TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Ներկայացնո՞ւմ է արդյոք Ալիևը Ադրբեջանի ժողովրդին. Փաշինյանը՝ բանակցությունների մասին

21:00 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

20:24 13.06.2019

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

̰
Եթե որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ, պետք ա դատվեմ. Փաշինյանի բացահայտումները

20:05 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Ոչ մի ոլորտում անսկզբունք կոմպրոմիս և քաղաքական առևտուր չի լինելու. Փաշինյան

19:29 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Արվեստի բուհերի Գյումրիի մասնաճյուղերում ընդունելության հայտերի ընդունման առաջին փուլն ավարտված է

19:00 13.06.2019

Սահմանափակ հատկացված տեղեր և դիմորդների գրեթե անփոփոխ թիվ … Այսպիսին է ընդունելության վիճակագրությունը արվեստի բուհերի Գյումրիի մասնաճյուղերում: Այս բարձրագույն ուսումնական հաստատությունները ունեն մեկ յուրահատկություն՝ շրջանավարտների թվի աճը կամ նվազումը նրանց ընդունելության ցուցանիշների վրա քիչ է ազդում ու սա պայմանավորված է սրանով, որ արվեստի բուհերը տաղանդավոր դիմորդների համար են: Կոնսերվատորիայի, թատրոնի և կինոյի ինստիտուտի և գեղարվեստի […]

̰
«Բացենք արխիվները». Չավուշօղլուն դարձյալ խոսել է Հայոց ցեղասպանության մասին

18:59 13.06.2019

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին հայտնում է hurriyetdailynews-ը։ Չավուշօղլուն թեմային անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշման համատեքստում՝ նշելով, թե Ֆրանսիայի մոտեցումը պոպուլիստական է և երկու երկրների հարաբերությունների տեսակետից բարենպաստ չէ: Չավուշօղլուն մասնավորապես առաջարկել է բացել […]

̰
Թուրքական իշխանությունները գիտակցում են, որ պատրիարքի աթոռը լրջագույն պաշտոն է. Ռուբեն Մելքոնյան

18:45 13.06.2019

Շաբաթներ առաջ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հարձակման ենթարկված կնոջ դեպքը սպասելի էր: SHANTNEWS.am-ին այս միտքը հայտնեց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա` թուրքական հավաքական ընկալման մեջ թշնամու թիրախներ կան, և հայերը այդ թիրախի հնգյակում են: «Ուստի նման հարձակումներից չպետք է զարմանալ, և պետք է կանխատեսել նմանատիպ հարձակումների շարունակություն»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: Նա SHANTNEWS.am-ին […]

̰
ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցությանը․ կայացել է խորհրդի նիստը

17:52 13.06.2019

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի, Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների […]

̰
ԵՄ-ն «պատեհ ժամանակին» կդիտարկի Հայաստանի համար վիզաների ազատականացումը․ կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդի նիստ

17:51 13.06.2019

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ խորհուրդը քննարկել է էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019թ. փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային […]

̰
Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին դիտեք այսօր` ժ. 22։00-ին

17:39 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Ռոբերտ Քոչարյանը և Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել են

17:05 13.06.2019

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի  հետ զրույցում հաստատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Հանդիպումը տևել է 1 ժամից ավելի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել. Փաշինյանը՝ հրաժարականների մասին

17:00 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Ապամոնտաժվում է Կոմիտասի պողոտայի կենտրոնական փակ շուկայի դիմացի կրպակաշարը

16:46 13.06.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի կենտրոնական փակ շուկայի (Կոմիտասի շուկա) դիմացի կրպակաշարը ապամոնտաժվում է սեփականատիրոջ միջոցներով։ Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրպակաշարի ապամոնտաժման մասին. «Երեկվանից մեկնարկել է Կոմիտասի շուկայի մայթին գտնվող […]

̰
Արդյո՞ք բոլոր ընտրությունները պետք է դարձնել կենաց-մահու պայքար. վարչապետի բացառիկ հարցազրույցը

16:00 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Ինչպես կվերնագրի վարչապետն իր բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին

15:19 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործի քննությունն ավարտվեց

15:12 13.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ […]

̰
Հայաստանը բարելավել է դիրքը Խաղաղության համաշխարհային վարկանշային աղյուսակում

14:10 13.06.2019

Խաղաղության համաշխարհային ռեյտինգում Հայաստանը բարձրացել է 118-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա 120-րդ հորիզոնականի փոխարեն։ Այս վարկանիշով Հայաստանը եզրափակում է խաղաղասիրության «միջին» մակարդակ ունեցող երկրների շարքը, ինչպես և նախորդ տարի։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շարունակում է մնալ խաղաղասիրության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում, թեև նույնպես բարձրացել է երկու հորիզոնականով ու հասել է 130-րդ տեղին դիտարկված 163 երկրների […]

̰
Կոնսիլիում է հրավիրվել. Մանվել Գրիգորյանին կտեղափոխեն «Նաիրի» ԲԿ

13:40 13.06.2019

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 2 օր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական  վիճակի վերաբերյալ եղել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են նաև ԱՆ-ից մասնագետներ: «Կոնսիլիումը եղել է 2 օր առաջ, կոնսիլիումի որոշումը եղել է, որ Մանվել Գրիգորյանը դեռ կարիք […]

̰
Վահե Գրիգորյանը պատրաստ է նաև ՍԴ նախագահ լինել

13:36 13.06.2019

ԱԺ-ում լրագրողները հետաքրքրվեցին ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանից, թե արդյո՞ք հավակնություններ ունի դառնալ ՍԴ նախագահ: Պատասխանեց. «Դատարանի նախագահի հարց չի քննվում այս պահին, ես թեկնածու եմ, հեռանկարում չեմ կարող ասել, եթե ասում եք, հեռանկարում էդպես են ասում, ովքեր են ասում, էդ հարցը լուծում են միայն դատավորները: Դատավորներն են որոշելու, ես պատրաստ եմ, այո´»: Իսկ ինչպես […]

̰
Եթե ընտրվեմ ՍԴ դատավոր, որ պահին զգամ ճնշման տակ եմ, այն պահից ես դատավոր չեմ լինելու. Վահե Գրիգորյան

13:20 13.06.2019

Այսօր ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» քաղաքական  դաշինքի ներկայացուցիչների հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ընդունել է պնդումները, որ իր առաջադրումը քաղաքական որոշման արդյունք է՝ ասելով, որ սա  քաղաքական մի մարմնից մյուս մարմնի անդամի ընտրություն է: Իսկ թե ինչ է քննարկել «Իմ քայլը» դաշինքի հետ, չի մանրամասնել, […]

̰
Էս ամեն ինչը շատ լուրջ ա. վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին

13:07 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: «Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Էսպես էկել է, էսպես էլ կգա: Էսպես եկել, բայց էսպես չի գնա: Չի գնալու էսպես: Եթե էսպես գնալու ա, ուրեմն մենք ենք գնալու: Էս ամեն ինչը շատ լուրջ ա»,- ասել է վարչապետը: Զրույցն ամբողջությամբ […]

̰
Գագիկ Ծառուկյանը ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել. ՔԿ

12:07 13.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության: «Հունիսի 11-ին Գագիկ Ծառուկյանն առձեռն ստացել է հարցաքննություն կանչվելու մասին ծանուցումը: Քննչական կոմիտեն Աբովյանի ոստիկանության բաժնի ծառայողից գրավոր ստացել է տեղեկանք այն մասին, որ Ծառուկյանն առձեռն ստացել է ծանուցումը, պատռել և, լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, այդ կերպ […]

̰
«Եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ». Դավիթ Տոնոյան

10:42 13.06.2019

Այսօր ԱԺ-ում բյուջեի 2018թ-ի քննարկումների շրջանակներում Պաշտպանության նախարարի հետ հրավիրված փակ նիստից հետո պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ վիճակ է այս պահին սահմանին, քանի որ անցած օրը լարվածության մասին տեղեկություններ կային: Տոնոյանը պատասխանել է. «Երեկվա և այսօրվա զեկույցներով՝ համեմատաբար կայուն վիճակ է»: Հարցին՝ իսկ այդյո՞ք կա պատերազմի […]

̰
Լևոն Արոնյանը Norway chess-ում դեռևս երկրորդ տեղում է

09:49 13.06.2019

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը Norway chess  մրցաշարի 7-րդ տուրում մրցել է Չինաստանից Յանջի Յուի հետ: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Գրոսմայստերները կիսել են միավորը նաև «արմագեդոնում»: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում 9 միավորով երկրորդն է: Առաջատարը 11 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

̰
Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայի ընդունած բանաձևին

08:15 13.06.2019

Թուրքիան խիստ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեմայով Հոլանդիայում նախօրեին ընդունված բանաձևին։ Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած գրավոր հայտարարության մեջ Հոլանդիայի ներկայացուցիչների պալատի բանաձևը որակվել է որպես «անհիմն հերյուրանք» և առաջ է քաշվել այն պնդումը, թե որոշումն ընդունվել է «հակաթուրքական շրջանակների նախաձեռնությամբ»։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հայտարարության մեջ նաև նշվել է, որ որոշման ընդունմանը նպաստած ուժերի քայլերն […]

̰
Վալերիյ Օսիպյանի հրամանով Արմավիրի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել, Երևանում՝ քրեականի պետ

23:00 12.06.2019

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Աղբյուրի փոխանցմամբ՝  Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի արտաքին ոլորտի նախարարների հետ

22:43 12.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին  հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերն ընդգծել են, որ 2018թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան […]

̰
Կոտրել են Մեդվեդևի թվիթերյան էջը

22:24 12.06.2019

Անհայտ անձինք այսօր կոտրել են Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթերյան էջն ու այնտեղ գրառում կատարել։ Թե ով է եղել կոտրողը, այս պահին էլ դեռ անհայտ է մնում։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ ՌԴ իշխանություններն արդեն միջամտել են ու վերականգնել վարչապետի էջը, իսկ կոտրողի թողած հաղորդագրություններն արդեն հեռացված են այնտեղից։ Ի դեպ, առաջին անգամ չէ, […]

̰
Մարդիկ ասում են, որ ոտքի վրա կգնան, միայն թե տեղ հասնեն. SHANTNEWS-ի հարցազրույցը երթուղայինների աշխատանքի և խնդիրների մասին

22:11 12.06.2019

Երեկվանից համացանցում բուռն քննարկում են երթուղայինի վարորդի պահվածքը, ղեկին ծխելը և քննարկումներում շատ օգտատերեր հետաքրքրվել էին, թե ինչ հաճախականությամբ են ստուգվում երթուղայինները, ինչպես են դրանք վերահսկվում, ինչպես են վարորդները աշխատանքի ընդունվում և այլն: Այս հարցերի պատասխանը SHANTNEWS.am-ը ստացել է  «Երևանտրանս» ընկերության փոխտնօրեն Մարտին Քալաշյանից: -Ընդհանուր առմամբ, այժմ ի՞նչ վիճակում են երթուղայինները և ի՞նչ պարբերականությամբ են […]

̰
Հնդկաստանում 53 երեխա է մահացել թունավոր մրգից

22:08 12.06.2019

Վերջին 10 օրվա ընթացքում Հնդկաստանում 53 երեխա է մահացել լիչի անունով մրգի մեջ հայտնաբերված թունավոր նյութից: Այդ նյութը, ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուների, գլխուղեղի մահացու հիվանդության պատճառ է դարձել: Դրա հետևանքով մարդկանց օրգանիզմում գլյուկոզայի կտրուկ նվազում է գրանցվել: Մահվան այդ դեպքերը գրանցվել են Բիհար նահանգում, որը հայտնի է լիչիի մշակմամբ:

̰
BACK_TO_TOP