TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

Նախագահը պարում է Քարահունջի թթի փառատոնի մասնակիցների հետ

15:59 06.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է Քարահունջի թթի փառատոնին: Armenpress-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ Արմեն Սարգսյանը պարում է փառատոնի մասնակիցների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ հակահայկական որոշումներ են կանխել հայկական պատվիրակության անդամները ԵԱՀԿ ԽՎ-ում

15:57 06.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 2 հակահայկական որոշում կանխել: Մանրամասները իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է նույն խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Հայկ Կոնջորյանը նշել է, որ երեկ և այսօր ԵԱՀԿ ԽՎ քաղաքական կոմիտեն քննարկում էր իռլանդացի պատգամավորի առաջարկած բանաձևը, որտեղ տեղ էին […]

̰
«Երևանի սիրուն աղջիկ»-ը՝ վիետնամցի երաժիշտների կատարմամբ

15:40 06.07.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Վիետնամ կատարած այցից, որտեղ ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության, հնչում է հայկական սիրված երգերից մեկը: ««Երևանի սիրուն աղջիկը»՝ վիետնամական հրաշալի կատարմամբ»,- գրել է նա:

̰
Սահմանադրական փոփոխությունները պետք է միտված լինեն հանրային, այլ ոչ թե անձնական շահի սպասարկմանը. Ռուստամ Բադասյան

15:33 06.07.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունները պետք է միտված լինեն հանրային, այլ ոչ թե անձնական շահի սպասարկմանը: ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխում իրականացնելը պետք է հասունանա հասարակության մեջ: Նախարարի խոսքով՝ մենք ունենք բացասական փորձ, երբ ակնհայտ է, որ […]

̰
Ինչպե՞ս են զբոսաշրջային ընկերություններն օգտվում ռուս-վրացական չվերթների բացակայության հանգամանքից

15:31 06.07.2019

Ըստ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիայի վերջին տվյալների՝  Ռուսաստանի հետ Վրաստանի չվերթների դադարեցման պատճառով  հայ տուրօպերատորների կողմից  հատուկ ակտիվություն չի նկատվում, հետևաբար նրանք փնտրում են Վրաստանին այլընտրանք: Այսօր այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է շուկայում 20 տարուց ավելի գործունեությոսւն ծավալող ընկերության մենեջեր Մարիամ Ղահրամանյանի հետ, ով հաստատել է այս տեղեկությունը: Նա ևս նշել է, որ հատուկ աշխատանք չի […]

̰
Ի՞նչ հաջողություն է գրանցել ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակությունը. մանրամասներ

15:25 06.07.2019

ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում որոշ մանրամասներ է ներկայացրել ԵԱՀԿ-ում իրենց գրանցած հերթական հաջողության մասին: «Հենց նոր Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում հայկական պատվիրակությունը երկու մեծ հաջողություն գրանցեց։ Առաջինը՝ հայկական պատվիրակությունը ձախողել է թուրք և ադրբեջանցի պատվիրակների` Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարբերությունը զեկույցից հեռացնելու փորձը։ Մյուսով հայկական պատվիրակությունը կանխել […]

̰
Դոնալդ Տուսկը գալիս է Հայաստան․ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Սարգսյանի հետ

15:10 06.07.2019

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մյուս շաբաթ ժամանում է Հարավային Կովկաս։ Մինչ Հայաստան գալը նա կլինի Ուկրաինայում, Ադրբեջանում, իսկ Հայաստան այցից հետո կմեկնի Վրաստան։ Աշնանը պաշտոնից հեռացող պաշտոնյան Հայաստանում կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին։ Այստեղ առավոտյան նա հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո կլինեն մամուլի համար հայտարարություններ։ Իսկ կեսօրից հետո Տուսկը հանդիպում կունենա ՀՀ […]

̰
Հանրապետությունում ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով

15:08 06.07.2019

Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Երևանում ևս հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

̰
ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակությունը հերթական հաջողությունն է գրանցել

14:48 06.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԵԱՀԿ հայկական պատվիրակության հերթական հաջողության մասին: «Հենց նոր մեր պատվիրակության հերթական հաղթանակը գրանցեցինք` ձախողելով թուրքական ու ադրբեջանական պատվիրակների` Հայոց Ցեղասպանության ճանաչման կոչ անող պարագրաֆը հեռացնելու (թիվ 16) փորձը` ընդ որում ձայների մեծ տարբերությամբ։ Հ.Գ. սա այսօրվա ոչ առաջին հաջողությունն է և հուսամ ոչ […]

̰
Անցնող շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ

14:28 06.07.2019

Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել […]

̰
Սևանում անկած կենդանիներից վերցրված փորձանմուշների պատասխանը կստացվի հաջորդ շաբաթ

14:21 06.07.2019

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկություններ էր ստացել, որ երեկ կենդանիների անկման  դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում: Շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է: Մասնագետները տեղում աշխատել և փորձանմուշներ են վերցրել նաև այս համայնքում անկած կենդանիներից: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ՝ պարզելու համար, թե երբ կլինեն այն լաբորատոր հետազոտությունների […]

̰
Չինաստանը սարքավորումներ է նվիրել Հայաստանի զինված ուժերին

14:10 06.07.2019

Չինաստանը սարքավորումներ է նվիրել Հայաստանի զինված ուժերին։ Դրանք արդեն Հայաստանում են, և այսօր նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ գնացել է զորամասերից մեկը՝ դրանք զննելու համար։ «Հուլիսի 6֊ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ […]

̰
Երկու համայնքապետ լավ լուրեր են հայտնում Սևանա լճի վերաբերյալ

13:38 06.07.2019

SHANTNEWS.am-ն այսօր առավոտյան լավ լուրեր է ստացել Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանն ասել է, որ լավ լուրեր ունի լճի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, արդեն բավական ժամանակ է, ինչ Սևանա լիճը «ծաղկած» է: Փորձագետները ասուլիսներ են հրավիրում, խոսում աղետալի վիճակի մասին, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում: Լճի […]

̰
70 ցենտ՝ ցեղասպանության թանգարանի մուտքի համար. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջարկը

13:30 06.07.2019

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի էքսկուրսիաները վճարովի դարձնելու վերաբերյալ այսօր հանդիպում-քննարկում է տեղի ունեցել զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպման եկել էին միայն երկու անհատ տուրօպերատորներ և մեկ զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչներ: Վերջիններս դեմ են եղել վճարովի  էքսկուրսիաներին՝ պատճառաբանելով, թե զբոսաշրջային փաթեթները կթանկանան, ինչը կնվազեցնի պահանջարկը: Թանգարանի տնօրինությունը մտադիր է սահմանել մինչև 1 եվրո արժեքով թանգարանի մուտքի տոմսեր: […]

̰
Աննա Հակոբյանը հայկական ձեռագործ տիկնիկներ է նվիրել վիետնամցի փոքրիկներին

13:09 06.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հանոյ կատարած այցի ժամանակ ձեռագործ տիկնիկներ է նվիրել բուժման մեջ գտնվող փոքրիկներին: «Հույս ունեմ, որ հայկական ձեռագործ տիկնիկները ժպիտ կպարգևեն արյան հիվանդություն ունեցող այս փոքրիկներին»,- գրել է նա:

̰
Վարչապետը վիետնամցի գործարարների հետ քննարկել է Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

12:55 06.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ: Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի և իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ: Մասնավորապես, […]

̰
Կենդանիների անկման դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում

12:34 06.07.2019

SHANTNEWS.am-ը տեղեկություններ է ստացել, որ երեկ կենդանիների անկման  դեպք է գրանցվել նաև Ծափաթաղում: Շուրջ 35 կովեր փքվել են, որից 5-ը սատկել է: Հիշեցնենք, որ վերջին օրերին սա միակ համայնքը չէ, որտեղ կենդանիների անկման դեպքեր են գրանցվում: Լուրեր շրջանառվեցին, որ պատճառը Սևանա լճի «ծաղկած» ջուրն է, քանի որ կենդանիները հենց լճի տարածքում էին արածում: «Հիմա, թե […]

̰
Ադրբեջանի զորամասերում պայթյունից զինծառայողներ են մահացել

12:11 06.07.2019

Վաղ առավոտյան Ադրբեջանի բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած պատահարի պատճառով երկու զինծառայող մահացել է, ևս մեկը գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին տեղեկությունները հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ավելի թեթև վիրավորների մասին տեղեկությունները գերատեսչությունն ամենայն հավանականությամբ թաքցրել է։ Միջադեպը եղել է զինծառայողներից մեկի ձեռքից տանկային արկի ընկնելու պատճառով։ Դրա պայթյունից էլ մահացել են երկու զինծառայողները։

̰
Սարսափելի էր. Լոս Անջելեսի բնակչուհին պատմել է տեղի ունեցած երկրաշարժերի մասին

12:06 06.07.2019

Ամերիկահայ գործարար Էռնա Կորկոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է Լոս Անջելեսում տեղի ունեցած երկրաշարժերի մասին: «Էսօր, երբ սկսվեց, անսպասելի էր, իհարկե, շատ երկար տևեց՝ 40 վայրկյան: Շատ վախենալու էր, ես երեկ տանը մենակ էի, այսօր հետս երեք փոքր երեխա կար՝ 2 վեց տարեկան և 1՝ տասներկու տարեկան: Իմ երեխաները չեն, դա էլ ավելի վախենալու էր, […]

̰
Գյումրեցի պատանիները գյումրվա բարբառով ու արտահայտություններով թղթե տոպրակներ են պատրաստում ու բաժանում անցորդներին

10:18 06.07.2019

Հայաստանում  մոտավոր հաշվարկով՝ ամեն տարի իրացվում է մոտ 825 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որոնք պատրաստվում են քիմիական նյութերից, որոշ դեպքերում էլ՝ աղբից ու արտադրական թափոններից: Իսկ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող վնասներն անհամեմատելի են: Եվրոպական մի քանի երկրներ արդեն հրաժարվել են պոլիէթիլենայինից և  անցում են կատարել էկոլոգիապես մաքուր ու անվնաս թղթե տոպրակների օգտագործմանը: Իսկ Հայաստանը […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ

10:05 06.07.2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ: Վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք […]

̰
Կալիֆորնիայում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:29 06.07.2019

Կալիֆորնիայի հարավում 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանի ժամանակով 7.19-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 193 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա: Մի շարք շինություններ թեթևակի վնասվել են, հիմքերում ճաքեր են առաջացել, որոշ հենասյուներ փլուզվել են: Հաղորդվում է 1 […]

̰
Իտալիայում կրկեսային փորձի ժամանակ վագրերը հոշոտել են հայտնի վարժեցնողին

09:21 06.07.2019

Իտալիայում կրկեսային ներկայացման փորձի ժամանակ մի քանի վագրեր հարձակվել են հայտնի վարժեցնող 61-ամյա Էտորե Վեբերի վրա և հոշոտել նրան, հայտնում է The Local Italy-ն: Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավարևելյան Բարի նահանգի Տրիջանո քաղաքում: Սկզբում վարժեցնողի վրա հարձակվել է վագրերից մեկը, հետո նրան են միացել ևս 3-ը: Ողբերգության հանգամանքները […]

̰
Amazon-ի ղեկավարը պաշտոնապես ամուսնալուծվեց

09:13 06.07.2019

Ամերիկյան Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը պաշտոնապես ամուսնալուծվեց կնոջից՝ Մաքքենզիից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Վաշինգտոն նահանգի Քինգ շրջանի դատարանի դատավորը համապատասխան փաստաթուղթը ստորագրել է հուլիսի 5-ին: Նշվում է, որ ապահարզանի գործընթացը կդառնա արդեն նախկին կնոջը Բեզոսի կողմից բաժնետոմսերի 4 տոկոսի փոխանցման ընթացակարգի սկիզբ: Խոսքը 19.7 մլն բաժնետոմսի մասին է: Արժեթղթերի այդ փաթեթը գնահատվում է 38.3մլրդ […]

̰
Եգիպտոսը կճանաչի հայերի ցեղասպանությունը, և դա մեծ հարված կլինի Էրդողանի համար. պատմաբան

08:35 06.07.2019

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մասին Էրդողանի հայտարարությունից հետո լարվածության նոր ալիք է բարձրացել Անկարա-Կահիրե հարաբերություններում: Էրդողանը մասնավորապես ասել է, որ Մուրսին ոչ թե բնական մահով է մահացել, այլ նրան սպանել են: Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մահացել էր իր իսկ դատավարության ժամանակ՝ հունիսի 17-ին: Եգիպտացի պատմաբան Մուհամեդ Ուֆհադը SHANTNEWS-ին մանրամասներ է ներկայացնում […]

̰
Պայթյուն և հրդեհ Մոսկվայի գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ

08:18 06.07.2019

Նոր Մոսկվայի «Новомосковский» առևտրի կենտրոնի մոտ գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ տուժել է 2 մարդ: Խաբարով փողոցում տեղի ունեցած պայթյունի և 2 պահեստի բռնկման հետևանքով առաջացած ծխի սյան բարձրությունը հասել է 20 մետրի: Ընդհանուր առմամբ բռնկվել է 100 քառակուսի մետր մակերես: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 114 մարդ և 33 միավոր տեխնիկա:  

̰
«Մենք պայքարելու ենք մինչև վերջ». քուրդ հրամանատար

08:04 06.07.2019

Սիրիայի կառավարական ուժերը կրկին հարվածել են թուրքական բանակին պատկանող մի հենակետի։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ տասն օրվա ընթացքում սա երրորդ դեպքն է։ Այս և վերջին օրերի զարգացումների մասին SHANTNEWS-ին պատմել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի և մերձակայքի զինվորական խորհրդի գլխավոր հրամանատարը՝ ազգությամբ քուրդ Ժամալ Աբու Ժուման: Նա, SHANTNEWS-ին ներկայացնելով քաղաքի և տարածքի վիճակը, մասնավորապես ասել […]

̰
Ֆրանկֆուրտի ավտոսրահում ելույթի ժամանակ BMW-ի ղեկավարը կորցրել է գիտակցությունը

23:52 05.07.2019

Ֆրանկֆուրտում ավտոսրահի բացման արարողության ժամանակ ելույթ ունենալիս BMW-ի ղեկավար Հարալդ Կրյուգերը կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին։ Մի քանի տղամարդիկ նրան օգնել են բարձրանալ, սակայն նա չի կարողացել ոտքի վրա կանգնել, դադարեցրել է ելույթը։ Նրան տարել են սրահից։ Ավելի ուշ ընկերությունից հայտնել են, որ ղեկավարն իրեն լավ է զգում։  

̰
Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի և տարածաշրջանային բժշկական կենտրոն

22:39 05.07.2019

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ): Նախագահը ծանոթացել է ստեղծված ենթակառուցվածքներին ու պայմաններին։ Մեղրիի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, ընթացիկ իրավիճակն ու նախատեսվող անելիքները։ Մասնավորապես նշվել է, որ առայժմ իրականացվել են միայն առաջին փուլով նախատեսվող աշխատանքները։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ […]

̰
Երևանում քայլերթ անցկացվեց՝ նվիրված պետական խորհրդանիշերին և Սահմանադրության օրվան

22:26 05.07.2019

Երևանում այսօր անցկացվեց արդեն ավանդական դարձած քայլերթը՝ նվիրված պետական խորհրդանիշերին և Սահմանադրության օրվան: Տոնական քայլերթը մեկնարկեց Ազատության հրապարակից, անցավ Մաշտոց, Ամիրյան պողոտաներով, Հանրապետության հրապարակով և ավարտվեց Շահումյան հրապարակում: Քայլերթի մասնակիցներին ուղեկցում էին մոտոցիկլավարներ, նվագախմբեր, իսկ ճանապարհին նրանց էին միանում պատահական անցորդներ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Քայլերթին միացել էին բազմաթիվ մարդիկ ոչ միայն մայրաքաղաքից, այլև մարզերից ու […]

̰
BACK_TO_TOP