21:49 12.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի ուղեկցությամբ հունիսի 12-ին այցելել է […]
21:40 12.06.2019
ՀՀ նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը և Արմեն Դարբինյանը պատասխանել են SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինչպես են գնահատում գործող կառավարության գործունեությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:24 12.06.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին չկալանավորելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, այս մասին այսօր Վահագն Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ժամանակ հայտարարեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հանգել է այն հետևության, որ Հարությունյանն […]
20:57 12.06.2019
27 տարի առաջ ադրբեջանական զինված կազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյանի շրջանը։ Հաջորդած ժամանակահատվածում զավթվեց Մարտակերտի շրջանի մեծ մասը. ընդհանուր առմամբ, օկուպացված էր Արցախի շուրջ 50 %-ը։ Այս մասին այսօրվա հաղորդագրությամբ տեղեկացրել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։ «Առ այսօր Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են […]
20:38 12.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից արդեն երկրորդ անգամ որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը այսօր խորհրդարանում հանդիպում է ունեցել ԼՀԿ պատգամավորների հետ, որի ժամանակ իր պատկերացումներն է ներկայացրել։ Հանդիպումից հետո Գրիգորյանն ասել է, որ չգիտի՝ ԼՀԿ պատգամավորները կողմ կարտահայտվե՞ն իր նշանակմանը, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է ԼՀԿ վերաբերմունքին, կուսակցության նախագահը երկու մտահոգություն է հայտնել […]
19:34 12.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը, որով Արտակ Զեյնալյանն ազատվում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ Հիշեցնենք, որ Զեյնալյանն ինքն է հրաժարվել այս պաշտոնից, ինչպես ինքն է նշել՝ տեղեկատվական հոսքերը վերլուծելու արդյունքում։ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնը վարում էր հեղափոխությունից հետո։
19:30 12.06.2019
Մեր ժամանակի հերոսը Լեգենդար հերոս դեռևս կենդանության օրոք, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի հնագիտության և ասիական պատմության մագիստրոս, 8 լեզուների իմացությամբ, Ամերիկայում ծնված անգլիախոս մեծ հայ, ողջ հայության և արցախահայության անվերապահ սիրո խորհրդանիշ: Եվ խորհրդանիշ հայրենասիրության: Մոնթե Մելքոնյան Անունը Մոնթեի անունը անգլիական ծագում ունի, «Mountain» բառից: Թարգմանաբար նշանակում է «սար», «լեռ»: Մեծ ծնունդը 1957թ., նոյեմբերի 25, ԱՄՆ: […]
19:00 12.06.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայկական մեռյալ ծովն ու երևանյան Վենետիկը» վերնագրով: «Տարօրինակ ու հետաքրքիր տեղեր եմ բացահայտել երեկ Երևանի հեռավոր արվարձաններում զբոսնելիս: Ոչ թե երեք լիճ, այլ բնական հայկական Վենետիկ իր ջրանցքներով»,- գրել է բլոգերը և հրապարակել մի քանի լուսանկար իր զբոսանքից: https://www.facebook.com/photo.php?fbid=10206047638948056&set=a.1503444124098&type=3&theater
18:53 12.06.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզաբանում է տարածել մամուլում Պետական վերահսկողական ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ: Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և […]
18:50 12.06.2019
Հայ-իտալական համաժողովի մասնակիցների Գյումրի այցելության ընթացքում քննարկվել է նաև հին ու կոլորիտային Սաբոտկա թաղամասում գտնվող «Վառեմ-մարեմի» պատշգամբի պահպանման ու վերակառուցման հարցը։ Գրեթե փլուզման եզրին գտնող փայտե պատշգամբն ու պատմական շենքը, ըստ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանի, շուտով կվերակառուցվի։ «Ինձ նոր զանգահարել էին պայմանագիրը կնքելու հարցով, տեղեկացրեցի, որ նախագահի հետ միասին գտնվում ենք Գյումրիում: Փակագծեր այս […]
18:16 12.06.2019
Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը: ՀՀ […]
18:14 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց […]
17:51 12.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի հայցը ներկայացնող Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ հայցի հիմքը զրպարտությունն է ու վիրավորանքը: Դատավորը նշեց, որ հայցի մեջ ներկայացված է միայն զրպարտությունը, վիրավորանքի մասին նշված չէ, […]
17:02 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իրենից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր- Քանաքեռ-Զեյթուն նստավայրում այսօր դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ քննվում է ներկայացված հայցը։ Ռոբերտ Քոչարյանը «զրպարտություն» է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ […]
16:45 12.06.2019
Ավարտվեցին ԱԺ համատեղ հանձնաժողովներում 2018թ. բյուջեի քննարկումները: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ԿԳ, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման քննարկման ավարտին հայտարարեց. «Ավարտել ենք բյուջեի քննարկումները, բաց հատվածն էր, վաղը` ժ. 09։00-ին փակ հատված տեղի կունենա պաշտպանության նախարարության հետ: Եթե կարիք լինի, առանձին քննարկումներ հանձնաժողովները կարող են անել, և արդեն լիագումար նիստերի դահլիճում […]
16:42 12.06.2019
Ազգային ժողովում արդեն մի քանի օր շարունակ նախաքննարկվում էր 2018 թվականի բյուջեի կատարումը, և հանձնաժողովները ընդունում էին ոլորտային պատասխանատու պաշտոնյաներին։ Այսօր այդ նիստերի վերջին օրն էր, ու վերջին քննարկմանը հետևում էր ընդամենը մեկ պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը։ Գործնականում այդ նիստին ներկա էր ավելի շատ մարդ, սակայն, քանի որ նիստի ժամանակ պաշտոնյաներին հարցեր տալու իրավունք ունեին միայն […]
16:33 12.06.2019
Այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` անդրադառնալով փաստաբան Սեդա Սաֆարանի այն հայտարարությանը, որ չի բացառվում Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանությունը կապ ունենա Մարտի […]
16:01 12.06.2019
«Սասուն Միքայելյանը չի աջակցել մեզ ընտրություններում և, առհասարակ, ցանկացած ընտրություններից հետո շատ առողջ է կուսակցության վարչությունում, ակտիվի հետ, քննարկել բոլոր այն երևույթները և նաև գուցե պարտության պատճառ դարձած երևույթները, որ թիմն արձանագրել է»,- հունիսի 12-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Սասուն Միքայելյանի հարցը քննարկվելու է ՔՊ վարչությունում, որովհետև նա չի աջակցել […]
15:48 12.06.2019
«Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը, այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաև վստահեցրեց, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից փորձել է հնարավոր ամեն բանով օգնել, որ «Սանիթեքը» կարողանա պատշաճ իրականացնել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Դրա համար շաբաթական մեկ […]
15:44 12.06.2019
ՀՀ ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում 2018թ. բյուջեի ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ հուշարձաններին հատկացված միջոցների ու դրանց վերականգնման խնդրին: «Հիմա իմ սեղանին մի քանի հուշարձանների վերականգնման նախագծեր կան, լրացուցիչ միջոցներ կհատկացվեն, մասնավորապես Գառնու տաճարի բակում գտնվող բաղնիքի հայտնի մոզաիկային, որի գույները ունիկալ են, բայց քայքայվում են, որովհետև պատշաճ կերպով ենթակառուցվածքը […]
15:41 12.06.2019
Այսօր ԱԺ-ում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ մարզային բուհերի խնդրին, որոնց վերաբերյալ հարց բարձրացրին պատգամավորները: Խոսելով ընդունելության անկման մասին՝ ասաց, որ անկում է եղել, որովհետև մոտ 3 անգամ պակաս աշակերտ է ավարտել 2017թ. համեմատ: Դա պայմանավորված է եղել 12-ամյա կրթությամբ, ավարտական դասարանների աշակերտների թիվը տուժել է: Մարզային բուհերի, մասնավորապես Շիրակի պետական […]
14:18 12.06.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ փաստեր, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ներգործությամբ ազդել է գործի քննության վրա, չկան: «Ամբողջ խնդիրը այդ է՝ փաստ են ուզում, իսկ փաստ կա՞՝: Ոչ: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, դա չենք թաքցնում. փաստ, որ ֆիքսվել է […]
14:14 12.06.2019
Այսօր` ժամը 18:30-ին, Քննչական կոմիտեում «Աբովյանի գործով» հարցաքննվելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից: Ծառուկյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակով: Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գործ։ Որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։
14:06 12.06.2019
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլք, այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Անդրանիկ Մարգարյանը վարչապետի պաշտոնում պաշտոնավարել է 2000-2007 թվականներին: 1992-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին […]
14:00 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը: Դատարանը նման որոշում կայացրեց՝ կողմերին հնարավորություն տալով ծանոթանալ գործում ավելացած հատորներին, ինչպես նաև դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված միջնորդությանը: […]
13:46 12.06.2019
«Կարևոր մի բան՝ Երևան քաղաքում վերջապես հանրային տուալետների խնդիրը ե՞րբ է լուծվելու։ Մենք ուղղակի ծանր վիճակում ենք։ Եվ քաղաքացիները, ասենք, շրջանից եկել են, իջել են, անընդհատ մեզ տուալետի տեղ են հարցնում, չգիտենք նույնիսկ՝ ինչ պատասխանենք»։ Այս խնդրի մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետին ասաց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ շատ այգիներում […]
13:34 12.06.2019
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բացարկի միջնորդությանը մեղադրող կողմը և տուժողի պաշտպան Սեդա Սաֆարյանը չմիացան: Երկրորդ նախագահի պաշտպաններն իբրև դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմք նշում էին այն, որ երկու վերաքննիչ բողոք մակագրվել է նույն դատավորին: Նրանք բարձրացրեցին դատարանի օրինականության […]
13:30 12.06.2019
2018 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տարբեր ծրագրերով իրականացրել է 62,8 միլիարդ դրամի ծախսեր, ինչը նախատեսվածի ընդամենը 70 տոկոսն է։ Չնայած դրան՝ Երևանի բյուջեն գրեթե հասել է 10 մարզերի բյուջեների ընդհանուր ծախսերին, որ 2018 թվականին եղել են մոտ 68 միլիարդ դրամ։ Երևանի ծախսերն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա խոսքերով՝ նախատեսված ծախսերը 70 […]
13:24 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 12-ին Վերաքննիչ դատարանում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին դիմեց՝ կրկնելով իր պաշտպան Հայկ Ալումյանի հորդորը՝ ինքնաբացարկ ներկայացնել: «Խիստ կասկածներ են ներկայացված դատարանի օրինական կազմավորման վերաբերյալ: Մոտ մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում դատարանի նախագահը ինքնաբացարկի միջնորդություն ընդունեց՝ հաշվի առնելով, որ կան կասկածներ, որ մի կողմ լուրջ կասկածներ ունի, հատկապես, որ […]
13:19 12.06.2019
Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ): Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում […]