջօրէին մեծ պայթում մը որոտացած է Սուրիոյ հիւսիսային շրջանի Գամիշլի քաղաքին մէջ։ Այս մասին տեղեկութիւն ստացաւ Գամիշլիի իր աղբիւրէն։ Մեր աղբիւրը նաեւ հաղորդեց, որ ահաբեկչութիւնը արդիւնք էր ականուած ինքաշարժի պայթումին եւ այն տեղի ունեցած է քրիստոնեաներու (ասորի ուղղափառ) Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ կից։ Նիւթական ծանր վնասներէն բացի, պայթումին հետեւանքով վիրաւորուած են 12 անձեր, որոնք փոխադրուած […]
21:41 11.07.2019
Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները։ Այսպիսով՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։ Ավելի վաղ՝ ժողովի նիստում, ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։ […]