TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Գլխավոր

Գորիի վթարից տուժած 14-ամյա տղան կոմայի մեջ է. մանրամասներ

13:33 11.07.2019

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե Գորիում տեղի ունեցած ողբերգական  վթարից հետո երեկ Հայաստան տեղափոխված 14-ամյա տղայի և նախորդ օրերին տեղափոխված 16-ամյա աղջկա և 12-ամյա տղայի առողջական վիճակն ինչպիսին է: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից մեզ տեղեկատվություն տրամադրեցին երեխաների առողջական վիճակի վերաբերյալ. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Նա վերակենդանացման […]

̰
Պետք է պարտադիր դարձնել գազաբալոնային համակարգերի ավտոմատ անջատման տեղադրումը մեքենաների վրա. Արսեն Թորոսյան

13:00 11.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով վերջին օրերին արդիական՝ ՃՏՊ-ներից խուսափելու հնարավորությունների ստեղծման հարցին, տվյալներ ներկայացրեց վերջին ողբերգական վթարներից տուժած անձանց առողջական վիճակի մասին: Թորոսյանը նախ՝ առաջարկեց Հայաստանից Վրաստան ուղևորվող մեքենաների գերբեռնվածությունը սուգել, ապա ևս մեկ առաջարկով հանդես եկավ: «Ուզում եմ առաջարկ անել, թեպետ մեր մասնագիտական ոլորտը չէ, բայց շատ եմ լսում՝ […]

̰
Մասիսում չքաղած ցորենի արտ է այրվում. բացառիկ կադրեր

12:40 11.07.2019

Մասիս քաղաքի մերձակա տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրշեջներն արդեն դեպքի վայրում են, փորձում են մարել բռնկված կրակը: Հայտնի է, որ չքաղած ցորենի արտ է այրվում:  

̰
Դավիթաշենում վերելակը ոչ թե ընկել է, այլ փչացել. վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար

12:38 11.07.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Սահակ Ասատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վերելակը ոչ թե ընկել է, այլ փչացել […]

̰
ՀԷՑ- ը նախօրեին գրանցված հոսանքազրկումների պատճառները դեռ չի մեկնաբանում

12:03 11.07.2019

Երեկվա մասշտաբային հոսանքազրկումից հետո արտակարգ իրավիճակ էր ստեղծվել երկրում: SHANTNEWS.am-ը զրուցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցչի հետ՝ պարզելու, թե ի՞նչ վիճակ է հիմա, արդյո՞ք երկրով մեկ էներգամատակարարումը վերականգնված է, թե՞ ոչ , և որն է եղել արտակարգ դրության իրական պատճառը: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի պատասխանատու Նատալյա Սարաջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոսանքազրկման […]

̰
Վթարների պատճառներն են նաև ճանապարհների վատ լուսավորությունն ու տեխզննություն չանցնելը. Օսիպյան

12:01 11.07.2019

Վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի, դրանց զուգահեռ աճում են նաև զոհերի ու վիրավորների թիվը: Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա տեղեկացրեց, որ 2018թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, եղել է 150 զոհ, 2736 վիրավոր, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 2203 ՃՏՊ՝ 342 դեպքով ավել, զոհերի թիվը՝ 19-ով […]

̰
2020 թ հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան

11:40 11.07.2019

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեկ՝ հուլիսի 10-ին, գործադիրը դռնփակ նիստում հաստատել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 2020-2022թթ. համար: Որոշում է կայացվել 2020 թ հունվարի 1-ից 10%-ով բարձրացնել կենսաթոշակները, իսկ արդեն այս տարի՝ սեպտեմբերից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: Վարչապետը նաև հայտարարել է, որ կառավարության որոշմամբ՝ 3 մլրդ դրամ կհատկացվի 1988-ի Սպիտակի երկրաշարժի […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում հրադադարի ամրապնդմանը միտված լրացումը

11:39 11.07.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախի խաղաղության համար «Ռոյս-Էնգել» առաջարկության մեջ Ջուդի Չուի ներկայացրած լրացումը՝ ուղղված հրադադարի ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Ջուդի Չուի ներկայացրած լրացմամբ առաջարկվում  է դիպուկահարների հետ քաշում, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում, հրաձգային լոկատորների տեղակայում շփման գծում։ Ջուդի Չուն իր ելույթում հայտարարել է, […]

̰
Կարգազանց վարորդների նկատմամբ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել. Փաշինյան

11:24 11.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարին: Նա ընդգծեց՝ ողբերգական այդ իրադարձությունների հետևանքով մեծ թվով զոհեր ունեցանք: «Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է: Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես […]

̰
Հայ-թուրքական սահմանին գտնվող Նորշեն գյուղի միակ բնակիչը 83-ամյա Վահանդուխտ տատն է

09:48 11.07.2019

Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով)  գյուղը Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ, այստեղ լինելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, իսկ անցաթղթեր ստանալն էլ մի քանի օրերի պատմություն է: Մարզի վարչական տարածքի փշալարերով առանձնացված փոքրիկ գյուղ մտնելու բացառիկ հնարավորություն ու առիթ մեզ համար ստեղծվեց 2 օր առաջ, երբ […]

̰
Տղամարդն ընկել է Նիագարայի ջրվեժից ու ողջ մնացել

09:06 11.07.2019

Հուլիսի 9-ի առավոտյան Կանադայում տղամարդն ընկել է Նիագարայի ջրվեժի ամենաբարձր հատվածից։ Ինչպես հաղորդում է ВВС-ն, տղամարդն ինքնուրույն դուրս է եկել ցամաք։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը բարձրացել է 57 մետրանոց արգելապատնեշի վրայով և ընկել ջրի մեջ: Նրան հայտնաբերել են քարերի վրա նստած: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել։        

̰
ԱՄՆ-ում մահացած կինն «օգնել» է երեխային լույս աշխարհ գալ

08:52 11.07.2019

ԱՄՆ Օհայո նահանգում կինն առաջին անգամ երեխա է լույս աշխարհ բերել մահացած դոնորի արգանդի փոխպատվաստումից հետո։ Այդ մասին հաղորդում է NBC News-ը։ Գիտնականները փորձի ժամանակ մահացած կնոջ արգանդ են օգտագործել։ Փորձին մասնակցել է արգանդային անպտղությամբ 10 կին։ Հետազոտողները որոշել են պարզել՝ մահացած դոնորները կարո՞ղ են արդյոք արգանդի դոնորներ լինել։ Նախագիծը մեկնարկել է 2015-ից, վիրաբույժներն արգանդի […]

̰
Արտաշատում զոդման ժամանակ հրդեհ է բռնկվել․ այրված մեքենայում խոշոր չափի գումար է եղել

08:15 11.07.2019

Հուլիսի 9-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում խոշոր հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է նշված վայրում գտնվող Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Ս․Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենայում զոդելու ժամանակ, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան […]

̰
Հրազդանի կիրճում խոշոր հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

23:32 10.07.2019

Հուլիսի 10-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը XX դարում. Իսրայելի դեսպանը՝ Ցեղասպանության մասին

22:46 10.07.2019

Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին 1915-ին Թուրքիայում հայերի կոտորածները համարում է 20-րդ դարի պատմության ամենամեծ կանխամտածված սպանության գործողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման տեսակետ հայտնեց Երևանում Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի հարցին`Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխություն լինի, մանավանդ այն պարագայում, երբ դեսպանը այցելել է Ծիծեռնակաբերդ: «Դա սարսափելի […]

̰
Վրաստանում վթարի հետևանքով վերջին տուժածն արդեն Երևանում է

22:31 10.07.2019

Վթարի հետևանքով տուժած Մ.Մ. արդեն գտնվում է Երևանում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հիշեցնենք, որ նույն վթարից ևս երկու վիրավորներ շարունակում են բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնել է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը։

̰
Մահացել է Զոդի կամրջի ողբերգական ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը

22:17 10.07.2019

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկը քիչ առաջ հիվանդանոցում մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ գարիկ Սարգսյանը։ «Ցավակցում եմ վերջինիս ընտանիքի անդամներին և հարազատներին, կիսում եմ Ձեզ հետ այդ սարսափելի վիշտը»,- գրել է նա։

̰
Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ

21:50 10.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով: Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակին»՝ համաձայն հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի […]

̰
Վրաստանում վթարի հետևանքով վերջին տուժածին տեղափոխում են Հայաստան

21:29 10.07.2019

Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացուն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը տեղափոխում է Հայաստան։ Նա Վրաստանում մնացած վերջին տուժածն է: Վիճակը ծայրահեղ ծանր է: Միացված է արհեստական շնչառություն: Նույն վթարից ևս երկու վիրավորներ շարունակում են բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնել է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=2113493128951917&set=a.1392740684360502&type=3&theater

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ

21:28 10.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել […]

̰
Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին. ՀԱԿ փոխնախագահ

21:19 10.07.2019

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին: Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա իրավիճակը, 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային […]

̰
Բոլոր սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնված է․ նախարարություն

21:04 10.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում վիճակը կայունացվել է և հաճախականության տատանումներ այլևս չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Երևան ՋԷԿ-ը և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։ Բոլոր սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնված է։ https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1187358731437197

̰
Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը ժամը 18:55-ից

19:27 10.07.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը ժամը 18:55-ից:

̰
Գեղարքունիքում կենդանիների անկումը շարունակվում է

19:09 10.07.2019

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Սևանա լճի ափին կովեր են անկել ու պատճառը լճի ջուրն է: Նշվում էր, որ կենդանիները սատկել են «ծաղկած» ջուրը խմելուց հետո: ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ ջրից սատկելու հանգամանքը միանշանակ պնդելը սխալ է, քանի որ կենդանիները հայտնվել են Սևան ազգային պարկի տարածքում, որտեղ առվույտ է աճում, իսկ […]

̰
Ի՞նչ սարքավորումներ են խափանվել համատարած հոսանքազրկման ժամանակ

18:52 10.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչ տեղեկություններ կան խափանումների մասին: «Դեռևս որևէ խոշոր խափանում հայտնի չէ: Տատանումների արդյունքում կարող են էլեկտրասարքավորումների կարգավորման դաշտերը փոխվել: Դրանց ծրագրերի նորից ներբեռնման խնդիրներ առաջանա: Պետք է ժամանակ անցնի, որպեսզի հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել […]

̰
Երևանի ՋԷԿ-ը վերագործարկվեց. Տիգրան Ավինյան

18:19 10.07.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ Երևանի ՋԷԿ-ը վերագործարկվեց։ Ավինյանը նախապես հայտնել էր, որ Երևանի ՋԷԿ-ի կամ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկումից հետո խնդիրներն ամբողջապես կվերացվեն: Հիշեցնենք, որ այսօր ողջ հանրապետությունում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ էին:

̰
Շտապ բուժօգնության ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով

18:17 10.07.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ շտապ բուժօգնության ծառայությունh աշխատում է արտակարգ ռեժիմով. «Հարգելի քաղաքացիներ Շտապբուժօգնության ծառայությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, Երևան քաղաքի տարբեր հատվածներում հերթապահում են շտապօգնության բրիգադներ։ Անհրաժեշտության դեպքում զանգահարել ծառայության «1-03» կամ 010-53-66-51 հեռախոսահամարներով, կամ 010-54-40-58 համարով»:

̰
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը կրոնական ազատության խախտում է. Թուրքիայի ՍԴ

18:08 10.07.2019

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է հիմնավորում, թե ինչու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հետաձգումը համարել «կրոնական ազատության խախտում»: Հիմնավորումը լրացնում է Սահմանադրական դատարանի մայիսի 22-ին հրապարակած որոշումը, ըստ որի՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անգործունակ լինելու շրջանում պատրիարքական ընտրությունների կազմակերպումը թուրքական իշխանությունների կողմից խոչընդոտելը որակել էր  որպես «կրոնական ազատության խախտում»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, […]

̰
Երթուղայինին հարվածած Toyota-ի վարորդը կալանավորվեց

17:49 10.07.2019

Արարատի մարզում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է […]

̰
Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք. սպասվում է նրա շրջայցը Նորատուսի խաչքարերի համալիրում

17:30 10.07.2019

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այցելեց Սևանավանք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԵԽ նախագահին դիմավորեց Սևանավանքի վանահայր Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը, որը ներկայացրեց վանքի հիմնադրման և գործունեության պատմությունը։ Տուսկը շրջայց կատարեց վանքի տարածքում, որտեղից նրա առջև բացվեց Սևանա լճի համայնապատկերը։ Սևանավանքից հետո Դոնալդ Տուսկն այցելելու է Նորատուս և շրջայց է կատարելու 9-17-րդ դարերով թվագրվող խաչքարերի […]

̰
BACK_TO_TOP