TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

ԵՊՀ-ում ռեկտորի ԺՊ են ընտրում. առաջադրված է 2 թեկնածու

15:58 30.05.2019

Այս պահին ԵՊՀ-ում ընթանում է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Առաջարկվել է նաև Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ ներկա են նիստին:  

̰
Հայաստանում կատարվել են էնդոսկոպիկ բացառիկ վիրահատություններ

15:35 30.05.2019

Հայաստանում կատարվել են էնդոսկոպիկ բացառիկ վիրահատություններ։ Դրանք կատարել է հայտնի ռուս բժիշկ, Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության և անհետաձգելի բժշկության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սմիրնովը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների հետ համատեղ: «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնի ղեկավար Արման Պետրոսյանի հետ Ալեքսանդր Սմիրնովը կատարել է Հայաստանում եզակի վիրահատություններ այն հիվանդներին, որոնց ախտորոշված է ախալազիա, էզոֆագոսպազմ, […]

̰
Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը

14:39 30.05.2019

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: Ընտրությունն անցկացվել է մայիսի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում: «Պատասխանել եմ ինձ տրված հիսուն հարցի: Բոլոր ներկաներն ինձ կողմ են քվեարկել»,- «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Նավասարդյանը: Նավասարդյանից բացի, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը, սակայն […]

̰

14:27 30.05.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց հավանություն տալ Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին։ Տարածքային կառավարման և ներդրումների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը ՏՏ ոլորտի ներդրումային ծրագրի մասին է։ Փոխնախարարի խոսքերով՝ շենքային պայմանները, որոնցում աշխատում են ՏՏ ընկերությունները, չեն համապատասխանում […]

̰
«Ֆիթչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ «Դրական» կանխատեսմամբ

14:22 30.05.2019

«Ֆիթչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ: Երևանի վարկունակությունը, գործակալության գնահատականով, գտնվում է «bb+» մակարդակում: Ըստ «Ֆիթչ»-ի՝ Հայաստանի խոշորագույն քաղաք Երևանը համարվում է երկրի ամենամեծ շուկան՝ ծառայությունների ոլորտի զարգացած մակարդակով և ամենաշատ բնակչությամբ (1.1 մլն մարդ): «Երևանի բարեկեցության ցուցանիշները դեռևս մնում են համեմատաբար […]

̰
Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար. Արայիկ Հարությունյան

14:12 30.05.2019

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` կրթության և գիտության նախարարությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իր թեկնածուն ունի՝ Գեղամ Գևորգյանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հարց են ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: «Էսօր խորհրդի նիստ է, խորհրդի նիստի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Տեսել եք, որ այս խորհրդի նիստերի մասին և ռեկտորների ընտրության մասին ես որևէ մեկնաբանություն չեմ անում»,- […]

̰
«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածում իրավիճակը լարված է

14:05 30.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին շինարարական ընկերությունները փակել են «Հյուսիս-հարավի» Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց սեպտեմբերից գումար չի վճարվել։ Ճանապարհը փակել են շուրջ 19 ընկերության աշխատակիցներ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ցուցարարների և վարորդների մեջ բախումներ են ընթանում: Քաղաքացիները խնդրում են ցուցարարներին բացել ճանապարհը, քանի որ […]

̰
Կադաստրի կոմիտեի բոլոր ծառայությունները հնարավոր կլինի ստանալ առցանց․ նախագիծ

13:55 30.05.2019

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեն մի քանի փոփոխություն է նախաձեռնել, որոնց կատարման դեպքում կադաստրի բոլոր փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ առցանց։ Սրա համար կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց նախագիծ, որով առաջարկվում է փաստաթղթերի դեպքում հանել կնիքի պահանջը։ Նախագիծն այսօր ներկայացրեց կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Նրա խոսքերով՝ դա քաղաքացիների կյանքի հեշտացնող միջոց է լինելու։ Նախագծով ևս մի […]

̰
Իրանից ՀՀ ժամանած քաղաքացիների մոտ 3 կգ քաշով թմրանյութ է հայտնաբերվել. ՊԵԿ

13:48 30.05.2019

Պետական եկամուտների կոմիտեն թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն […]

̰
ԵԱՏՄ-ում այլևս միայն ՌԴ նախագահի հետ չեն լուծվում հարցերը. Հովհաննես Իգիթյան

13:39 30.05.2019

ԱԺ-ում պատգամավոր Հովհաննես Իգիթյանին լրագրողները հարցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցի մասին՝ հիշեցնելով, որ նախատեսված է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում, սակայն դա տեղի չի ունեցել: Հովհաննես Իգիթյանն ասել է, որ դա այն հարցը չի, որին կարելի է այդպես արձագանքել, եթե լուրջ լինի, վարչապետն ինքը դրա մասին կխոսի: Ըստ պատգամավորի՝ նախկինում […]

̰
Վայ քու, Մխ, քեզ եմ գրել. նախարարի սխալմամբ ուղարկված հաղորդագրությունը

13:30 30.05.2019

Համացանցում տարածվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին սխալմամբ ուղարկված հաղորդագրությունը: Արայիկ Հարությունյանը առավոտյան սխալմամբ հաղորդագրությունը ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի փոխարեն ուղարկել է Մխիթար Հայրապետյանին:

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

13:27 30.05.2019

Հանրապետության տարածքում` Մայիսի 30-ին Սյունիքում և Արցախում, հունիսի 2-4-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 30-ին, 31-ին, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Վատ է, որ արձանը ջարդողը տեսախցիկում երևում է, բայց չեք հայտնաբերել․ Փաշինյանը՝ փոխոստիկանապետին

13:09 30.05.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հուշարձանների ու այգիներում տեղադրված արձանների անմխիթար վիճակի մասին։ Առաջին հերթին խոսքը Մյասնիկյանի արձանին կից սյուների վրայի սալիկների մասին էր։ Փաշինյանն ուշադրություն հրավիրեց, որ դրանք պետք է կարգի բերվեն։ Ապա՝ Փաշինյանը հիշեց նորաբաց այգում արձաններից մեկի կոտրման մասին։ Ոստիկանապետի փոխարեն նիստին ներկա էր փոխոստիկանապետ Վլադիմիր Մովսիսյանը։ Վարչապետը նրան […]

̰
Կառավարության այսօրվա նիստը ինձ շատ դուր եկավ. վարչապետ

13:08 30.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Կառավարության այսօրվա նիստը ինձ շատ դուր եկավ»,- մասնավորապես գրել է վարչապետը:

̰
«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ում տարիներով գործել են կոռուպցիոն մեխանիզմներ. դատախազություն 

12:58 30.05.2019

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Ուսումնասիրությամբ փաստվել է, որ նշված ոլորտում ևս տարիներ շարունակ գործել է կազմակերպված կոռուպցիոն սխեմա: Մասնավորապես քննվող քրեական գործերի նյութերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ […]

̰
Ինչպես են լուսանկարվելու համար «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանները

12:24 30.05.2019

24News.am-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են լուսանկարվելու նպատակով Երևանի 2800-ամյակի նորաբաց այգու արձաններից մեկը «գրոհում» մի խումբ պատանիներ: Ավելի վաղ այգու արձաններից մեկը կոտրվել էր: Ներկայում մասնագետները փորձում են վերականգնել այն:

̰
Փարիզը հանձնառու է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Էմանուել Մակրոն

11:50 30.05.2019

Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնը հուսով է մոտ ժամանակներս Բաքվում բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ին նշվող ազգային տոնի առթիվ հղած ուղերձում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Պարո´ն նախագահ, անհամբերությամբ սպասում եմ նոր հանդիպման մոտ ժամանակներս Բաքվում»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Ուղերձում նաև անդրադարձ կա Լեռնային […]

̰
Տնտեսությունն ունի լավ տրամադրություն. վարչապետ

11:33 30.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց` վիճակագրական տվյալներ հրապարակելով: Նրա խոսքով՝ մայիսի 27-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է նախորդ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները: «Առաջին 4 ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում լավատեսական, դրական դինամիկայով: Ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Տնտեսությունն ունի լավ տրամադրություն: Մեր խնդիրն է խթանել այդ լավ տրամադրությունը»,- […]

̰
Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության 100-ամյակը. Բախտաձեն շնորհավորել է Փաշինյանին

10:35 30.05.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: «Հատկանշական է, որ Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք: Ուրախ եմ, որ անցած տարի Թբիլիսիում Ձեր այցի ժամանակ միասին տոնեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության […]

̰
Իրականության հետ որևէ աղերս չունի. «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած հայտարարության մասին

10:22 30.05.2019

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի կողմից չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածման փաստը: Հայտարարության մեջ ասված է. «Հարգելի՛     հայրենակիցներ «Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը: Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, […]

̰
Փրկարարները բռնել են 3 օձ

09:51 30.05.2019

Մայիսի 28-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղերում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 իժ ու  չպարզված տեսակի 1 օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտվում է․ Ջանոյան

08:53 30.05.2019

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից տարածված ահազանգին․ «Քիչ առաջ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի […]

̰
Հրաձգություն Չեխիայի վարչապետի օդանավում

08:48 30.05.2019

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի թիկնապահներից մեկը կրակ է բացել վարչապետի օդանավում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ Բրյուսելի օդանավակայանում, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վերադառնալ Պրահա։ Czech Radio-ի փոխանցմամբ՝ կրակոցն արձակվել է պատահաբար։ Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում։ Տուժածներ չկան։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։  

̰
Իրանը կրոնական նկատառումներով հրաժարվել է միջուկային զենքի մշակումից

08:08 30.05.2019

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք չի մշակի մեծ ծախսերի և կրոնական համոզմունքների հետ եղած հակասության պատճառով։ Այս մասին փոխանցում է «Интерфакс»-ը։ Փորձագետները կարծում են, որ Իսլամական հանրապետությունը միջուկային զենքի մշակման համար ունի բոլոր հզորությունները։ «Որովհետև բազմաթիվ անպետք ծախսեր են, և թշնամին էլ գիտի, որ մենք այն չեն կիրառի»,- […]

̰
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ է արձակվել․ Բաբայանի գրասենյակն ահազանգում է

08:00 30.05.2019

Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի գրասենյակից. «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր […]

̰
Բուդապեշտում զբոսաշրջային մոտորանավ է խորտակվել․ կան զոհեր

07:46 30.05.2019

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Դանուբ գետում, զբոսաշրջային մոտորանավ է խորտակվել։ Հաղորդվում է 7 զոհի մասին։ Նավում գտնվել են հարավկորեացի 33 զբոսաշրջիկներ և անձնակազմի հունգարացի 2 անդամ։ 21 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Դեպքը տեղի է ունեցել հունգարական խորհրդարանի շրջանում։ Նախնական տվյալներով՝ նավին հարվածել է մեկ այլ զբոսաշրջային նավ։ Նշվում է, […]

̰
Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարվել է

07:20 30.05.2019

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) հայտնել է ինքնալուծարման մասին։ Դա տեղի է ունեցել պատգամավորների երդմնակալությունից մեկ ամիս անց։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել սեպտեմբերի 17-ին։ Երրորդ ընթերցմամբ ինքնալուծարման օգտին է քվեարկել 120 պատգամավորից 74-ը, դեմ են արտահայտվել 45-ը։ Նման որոշման պատճառ է դարձել այն, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի կարողացել իշխող կոալիցիա և նախարարների կաբինետ ձևավորել, գրում […]

̰
«Չելսի»-ն` Եվրոպա լիգայի գավաթակիր

00:54 30.05.2019

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում «Չելսի»-ն 4:1 հաշվով առավելության հասավ և նվաճեց գավաթը: «Արիստոկրատների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկական անգամ էլ աչքի ընկան Օլիվիե Ժիրուն և Պեդրո Ռոդրիգերսը: «Զինագործներից» պատասխան գոլը խփեց Ալեքս Իվոբին:

̰
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել

00:42 30.05.2019

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ ստացված տեղեկություններն իրացնելով՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 48-ամյա և 39-ամյա երկու տղամարդ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի 6 փաթեթ՝ դեղահաբի բեկորներով։ Ըստ բերման ենթարկվածի […]

̰
Գործադուլ և բողոքի ակցիա «Սասստեքս» ընկերության Գյումրու կարի գործարանում․ ԶԼՄ-ներին հարցազրույց տված աշխատակիցներն ազատվել են աշխատանքից

23:36 29.05.2019

«Սասստեքս» ընկերության աշխատակիցները շարունակում են ապրիլ ամսվա աշխատավարձի վճարման պահանջ ներկայացնել տնօրինությանը: Այսօր նրանք անցել են բողոքի այլ տարբերակի՝ բոյկոտի: 150 կարող բանվորուհիներ մտել են արտադրամասեր ու հրաժարվել են աշխատել: Ընկերությունը բոլորին, ըստ պայմանագրի վճարել է 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, բայց առանց աշխատողներին տեղյակ պահելու տնօրինությունը աշխատավարձի վճարման կարգի փոփոխություն է կատարել և հաստիքայինի […]

̰
BACK_TO_TOP