TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Արթուր Վանեցյանի բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին դիտեք այսօր` ժամը 22։00-ին

17:30 14.06.2019

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Ո՞ւմ է հետևում ԱԱԾ-ն. Վանեցյանը` ԱԱԾ-ն թիրախավորողների ու նրանց գաղտնի հանդիպումների մասին

17:00 14.06.2019

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
VivaroBet-ը՝ «Արսենալ»-ի պաշտոնական գործընկեր

16:55 14.06.2019

Ուրախ ենք տեղեկացնել, որ VivaroBet-ը դարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համաշխարհային բուքմեյքերական և խաղային գործընկերը: Երկարաժամկետ գործընկերության շրջանակում զինագործների երկրպագուներին համաշխարհային բուքմեյքերական ապրանքանիշի կողմից սպասվում են հատուկ առաջարկներ, մրցաշարեր, ուղևորություն դեպի «Էմիրեյթս» մարզադաշտ: «Անչափ ուրախ ենք ողջունել VivaroBet-ին մեր պաշտոնական գործընկերների ընտանիքում»,- ասել է «Արսենալ»-ի կոմերցիոն տնօրեն Փիտեր Սիլվերսթոնը: «Նորարարությունն այն կարևոր շարժառիթն է, որը […]

̰
Հայաստանը դառնալու է ֆուտբոլային երկիր. Վանեցյանը՝ ապագա հաղթանակների մասին

16:00 14.06.2019

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Գործընթացը պետք է հասնի տրամաբանական ավարտին. փաստաբանը ԲԴԽ անդամներին հորդորում է հրաժարական տալ

15:56 14.06.2019

Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականներն իրար են հաջորդում: Ստեղծված իրավիճակի հիմքերի ու հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ովքեր են հրաժարական ներկայացրել առաջին հերթին: «Եթե նայեք ԲԴԽ կազմավորման կարգը և կառուցվածքը, ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավորներ են, իսկ 5-ը՝ իրավաբան-գիտնականներ, և այս հրաժարականների […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում  առաջադիմել է 9 տեղով

15:45 14.06.2019

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը: Հայաստանի ընտրանին առաջադիմել է 9 աստիճանով և զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը: Առաջին եռյակը չի փոփոխվել․ աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Բրազիլիան: 1. Բելգիա – 1746 2. Ֆրանսիա – 1718 3. Բրազիլիա – 1681 4. Անգլիա – 1652 5. Պորտուգալիա – 1631 […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորն ինքնաբացարկի չգնաց

15:24 14.06.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակ է գնացել: Հիմքում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդությունն է, որը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թիվ մեկ շահագրգիռ կողմը դատախազությունն է եղել, որ կուզեր՝ գործը հայտնվեր դատավոր […]

̰
Մեկնարկել է Վահե Գրիգորյանի հանդիպումը ԲԿՀ խմբակցության պատգամավորների հետ

15:21 14.06.2019

ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանն այս պահին խորհրդարանում հանդիպում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ Գրիգորյանն արդեն հանդիպումներ ունեցել է նաև խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ: «Իմ քայլը» կարծես սատարում է Գրիգորյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը» մտահոգություններ ունի: ՍԴ անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 18-ին մեկնարկող լիագումար նիստերի ընթացքում:

̰
Ինչպես է Արթուր Վանեցյանը համատեղում իր երկու կարևորագույն աշխատանքները. «Շանթ»-ի եթերում՝ այսօր

14:57 14.06.2019

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Քոչարյանի կողմից և նրա դեմ ցույց անողների միջև լարվածությունը սրվել է դատարանի դիմաց

14:23 14.06.2019

Քիչ առաջ դատարանի դիմաց փոխադարձ վիրավորանքներ են հնչել ցուցարարների երկու խմբերի միջև։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննություն իրականացնող դատարանի մոտ ցուցարարների մի խումբը պաշտպանում է նրան, մյուս խումբը՝ պահանջում ազատազրկում։ Ոստիկանությունը շարված է երկու կողմերի միջև հնարավոր բախումները կանխելու համար։ Սրանից օգտվելով՝ ցուցարարները միմյանց պիտակավորում են, հայհոյում ու հակադիր կոչեր անում։ Մոտ 10 րոպե […]

̰
Նիդեռլանդներում իշխող կուսակցությանը հնարավոր է երբեմն նեղը գցել. համայնքային գործիչ

14:19 14.06.2019

Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը դատապարտող բանաձև: Բանաձևը դատապարտում է Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ, միևնույն ժամանակ, պարտավորեցնում է կառավարությանն այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին: Նիդեռլանդների հայ համայնքային գործիչ Մասիս Աբրահամյանը նիդեռլանդական խորհրդարանի այս որոշումն ընդունելուց առաջ պարզաբանումներ էր տվել SHANTNEWS.am-ին` պատմելով, […]

̰
Հրաժարականների շարանը հուշում է, թե ինչպես է աշխատել ԲԴԽ-ն. ԲԴԽ անդամի թեկնածու

13:58 14.06.2019

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» քաղաքական դաշինքի հետ է հանդիպել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը: Հանդիպումից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին, նշել, որ հանդիպումից դրական տպավորություններ է ստացել, պատասխանել է դատական համակարգի բարեփոխման վերաբերյալ իր պատկերացումների մասին հնչած հարցերին: Անդրադառնալով մինչ այս ԲԴԽ-ում տեղի ունեցած հրաժարականներին՝ ասել է. «Հրաժարականների շարանը հուշում է, թե […]

̰
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան արձագանքը Արցախի և ֆրանսիական քաղաքների միջև «Բարեկամության մասին» խարտիաների չեղարկմանը

13:55 14.06.2019

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը SHANTNEWS.am-ի խնդրանքով արձագանքել է Արցախի և ֆրանսիական 4 բնակավայրերի միջև «Բարեկամության մասին» խարտիաների չեղարկմանը: «Ֆրանսիայի դեսպանությունը, որը իրավասու է միայն Հայաստանի Հանրապետության մասով, չի մեկնաբանում արդարադատության որոշումները»,- տեղեկացրին դեսպանությունից:

̰
Ռուսաստանում ազատազրկվածի որդին տեսաուղերձով դիմում է Փաշինյանին

13:49 14.06.2019

Ռուսաստանում ադրբեջանցի խուլիգանի սպանության համար դատապարտված Արման Առաքելյանի որդին դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գոռ Առաքելյանը խնդրում է լուծել հոր տեղափոխման հարցը, որպեսզի նա իր պատժի կրումը շարունակի Հայաստանում։ Հիշեցնենք` նախօրեին դատապարտվածի հարազատներն ու մտերիմները ցույց են իրականացրել կառավարության շենքի դիմաց նույն պահանջով։ Ցուցարարների հետ հանդիպել է վարչապետի մամուլի խոսնակը։ Ցուցարարները նշել են, որ արտահանձնում […]

̰
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է արժեթղթերի շուկայի ակտիվացման հարցը

13:41 14.06.2019

«Մենք նպատակ ունենք զարգացնել պարտատոմսերի, արժեթղթերի շուկան Հայաստանում, ինչի կարևորության մասին բոլորը խոսում են: Մենք էլ փորձում ենք խոսելուց բացի ինչ-որ քայլ անեն»,- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովը քննարկում է արժեթղթերի շուկայի ակտիվացմանն ուղղված նախագիծը, որի հեղինակներն են Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն: «Հաճախ մենք […]

̰
Աշոտը Երևանում չի ծառայում, նախկին վայրում է. Արծրուն Հովհաննիսյանը՝ վարչապետի որդու ծառայության վայրի մասին

13:06 14.06.2019

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է լրատվական կայքերից մեկում տեղ գտած մեկնաբանությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինծառայող որդին՝ Աշոտը, տեղափոխվել է Երևան: «Աշոտը Երևանում չի ծառայում, խնդրում եմ, ապատեղեկատվություն մի տարածեք: Ինքն իր նախկին ծառայության վայրում է, կարճաժամկետ պլանային միջոցառում էր, վաղուց ավարտվել է»,- գրել է նա:

̰
Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դատարան մտնում դատավորների համար նախատեսված մուտքից. հարցը քննարկման թեմա է դարձել դատարանում

11:24 14.06.2019

Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստի սկզբում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն, արդեն երկրորդ անգամ,  դատարան է […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 20-ին կհանդիպեն

11:20 14.06.2019

Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ […]

̰
SHANTNEWS-ի բացառիկ հարցազրույցը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ` շուտով

11:17 14.06.2019

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS- ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22:00-ին, «Հորիզոնի» գլխավոր թողարկման ընթացքում:

̰
Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում

10:44 14.06.2019

2019թ. հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչակակն կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական […]

̰
Հունիսի 16-ին միակողմանի կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

10:38 14.06.2019

Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի: Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է  քաղաքացիների […]

̰
Այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է․ Արսեն Թորոսյանը արյունատվություն է անում

10:11 14.06.2019

Այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արյունատվություն է անում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թրամփի մամուլի խոսնակը լքում է Սպիտակ տունը

09:49 14.06.2019

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հեռանում է Սպիտակ տնից: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նրա հրապարակման` Սանդերսը կհեռանա հունիսի վերջին և պետք է առաջադրվի Արկանզասի նահանգապետի ընտրություններում: «3․5 տարի հետո մեր հրաշալի Սառա Հակաբի Սանդերսն ամսվա վերջին կլքի Սպիտակ տունը և տուն կվերադառնա՝ հրաշալի Արկանզաս»: After 3 […]

̰
Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբանները մտադիր են բողոքարկել մեղադրանքի որակավորումը

09:16 14.06.2019

Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը կբողոքարկի մեղադրանքի որակավորումը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը, որը խոստացել է բողոք ուղարկել դատախազություն, քանի որ համաձայն չէ որոկավորման հետ: «Մենք կարծում ենք, որ տվյալ որակավորումը հակասական է, գործը կամ պետք է դադարեցվի, կամ պետք է այլ որակովորում տրվի»,- ասել է Անգելինա Խաչատուրյանի փաստաբանը: Հիշեցնենք, որ […]

̰
Երկրաշարժ Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք

09:11 14.06.2019

Հունիսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել […]

̰
«Ասես ցունամի լիներ, մտավ կռիշի մեջ պոկեց ու քցեց». պտտահողմը Ազատանում տան տանիքն է պոկել

08:13 14.06.2019

Արտակարգ դեպք Ազատան գյուղում: Պտտահողմը պոկել է Սարգսյանների տան տանիքն ամբողջությամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Մեր թղթակցի հետ զրույցում տան բնակիչները պատմել են, որ ուժգին ձայն են լսել: Հասնելով տան մուտքի դռան մոտ՝ տեսել են, որ տանիքը  դռան դիմաց է ընկած: «Մեզի թված երկրաշարժ է, հասանք դրսի դռան մոտ ու չկարողացանք դուրս գալ, […]

̰
ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով. ԱՄՆ կոնգրեսական

23:39 13.06.2019

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում՝ Շպայերը նշել է, որ վերջին մեկ տարում Հայաստանում տպավորիչ փոփոխություններ են տեղի ունեցել: ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է, որ 2020-ի ֆինանսական տարվա մասին օրենքում […]

̰
Նիկոլ Փաշինյանը կիսվել է SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցով

22:52 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցով՝ գրելով, որ պատասխանել է «Շանթ»-ի հարցերին։ Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

22:27 13.06.2019

Հունիսի 13-ին` ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 135-րդ կմ-ին «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
Սարսափելի դեպք Երևանում. ծնողներին ու եղբորը կորցրած երիտասարդ տղան ինքնասպան է եղել

21:18 13.06.2019

Երևանում սարսափելի դեպք է տեղի ունեցել:  Վաղ առավոտյան` ժամը 04։00-ի սահմանում Տերյան փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ ծաղկի սրահի հարևանությամբ ծառից կախված երիտասարդի դի կա և անմիջապես տեղեկացրել է իրավապահներին: «Sputnik Արմենիան»-ի  հաղորդմամբ՝ ինքնասպանություն գործած երիտասարդը 19 տարեկան էր, ապրում էր Նոր Նորք վարչական շրջանում: Նա շուրջօրյա գործող ծաղկի սրահում աշխատում էր որպես վաճառող: Ըստ […]

̰
BACK_TO_TOP