22:19 05.07.2019
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում արդեն 6-րդ կովն են մորթում. 4-ին երեկ են մորթել, 2-ին` այսօր: Եվս 20 կովի էլ հազիվ են փրկել: Անասնապահների համար անհասկանալի վիճակ է ստեղծվել. կենդանիներն անսպասելի սատկում են: Անասնապահներն ասում են, որ կովերը վաղ գարնանը ստացել են բոլոր պատվաստումները: Կարճաղբյուրում կովերի անկման նման դեպքեր նախկինում չեն եղել: Կենդանիներն, ինչպես նախկինում, հիմա […]
21:47 05.07.2019
Հայաստանում անցկացվող 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում այսօր տեղի է ունեցել նյարդաբանական գիտաժողով: Աշխարհի հայտնի բժշկական կենտրոններից Հայաստան եկած նյարդաբանները երկօրյա գիտաժողովի ընթացքում խոսել են գլխուղեղի սուր կաթվածի բուժման ժամանակակից մեթոդների մասին: «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանները պատմել են, որ փետրվարից Հայաստանում կաթվածի բուժումը պետության ֆինանսավորմամբ է կատարվում, և արագ հոսպիտալացման դեպքում հնարավոր է հասնել բուժման […]
21:34 05.07.2019
Մայրաքաղաքն այսօր համալրվեց ևս մեկ պուրակով: Ծարավ Աղբյուր թաղամասում բացվեց ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցված համալսարանական պուրակը: Կանաչապատ գոտին մոտ 6000 քմ մակերես ունի, տնկվել է 300 մշտադալար ծառ, ստեղծված են բոլոր պայմանները հարմարավետ հանգստի ու մանկական աղմուկով լի երեկոներ անցկացնելու համար: Այստեղ գործելու է նաև սրճարան, որի տանիքում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը հոգալու է […]
19:32 05.07.2019
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ: Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետև հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո […]
19:25 05.07.2019
«Նոր Սահմանադրությո՞ւն, թե՞ սահմանադրական փոփոխություններ». այս թեմայի շուրջ են «Երկխոսություն» մեդիակենտրոնում խոսել, կարծիքներ հայտնել իրավաբանը, փաստաբանն ու պատմաբանը: Նրանց կարծիքով` նորանկախ Հայաստանի պատմության մեջ ընդունված 3 Սահմանադրությունները կամ 1 Սահմանադրության հետագա փոփոխված տարբերակները երբևէ չեն ապահովել իշխանությունների տարանջատման և փոխզատման սկզբունքը, այսինքն` այն, ինչին կոչված են: Փոխարենը, դրանք ընդունված լինելով երկրի 3 նախագահների օրոք, ամեն […]
19:24 05.07.2019
Մայր օրենքի գերակայությունն ապահովող բարձրագույն մարմինը Սահմանադրական դատարանն է, որի շուրջ վերջին օրերին Հայաստանում ծավալվող զարգացումները տարբեր բնորոշումներ են ստանում, ընդհուպ մինչև Սահմանադրական ճգնաժամ: Ինչո՞ւ և ինչպե՞ս է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը դարձել վիճարկելի, ինչպե՞ս է արձագանքել իրավական դաշտն ու այս պայմաններում ինչպե՞ս է տեղի ունենալու Սահմանադրական արդարադատության ձևավորումը: 24 տարի առաջ այս օրը հանրաքվեի […]
19:02 05.07.2019
Ֆրանսիայում հուլիսի 10-ին տեղի կունենա ակցիա՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության: Այդ մասին տեղեկացնում է Nouvelles d’Arménie-ն: «Նախորդ ամիս մենք իմացանք, որ ֆրանսիական կառավարության աջակցությամբ ու ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ Ֆրանսիայի վարչական դատարանները չեղարկել են Ֆրանսիայի և Արցախի 5 քաղաքների բարեկամության խարտիաները: Դրանք չեղարկվել են տնտեսական ու քաղաքական պատճառներով՝ ադրբեջանական բռնապետության կամքին հետևելով: Որտե՞ղ է Ֆրանսիայի […]
18:53 05.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ՀՀ Սահմանադրության մասին: Նա նշել է, որ 10 տարին մեկ ՀՀ Սահմանադրությունը ենթարկվել է առանցքային փոփոխությունների: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ 2015թ. Սահմանադրությունը ընդունվել է, որպեսզի ավելի ժողովրդավարական կառավարման համակարգ ունենանք, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգ, սակայն արդյունքում այդ փոփոխությունները «սուպերվարչապետական համակարգ» են ստեղծել: «Խորհրդարանական […]
18:11 05.07.2019
Այսօր տեղացած հերթական հորդառատ անձրևից հետո Գյումրիում նորից փողոցները ջրածածկ են եղել: Մինչև կես մետր բարձրության անձրևաջրերը ողողել էին քաղաքի կենտրոնական փողոցները: Ջրատար դիտահորերը բացակայում են կամ թողել են ասֆալտաշերտի տակ, իսկ որոշ հատվածներում դրանք խցանված են: Այս կադրերը SHANTNEWS.am-ի թղթակիցը ֆիքսել է Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցներում: Տարիներ շարունակ փողոցաշինական աշխատանքների ժամանակ անտեսվել կամ […]
16:57 05.07.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 20 տարեկան հղի է մահացել: Դեպքի մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց դեպքը. «Անկեղծ ասած, քիչ առաջ եմ տեղեկացել դեպքի մասին: Քաղաքի բնակիչներն ասում են, որ կինը էպիլեպսիա ուներ: Այժմ այլ մանրամասների չեմ տիրապետում»: Հիշեցնենք` անցած գիշեր […]
16:39 05.07.2019
Գեղարքունիքի մարզում կենդանիների անկման դեպքերը ավելացել են: Այս պահի դրությամբ Ծովինար գյուղում անկել է 9 կով, Կարմիր գյուղում՝ 2, Կարճաղբյուրում՝ 6, Արտանիշում՝ 7: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն աշխատում է տեղում: Նկարահանման ժամանակ մեր տեսախցիկները կովերի անկման նոր դեպքեր են ֆիքսել: Գյուղացիները նշել են, որ նախորդ տարի ևս այդպիսի դեպքեր եղել են՝ կրկին Սևանի ծաղկման ընթացքում: Կարմիր […]
16:26 05.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնեց, որ Վանաձոր՝ տատիկին ու պապիկին այցելության մեկնելիս, հանդիպել ու իր հետ վերցրել է չինացի զբոսաշրջիկների, որոնք գնում էին նույն ուղղությամբ։ Թորոսյանը նրանց խնդրեց ներկայացնել իրենց տպավորությունները Հայաստանի մասին, ինչից հետո չինացիներից մեկը նախ՝ շնորհավորեց ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ու բարեմաղթանքներ հղեց, ապա նաև խոսեց […]
16:05 05.07.2019
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Կրոնական ժողովի մասնակիցները Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ընտրել են Կրոնական ժողովի ատենապետ։ Տեղապահի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Վերջինիս գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է Նախաձեռնող […]
15:47 05.07.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ երեք խմբակցությունները ներկայացնող պատգամավորների հետ մեկնել է Կիպրոս, որտեղ ելույթ է ունեցել այդ երկրի խորհրդարանում։ Միրզոյանը ներկայացրել է իր ելույթի մի մասը։ «Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում։ Նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, և մեծ էր զարմանքս և հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը […]
15:42 05.07.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ տեղի ունեցած աղմկահարույց դեպքին՝ մասիվցի Անդիկի սպանությանը: Հարցին՝ արդյո՞ք ստեղծված է վիճակ, երբ մեր երկրում մարդիկ կարող են անվտանգ չզգալ, Օսիպյանը պատասխանել է, որ այսօր Երևանը, ընդհանրապես՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ վայրն է, և դա է վկայում նաև վիճակագրությունը: Խոսելով բուն սպանության դեպքի մասին, […]
15:32 05.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Բադալյանը «Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր» վերտառությամբ գրառում է կատարել, որում ներկայացնում է Հայաստանի առաջին Սահմանադրության հեղինակի կյանքից որոշ դրվագներ: «Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ Գրիգոր Չուբարյանը Սիբիրում… փոստատար էր աշխատում: Իրավաբան Գրիգոր Չուբարյանին ձերբակալել էին Նալբանդյան 104 հասցեում գտնվող իր տնից և տեղափոխել կրկին Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՊԱԿ-ի մասնաշենք: Նրա կինը՝ Մարթան, […]
15:04 05.07.2019
Ռուսաստանի նախագահի կայքը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի՝ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։ Այդ զրույցի մասին հակիրճ տեղեկությունները հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոսկվան հայտնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ վերաբերյալ հարցեր, որոնք կապված են եղել այդ կառույցում Հայաստանի ընթացիկ նախագահության հետ։ Խոսք է եղել նաև հոկտեմբերին ԵԱՏՄ […]
14:43 05.07.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սոցկայքերում «բռնության ձայնը» հեշթեգի ներքո ներկայացվող պատմություններին: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում վիճակն այս առումով մտահոգիչ է, Օսիպյանը պատասխանեց. «Մտահոգիչ է այնքանով, որ լինում են այդպիսի բաներ, որ հարիր չէ մեզ հայերիս և հայ ավանդական ընտանիքներին»: Մանրամասները՝ տեսանյութում:
14:30 05.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից: Նա նշել է, որ կարևորագույն նպատակներից մեկն է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: «Սա չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև հարցը վերաբերում է Արցախին, հարցը վերաբերում է Արցախի բնակչության անվտանգությանը, […]
14:19 05.07.2019
Ռուսական զինված ուժերի հատուկ սուզանավի փրկությանը մասնակցած, սուզանավում զոհված նավաստիները երկրի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են Ռուսաստանի բարձրագույն պարգևներով։ Նավաստիներից 4-ը ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Զոհված մյուս նավաստիները պարգևատրվել են «Արիության շքանշանով»։ Նավաստիների անունները հրապարակվել են ՌԴ նախագահի կայքում։ Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է սուզանավին կից խորջրյա սարքի՝ «Լոշարիկի» ներսում։ Դրա սրահներից մեկում տեղի […]
13:32 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Վիետնամ կատարած այցին: «Վիետնամ պաշտոնական այցս մեկնարկեց Զոհված հերոսների հուշարձանին և Հո Շի Մինի դամբարանին ծաղկեպսակների մատուցմամբ: Տպավորիչ էր նաև շրջայցը Գրականության 1000-ամյա տաճարում: Այստեղ պաշտամունքի առարկան ոչ թե Աստված է, այլ ուսուցիչը, գիտելիքը, գիտությունը, գրականությունը:
13:24 05.07.2019
Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն: «Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էլ՝ արդյոք նախագահը կարծո՞ւմ է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի […]
12:46 05.07.2019
Կարելի՞ է սպասել, որ Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը կքննարկվեն նաև հետխորհրդային տարածքի հակամարտությունները, մասնավորապես Արցախյան հակամարտությունը։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարցրին նրա հերթական ասուլիսի ժամանակ։ Զախարովան հայտարարեց, որ այս դեպքում պետք է խոսքը տալ միջոցառման կազմակերպիչներին՝ տանտերերին, որպեսզի նրանք հայտնեն՝ ինչ թեմաներ են քննարկվելու որպես առաջնահերթություն։ Խոսնակն ասել […]
12:40 05.07.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ […]
12:38 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր ղեկավարների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ […]
12:15 05.07.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումների արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսեց գեներալի կոչում ստանալու, պատասխանատվության մեծացման մասին: Նա բոլոր բարեխիղճ ծառայողներին մաղթեց՝ լինեն գեներալ: Հարցին՝ շատ հեշտ չտրվե՞ց այդ կոչումն իրեն, քանի որ մեկ տարվա ընթացքում ստացվեց, մինչդեռ ուրիշները տարիների ընթացքում են արժանանում նման կոչման, Օսիպյանն ասաց. «Ես մոտ 10 տարի […]
11:40 05.07.2019
Հայասստանի Հանրապետության և Արցախի արտաքին գործերի նախարարներն այսօր ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Ստորագրված փաստաթուղթը նախատեսում է 2019-2020 թթ. Անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156007172432434
11:04 05.07.2019
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է: Ազգային պետություն ունենալու […]
10:55 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ․ «Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը: Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ […]