14:48 08.07.2019
ՀՀ Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն անդրադարձել է Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարին: ՀՀ քննչական կոմիտեի տրամադրած տեղեկությունները տարածելով՝ մարզպետարանը հավելել է. «Վեդու ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին պատկանող «ԳԱԶ 32213» մակնիշի միկրոավտոբուսը ներմարզային երթուղին սպասարկելու համար օրենքով սահմանված կարգով համալրվել է 2019 թվականի ապրիլին»:
14:43 08.07.2019
Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը մանրամասներ է հաղորդել Երևան-Երասխավան ճանապարհին վթարից տուժած և իրենց մոտ բուժվող քաղաքացիների մասին: Նա հայտնել է, որ բուժումները կատարվում են իրենց մոտ, անհրաժեշտության դեպքում, եթե խորհրդատվության կարիք է լինում, հարցեր են լինում, հենց տեղում են կազմակերպում այդ խորհրդատվությունը: Բաբայանն ասել է, որ ծայրահեղ ծանր վիճակում է 20-ամյա Ծաղիկ […]
14:30 08.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է հանել հիփոթեքային վարկի դեպքում եկամտահարկի վերադարձման սահմանափակումները: Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հարկային օրենսգրքով նախատեսված անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման դեպքում եկամտային հարկի վերադարձման համակարգում 2018 թվականից ներդրվել են սահմանափակումներ՝ բնակարանի արժեքի 55 մլն դրամ սահմանափակում և վերադարձվող եկամտային հարկի եռամսյակային 1.5 մլն […]
14:28 08.07.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին լրագրողներն այսօր հարցրին ուժային մի շարք կառույցների ղեկավարներին գեներալների կոչումներ շնորհելու մասին։ Նախարարը նախ` շնորհավորեց ստացողներին, ապա ասաց, որ դա բնական է։ Նա բացատրեց, որ այն երկրներում, որտեղ ուժային կառույցների ղեկավարները ստանում են կոչումներ, կոչումները տրվում են այն պաշտոնյաներին, որոնք արդեն ունեն համապատասխան պաշտոն։ Իսկ այն պաշտոնյաները, որ ստացել են […]
14:25 08.07.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում, որ շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել 3 քաղաքացի: «Նրանցից 2-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. 1-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր: Տուժածներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- գրել […]
14:18 08.07.2019
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես ԱՀ Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան: Այս մասին ասվում է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ: «Արցախի Հանրապետության տեղեկատվական […]
14:11 08.07.2019
Հաջորդ շաբաթ Մոսկվայի վերաքննիչ դատարանը կքննի դատախազության միջնորդությունը`փոխել «Օպտիմա Դիվելոփմենթ»-ի սեփականատեր Ալբերտ Խուդոյանի խափանման միջոց տնային կալանքը։ Մեղադրողները պահանջում են գործարարին կալանավորել: Ալբերտ Խուդոյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով, այն է՝ «մեծ մասշտաբների խարդախություն, որը կազմակերպվել է խմբի կողմից կամ հանգեցրել է քաղաքացիների բնակարանային իրավունքից զրկվելուն»: Ռուսաստանի նախագահի ներքո գործող գործարարների իրավունքների […]
14:07 08.07.2019
Աշխարհում դեռ չի ստեղծվել հակակարկտային այնպիսի միջոց, որ 100 տոկոս պաշտպանություն կապահովի։ Այն, ինչ անում է ԱԻ նախարարությունը, մեղմացնող միջոց է ընդամենը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրա խոսքերով՝ հակակարկտային կայանները կարող են ցրել ցածր կարկտաբեր ամպերը, բայց կան նաև բարձր ամպեր, որոնց դեմ պայքարն անհնար է։ Սակայն հիմա […]
14:01 08.07.2019
Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսը տեղափոխվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը՝ երեխաներից մեկը 12 տարեկան տղա է, փոքր-ինչ ուշ բերեցին վթարից տուժած 16-ամյա աղջկա: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։ Հայկական մեքենայում թույլատրելի 5-ի փոխարեն եղել է 8 մարդ. 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր […]
13:58 08.07.2019
«ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է, որովհետև հրդեհների աննախադեպ քանակություն է։ Տեսեք՝ անցյալ տարվա վրա մենք ունենք 1600-ով ավելի հրդեհ։ Սա կրկնակի ավելի է, քան եղել է անցյալ տարի էս ժամանակ»,- այս մասին այսօր ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա բացատրեց, որ շատ դեպքերում այդ հրդեհները կապված են մարդկային գործի հետ, ու դա նաև անփույթ վերաբերմունքի […]
13:40 08.07.2019
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրաժարական է ներկայացրել։ «Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին` ինձ այս խիստ պատասխանատու […]
13:28 08.07.2019
Հուլիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ անգլիական «Express.co.uk» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով […]
13:23 08.07.2019
Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած Հրանուշ Արզումանյանի վիճակը գնահատվում է որպես ծանր: «Էրեբունու» վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ է տեղեկացրել Արզումանյանի առողջական վիճակի մասին: Նա հայտնել է, որ վթարից հետո հիվանդի վիճակը գնահատվել է որպես ծանր, ընդունվելիս նա հետազոտվել է, հայտնաբերվել են ծանր վնասվածքներ, դիմային գանգի ոսկորների կոտրվածքներ, թոքի սալջարդ և այլն: […]
13:21 08.07.2019
Երեկ Լոռու մարզի Քարինջ գյուղում ինքնասպան է եղել 35-ամյա տղամարդ: Տղամարդը տանից դուրս է եկել և չի վերադարձել, ապա ընտանիքի անդամները գտել են նրա դին: Դեպքի մանրամասների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Լոռու մարզի Քարինջ համայնքի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանի հետ: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ տղամարդուն գտել են ծառից կախված. «Ըստ խոսակցությունների` նա 2-3 […]
13:09 08.07.2019
Վրաստանից տեղափոխված երեխաներից մեկի վիճակը միջին ծանրության է։ Մյուս երեխան 1 ժամից կլինի Երևանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
12:44 08.07.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել և քննության առել ՀՀ զինվորական դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ: 2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել Է. Պ.-ի դիմումն այն […]
12:24 08.07.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ զով եղանակը հանրապետությունում կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում: «Օդի ջերմաստիճանը առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն»,- գրել է Սուրենյանը:
12:20 08.07.2019
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրելն է, որ Երասխի վթարից տուժածները շարունակում են բուժումը Հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում. «Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ […]
12:14 08.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուր կատարած այցի շրջանակներում հանդիպել է երկրի նախագահ Հալիմահ Յակոբին: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով հուլիսի 7–ին պաշտոնական այցով ժամանել է Սինգապուր։ Ձեզ ենք ներկայացնում հանդիպման տեսանյութը:
11:18 08.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ […]
10:22 08.07.2019
ԱԻՆ շարահրապարակում ընթանում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման արարողությունը: Ակադեմիան գերազանց ավարտած շրջանավարտներին դիպլոմները հանձնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նախատեսված էր հանդիսավոր միջոցառում, սակայն վերջին դեպքերի հետ կապված՝ միջոցառումը կսահմանափակվի դիպլոմների հանձնմամբ։
09:31 08.07.2019
Վրաստանի իշխանությունները կտրուկ են արձագանքել «Ռուսթավի 2»-ի կիրակնօրյա սկանդալային եթերին, որի ժամանակ հաղորդավար Գեորգի Գաբունիան մոտ 1․5 րոպե ռուսերենով, անպատշաճ արտահայտություններով վիրավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի խոսքով՝ տեղի ունեցածը սադրանքի մտահոգիչ դրսևորում է և երկրում իրադրության ապակայունացման փորձ։ «Դա միանգամայն անընդունելի է»,-ասել է նա։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր հերթին […]
09:18 08.07.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ առավոտյան Թբիլիսիից վերադարձած ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանի տեղեկատվությամբ՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան: Ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ: Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով:
09:11 08.07.2019
Անցած գիշեր Թբիլիսիում՝ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել։ Հավաքվածներին վրդովեցրել էր կիրակօրյա եթերը, որի ժամանակ հաղորդավար Գեորգի Գաբունիան անպատշաճ արտահայտություններ էր ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա հանգուցյալ ծնողների հասցեին։ Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն։ Բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցները, ովքեր հիմնականում եղել են նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» […]
08:48 08.07.2019
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի «Պոստ Սկրիպտում» հաղորդման հաղորդավար Գեորգի Գաբունիան եթերում հայհոյանքներ է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան դատապարտել է Գաբունիայի հեղինակային հաղորդման ժամանակ հնչեցված անպատշաճ խոսքը՝ նշելով, որ հեռուստաալիքը չի աջակցում նման երևույթներին։ Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ լիովին համամիտ է Գաբունիայի հայտարարության պաթոսի հետ և մտադիր չէ ներողություն […]
08:35 08.07.2019
Ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցության ժամանակավոր արգելքը։ Ռուսական վերջին ինքնաթիռը Թբիլիսի է թռել հուլիսի 7-ի երեկոյան։ Հուլիսի 8-ին ուժի մեջ է մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը, որը ժամանակավորապեա արգելում է ռուսական ավիաընկերություններին փոխադրումներ իրականացնել ՌԴ տարածքից Վրաստան, հայտնում է Интерфакс-ը Ուղիղ ավիահաղորդակցության արգելքը տարածվում է նաև վրացական ավիաընկերությունների վրա։
08:20 08.07.2019
Թուրքիայի ազոտի գործարանում հուլիսի 7-ին հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի արևմտյան Կյուտախյա նահանգում, երեկ ուշ երեկոյան։ Նահանգապետ Օմար Տորամանի խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, պայթյունի պատճառները պարզվում են։ Սոցցանցերում ականատեսների հրապարակած տեսանյութերում երևում է, որ գործարանի շենքից նարնջագույն ծխի ամպեր են բարձրանում։ […]
00:03 08.07.2019
«Շիրակ» հայրենակցական միության նախաձեռնությամբ լեգենդար զորահրամանատր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առիթով ուխտագնացություն էր կազմակերպվել Շիրակի մարզի սահմանամերձ Խարկով գյուղ: Չնայած Կոմանդոսի հոբելյանական տարեդարձի օրը մայիսի 22-ն է, բայց միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ այն նշվել է նաև Արկադի Տեր-Թադևոսյանի հայրենի գյուղում, որը գտնվում է հայ-թուրքական սահմանին, և այնտեղ ապրել են Կոմանդոսի պապերն ու ծնողները, իսկ ինքը ծնվել […]
23:25 07.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ այցելեցի Արարատի հիվանդանոցում գտնվող փոքրիկ Նարեին, ով տուժել էր երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ: Տրամադրությունը լավ էր, լուրջ վնասվածքներ չունի: Շուտով կվերադառնա ընտանիք: Զգու՛յշ երթևեկենք, հիշե՛նք, որ Նարեի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրիս երեխան և հարազատը»: