TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

Վաղը տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի դատական առաջին նիստը

21:06 11.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումի համաձայն: Այս մասին հայտնում է  Datalex դատական տեղեկատվական համակարգը: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին՝ ժամը 16:30-ին: Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
Նախագահը՝ Գյումրու հին վարսավիրանոցում

20:49 11.06.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրու ամենահին ու կոլորիտային վարսավիրանոցը: Արմեն Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր պաշտոնական էջում: «Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկում՝ կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոցում»,- լուսանկարին կից գրել է նախագահը:   View this post on Instagram   Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկում՝ կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոցում #ArmenSarkissian #ArmenianPresident #Armenia #Հայաստան #Gyumri A post shared […]

̰
Կիպրոս մտադիր է քայլեր ձեռնարկել թրքական «Ֆաթիհ» նաւուն դէմ

19:51 11.06.2019

Ըստ   Թուրքիոյ ըննդիմադիր «Տիքէն» կայքին Կիպրոսի Հանրապետութիւնը կղզիին մօտակայքը որոնողական աշխատանքներ կատարող թրքական «Ֆաթիհ» նաւուն անձնակազմը ձերբակալելու որոշում տուած է: Կիպրոս անօրինական կը նկատէ երկրին «յատուկ տնտեսական գօտիին մէջ» Թուրքիոյ աշխատանքները: Վերջինս կը պատճառաբանէ, թէ այդ տարածքները ինքնահռչակ Հիւսիսային Կիպրոսի թրքական հանրապետութեան կը պատկանին: Թրքական ծովուժէն մարտանաւեր կը հսկեն «Ֆաթիհ»-ին:Նաւուն անձնակազմը բաղկացած է 25 անձերէ: […]

̰
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել` դատապարտելով Էրդողանի կողմից Եղեռնի զոհերի պիտակավորումը

19:10 11.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել ու դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս տարի ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի պիտակավորումը: «Ուրախությամբ տեղեկացա, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի […]

̰
Գյումրին քննության տեղ է, եթե կհաջողիս, ուրեմն ամբողջ աշխարհը քեզ կընդունե․ Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախումբ

19:00 11.06.2019

Հյուրախաղերով Հայաստանում է Լիբանանի Համազգայինի հայ կրթական և մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախումբը։ Երեկ լիբանանահայ դերասանները Գյումրիի թատրոնի բեմում էին Նիլ Սայմոնի «Գութ դոկտոր»  կատակերգությամբ: Մի քանի ամիս առաջ էլ Գյումրիի դրամատիկական թատրոնն էր Լիբանանում, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում խաղացին վեց ներկայացում: Աճեմյանցիների հյուրախաղերի  պատասխան հանդիպումը Գյումրիում առաջինը չէր: «Գասպար Իփեկյան» թատերախմբի  դերասաններն անցած տարի […]

̰
Մի հատ շառ նստել ա, սիգարետի համար վիճել ա. 46 համարի երթուղայինը սպասարկող վարորդները՝ դեպքի մասին

18:00 11.06.2019

SHANTNEWS.am-ը զրուցել է 46 համարի երթուղայինների մյուս վարորդների հետ՝ փորձելով պարզել դեպքի մասին նրանց վերաբերմունքը: Վարորդների մի մասը խոստովանել է՝ ղեկին ծխում է, և հազվադեպ է, որ ուղևորները խնդրում են հանգցնել ծխախոտը: Իսկ կոնկրետ նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի մասին վարորդներից մեկն ասաց. «Մի հատ շառ նստել ա, սիգարետի համար վիճել ա»:

̰
Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին. ՌԴ դեսպան

17:53 11.06.2019

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ասուլիսները վեց ամիսը մեկ անգամ են հրավիրվում: Հենց այդ վեցամսյա ժամանակաշրջանի իրադարձություններն էլ ամփոփեց Կոպիրկինը: Տնտեսական ցուցանիշներից բացի, դեսպանը անդրադարձավ երկու երկրների միջև նույն դինամիկայով աճող քաղաքական փոխգործակցությանը: Ասուլիսի ներածական մասը ավարտվեց  դեսպանի հետևյալ խոսքերով:     «Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին»,- նշեց Սերգեյ […]

̰
Դավիթ Չախալյանը որոշել է ինքնահաստատվել` ինքն իր դեմ հայցեր հրահրելով և տուգանվելով

17:41 11.06.2019

Քանի որ «Շանթ» հեռուստաընկերության կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ X Factor նախագծի մասնակից Դավիթ Չախալյանի վերջին օրերին կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հարկ ենք համարում տեղեկացնել. ինչպես յուրաքանչյուր մասնակցի դեպքում, Դավիթ Չախալյանի հետ ևս մրցույթի սկզբում կնքվել է պայմանագիր: Սա X Factor միջազգային նախագծի կանոնակարգի պահանջ է, որը գործում է բոլոր երկրներում: Այս պայմանագրով […]

̰
Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի հարակից տարածքը

17:30 11.06.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Maram Ava-ն լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի մոտով անցնող Ազատ գետի աղտոտված տարածքը: «Քիչ առաջ, էս երթուղայինի թեմաներից գժված, մտքերով, մտնում եմ «Ինստագրամ» ու իրանցի ընկերոջս սթորիում տեսնում եմ, որ շվեյցարացի, շվեդ, հնդիկ ծանոթներս այսօր գնացել են Գառնու տաճար, հետո իջել գետի մոտ ու տեսնելով […]

̰
Որևէ ենթատեքստ պետք չէ գտնել. Դավիթ Բաբայանը՝ Արցախում տեղի ունեցող կադրային տեղաշարժերի մասին

16:54 11.06.2019

Արցախում տեղի ունեցող կադրային տեղաշարժերը սովորական գործընթաց են: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ այստեղ որևէ ենթատեքստ պետք չէ գտնել: «Կադրային ոլորտն այն ոլորտն է, որ շատ դինամիկ է, և այստեղ պարբերաբար լինում են փոփոխություններ, սա է պատճառը»,- ասաց նա: Բաբայանին հիշեցրինք՝ երեկ պաշտոնից ազատվեց Արցախի Հանրապետության […]

̰
Իմ աղջիկն է. «Ջամբո»-ի սեփականատերը հաստատել է` լուսանկարում իր երեխան է

16:29 11.06.2019

EcoNews բնապահպանական տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Տաշչյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է մանկահասակ երեխան խաղում հեպարդի հետ: SHANTNEWS.am-ը գնացել է լուսանկարի հետքերով: «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ լուսանկարի փոքրիկն իր աղջիկն է: Ավելին, Վարդանյանը կենդանիների նկատմամբ ամենևին բռնություն չի տեսնում այն լուսանկարներում, որոնք հրապարակել […]

̰
Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր «բազար» ա լինելու. սկանդալային միջադեպով հայտնի վարորդ

16:15 11.06.2019

Ավելի վաղ հայտնել էինք` երթուղայինում սկանդալային միջադեպով հայտնի դարձած վարորդը հեռացվել է աշխատանքից: Համացանցում տարածված տեսանյութից հայտնի վարորդին աշխատանքից հեռացնելուց բացի նրա նկատմամբ ՃՈ-ն վարչական տույժ է կիրառել ղեկին ծխելու համար: Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասներ է հաղորդել տեղի ունեցածի վերաբերյալ:

̰
Դու գործ տվո՞ղ ես. երթուղայինի սկանդալային տեսանյութի հեղինակը՝ միջադեպի մասին

15:42 11.06.2019

SHANTNEWS.am-ը զրուցել է համացանցում տարածված երթուղային տաքսու վարորդի հետ վիճաբանած Անի Խաչատրյանի հետ: Նա տեղեկացրեց, որ երթուղային տաքսի է նստել Շինարարներից և պատրաստվում էր գնալ կենտրոն: Վարորդն այդ ընթացքում սկսել է ծխել ու ամբողջ ծուխը պատուհանից ներս է եկել: Սկզբում Անին խնդրել է հանգցնել ծխախոտը: Նա նշում է, որ հաճախ են լինում դեպքեր, երբ ինքը […]

̰
Փայլանի կուսակից պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է հայերի անվտանգության հարցը

15:25 11.06.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հյուդա Քայան Ստամբուլում հայերի դեմ կազմակերպվող հարձակումների հարցը բարձրաձայնել է երկրի խորհրդարանում։ Այս մասին լուրը հաղորդում է թուրքական «Հյուրէյէթ» պարբերականը։ Աղբյուրը նաև նշում է, որ Քայան այս հարցով հարցում է ուղղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որտեղ մասնավորապես ասվում է. ««Սա դեռ սկիզբն է» բնույթի բանավոր […]

̰
Ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, այնքան էլ ճիշտ չէ. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հարցի մասին

15:05 11.06.2019

Անցած տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 11 տոկոսով և հասել մոտ 2 միլիարդ դոլարի: Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 26 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Տարեկան Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումների կեսից ավելի իրականացվում է Ռուսաստանից: Այս տվյալները այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նաև պատասխանել […]

̰
«Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանը ՔՊ-ական է եղել

15:03 11.06.2019

«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամների հետ: Հրապարակվել են Դանիելյանի և ՔՊ անդամների համատեղ լուսանկարները: Հարցի առնչությամբ SHANTNEWS.am-ը  զրուցել է  ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության անդամ, ՔՊ անդամ Արմեն Փամբուխչյանի հետ: Նա ևս կա լուսանկարներում: Փամբուխչյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է` Դանիելյանը նախկինում […]

̰
Հայաստանն արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է. Փաշինյանի գրառումը

14:50 11.06.2019

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որում անդրադարձել է տնտեսական հեղափոխության իրագործման վերաբերյալ իր տեսլականին: Նա հայտարարել է, որ այդ ծրագրի իրագործման համար ամենակարևոր սկզբունքը երկիրն արտադրող ու արտահանող դարձնելու ճանապարհ բռնելն է: «Հայաստանն արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է: Երկարաժամկետ իմաստով՝ չմշակված հումքի, նույնիսկ չմշակված գյուղմթերքի արտահանումը երկրից պետք է հասցնել […]

̰
Երևանում տղային ծեծել և թողել են փողոցում. տղան հիվանդանոցում է

14:44 11.06.2019

Այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում անցորդները նկատել են անգիտակից վիճակում ընկած երիտասարդ տղայի։ Ականատեսները պատմել են, որ տղային ծեծել են և փողոցում թողնելով հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել և տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ տղային անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել, վերջինս գիտակից վիճակում […]

̰
Գործող ցանցի դեպքում վարորդներից այլ վարքագիծ ակնկալելը միամտություն է․ խոսնակը՝ 46-ի վարորդի դեպքի մասին

14:41 11.06.2019

Եթե երթուղայինի վարորդին աշխատանքից ազատում են, ապա նրա փաստաթղթերում որևէ տեղ գրվում է այդ մասին։ 46 համարի երթուղայինի ազատման ֆոնին այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի խոսնակը՝ ակնարկելով, որ հաջորդ գործատուն, հավանաբար, հաշվի կառնի այդ հանգամանքը։ Սա, ըստ Հակոբ Կարապետյանի, գործող տրանսպորտային համակարգում հնարավոր լուծումն է, բայց երբ ներդրվի նոր համակարգ և լինեն սահմանափակ թվով […]

̰
Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ 

14:22 11.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է կառավարության որոշումը, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը նախագահը հաստատել է կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական […]

̰
Սկանդալային միջադեպով հայտնի վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական. ոստիկանություն

14:12 11.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ: Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է: Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական […]

̰
Պարո´ն Սաիյան, մեր իշխանության պատգամավորները նենց քննադատեցին ձեզ, մեղքս եկաք. Բագրատյանը՝ փոխնախարարին

14:07 11.06.2019

Այսօր ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան 2018թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու համար ներկայացել էր ոչ թե նախարարը, այլ փոխնախարարը, ով իրեն ուղղված բազմաթիվ հարցերի պատասխանները խոստացավ տալ նախարարություն վերադառնալուց հետո: Նախարարության աշխատանքը քննադատող հարցեր տվեցին ոչ միայն ընդդիմության պատգամավորները, և երբ հերթը հասավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանին, վերջինս ասաց. «Պարո´ն Սաիյան, ճիշտն ասած, մեր […]

̰
Երևանի տրանսպորտում լինելու է միանգամայն նոր վճարման համակարգ․ խոսնակ

13:59 11.06.2019

Երևանի հանրային տրանսպորտի պարկը ծայրահեղ մաշված է, վարորդների աշխատանքի պայմանները ծայրահեղ վատն են։ Այս պայմաններում լավ տրանսպորտ չի կարելի ակնկալել․ խնդիրները տարիներ շարունակ կուտակվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով ծխող վարորդի հետ կապված միջադեպը։ Նրա պնդմամբ՝ այդ խնդիրները շուտով լուծվելու են ներդրվող նոր տրանսպորտային համակարգում, որտեղ […]

̰
Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից

13:52 11.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով` Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Լևոն Մնացականյանին նոր պաշտոն են տվել, նրան կփոխարինի Վլադիկ Խաչատրյանը

13:47 11.06.2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանին: Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշեց, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում:

̰
Ծխող վարորդների հարցը կլուծվի, երբ ներդրվի տրանսպորտի նոր ցանցը․ քաղաքապետի խոսնակ

13:42 11.06.2019

Ծխող վարորդների տեսանկարահանելու, տեսանյութը հանրայնացնելու միջոցով ծխելն արգելելու հարցը չի լուծվի կամ կլուծվի մեծ դժվարությամբ, բայց դա էլ չի լինի լավագույն լուծումը։ Լրագրողների հետ այսօրվա զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին։ «Հարցի լուծումը խորքային, ինչպես նաև տրանսպորտի և քաղաքի երթևեկության հետ կապված շատ և […]

̰
Ե´վ վարորդի իրավունքը պիտի պաշտպանվի, և´ ուղևորի. Երևանի ավագանու անդամ

13:38 11.06.2019

Համացանցում տարածված տեսանյութից հայտնի վարորդին աշխատանքից հեռացնելուց բացի՝ նրա նկատմամբ ՃՈ-ն վարչական տույժ է կիրառել ղեկին ծխելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը: Նա ասաց՝ խոսել է Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, փոխանցում է նրանից ստացած տեղեկությունները: «Ինքս շատ եմ այս հարցերով զբաղվում, նաև […]

̰
Ինչո՞ւ է ՊԵԿ-ում պաշտոնին հրաժեշտ տվել Ջանջուղազյանի աներձագը. նախարարի մեկնաբանությունը

12:58 11.06.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի մեկնաբանում իր և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի միջև ծագած կոնֆլիկտը, որի հետևանքով նրանց ղեկավարած գերատեսչություններից իրենց մերձավորները պաշտոնանկ են արվում: SHANTNEWS.am-ն Ազգային ժողովում ֆինանսների նախարարից հետաքրրքվեց՝ արդյո՞ք ճիշտ են մամուլի հրապարակումներն այն մասին, որ իր աներձագը՝ ՊԵԿ-ից, իսկ Դավիթ Անանյանի եղբայրն էլ ֆինանսների նախարարությունից ազատվել են աշխատանքից: SHANTNEWS.am-ի հարցին՝  […]

̰
Խնդրին առաջին անգամ եմ առնչվում. նախարարի տեղակալը ներողություն խնդրեց

12:56 11.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին լսողական սարքերի տրամադրման վերաբերյալ: «Լսողական սարքերը, որ հաշմանդամ երեխաներին տրամադրվում է, ներդիրները չեն տրամադրվում, որը զգալի գումար է կազմում»: Փոխնախարարը, արձագանքելով ասաց. «Լսողական սարքերի ներդիրների հետ կապված, անկեղծ ասած, խնդրին առաջին անգամ եմ […]

̰
Քաղաքապետարան է հրավիրվել 46 համարի երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը

12:47 11.06.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: «Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից: Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների […]

̰
BACK_TO_TOP