TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

«Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

21:38 07.07.2019

Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը` Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկ շաբաթ շարունակ մշակութասեր հանրությունը կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կունենա դիտել  համաշխարհային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները: «Ոսկե ծիրան»-ի անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի […]

̰
Վրաստանում տուժածներից մի քանիսը վաղն առավոտյան կտեղափոխվեն Հայաստան

19:50 07.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ խոսեցի իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, ով հիմա գտնվում է Թբիլիսում մեր տուժած քաղաքացիների կողքին, և որոշեցինք նրանցից 3-ին վաղը առավոտյան տեղափոխել Հայաստան։ Մյուս 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Վերջիններիցս մեկի տեղափոխման հարցը կորոշենք վաղը առավոտյան. չի բացառվում սանավիացիայի օգտագործման տարբերակը։ […]

̰
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց 30-րդ Ունիվերսիադայում

18:31 07.07.2019

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այսօր ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։ Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով Սինգապուրում է

17:22 07.07.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ Հայաստանի վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը Սինգապուրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1835 թ.)։ ՀՀ վարչապետի, Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարար Կո […]

̰
Վրաստանում վթարված մեքենան եղել է գերբեռնված, վարորդը քնել է․ Արսեն Թորոսյանը սահմռկեցուցիչ մանրամասներ է ներկայացնում

15:28 07.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։ Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։ Մեքենայում եղել է 8 հոգի, այսինքն՝ 3-ով ավելի, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը, նախնական տվյալներով, երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից […]

̰
Բախվել է արգելապատնեշին և բռնկվել․ Վրաստանում վթարից զոհվածների դիերը հայտնաբերվել են մեքենայից դուրս

15:15 07.07.2019

Հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին,  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 43 տարեկան) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են 42, 7 և 15 տարեկան անձանց դիերը: ՃՏՊ-ի հետևանքով տուժած 5 անձինք հոսպիտալացվել են Քարելիի և Գորիի բժշկական կենտրոններ: Բժշկական կենտրոններից […]

̰
Մարիա Զախարովան այցելել է Հաղարծին և Սևան

15:04 07.07.2019

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան շարունակում է իր ճանապարհորդությունը Հայաստանում: Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է նոր լուսանկարներ: Նա այցելել է Դիլիջան, եղել Հաղարծինում, Սևանում և այնտեղից լուսանկարներ է հրապարակել: Ավելի վաղ հայտնել էինք, որ Զախարովան ներկա է գտնվել ռեժիսոր Գենադի Մելքոնյանին նվիրված հուշ-երեկոյին:

̰
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:37 07.07.2019

Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-ի ցերեկը և 8-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հուլիսի 7-ին կեսօրից հետո, 8-12-ը կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և […]

̰
Վարչապետի այցը Վիետնամ ավարտվել է. աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով

14:24 07.07.2019

Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Վիետնամի իր գործընկերոջ և գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ։ Տնտեսության և հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, […]

̰
Արսեն Թորոսյանն այցելում է տուժածներին. թարմ տվյալներ նրանց առողջական վիճակի մասին

13:19 07.07.2019

Հուլիսի 6-ին, Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Նրանցից 3-ը գտնվում են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունեն տարբեր աստիճանի այրվածքներ։ Երկուսին կատարվել է վիրահատություն։ Բիշկների գնահատմամբ՝ մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում […]

̰
Իրանը Եվրոպային 60 օր է տվել միջուկային պայմանավորվածությունները կատարելու համար

13:11 07.07.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին պայմանավորվել են ստեղծել պայմաններ և թարմացնել միջուկային հարցով երկխոսությունը, գրում է Reuters-ը: Նախագահները մինչ հուլիսի 15 -ը կուսումնասիրեն երկխոսության վերականգման ուղիները։ Դրան միաժամանակ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակի տեղակալ Աբբաս Աղակչին հայտարարել է, որր Իրանը Եվրոպային 60 օր է տվել միջուկային պայմանավորվածությունները կատարելու համար: […]

̰
Վրաստանում վթարից զոհվածներն Օշականից էին, իրար քավոր սանիկ էին. գյուղապետ

12:53 07.07.2019

Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը SHANTNEWS-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր Վրաստանում տեղի ունեցած վթարից զոհվածների ընտանիքն Օշականից էր: «Եղել է երկու ընտանիք, 5 հոգանոց ընտանիքը եղել է Օշականից, նրանք իրար քավոր սանիկ էին, մեկնել էին հանգստանալու: Մեր տվյալներով՝ մահացել է տան հարսը՝ իր երեխայի հետ, իսկ մյուսը եղել է սանիկի երեխան»,- ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ […]

̰
Վրաստանում վթարից տուժածներից 2-ի վիճակը ծանր է․ Հայաստանից խումբ է մեկնել Վրաստան

12:19 07.07.2019

Վրաստանում հայկական մեքենա է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Գորիի մոտակայքում, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Կան զոհեր և վիրավորներ. նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Վիրավորներից 2-ի վիճակը, վրացի բժիշկների գնահատմամբ, ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց: Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, արվում է […]

̰
Թուրքիայում առգրավվել է 72 մլն դոլար արժողությամբ ռադիոկատիվ նյութ

11:45 07.07.2019

Թուրքիայի հյուսիսում ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 18 գրամ կալիֆորնիում ռադիոակտիվ տարր։ Խմբաքանակի արժեքը գնահատվում է 72 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Нaberlerպարբերականը։ Իրավապահները գործողությունն իրականացրել են Բոլու քաղաքում։ Նշվում է, որ ռադիոակտիվ նյութը հայտնաբերվել է մեքենայում կատարված խուզարկության ժամանակ։ Այն թաքցված է եղել փոխանցումերի տուփում։ Կալիֆորնիումն արհեստական քիմիական տարր է՝ Երկրի վրա հազվադեպ հանդիպող […]

̰
Նոր տվյալներ Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի մասին

11:31 07.07.2019

Shantnews.am-ը նոր տվյալներ է ստացել Երևան-Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա երեկ տեղի ունեցած վթարից տուժածների առողջական վիճակի մասին: Արարատի բժշկական կենրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ գտնվող երկու տուժածների վիճակը, որոնցից մեկը 7 տարեկան երեխա է, գնահատվում է բավարար, և այլևս նրանց մասով որևէ արտառոց խնդիր չկա: «Սուրբ Աստվածամայր» բժշկական […]

̰
Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագործվի բնական կամ հեղուկ գազով․ Արթուր Ղազինյան

10:56 07.07.2019

Հայաստանը դեռևս չունի մշակած և հաստատած տրանսպորտային անվտանգության հայեցակարգ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: «Ահավոր է . . . Հայաստանը դեռևս չունի մշակած և հաստատած տրանսպորտային անվտանգության հայեցակարգ։ Ուղևորատար հասարակական տրանսպորտը ոչ մի պարագայում չպետք է շահագործվի բնական կամ հեղուկ գազով։ Նույնիսկ դպրոցականը գիտի, որ բնական […]

̰
ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Վրաստանում զոհված հայերի մասին

10:33 07.07.2019

Հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։ Այս տեղեկությունը Shantnews.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշերով Mercedes մակնիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Զոհվել է մի կին և երկու երեխա: Աննա Նաղդալյանը նշեց, […]

̰
Իրանն այսօրվանից վերսկսում է բարձր աստիճանի ուրանի հարստացումը

10:20 07.07.2019

Հուլիսի 7-ից Իրանում ուրանի հարստացման աստիճանը չի սահմանափակվի 3,67 տոկոսով։ Իրանը մտադիր է այսօրվանից բարձրացնել ուրանի հարստացման աստիճանը 5 տոկոսի, հայտարարել է երկրի բարձրագույն ղեկավարի խորհրդական Ալ Աքբար Վելայաթին, փոխանցում է Fars գործաալությունը։ Նրա խոսքով՝ այդ քայլը համապատասխանում է խաղաղ միջուկային էներգետիկայի զարգացման շահերին։ «Մենք հետապնդում ենք բացարձակապես խաղաղ նպատակ, քանի որ մեր տնտեսությունն ու […]

̰
Գյումրի գետակը մաքրելու նպատակով երկօրյա համաքաղաքային շաբաթօրյակ է անցկացվում

09:47 07.07.2019

Հուլիսի 6-ին Գյումրի գետակի մաքրման նպատակով համաքաղաքային շաբաթօրյակ է անցկացվել: Նախաձեռնությունը թիվ 1 ավագ դպրոցի աշակերտներինն է, ովքեր մասնակցել են դրամաշնորհային ծրագրի մրցույթի: Գյումրի գետակի մաքրման համար 150 հազար դրամ ֆինանսավորում են ստացել: Աշակերտներին այսօր միացել է դպրոցի հանրույթը, կամավորներ, այդ թվում օտարերկրացիներ, ինչպես նաև քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները: Մաքրման աշխատանքներ կատարել են գետակի 3 […]

̰
Վթար Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են

09:38 07.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 08:10-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են քաղաքացիների դիերը, իսկ տուժածները հոսպիտալացվել են Քարելիի ԲԿ։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Մարիա Զախարովան Երևանից նոր լուսանկարներ է հրապարակել

09:15 07.07.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ով գտնվում է Երևանում, լուսանկարների հերթական խմբաքանակն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ մակագրելով դրանք․ «Երեկո՝ նվիրված ռեժիսոր Գենադի Մելքոնյանի հիշատակին։ Գ․Գ․ Մելքոնյանի հրավերով։ Նրանց մեծ ընտանիքի հետ՝ Երևանում»։ https://www.facebook.com/maria.zakharova.167/posts/10219994783769612 Երեկ ավելի վաղ Զախարովան լուսանկարներ էր հրապարակել երևանյան ռեստորաններից մեկից՝ նշելով, որ իր հոգին դրախտում է։

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին

09:03 07.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին․ «Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում»։

̰
Սոսկալի վթարի մասնակից մեքենաների վարորդների ինքնությունը հայտնի է

00:26 07.07.2019

Այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից 3 ավտոմեքենաների վարորդների ինքնությունը հայտնի է։ Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանը (Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից տեղափոխվել է Արմենիա ԲԿ), «Գազելը» վարել է Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Վաչագան Ասլանյանը (զոհվել է), իսկ 06-ը վարել է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 20-ամյա Կարեն Նուրիջանյանը (գտնվում […]

̰
Ողբերգական վթարից տուժածների թիվը հասել է 13-ի

00:13 07.07.2019

Հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Պարզվել է, որ […]

̰
ARMTVs-ի փոխարեն արդեն գործում է Shant Digital TV անվանումով հավելվածը

00:00 07.07.2019

Հաշվի առնելով բաժանորդների առաջարկները, դիտարկումներն ու ժամանակ առ ժամանակ ի հայտ եկած խնդիրները՝ «Շանթի» հայկական HD ալիքների հավելվածն ամբողջովին նորացվել է: ARMTVs-ի փոխարեն արդեն գործում է Shant Digital TV անունով հավելվածը: «Շանթի» հայկական HD ալիքների հավելվածն ամբողջովին նորացվել է` սկսած անվանումից, վերջացրած հավելվածի բազմաֆունկցիոնալ հնարավորություններով: ARMTVs-ի փոխարեն արդեն գործում է Shant Digital TV անունով հավելվածը: […]

̰
Կյանքից հեռացել է դեսպան Արման Կիրակոսյանը

23:23 06.07.2019

Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։ «Այսօր իր մահկանացուն կնքեց իմ ուսուցիչ, ընկեր, գործընկեր, բարեկամ Արման Ջոնի Կիրակոսյանը: Հիվանդ էր, ակնկալվում էր, բայց ոչ այսչափ շուտ: Աստված Հոգիտ […]

̰
Ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանի և Ռուզաննա Հակոբյանի վիրահատությունը հաջող է անցել

23:02 06.07.2019

Երևան-Երասխավան ավտոճանապարհին ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանն ու Ռուզաննա Հակոբյանը վիրահատվել են: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի փոխտնօրեն, այրվածքաբան Կարինե Բաբայանը: Նա տեղեկացրեց, որ վիրահատվել են շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով: Նա տեղեկացրեց, որ վիրահատությունը հաջող է անցել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ճառագայթային բժշկության կենտրոնի փոխտնօրենը՝ վթարից տուժածների վիճակի մասին

22:43 06.07.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնում են գտնվում այսօրվա վթարից տուժած վիրավորների հարազատները:  Այրվածքաբան, կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը տուժածների վիճակի մասին հաղորդում է նրանց հարազատներին: «Ամեն ինչ արվել է, որպեսզի թեթևացնենք մարդու վիճակը: Երբ այրվածքներ են լինում, մաշկը շատ հաստ մակերեսով այրվում է և սկսում սեղմել օրգանները»,- բացատրում է բժիշկը հիվանդներից […]

̰ ̰
Բժշկական օգնության տեսանկյունից ամեն ինչ արվում է․ Արսեն Թորոսյան

22:13 06.07.2019

Ամեն ինչ արվում է բժշկական օգնության տեսանկյունից։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Հուսով եմ, որ կունենանք դրական արդյունքեր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող երեխայի կյանքին վտանգ չի սպասռնում, կարծես թե ձեռքի կոտրվածք է, հիմա այնտեղ է գնում իմ տեղակալը, որն Արարատի ԲԿ-ում է, նաև «Էրեբունի» ԲԿ են այցելելու, որ տեղում ծանոթանան վիճակին և […]

̰
BACK_TO_TOP