Մոսկվայում կալանավորել են մարզիկի սպանության կասկածյալներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

Մոսկվայում կալանավորել են մարզիկի սպանության կասկածյալներին

10:30 11.06.2019

Մոսկվայի դատարանը կալանավորման հրաման է տվել հունահռոմեական ըմբշամարտի սպորտի վարպետ Սերգեյ Չուևի սպանության գործով կասկածյալներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ կասկածյալներին կալանքի տակ առնելու միջնորդությամբ դատարանին էր դիմել մեղադրող կողմը:

Սերգեյ Չուևի մարմինը հայտնաբերվել էր հունիսի 8-ի գիշերը, Յուժնոբուտովյան փողոցում գտնվող զբոսայգում:

Քննության տվյալներով՝ մարզիկն ընկերուհու հետ զբոսայգու կամրջի վրա զբոսնելիս նկատողություն է արել տղամարդկանց խմբին, ովքեր հայհոյախառն արտահայտություններ են արել՝ վիրավորելով անցորդներին: Տղամարդիկ վիճաբանության են բռնվել և ծեծել մարզիկին: Սերգեյ Չուևը հարձակվողներից մեկի հետ կամրջից ընկել է ջուրը: Վերջինս շարունակել է հարվածներ հասցնել Չուևին, որն էլ դեպքի վայրում մահացել է:

Տղամարդկանց խումբն այնուհետև ծեծել է Չուևի ընկերուհուն և զբոսայգում հանգստացող այլ մարդկանց:

Սպանության կասկածյալներին ձերբակալել են հունիսի 8-ին Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում, որտեղ նրանք ճաշում էին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքի մարզում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2112»-ը. կա վիրավոր

13:14 10.08.2025

Գեղարքունիքի մարզում բախվել են «Chevrolet»-ն ու «ՎԱԶ 2112»-ը. կա վիրավոր

Օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 47-ամյա Հովիկ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի և 56-ամյա Աշոտ Պ.-ի վարած «ՎԱԶ 2112» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի […] ...

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)

13:02 10.08.2025

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը: Այս մասին նշվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) Ֆեյսբուքի հրապարակման մեջ: Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է […] ...

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարար

12:49 10.08.2025

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարար

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից […] ...

ԵՄ-ն պատրաստ է շարունակել Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելը

12:37 10.08.2025

ԵՄ-ն պատրաստ է շարունակել Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելը

Ուկրաինայում առկա շփման գիծը պետք է դառնա տարածքների վերաբերյալ բանակցությունների մեկնարկային կետը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների և Եվրահանձնաժողովի ղեկավարի համատեղ հռչակագրի մեջ։ «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային սահմանների ուժի կիրառմամբ փոփոխության անթույլատրելիության սկզբունքին։ Ներկայիս շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետը», – ասվում է […] ...

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:24 10.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: ...

Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

12:15 10.08.2025

Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի […] ...

BACK_TO_TOP