TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+13.09 oC

Գլխավոր

Սևանի ափամերձ հատվածների բնակիչներին լճի հետ ապրելու հնարավորություն պետք է տանք. Վարազդատ Կարապետյան

15:48 04.06.2019

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն այսօր SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Սևանա լճում սիգի պաշարների խնդրին` նշելով, որ այն «կրիտիկական ցածր է»: «Ցածր են նաև մնացած ձկնատեսակների պաշարները: Բնաջնջման եզրին են կողակը, բեղլուն և էնդեմիկ այլ ձկնատեսակներ: Խեցգետինն արդեն համարյա վերացել է, այսինքն` Սևանում, ընդհանուր […]

̰
Քրդստանի իշխանությունները մեծապես նպաստեցին, որ հայերը նոր եկեղեցի կառուցեն. իրաքաբնակ վերլուծաբան

14:59 04.06.2019

Օրեր առաջ Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի ինքնավար շրջանի խորհրդարանն ընտրել է Իրաքյան Քրդստանի նախագահ: Սպասելի է, որ այս ընտրությունից հետո նոր զարգացումներ կլինեն ինքնավար շրջանում: Իրաքյան հարցերով վերլուծաբան, իրաքաբնակ Էդգար Աբրահամյանը SHANTNEWS.am-ին ասում է, թե սպասելի էր, որ Նեչրիվան Բարզանին ընտրվելու է նախագահ: Նա նաև նշում է, որ Բարզանին հայության հանդեպ դրական է տրամադրված: Մանրամասները՝ […]

̰
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների քրգործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ

14:48 04.06.2019

Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում անտառների պահպանության համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց ներգրավմամբ կատարվող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմներն արմատախիլ անելու, նման հանցագործություններ կատարած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցված և արդյունավետ պայքարը շարունակվում է: Մասնավորապես, «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար ապացույցների հիման […]

̰
Պատգամավորը չի բացառել, որ Սերժ Սարգսյանին էլ հրավիրեն Քննիչ հանձնաժողովի նիստին

14:39 04.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարանում իր աշխատանքն է սկսում Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղվող քննիչ հանձնաժողովը: Մինչ նիստը լրագրողները զրուցել են Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանի հետ: «Քննելու ենք Ապրիլյանի հետ կապված հասարակությանը բոլոր հուզող հարցերը»,- ասել է նա: Հարցին` հնարավո՞ր է` անհրաժեշտություն լինի ՀՀ երրորդ Սերժ Սարգսյանին հրավիրել […]

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության գործով հետախուզվողները Հայաստանո՞ւմ են թաքնվում. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

14:30 04.06.2019

Մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանում ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են պատժել շրջանում ապրող հայերին: Նախօրեին Կրասնոգորսկում 12 կովկասցի դաժանորեն սպանել են ազգությամբ ռուս մի քաղաքացու: Տարածվող տեղեկությունների համաձայն՝ նրա վրա հարձակվող անձինք հայեր են եղել: 1. Ի՞նչն է եղել միջադեպի պատճառը: 2. Ապացուցվա՞ծ է արդյոք տեղեկությունն այն մասին, որ սպանողները իսկապես հայեր են […]

̰
207 մլն դրամ ԴԱՀԿ ծանուցումները տեղ հասցնելու համար․ նախատեսվում է կրճատել այս ծախսը

14:28 04.06.2019

Հայաստանում ԴԱՀԿ ծանուցումներ տեղ հասցնելու համար 2017 թվականին ծախսվել է 207 միլիոն դրամ։ Այս մասին այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը ԴԱՀԿ ծառայության մասին օրենքում կատարվելիք փոփոխություններն էր ներկայացնում Ազգային ժողովին։ Զեյնալյանն ասաց, որ մասնավորապես այս նախագծով առաջարկվում է մեծացնել էլեկտրոնային ծանուցումների բաժինը, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել զգալի միջոցներ։ Մասնավորապես իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, […]

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության գործով գլխավոր կասկածյալը հայ է

14:12 04.06.2019

Ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գլխավոր կասկածյալը Մոսկվայի գարեջրատան սեփականատեր Գրիգոր Օհանյանը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ սպանության հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, նա մեկնել է Ռուսաստանից՝ ամենաառաջին չվերթով: Որոշ տեղեկություններով՝ նա մեկնել է Երևան: Ներկայում քննիչները շարունակում են պարզել դանակահարությամբ տեղի ունեցած մահվան ելքով այս կռվի հանգամանքները: Գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի կենտրոնական բաժին: […]

̰
Այսօր կհրավիրվի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը  

13:56 04.06.2019

Այսօր` ժամը 15։00-ին, Ազգային ժողովում տեղի կունենա 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Քննիչ հանձնաժողովի գործառույթներն իրականացնելու է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր դատական համակարգում փոփոխության իրականացնելու համատեքստում անդրադարձել այդ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությանը: Նիստը տեղի կունենա փակ դռների հետևում: […]

̰

13:36 04.06.2019

ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով նախարարությունների թիվը նվազել է՝ 17-ից հասնելով 12-ի: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ ո՞ր նախարարներն են պահպանել իրենց պաշտոնը, և ինչո՞վ են զբաղվում արդեն նախկին նախարարները: Նախարարի պաշտոնը պահպանել են. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս […]

̰
Ամեն ինչ պատրաստ է, մոտ ապագայում կգործարկվի բանկային ոսկի արտադրող գործարանը․ Ջավադյան

13:15 04.06.2019

Հայաստանի Կենտրոնական բանկը տարիներ առաջ վաճառել է Հայաստանի ոսկու ամբողջ պաշարը, քանի որ արդյունավետ չի համարել պահուստներն այդպես պահելը։ Իսկ հետագայում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ Հայաստանում կառուցվելու է բանկային ոսկի արտադրող գործարան, որի միջոցով էլ լրացվելու են ոսկու պաշարները։ Ազգային ժողովում ԿԲ հարցով քննարկման ժամանակ այս մասին հիշեցրեց պատգամավորներից մեկը։ Ավելի ուշ […]

̰
Եթե բիզնեսն իր փողը շրջանառությունից հանել, դրել է բանկում, շատ վատ է․ Մելքումյանը՝ ավանդների մասին

13:02 04.06.2019

Հայաստանի բանկերում դրված է մոտ 6 միլիարդ դոլարի կամ 2,9 տրիլիոն դրամի ավանդ։ Դրանցից 1,6 տիլիոնը իրավաբանական անձանց դրած ավանդներն են։ Այս մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ու հարցրեց՝ ինչո՞ւ է բիզնեսն իր փողը ավանդ դնում։ Մելքումյանն ինքը պատասխանեց իր հարցին՝ դա նշանակում է, որ բիզնեսն իր փողը շրջանառությունից […]

̰
Կարեն Ավագյանը ընդհանուր հաշվարկում 4-րդն է. Ծանրամարտի երիտասարդական ԱԱ

13:00 04.06.2019

Ֆիջիում ընթացող Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև 89 կգ  քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր Կարեն Ավագյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պոկում վարժությունում Կարենը նվաճել էր փոքր բրոնզե  մեդալ: Ավելին անել մեր ծանրորդը չկարողացավ: Հրում վարժությունում Կարենը բարձրացրեց 186 կիլոգրամ կշռող ծանրաձողը: Հաջորդ երկու մոտեցումները 192 կգ կշռող ծանրաձողին անհաջող էին: Արդյունքում Կարենը […]

̰
Պլանային դիտարկմանը ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

12:56 04.06.2019

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական […]

̰
Սիրում եմ մեր այս տեսակը. Նիկոլ Փաշինյանի գրառումը

12:50 04.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պատրաստած տեսանյութն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Առատ բերք ստանալ այնտեղ, որտեղ գրեթե ոչինչ չի աճում: Սիրում եմ մեր այս տեսակը»: Սիփանիկ գյուղում գյուղատնտես Արտակ Ղարանլղյանը սեփական ձեռքերով ու ընտանիքի անդաների օգնությամբ պատրաստել  է 1000 քմ մակերեսով ջերմոց: Ջերմոցում աճեցնում են լոլիկ, վարունգ, պղպեղ […]

̰
Վարչապետը փոխնախարարներ է նշանակել

12:01 04.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխնախարարներ են նշանակվել: Վարչապետի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանն ու Արևիկ Անափիոսյանը նշանակվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ, իսկ Գեղամ Վարդանյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

̰
Կարեն Ավագյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ. Ծանրամարտի երիտասարդական ԱԱ

11:57 04.06.2019

Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում է Կարեն Ավագյանը: Արդեն ավարտվել է պոկում վարժությունը: Կարենը սանձել է 155 կգ կշռող ծանրաձողը և ճանաչվել է երրորդը: Երկու անգամ 159 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելու փորձերը եղել են անարդյունք, այլապես Կարեն Ավագյանը կարող էր փոքր ոսկե մեդալ […]

̰
Հրապարակվել է Տեր-Պետրոսյան-Արզումանյան գաղտնալսման նոր տարբերակը

11:45 04.06.2019

Համացանցում հայտնվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի՝ 2008 թ. հեռախոսազրույցի գաղտնալսման նոր տարբերակը: Ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ, 2008 թ. ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի գաղտնալսված զրույցից մի հատված: Տեր-Պետրոսյան. – Ալի՞կ: Արզումանյան. – Հա, պարոն նախագահ: Տեր-Պետրոսյան. – «Դուխդ» տե՞ղն ա: Արզումանյան. – Հա, շեֆ ջան, […]

̰
Ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը. պատգամավորները դժգոհում են

11:34 04.06.2019

ԱԺ նիստի սկզբին, երբ քննարկվում էր ԿԲ տարեկան զեկույցը, ներկա չէր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը. այս հանգամանքը վրդովմունքի տեղիք տվեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Պարո´ն Սիմոնյան, ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը, ում զեկույցի վերաբերյալ մեր գործընկերը ելույթ ունեցավ, ես կարծում եմ՝ սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, և […]

̰
Կարծես թե կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով, որ ճուտ կհանի. Սերգեյ Բագրատյան

11:00 04.06.2019

ԿԲ տարեկան հաղորդման ավարտին հարցուպատասխանից հետո ելույթների համար գրանցվել էր 12 պատգամավոր: Առաջինը կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Սերգեյ Բագրատյանը: «Կարծես թե թվերի տվյալներով ամեն ինչ նորմալ է, կանխատեսվում է, որ 2019թ.-ին նախատեսվում է 6.1 տոկոս տնտեսական աճ, որը հարցերի տեղիք է տալիս: Ինչպե՞ս պետք է զարգացում ակնկալել տնտեսությունում, երբ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան, […]

̰
ԱԺ-ն կողմ քվեարկեց ընդդիմության ներկայացրած նախագծերին

10:58 04.06.2019

ՀՀ ԱԺ-ն այսօր նույնպես աշխատանքները սկսել է նախորդ օրերին քննարկված նախագծերի քվեարկություններով: Քննարկված բոլոր նախագծերն ընդունվել են: Արդյունքները ներկայացնենք առանձին-առանձին. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն ընդունվեց 59 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայներով, « «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված […]

̰
Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողության դեպքը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

10:15 04.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողությունը.  մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 27-ին՝ ժամը 20 :50-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու բնակիչներ, ուրիշի գույքը հափշտակելու շուրջ  նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են […]

̰
Վարչապետը շնորհակալ է Էռնեկյանին

10:03 04.06.2019

Երևանում մեկնարկել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը։ Միջոցառմանը ներկա  ՀՀ վարչապետը ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին և անդրադարձել ընկերության հայաստանյան գործունեությանը: Փաշինյանն առանձնացրել է երկու առանցքային հանգամանք՝ Գյումրու օդանավակայանի հարցն ու հայկական ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը: «Ինձ համար առանցքային երկու բան կա: Առաջինը այն, որ Գյումրու օդանավակայանը համապատասխանի միջազգային ստանդարտներին և համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանն ունենա […]

̰
Ինչպե՞ս պաշտպանվել շոգից. մեկնաբանում է բժիշկը

10:00 04.06.2019

Ամռան շոգ օրերն արդեն եկել են, սակայն համապատասխան կենսակերպի դեպքում դրանք չեն կարող բացասական ազդեցություն թողնել մարդու վրա: Ինչպե՞ս է շոգն ազդում մարդու օրգանիզմի վրա, և ի՞նչ անել շոգից պաշտպանվելու համար: Այս թեմաների շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ընտանեկան բժիշկ Ջուլիետա Սահակյանի հետ. «Այս տարի շոգերն արագ սկսվեցին, և կտրուկ եղանակային տատանումներն օրգանիզմի վրա կարող են […]

̰
Կոմիտասի պողոտայում կառույց է ապամոնտաժվում

09:51 04.06.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Կոմիտասի 15 հասցեում գտնվող մայթից զավթված տարածքում կառուցվող սրճարանն ապամոնտաժվում է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ամեն մարդու էլ անհրաժեշտ է գոնե մի էտապ մատուցող աշխատել․ «Անտարես»-ի տնօրենը՝ իր դստեր աշխատանքի մասին

09:18 04.06.2019

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք օր առաջ կոնֆերանսի ժամանակ մի մարդ մոտեցավ, թե՝ պարոն Մարտիրոսյան, մի շատ կոնֆիդենցիալ բան պիտի ասեմ։ Ձեր դուստրը՝ Գայանեն, փաբերից մեկում մատուցող է աշխատում, Դուք տեղյա՞կ եք։ Կամ միգուցե վաղ գարնանն էր աշխատում։ Գիտեք, Ձեր ընտանիքի համար դա պիտի որ անընդունելի լինի։ Կներեք ինձ, բայց […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին

09:02 04.06.2019

«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների շուրջ 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ հունիսի 4-6-ը Երևանում կմասնակցեն «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին։ Այսօր մեկնարկող միջոցառմանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառման ընթացքում […]

̰
Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել ՌԴ-ում. «Ժողովուրդ»

08:40 04.06.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանում։ Թեև և՛ նախկին, և՛ ներկա իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բայց փաստ է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազի փորձառությունն ու ինտելեկտը գնահատվեց եղբայրական Ռուսաստանի կողմից, և այսուհետ Կոստանյանը […]

̰
Ով է առաջին միլիարդատեր ռեփերը

08:27 04.06.2019

Ամերիկացի ռեփեր Jay-Z-ն դարձել է առաջին հիփ-հոփ արտիստը, ում կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։ Նրան առավել մեծ եկամուտ (310 մլն դոլար) է բերում իր մասնաբաժինը շամպայնի Armand de Brignac Champagne բրենդում։ Եվս 220 մլն դոլար Ջեյ Զին աշխատել է ներդրումներով, մասնավորապես, Uber ամերիկյան ընկերությունում։ Բացի այդ, 100-ական մլն […]

̰
Սուդանում ցույցը ցրելու ժամանակ 35-ից ավելի մարդ է զոհվել

08:15 04.06.2019

Սուդանի մայրաքաղաք Խարթումում վրանային ճամբարի ցրման հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 35-ը։ Մի քանի հարյուր մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բժիշկներին։ Նշվում է, որ զոհերի հստակ թիվ հայտնի չէ, քանի որ զինվորականները շատերի դիերը նետել են Նեղոս գետը, շրջապատել են հիվանդանոցները։ Սուդանի բանակը երկուշաբթի վաղ առավոտյան անցել էր […]

̰
Թրամփը Բուքինգեմյան պալատում արարողակարգ է խախտել

07:47 04.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել արարողակարգային խախտում՝ թեթևակի դիպչելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մեջքին։ Դա տեղի է ունեցել Թրամփի պատվին Բուքինգեմյան պալատում մատուցված պետական ճաշի ժամանակ։ Նշվում է, որ պետության ղեկավարն այդ ժեստն արել է ակնհայտ բնազդաբար։ Նա թագուհու մասին խոսել է հիացմունքով և երախտագիտություն հայտնել ջերմ ընդունելության համար, ինչին թագուհին պատասխանել […]

̰
BACK_TO_TOP