TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

ՊԵԿ-ը հորդորում է հերթերից խուսափելու նպատակով օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից

12:44 11.06.2019

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում: «Մասնավորապես, […]

̰
Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

12:24 11.06.2019

Մովսես Աբելյանը նշանակվել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ։ Մինչ այս բարձր պաշտոնին նշանակվելը նա ունեցել է հարուստ դիվանագիտական փորձառություն` նախ Հայաստանի արտգործնախարարության համակարգում, ապա ՄԱԿ-ում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում: «1998-2003թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, ապա շարունակել է իր գործունեությունը ՄԱԿ-ի տարբեր ստորաբաժանումներում` խաղաղության, […]

̰
Երթուղայինում սկանդալային միջադեպով հայտնի դարձած վարորդը հեռացվել է աշխատանքից. Երևանի ավագանու անդամ

12:06 11.06.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել երեկ համացանցում տարածում գտած տեսանյութի վերաբերյալ զարգացումներից: «Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից։ Իմ անձնական կարծիքը ասեմ էս մասին։ Սա հարցի լուծում չէ, և որպես ավագանու անդամ` պատկան կառույցնեից պահանջում եմ հարցի […]

̰
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

12:00 11.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի կարող ներկա գտնվել, և դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ  բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի […]

̰
«Սաղ վերցրու քո վրա»․ Մանվել Գրիգորյանը զանգել է մերձավորներից մեկին

11:44 11.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը Նարինե Հովակիմյանի նախագահությամբ շարունակում է քննել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունը։ Պաշտպանական խումբը ներկայացնում է այն հիմնավորումները, որ Գրիգորյանի առողջայան վիճակը աստիճանաբար վատթարանում է։ Պետական մեղադրողները նշեցին, որ կա հիմնավոր կասկած, թե նա կխոչընդոտի դատաքննությանը։ Քրեական գործում կա փաստ այն մասին, որ Մանվել Գրիգորյանը զանգել է մերձավորներից մեկին և ասել՝ […]

̰
Երթուղայինի դեպքով դեռ նորություն չկա. Երևանի քաղաքապետարան

11:26 11.06.2019

Երևանի քաղաքապետարանը զբաղվում է երեկ համացանցում տարածում գտած տեսանյութով: SHANTNEWS.am-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ դեռ նորություն չկա: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը հրապարակել է տեսանյութ, պատմել, որ վարորդին խնդրել է չծխել երթուղայինում: Դրան հաջորդել է վեճ, ուղևորները սկսել են մեղադրել աղջկան՝ վարորդին դիտողություն անելու համար, իսկ վարորդը հրաժարվել է մեքենան վարել, մինչև […]

̰
Թոշակները, նպաստները, պատվովճարները նորից գերազանցել են ռազմական ծախսերը

11:18 11.06.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ավանդաբար ամենամեծ ծախսեր իրականացնող նախարարությունն է Հայաստանում։ Իր ծախսերով այն մշտապես գերազաnցում է նույնիսկ Պաշտպանության նախարարությանը։ Այս ամենի հաստատումը եղավ նաև այսօր Ազգային ժողովում նախարարի տեղակալի հաշվետվությունը։ Նախարարի տեղակալն ասաց, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը եղել են 415 միլիարդ դրամ։ Ընդ որում՝ դրանից 351 միլիարդն է, որ եղել […]

̰
«Հայբիզնեսբանկ»-ի մասնաճյուղի վրա զինված հարձակում գործած անձը «Երևան-Տրանս» ՓԲԸ-ի գծային վերահսկողության ճարտարապետն է

11:17 11.06.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ Երևանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղի վրա զինված հարձակում գործած անձը, ով վնասազերծվել էր ոստիկանի կողմից,  Վ. Միքայելյանն է, ով աշխատում է «Երևան-Տրանս» Փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։ Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 17։30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի […]

̰
Բյուջեի քննարկմանը պետք է ներկայանան նախարարները․ Թանդիլյանը նկատողություն արեց Բաթոյանին

11:03 11.06.2019

Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվում են 2018 թվականի բյուջեի կատարման արդյունքները, որոնց ընթացքում իրենց ոլորտները պետք է ներկայացնեն պատասխանատուները՝ նախարարները։ Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր բացակայում էր նիստից, ինչը դժգոհություն առաջացրեց Մանե Թանդիլյանի մոտ։ Որպես հանձնաժողովներից մեկի նախագահ՝ նա համանախագահում է նիստը։ Երբ հաշվետվություն ներկայացնելու համար մոտեցավ նախարարի տեղակալը, նա […]

̰
Մեկնարկել են ֆիզիկա առարկայի միասնական քննությունները

10:55 11.06.2019

Հայաստանի 14 քննական կենտրոններում հունիսի 11-ին մեկնարկել են ֆիզիկա առարկայի միասնական քննությունները: Ֆիզիկա առարկայից քննություն է հանձնում 1332 շրջանավարտ: Քննության ավարտից մոտ մեկ ժամ անց թեստերի ճիշտ պատասխանները կհրապարակվեն ԳԹԿ-ի կայքում, իսկ շրջանավարտների գնահատականները կհրապարակվեն 5 օրից: Թիվ 189 ավագ դպրոցում քննության մեկնարկին  ներկա է եղել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: […]

̰
Հայաստանն աշխարհում 7-րդն է շարժական բանկային տրոյացիների գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով

10:42 11.06.2019

Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների. դա 7-րդ ցուցանիշն է աշխարհի երկրների շարքում։ Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12% -ը, իսկ Ադրբեջանում՝  0,14%-ը։ Այս մասին տեղեկացնում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից։  Նույն ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների  տեղադրման 29 841 փաթեթ, […]

̰
Մոսկվայում կալանավորել են մարզիկի սպանության կասկածյալներին

10:30 11.06.2019

Տղամարդկանց խումբն այնուհետև ծեծել է Չուևի ընկերուհուն և զբոսայգում հանգստացող այլ մարդկանց:

̰
188 պաշտոնյա տարեկան հայտարարագիր չի ներկայացրել. «Փաստ»

09:48 11.06.2019

«Հաշվի առնելով, որ 2018թ. պաշտոնյաների տարեկան հայտարա­րագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանված էր 2019թ. մա­յիսի 31-ը, «Փաստը» Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթի­կայի հանձնաժողով մի շարք հարցադրումներ էր ներկայացրել, մաս­նավորապես, թե պաշտոնյաներից քանիսը չեն կատարել օրենքի պա­հանջը: Խնդրել էինք տրամադրել նաև տվյալներ, թե 2019թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 4-ը պաշտոնյաներից քանիսը չեն ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու, ինչպես նաև պաշտոնական […]

̰
Փոքրիկ երեխան՝ գիշատիչ հովազի վանդակում. «Ջամբո»-ի տիրոջը վատ ժամանակներ են խոստանում

09:24 11.06.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից Մարիամ Թաշչյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է մանկահասակ երեխան խաղում վայրի հովազի հետ։   Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ծանոթացեք՝ Արտյոմ Վարդանյան՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր․․․ Ինձ թվում ա, նրա մտավոր և գաղափարային կարողությունների մասին լավագույնս խոսում են լուսանկարները… Եթե մարդ կարող ա երեխային մտցնել նման վտանգավոր գիշատիչ կենդանիների մոտ… […]

̰
Գագիկ Ջհանգիրյանը կվերադառնա իր նախկին աշխատանքի՞ն. «Ժամանակ»

08:44 11.06.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «2008թ. փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Պատճառն այն էր, որ Ջհանգիրյանը նախորդ օրը մասնակցել էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին և ելույթ ունեցել: Հնարավոր է, որ առաջիկայում Քոչարյանի այդ հրամանագիրը հայտարարվի անօրինական, ինչի արդյունքում Ջհանգիրյանը կարող է վերադառնալ իր նախկին աշխատանքին»:

̰
Նյու Յորքում ուղղաթիռը մխրճվել է երկնաքերի մեջ

23:57 10.06.2019

Նյու Յորքում ուղղաթիռը մխրճվել է 54 հարկանի գրասենյակային շենքի մեջ, հայտնել է Նյու Յորքի հրշեջ կառավարման կենտրոնը, փոխանցում է РИА Новости-ն։ «Հրշեջ ծառայության հրշեջները գտնվում են 7-րդ պողոտայում։ Ուղղաթիռի կոշտ վայրէջք է տեղի ունեցել»,- ասված է գերատեսչության Twitter-ում։ Video of smoke rising from the roof of a building in Manhattan after a helicopter made a […]

̰
Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Վիտալի Բալասանյանի հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերը

23:45 10.06.2019

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երբևէ կադրային փոփոխությունների, ազատումների, նշանակումների մասին լուրերը չի թաքցնում։ Մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին տարածված լուրերը՝ այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իրենց կողմից նման տեղեկատվություն չի տարածվել, հետևաբար՝ դեռևս այդպիսի բան չկա: «Մենք երբևիցե որևէ նշանակում, ազատում, կադրային փոփոխություն […]

̰
Մինչև չիջնես, չեմ քշելու․ վարորդը՝ ծխելու համար իրեն նկատողություն արած քաղաքացուհուն

23:17 10.06.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասեց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, […]

̰
Գագիկ Խաչատրյանին և Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել. Hetq.am

22:27 10.06.2019

Hetq.am-ի հաղորդմամբ՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ-ի մեր աղբյուրը փոխանցեց, որ քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր […]

̰
Արոնյանը հաղթեց Ուեսլի Սոյին. Altibox Norway Chess 2019

21:50 10.06.2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Այսօր կայանում են 6-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի:  Իսկ Արմագեդոն պարտիայում Արոնյանը հաղթել է: Այսպիսով՝ գրանցվել է հաղթանակ ընդհանուր` 1․5-0․5 հաշվով:  Մամեդյարով-Վաշյե-Լագրավ երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի, սակայն, ըստ կանոնակարգի, […]

̰
Շատ կարևոր է, որ մեզ ճանաչեցին, ասացին, որ Հայաստանը փայլուն երկիր է. Արմեն Սարգսյանը՝ «Մտքերի գագաթնաժողովի» մասին

20:36 10.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում անդրադարձել է օրերս կայացած «Մտքերի գագաթնաժողովին»: Նա նշել է, որ նմանատիպ համաժողովները 1 օրվա մեջ չեն ամփոփվելու, քանի որ դրա համար կա հատուկ խումբ, որը վերլուծելու է բոլոր ելույթները. «Շատ հետաքրքիր թեմաներ են քննարկվել: Մեզ համար էական է, որ այս հայտնի համաժողովը եկավ Հայաստան, այն, կարելի […]

̰
Արմեն Սարգսյանը նոր դեսպան է նշանակել

19:45 10.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև):

̰
Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումներ դեռ չկան. ԿԸՀ նախագահ

19:29 10.06.2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ երեկ Հայաստանի մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին: Նա նշեց, որ դիմումների ուսումնասիրության, վերահաշվարկի դիմումների առկայության դեպքում վերահաշվարկի իրականացումից հետո արդյունքները կներկայացվեն: Մուկուչյանը տեղեկացրեց, որ դեռևս արդյունքների վիճարկման և վերահաշվարկի դիմումներ ներկայացված չեն, սակայն ժամկետը դեռ ավարտված չէ: ԿԸՀ նախագահին հիշեցրին՝ ՔՊ-ն ահազանգ […]

̰
Մի գյուղում մի թեկնածու մեկ ձայն է ստացել. ուշագրավ փաստեր անցած ՏԻՄ ընտրություններից

19:10 10.06.2019

Երեկ հանրապետության 23 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ, դրանցից 9-ում ընտրությունները արտահերթ էին` 12-ում ընտրել են համայնքի ղեկավար, 8-ում` ավագանի, իսկ 3-ում` և´ համայնքի ղեկավար, և´ ավագանի: Այս նյութում փորձել ենք ամփոփել անցած ընտրությունների առավել ուշագրավ փաստերը: Գյուղական ընտրություններն ամենաքիչ քաղաքականացվածն են: Համենայնդեպս, թեկնածուների ցուցակներից այդպես է երևում: Համայնքի ղեկավարի համար պայքարել է 43 թեկնածու, […]

̰
Ոստիկանը վնասազերծել է հրազենով բանկ մտած տղամարդուն

19:00 10.06.2019

Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ, հայտնում են ոստիկանությունից: Բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։ Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը և քաղաքացիների […]

̰
Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

18:35 10.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման ու դեսպանի՝ պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահի հրամանագրերով՝ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): Նախագահի հրամանագրով՝ Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է […]

̰
Բժշկական համալսարանն արձագանքել է ՊՎԾ հայտարարությանը

18:33 10.06.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բուհի արձագանքը ՊՎԾ հայտարարությանը: «Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչև հունիսի 15-ը: Թե […]

̰
Ի՞նչ կապ ունի Ռուսաստանում գազի գնի բարձրացումը Հայաստանի հետ

18:20 10.06.2019

Ռուսական մամուլում այսօր մեծ շուքով շրջանառվեց լուրը, որ հուլիսի 1-ից Ռուսաստանում գազը թանկանալու է 1,4 տոկոսով։ Դա արվում է երկրի դաշնային հակամենաշնորհային մարմնի որոշման հիման վրա՝ գնաճի սահմաններում գազի գինը նորմավորելու համար։ Այս նորությունը Հայաստանում անորոշ սպասում առաջացրեց՝ Հայաստանում գազը կթանկանա՞։ Հիմա՝ ՈՉ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ դիմում, հայտ չի ստացել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ […]

̰
Ստամբուլում հարձակման ենթարկված Թումանյանների ընտանիքը վերադառնում է Հայաստան

17:47 10.06.2019

Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտում է օրեր առաջ Ստամբուլի Սամաթիա թաղամասում դանակահարված հայաստանցի կնոջ դեպքը: SHANTNEWS.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ օրերս պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանն այցելել է հայաստանցի ընտանիքին, հայտնել պատրիարքարանի աջակցությունն ու տեղեկացրել, որ հետևում են հարուցված քրեական գործին և ամեն ինչ անելու են, որ հանցագործներն իրենց արժանի պատիժը ստանան: Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը, […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումը, հնարավոր է, տարածվել է հարևան երկրներից մեկից․ ՔԿ ղեկավար

17:24 10.06.2019

Գաղտնալսումների գործով արդեն իսկ պարզվել է 6 եղանակ, որոնք թույլ կտային գաղտնալսել ցանկացած մարդու։ Բոլոր 6 ուղղություններով քննությունները կատարվել են, ուղարկվել են հարցումներ նաև արտասահմանյան երկրներ։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ «Քննությամբ այս պահին կան ձեռք բերված տվյալներ, որոնք, հնարավոր է, ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից […]

̰
BACK_TO_TOP