21:35 06.07.2019
Վթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը գտնվում է ծանրահեղ ծանր վիճակում։ Նրան հիմա վիրահատում են։ Հարազատներին ասել են, որ ներքին այրվածքներ ունի՝ նաև թոքերի հատվածում, շնչել չի կարողանում։ Ասում են՝ Արարատ տատիկի տուն է գնացել։ Չի աշխատել, բայց մասնագիտությամբ դեղագործ է։ Տուժածներն են՝ Արզումանյան Հրանուշ, Նկրուլյան Անդրանիկ, Ղուկասյան Գագիկ, Համբարձումյան Ծաղիկ, Հակոբյան Սողոմոն, Հակոբյան Ռուզաննա, Միքայելյան Աշխեն, […]
21:18 06.07.2019
«Խփեցինք մի ավտոյի, հետո մեր ավտոյի դեմը վառվավ»,- պատմում է վթարից տուժած փոքրիկ Նարե Գրիգորյանը, ով գտնվում է Արարատի ԲԿ-ում։ Նա մանրամասնել է, թե ինչպես է իրեն հաջողվել փրկվել։ Պատմում է, որ բռկումից հետո վարորդի կողքին նստած ուղևորն արագ անցել է սրահ, ոտքով կոտրել պատուհանն ու դուրս թռել, որից հետո էլ դուրս է նետվել ինքը։ […]
21:03 06.07.2019
«Մեր գազելն իր ուղիով գնում էր, նայում էի կողք, գլուխս թեքելը, ավտոյի երևալն ու բախվելը մեկ եղավ։ Ձեռքս գցեցի ռուչկից, բացեցի դուռն ու ինձ գցեցի դուրս,-պատմում է Արարատի ԲԿ-ում գտնվող տուժած Անդրանիկ Նկրուլյանը՝ մանրամասնելով, թե ինչպես է իրեն հաջողվել փրկվել։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:44 06.07.2019
«Շատ ծանր դեպք է, առանձնահատուկ մեր մարզի համար։ Ուղղակի իմ հորդորը բոլոր վարորդներին, պահպանեն կանոնները և նման վայրում հատկապես՝ կամրջի վրա, չփորձեն վազանց կատարել»,-ասաց Արարատ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով այս պահին գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Դեպքի մասին տեղեկանալուց հետո մարզպետն արագ հասնել է դեպքի վայր։ «Եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս […]
20:38 06.07.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել այսօր Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առնչությամբ. «Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահի ուղերձում:
20:19 06.07.2019
Երասխ գյուղից Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն: Այս մասին հայտնեց Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը: Այնտեղ է գտնվում նաև Գագիկ Ղուկասյանը և Ռուզաննա Հակոբյանը։ Արարատի ԲԿ-ում են գտնվում Նարե Գրիգորյանն ու Անդրանիկ Նկրուլյանը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ներկայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ժամանել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Մանրամասները` տեսանյութում:
19:15 06.07.2019
Ավելի վաղ հայտնել էինք` հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Պիկապը մեծ արագությամբ բախվել է […]
19:13 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը, ով նախապես տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, տեղափոխվել է Արմենիա ԲԿ: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ը: «Արմենիա» ԲԿ տեղափոխվողը Սողոմոն Հակոբյանն է: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է՝ ինչու է վերջինս տեղափոխվել այլ բուժկենտրոն: Նախարարի զրույցի մանրամասները՝ ստորև:
19:02 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժողները պնդում են՝ վարորդը երկար ժամանակ է այդ երթուղում էր, լավ էր վարում: Նրանք SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ են ներկայացրել նաև դեպքից: Նրանք նաև ասել են՝ ունեն տվյալներ, որ վթարի հետևանքով զոհվածներից չորսը նույն ընտանիքից էին: Մանրամասները` տեսանյութում:
18:57 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներին օգնության են շտապել մի շարք քաղաքացիներ: Նրանցից մեկը որոշ մանրամասներ է ներկայացրել: «Լուսամուտը կոտրեցինք, որ կարողանայինք մեջից մարդկանց դուրս բերել: Երեխաներ էին ներսում: Երկու երեխա՝ 9-10 տարեկան, կամ, մի քիչ ավել, լացում էին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
18:45 06.07.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է Երևան-Երասխավան ճանապարհին, որտեղ տեղի է ունեցել երթուղային միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարը: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ավելի վաղ իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, 1-ը Սուրբ […]
18:41 06.07.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մանրամասներ հաղորդելով Երևան-Երասխավան վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» տեղափոխված տուժածի մասին: «Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել վթար: Երթուղայինը վթարից պայթել է, ըստ նախնական տվյալների կա 6 զոհ: Վթարի հետևանքով […]
18:33 06.07.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է հուլիսի 6-ին Արարատի մարզում՝ Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ-ի հետևանքով տուժածների մասին նոր տվյալներ: ԱԻՆ տվյալներով՝ տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն […]
18:32 06.07.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը այս պահին գտնվում է Արարատի մարզում, որտեղ տեղի է ունեցել 6 մարդու կյանք խլած ողբերգական վթարը: Ստորև ներկայացնենք տեսանյութ դեպքի վայրից:
18:18 06.07.2019
Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում է, ուր տեղափոխվել են Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից չորսը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանը ներկայացրել է վթարից տուժածների առողջական վիճակի մասին որոշ մանրամասներ: Նա նշել է, որ տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ բավարար: Մանրամասները` տեսանյութում:
18:12 06.07.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի բակում, որտեղ հավաքված են Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածների հարազատները: Մեր թղթակցի հաղորդմամբ` այս կենտրոնում է գտնվում նաև կենտրոն է բերվել Երևան-Երասխ երթուղին իրականացնող երթուղայինին հարվածած մեքենայի` «Մերսեդեսի» վարորդը: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ավելի վաղ իր ֆեյսբուքյան իր […]
18:10 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի վայրում իրենց աշխատանքն են շարունակում ոստիկանները: SHANTNEWS.am-ը կադրեր է հրապարակում վթարի վայրից:
17:51 06.07.2019
Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի: «Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում […]
17:48 06.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվն, ըստ վերջին տվյալների, 5-ն է, տուժածների թիվը՝ 11: Դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար փորձեցինք զրուցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ: Նա SHANTNEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց հարցերի պատասխանել, միայն ասաց, որ դեպքի վայրում է ու հարմար չէ այս պահին խոսելը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից […]
17:38 06.07.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություններ է հաղորդել Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած հրդեհից: «Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 5 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից […]
17:33 06.07.2019
SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր` վերջին շրջանում համացանցում սկսվել է «Բռնության ձայնը» խորագրով ֆլեշմոբ: Մարդիկ «բռնության ձայնը» հեշթեգով հրապարակում են սեռական բռնության ենթարկվելու մասին իրենց պատմությունները: Այսօր ոստիկանությունն անդրադարձել է այդ հրապարկումներին և պարզաբանում ներկայացրել, որում նշվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամներ պարզաբանել է, որ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով սահմանված կարգով, հանցագործության […]
17:32 06.07.2019
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախնական տեղեկատվություն է հրապարակել: «Վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը Էրեբունի բժշկական կենտրոն, 1-ը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, 6-ը Արարատի բժշկական կենտրոն: Կան զոհեր. ճշտվում է թիվը […]
17:29 06.07.2019
ֆեյբուքյան օգտատեր, ԵՊՀ «Վարդանանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Նան Զեյնալյանը ֆեսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինը: Ավելի վաղ հայտնել էինք` Երևան-Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է բռնկվել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինում, բախում է եղել «Մերսեդեսի» հետ, ինչի հետևանքով հրդեհվել […]
17:16 06.07.2019
Մոսկվայում` Բոլոտնայա հրապարակում, այսօր ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի՝ ակցիա է իրականացրել Վալենտինա Լուզանովան: Այս մասին տեղեկացնում է Novayagazeta.ru-ն: Նրան և հակընդդեմ ակցիա իրականացնող երեք անձի ոստիկանությունը ձերբակալել է: Լուզանովայի ձեռքին պաստառ է եղել՝ վրան նշված. «Դեռ քանի՞ զոհ պիտի պահանջվի, որ ընդունվի «Ընտանեկան բռնության մասին» օրենք»: Հակառակ կողմից ակցիա իրականացնող «Տղամարդկանց պետության» ներկայացուցիչն ակցիայի է […]
17:04 06.07.2019
Քիչ առաջ Երևան- Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է բռնկվել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինում, ճակատ ճակատի բախում է եղել «Մերսեդեսի» հետ, ինչի հետևանքով հրդեհվել է «Գազելը»։ Ինչպես հաղորդում է Hraparak.am-ը, նախնական վարկածով՝ կա 7 զոհ։ Այս պահին ճանապարհը կաթվածահար է և փակ։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ջոկատը, շտապօգնությունը։ […]
16:18 06.07.2019
Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
15:57 06.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 2 հակահայկական որոշում կանխել: Մանրամասները իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է նույն խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Հայկ Կոնջորյանը նշել է, որ երեկ և այսօր ԵԱՀԿ ԽՎ քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի պատգամավորի առաջարկած բանաձևը, որտեղ տեղ էին […]
15:40 06.07.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Վիետնամ կատարած այցից, որտեղ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության, հնչում է հայկական սիրված երգերից մեկը: ««Երևանի սիրուն աղջիկը»՝ վիետնամական հրաշալի կատարմամբ»,- գրել է նա:
15:33 06.07.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունները պետք է միտված լինեն հանրային, այլ ոչ թե անձնական շահի սպասարկմանը: ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխում իրականացնելը պետք է հասունանա հասարակության մեջ: Նախարարի խոսքով՝ մենք ունենք բացասական փորձ, երբ ակնհայտ է, որ […]