15:11 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ՝ տեղական արտադրության ձեռագործ շոկոլադների մասին: Տեսանյութին կից՝ նա հետևյալ գրառումն է արել. «Աներևակայելի բաներ են տեղի ունենում Հայաստանում: Նույնիսկ դժվար է հավատալ սեփական աչքերին»: Մանրամասները՝ տեսանյութում:
15:08 15.06.2019
Այսօր առավոտյան կրկին ռմբակոծվել է Սիրիայի Քեսաբ ավանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկություն ստացավ Քեսաբի իր աղբյուրից։ Զոհեր և վիրավորներ չկան: Լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին օրերին ծանր մարտեր են ընթանում Քեսաբի մերձակա մի շարք գյուղերում, որտեղ թաքնվում են թուրքմենական ահաբեկչական խմբավորումներ։ Նշվում է, որ Սիրիայի բանակը մեծացնում է ճնշումները զինյալների նկատմամբ, որոնք, ի պատասխան, ռմբակոծում […]
14:33 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհուն երախտագիտության մեդալով պարգևատրելու միջնորդություն է ներկայացրել: «Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացրեցի տիկին Տոնոյանին երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին»,- գրել է նա: Մարիամ Տոնյանը դպրոցում հարմոնիայի ուսուցչուհի է աշխատում է հիմնադրման օրից` 1938-ից։
14:15 15.06.2019
Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 11-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական […]
13:25 15.06.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյբուքյան էջում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել տնտեսված գումարների մի մասն ուղղել մայրքաղաքի մի քանի փողոցի հիմնանորոգմանը. «Փողոցների հիմնանորոգման աշխատանքներ այս տարվա նախնական պլանով նախատեսված չէին, միայն փոսալցում։ Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հիմա արվում է Սարալանջի փողոցում (ընդ […]
13:07 15.06.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են երեկ` ժամը 14:00-ին, այժմ գտնվում է պալատում. «Վիճակը թույլ է տալիս, որ նա գտնվի պալատում, մենք այս պահին իր վիճակը գնահատում ենք միջին ծանրության: Նա երեկ […]
13:05 15.06.2019
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով «Շաբաթվա բարի լուրը՝ 10 երեխա մեկ ընտանիքում»: Օրերս այս բժշկական կենտրոնում 37-ամյա Միքայելյան Քրիստինան 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել։ Նա արդեն ունի 7 որդի և 3 աղջիկ։ Մեծ որդին 14 տարեկան է։ Նորածին որդուն անվանակոչել են Սամր։ «Այսօր արդեն մայրիկն ու փոքրիկը պատրաստվում են տուն գնալ` տանելով […]
12:47 15.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, երեկ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարած Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով իր հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններին: «Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, […]
12:00 15.06.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հայտնեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել: Նա հարցաքննության էր կանչվել Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան […]
11:50 15.06.2019
Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին […]
11:42 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քրոջ՝ Արփիի լուսանկարը` «իմ սեր» կից գրառմամբ: https://www.facebook.com/mariampashinyanofficial/photos/a.1247528495372313/1423206614471166/?type=3&theater
11:16 15.06.2019
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. կրակել են Լուսահովիտի գյուղապետ Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից SHANTNEWS.am-ին տեղի ունեցածի մասին հայտնեցին հետևյալը. «Հունիսի 14-ին ժ.22.25-ին «Իջևան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորումով, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ» վնասվածքով իրենց մոտ է […]
10:13 15.06.2019
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ռումբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: 100 կգ կշռող ռումբը գտել են քաղաքի կենտրոնական հատվածում շինարարական աշխատանքների ժամանակ: Քաղաքային իշխանությունները տարածքից ավելի քան 3 000 մարդ են տարհանել: Համաձայն իրավապահ մարմինների՝ սակրավորները վնասազերծել են ամերիկյան արտադրության ռումբը:
10:00 15.06.2019
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող՝ 1989 թվականին ծնված տղամարդը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 10-ին՝ Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի […]
09:44 15.06.2019
Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հեռուստաընկերության հիմնադիր Արամ Քուրանը պատմել է, որ «Լույս TV»-ի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի […]
00:10 15.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի ամբաստանյալ, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը ժամը 16:00-ի սահմաններում դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Ս. Պետրոսյանին և կանխել […]
22:55 14.06.2019
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ գրասենյակից։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։ Այս կապակցությամբ կարևորվել է կուսակցության՝ Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Նիստի ընթացքում […]
22:13 14.06.2019
Hraparak.am-ը գրում է. «Ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշման՝ այսօր, կեսօրից հետո գեներալ Մանվելին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում էր բուժում ստանում եւ նրա պաշտպանների պահանջով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր ՀՀ իշխանություններին նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում՝ կոնկրետ «Նաիրի» ԲԿ-ում։
22:03 14.06.2019
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները: «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ,վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև,որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը […]
20:46 14.06.2019
Ֆրանսիացի սիրված դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է RT-ն, դերասանի հոսպիտալաացման պատճառ են դարձել միգրենի կրկնվող նոպաները: Լրատվամիջոցները հաղորդում են, որ դերասանն ուղեղի կաթված է ստացել։ Ալեն Դելոնն 83 տարեկան է: Ֆրանսիական կինոյի ու թատրոնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Ալեն Դելոնը 2017 թ. հայտարարեց իր դերասանական կարիերան ավարտելու մասին:
20:33 14.06.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մասնակցել է զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի […]
20:12 14.06.2019
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։ «Կիսում ենք այն տեսակետը, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը հիմնված է հավասարության և […]
19:30 14.06.2019
Գյումրիում 50 սոցիալական բնակարան կկառուցվի: Այսպիսի առաջարկություն Շիրակի մարզպետարանին արել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սոցիալական բնակարանները ոչ թե նոր շենքի կառուցում են ենթադրում, այլ նախկին հանրակացարանային ու վթարային մասնաշենքի վերակառուցում: Խոսքը նախկին ռադիոգործարանի հանրակացարաններից մեկի մասին է: Քառահարկ վթարային շենքը ֆինանսապես ավելի ձեռնտու է վերակառուցելը: Բոլոր հաշվարկները համապատասխան կառույցները կատարել են և արդեն կառավարության որոշման […]
18:42 14.06.2019
Մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխայի կապտուկը, որի մասին խոսում է ծնողը, եղել է անկողնի սուր հատվածին քնած ժամանակ խփելու պատճառով։ Մանկապարտեզի ղեկավարը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդտեղ իրենց մեղավորությունը չկա, բայց բարձրացրած աղմուկից հետո իրենք վերանայումներ կանեն։ Մինչ այս երեխայի մայրը գրառում էր կատարել «Ֆեյսբուքում» ու տեղեկացրել, որ առաջին անգամ երեխային մանկապարտեզում երկար ժամանակով՝ 6-7 […]
18:07 14.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող նիստի ժամանակ միացավ նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի բացարկի միջնորդությանը, որ ներկայացրել էր Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Դատավորը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ միանո՞ւմ է ներկայացված միջնորդությանը: «Ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, որովհետև նա էլ ինձ պես ծանոթ չէ […]
18:00 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
17:30 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ: