17:43 16.06.2019
Անծանօթներ ինքնաշարժի արկածի ենթարկած են իրաքցի յայտնի աքթիւիստ Հաննա Էտուարը։ Այս մասին լուրը հաղորդեց «Ալ Արապիա» կայանը՝ նշելով, որ Հանա Էտուար, որ աւելի վաղ ելոյթ ունեցած է Իրաքի խորհրդարանին առջեւ, իր տունդարձին ծանր արկածի ենթարկուած է։ Շտապ օգնութեան մարմինները ծանրօրէր վիրաւորուած աքթիւիսթը փոխադրած են հիւանդանոց, որ ներկայիս կը գտնուի բժիշկներու խնամքին տակ։Կը նշուի նաեւ, որ […]
17:27 16.06.2019
Եմենի «Անսար Ալլահ» կազմակերպության գրոհայինների կողմից թողնված ԱԹՍ-ները գրոհել են Սաուդյան Արաբիայի «Աբխա»և «Ջիզան» օդանավակայանները, գրում է Tass-ը: Սաուդյան Արաբիայի գեներալ Յախյա Սարիայի տեղեկություններով՝ դա եղել է ի պատասխան Էր Ռիադի գլխավորած օդային ուժերի՝ Թաիզ նահանգի վրա գործած հարձակման: Հուսիթները հայտարարում են, որ Սաուդյան օդային ուժերը խախտել են նախորդ տարվա դեկտեմբերին Էլ-Խոդեյդում կնքված հրադադարի պահպանման […]
17:09 16.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում հետևում է վարչության անդամների ընտրության քվեարկության ընթացքին: Հիշեցնենք, որ այսօր առավոտից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը: Առաջադրված է 51 թեկնածու, որից 21-ը կընտրվեն: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։
16:26 16.06.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մեկնարկել է բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրելու պիլոտային ծրագիրը: Զորամասերում սննդի մատակարարման շղթայում էական փոփոխությունների նոր փուլ է սկսվում: Կառավարությունը զինված ուժերի պարենավորումը պատվիրակում է մասնավոր կազմակերպություններին, դրանցից մեկի հետ արդեն իսկ պայմանագիր է կնքվել, իսկ մյուսների հետ պայմանագրերը կնքման փուլում են: Մանրամասները՝ […]
16:11 16.06.2019
Սուրիոյ մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Գէորգեան այցելութիւն տուած է Քեսապ։ Այս մասին SHANTNEWS իմացաւ Քեսապի իր աղբիւրէն։ Դեսպանը իր այցելութեան ընթացքին, խորհրդակցական հանդիպում մը ունեցած է Քեսապի Հայ Երեք համայնքներու հոգեւոր հովիւներուն, եկեղեցիներու եւ Քեսապի մէջ գործող միութիւններու պատասխանատուներուն հետ: Ան լայն գծերով ներկայացուցած է Հայաստանի տնտեսական ու քաղաքական ներկայ իրավիճակը եւ […]
13:35 16.06.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը։ Մատակարարումները կարող են սկսվել հուլիսի առաջին կեսին, գրում է CNN Turk-ը: Դրանից առաջ Անկարայում նշում էին, որ չեն հրաժարվի C-400-ի գնումից: ԱՄՆ-ը հայտարարում է, որ տվյալ զինատեսակը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի չափանիշների հետ՝ սպառնում է պատժամիջոցներով […]
12:59 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում: «Մեզ պատերազմ է հայտարարված: Մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ, որպես քաղաքական թիմի, այս պատերազմը կարելի էր և պարտվել: Բայց խաղադրույքները չափազանց բարձր են, սեղանին բոլորովին այլ բան է դրված: Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության […]
12:50 16.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում խոսել է աշխատատեղերի ու «ֆեյքերի» մասին: «Երեկ մի զեկույց կարդացի ու հասկացա, որ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի ու Yootube-ում «դիսլայք» դնողների համար: Չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն, համոզված եղեք, մենք բավարար […]
12:07 16.06.2019
Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում: «Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է, և դրախտների տաղանդ, իհարկե: Մեր կանխավարկածն այն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է: Մեկը տաղանդավոր է որպես գիտնական, երկրորդը՝ որպես գործարար, երրորդը՝ որպես արվեստագետ, չորրորդը՝ որպես […]
11:46 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակցության համաժողովի ընթացքում ներկայացրել է, թե որոնք են ՔՊ-ի անդամների պարտավորությունները: «Համաձայն կուսակցության ծրագրի 3Բ կետի՝ կուսակցության անդամը պարտավորվում էր Հայաստանի Հանարապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է՝ որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված […]
11:41 16.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսին Սոչիում։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չեբոտարևը։ «Այս տարվա օգոստոսին Սոչիում նախատեսված է բարձր մակարդակի հանդիպում երեք երկրների՝ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև»,- ասել է նա Իրանում անցկացվող «Իրանը և Հյուսիսային Կովկասը․ […]
10:07 16.06.2019
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը։ Փակ քվեարկությամբ կուսակցության վարչության նոր կազմ է ընտրվելու: 51 թեկնածու է առաջադրված, որից 21-ը կընտրվեն: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։ Նախատեսված են նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն, փոփոխություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում: Ելույթ կունենան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ […]
10:01 16.06.2019
Կանադայում 20-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ համբուրվել է իր սիրեցյալի հետ։ Այդ մասին հայտնում է Journal De Quebec-ը։ Աղջիկը սուր ալերգիկ ռեակցիա է ունեցել գետնանուշից։ Հանդիպելուց առաջ երիտասարդը գետնանուշի յուղով սենդվիչ է կերել։ Համբուրվելուց հետո աղջկա շնչառությունը դժվարացել է։ Տղան շտապօգնություն է կանչել, սակայն բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
23:30 15.06.2019
ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը հայտարարել էր, որ պատգամավորական մանդատից հրաժարվում է։ «Խորհուրդ կտամ ոմանց, որոնք այս ընթացքում, որպես իբր անանուն զրուցակից փորձում են ինձ պախարակել ու […]
21:54 15.06.2019
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր: Վերջինս զբաղվում էր թմրանյութերի առուվաճառքով և կալանավորվել էր […]
21:11 15.06.2019
«Ադեկվադ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որտեղ գրված է, որ ժամեր առաջ Գորիսի ոստիկանություն բերման ենթարկված «Ադեկվադ»-ի անդամներն ազատ են արձակվել։ «2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն […]
20:59 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով․ «Այդ էջը, որտեղ լուսանկարը հրապարակվել է, իմը չէ: Իմ միակ ֆեյսբուքյան էջը սա է, իսկ այստեղ Արփիի այդ նկարը ես հրապարակել եմ ամիսներ առաջ»: Մեկ այլ գրառմամբ էլ հայտնել է․ «Սա իմ էջը չէ !!!»։
18:39 15.06.2019
Դիլիջանում մեկնարկել է Մորուքի փառատոնը` Beard fest-ը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այս փառատոնին ամեն քայլափոխին կարելի է հանդիպել մորուքների յուրահատուկ սանրվածք ունեցող տղամարդկանց։ Փառատոնի ընթցաքում վարսավիրները տղամարդկանց մորուքներին նոր կտվածք և ձև են տալու։ Փառատոնի հաղթողները որոշվելու են հետևյալ անվանակարգերում` «Երկար մորուք», «Կլասիկ մորուք», «Կրեատիվ մորուք»: Ժյուրիի անդամները բացառապես կանայք են, նրանք են գնահատելու մասնակից […]
18:00 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է նոր մարզադաշտը կառուցել Երևանում, բայց մայրաքաղաքում այդպիսի մեծ տարածք չկա։ Իսկ մարզերում կառուցելու դեպքում ներդրողների հետաքրքրությունն է նվազում, և դա այն դեպքում, որ հենց ներդրողների ֆինանսներով պետք է կառուցվի մարզադաշտը։ Այս մասին SHANTNEWS-ի հետ հարցազրույցում ասել է ՀՖՖ ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հիմա, ըստ Վանեցյանի, դիտարկվում են Երևանին մոտ գտնվող մարզերը, […]
17:34 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթելու է Իտալիայի ընտրանուն։ Այս մասին Վանեցյանն ասել է SHANTNEWS-ին տված հարցազրույցում։ Վանեցյանի խոսքով՝ ինքը նկատում է հայացքներ, որ հուշում են՝ այդպիսի հայտարարություններ չանել, բայց ինքը հաղթանակի համար վստահություն ունի։ Նրա խոսքով՝ հենց այդ հաղթանակից հետո հնարավոր է լինելու […]
17:21 15.06.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, հայկական բանակի զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։
17:10 15.06.2019
ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքը շատ ցավալի է, բայց տեխնիկական զարգացվածության այս դարում նման բաներ կարող են լինել բոլորի հետ, նույնիսկ համաշխարհային ղեկավարների հետ են լինում։ Այս մասին SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է Արթուր Վանեցյանը։ Նա խուսափում է խոսել այս թեմայով ու նույնիսկ խուսափում է ծանոթանալ հարուցված քրեական գործերի մանրամասներին, քանի […]
17:03 15.06.2019
Հայաստանում առաջին անգամ և առաջինը Վանաձորում անցկացվում է էներգախնայողության «Միասին պայծառ է» փառատոնը: Այն էներգիայի խնայողական օգտագործման մասին իրազեկող ամենամեծ միջոցառումներից է, որը վերջին երեք տարիներին անցկացվում էր հարևան Ռուսաստանում: Այս տարվանից այն ԵԱՏՄ անդամ երկրների համար դարձել է տարածաշրջանային: Այս փառատոնի միջոցով մեր երկիրը նպատակ ունի հանրությանը ներկայացնել էներգախնայող տեխնոլոգիաների, էլեկտրաէներգիայի արտադրության նոր լուծումներ՝ […]
17:00 15.06.2019
Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը։ Կարող են լինել տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ Երևանում ու Ստեփանակերտում լինել տարբեր կարծիքներ։ Խոսքը նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար Բակո Սահակյանի միջնորդության մասին է։ Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց իր խոսքերը այն մասին, որ բարոյական առումով կարող է հասկանալի լինել Սահակյանի […]
16:49 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը SHANTNEWS-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է Հայաստանի առաջնությունում մրցավարական խնդիրների մասին և նշել, որ Հայաստանի առաջնությունում կներդրվի VAR համակարգ: «VAR համակարգի հետ կապված բանակցությունները ընթանում են, և չնայած այն հանգամանքին, որ դա մեծ գումարների հետ է կապված, մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի հաջորդ մրցաշրջանում այդ համակարգը ձեռք […]
16:30 15.06.2019
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ գաղտնիությունը տեղին չէ, քանի որ դա համազգային հարց է։ Հնարավորինս լայն շրջանակ պետք է տեղյակ լինի բանակցությունների հնարավորինս շատ նյուանսների մասին։ SHANTNEWS-ին հետ հարցազրույցում այս տեսակետն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես շարունակում եմ պնդել, որ հարցի վերջնական լուծողը … իշխանությունները, կառավարությունը կարող են տարբերակներ առաջարկել, եթե պարզվի, որ բանակցային […]
16:21 15.06.2019
Այսօր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի Օրբելի փողոցում` էլեկտրական ենթակայանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղի ունեցած խափանումից հետո ենթակայանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է: Տվյալ ենթակայանը սպասարկում է 3 բնակելի շենք և մեկ տասնյակից ավելի հանրային օբյեկտներ:
16:16 15.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Financial Times պարբերականին: Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է մի շարք թեմաների՝ Թավշյա հեղափոխությանը, ֆիզիկային, Մարգարետ Թետչերին, լորդ Բայրոնին, Քիմ Քարդաշյանին և «քվանտային քաղաքականությանը»: Զրույցի ընթացքում լրագրողը նախագահին հարցրել է իր վերջին ելույթներից մեկի մասին, որի ընթացքում նախագահը ասել էր, որ եթե 20-րդ դարը բնական ռեսուրսների դար է […]
16:10 15.06.2019
«Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հաթյանն այսօր խոսել է այն «խարդախությունների» մասին, որոնք հանդիպում են կաթնամթերքի շուկայում: «Կաթնայուղի փոխարեն օգտագործված է բուսական յուղ: Անունն էլ գրված է «Թթվասերիկ», էն վերջին իկ-ը՝ փոքր: Մակնշման դրոշմանիշն էլ վրան դրված է: Էս երևույթը հստակ, պարզ կոչվում է մոլորեցնել սպառողին»,- ասել է Ռուբեն Հաթյանը՝ հավելելով, որ սպառողներին մոլորեցնելու փարձերը […]
16:01 15.06.2019
«Բանակցությունների այն փաթեթը, որ գոյություն է ունեցել և, այսպես ասած, որպես ժառանգություն ես ստացել եմ, ես ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին՝ իմանալով, որ նրանք դրանից չունեն։ Սրանով ամեն ինչ ասված է»։ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին Արցախի իշխանություններին տեղյակ պահելու վերաբերյալ Երևանի ու Ստեփանակերտի հակասական հայտարարությունների վերաբերյալ այսպիսի պատասխան է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS-ին […]