23:36 29.05.2019
«Սասստեքս» ընկերության աշխատակիցները շարունակում են ապրիլ ամսվա աշխատավարձի վճարման պահանջ ներկայացնել տնօրինությանը: Այսօր նրանք անցել են բողոքի այլ տարբերակի՝ բոյկոտի: 150 կարող բանվորուհիներ մտել են արտադրամասեր ու հրաժարվել են աշխատել: Ընկերությունը բոլորին, ըստ պայմանագրի վճարել է 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, բայց առանց աշխատողներին տեղյակ պահելու տնօրինությունը աշխատավարձի վճարման կարգի փոփոխություն է կատարել և հաստիքայինի […]
23:22 29.05.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ քաջալերելով իր թիմակիցներին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ: «Առա՛ջ, զինագործներ, եկեք դուրս գանք այդ դաշտ և հաղթենք այս գավաթը մեր ակումբի համար, մեր երկրպագուների և սիրելիների համար: Ես ողջ սրտով ձեզ հետ եմ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի […]
22:35 29.05.2019
Հայտնի բրիտանացի լրագրող, մեկնաբան Պիրս Մորգանը, որը վարում է հեղինակային «Piers Morgan Tonight» հաղորդումը CNN հեռուստաալիքով, կոչ է արել Բաքու ժամանած անգլիական երկու ակումբների երկրպագուներին աջակցել Հենրիխ Մխիթարյանին: «Անհավանական է: «Արսենալ»-ի յուրաքանչյուր երկրպագու այսօր պետք է Մխիթարյանի ազգանունով վերնաշապիկ կրի և խաղի ժամանակ բացականչի նրա անունը: Թույլ չտաք այդ հակահայկական ռասիստներին հաղթել»,- գրել է Մորգանը […]
22:13 29.05.2019
Մայիսի 29-ին խոշոր ավտովթար–փլուզում է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 14 փողոցում՝ ժողովրդին հայտնի Ավանի գերեզմանների մոտ ավտովթար է տեղի ունեցել, և ավտոմեքենաները մխրճվել են բնակելի տան տարածք՝ փլուզելով տան պատերը, առաստաղն ու երկաթե դարպասը: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային […]
22:01 29.05.2019
ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի եզրափակչում «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը կպայքարեն գավաթի համար: Թիմերի գլխավոր մարզիչները խաղից առաջ հրապարակել են թիմերի մեկնարկային կազմերը: «Արսենալ»-ի մեկնարկային կազմը. Չեխ, Սոկրատիս, Կոսիելնի, Մոնրեալ, Միտլենդ-Նայլս, Կոլաշինաց, Ջակա, Տորեյրա, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ: «Չելսի»-ի մեկնարկային կազմը. Կեպա, Ասպիլիկուետա, Քրիստենսեն, Դավիդ Լուիզ, Պալմեյրա, Կովաչիչ, Ժորժինյո, Կանտե, Պեդրո, Ժիրու, Ազար: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը […]
21:30 29.05.2019
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է Հենրիխ Մխիթրայանի՝ Բաքու չմեկնելու հարցը․ «Բաքվում անցկացվող Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի հետ կապված գործընթացները, մասնավորապես, այն, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանը ստիպված է եղել չմասնակցել խաղին, ինչպես նաև բազմաթիվ հայ երկրպագուների չեն կարողացել մեկնել Բաքու խաղը դիտելու, ևս […]
21:00 29.05.2019
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ լարվածությունը վերածվում է հակամարտության: Վերջին մեկ ամսում փոխադարձ մեղադրանքներին հաջորդել են սահմանի այդ հատվածը միակողմանի փակելու գործողություններ, պաշտոնական անձանց կողմից հնչող սպառնալիքներ: Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլիին ապրիլի 25-ին ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել մոտենալ Դավիթ Գարեջի քրիստոնեական վանական համալիրին՝ հայտարարելով, թե դա պատկանում […]
20:45 29.05.2019
Կադաստրի կոմիտեի և ոստիկանության տվյալների ուշացման թեման այսօր քննարկվել է նաև «Երկխոսության մեդիա կենտրոնում»: Անօթևանության խնդիրը Գյումրիում Գորդյան հանգույցի է վերածվել․ քննարկման մասնակիցները խոսել են այն բացթողումներից ու կոռուպցիոն դրսևորումներից, որոնք 30 տարի շարունակ խճճել են անօթևանության խնդիրը, և տնակների թիվը, դատարկվելու ու պակասելու փոխարեն, շարունակ ավելացրել է։ Խնդրի լուծման համար ոչ թե տնակների, այլ […]
20:30 29.05.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ վերջինս թողնում է ծխելը: Հոլովակում ներկայացվում է, թե ծխելը թողնելուց որքան ժամանակ հետո օրգանիզմում ինչ տիպի փոփոխություններ են տեղի ունենում: Մանրամասները՝ տեսանյութում:
20:20 29.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ: «Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով […]
19:45 29.05.2019
Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրությունը է տարածել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի առանձին դատավորների հայտարարության վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սույն թվականի մայիսի 16-ին Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված և մայիսի 23-ին հրապարակված Ե-3867 գրությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հինգ դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 և ՍԴՈ-1459 որոշումների վերաբերյալ: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է. […]
19:31 29.05.2019
Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խորհուրդը ցրելու մասին խոսակցություններին ու կարծիքներ, ասել է, որ այդ տարբերակը վատ հետևանքներ կունենա։ Ներկայացնում ենք ԲԴԽ անդամի գրառումն ամբողջությամբ։ «Խորհրդարանի այն հարգարժան պատգամավորների համար, որոնք իրենց պարտքն են համարում բարձրաձայնելու դատական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների […]
19:27 29.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Մայիսի 29-ին ՀՀ վարչապետը մասնակցել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Մամուլում լուրեր էին տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ գտնվում է Նուր-Սուլթանում, չի մասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստից հետո օրակարգով նախանշված պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական […]
19:26 29.05.2019
Ի՞նչ է արվում շինարարության ոլորտում անկում թույլ չտալու համար։ Սա էր պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը, որ նա ուղղեց կառավարությանը։ Նա ասաց, որ շինարարության և հատկապես բնակարանաշինության հարցում հստակ սպասելիքներ կան։ Թանդիլյանին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա ասաց, որ կապիտալ ներդրումների ոլորտում կան վարկային համաձայնագրեր, որ կնքվել ու մնացել են թղթի վրա։ Հիմա, ըստ Ավինյանի, ծրագրեր […]
19:12 29.05.2019
Արագածոտնի Սադունց եզդիաբնակ գյուղը մի շարք խնդիրների առաջ է կանգնել մոտակայքում ռուսական զորամասի տեղակայումից հետո։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Ռուստամ Բաթոյանը։ Պատգամավորը փոխանցեց գյուղացիների մտահոգությունները․ կանայք ու երեխաները վախենում են ռուսական զորամասի վարժանքների ժամանակ հնչող կրակոցներից, ռուսական զորամասը «գրավել է» գյուղի արոտավայրերը, զորամասի պատճառով գյուղում չեն կարողանում ջրագիծ […]
19:04 29.05.2019
Այսօր նախագահական նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ մեդալներ է հանձնել մշակույթի գործիչներին: Հանրապետության տոնի առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար արձակագիր, թարգմանիչ Վահագն Գրիգորյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Կոմպոզիտոր, գործիքավորող Վահան Նահապետյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Սերյոժա Մելիքյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։ Իրավակարգի ամրապնդման […]
19:00 29.05.2019
Այսօր` Երևանի ժամանակով 22:55-ին, Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում գավաթի համար կպայքարեն երկու անգլիական ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը: Երկու թիմերն էլ խաղին մոտեցել են կորուստներով: «Զինագործներ»-ի կազմից խաղին չեն մասնակցի Հենրիխ Մխիթարյանը (անվտանգության նկատառումներով չի մեկնել Բաքու), Աարոն Ռեմսին (ազդրի մկանային վնասվածք), Դենիս Սուարեսը (մկանային վնասվածք), Հեկտոր Բելյերինը (ծնկի վնասվածք), Ռոբ Հոլդինգ (ծնկի վնասվածք): Կասկածի տակ […]
18:57 29.05.2019
Ազգային ժողովն այսօր 30 կողմ, 53 դեմ, 5 անվավեր ձայներով մերժել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար։ Վաղարշյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահը՝ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում։
18:50 29.05.2019
ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչում այսօր լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը, կորոշեն մրցաշարի հաղթողին: Խաղը մեզ՝ հայերիս համար, գուցե այդքան չհետաքրքրեր, եթե այն չանցկացվեր Բաքվում և չծավալվեր Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալը: Հատկանշական է, որ այս հանդիպման և Մխիթարյանի Բաքու գնալու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս կիսաեզրափակիչ՝ «Վալենսիա»-«Արսենալ» դիմակայությունից առաջ: Կիսաեզրափակիչից հետո ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել […]
18:16 29.05.2019
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արտաշես Պետրոսյանը բարձրացրեց այս պահին Արագածավանում բողոքող հողօգտագործողների պահանջը: «Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու երկաթուղին ու պահանջում են ոռոգման ջրի գնի վերանայում: Որքանո՞վ է հիմնավորված նրանց պահանջը և ի՞նչ լուծումներ կան այս հարցի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը: Հարցին ի պատասխան` տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն […]
18:10 29.05.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ մաքսային ձևակերպումների և հսկողության համար նախատեսված տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ Արարատյան մաքսատուն-վարչության Գանձումների համակարգման և հաշվառման թիվ 2, Փաստաթղթային հսկողության թիվ 2 և Բացթողնման թիվ 2 բաժինների (Նորագավիթի ավտոմաքսատուն) համար 2019 թվականի հունիսի 1-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր:
18:05 29.05.2019
2020 թվականի սկզբից մաքսային դրույքաչափերի բարձրացման թեման զգայուն թեմա է։ Այն վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՏՄ անդամ պետություններին։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանն արդեն ուներ անցումային ժամանակահատված, բայց այդ հնարավորությունը օգտագործում են ԵԱՏՄ մյուս պետությունների քաղաքացիները։ Աշխատանքային կարգով, ըստ Խաչատրյանի, […]
17:53 29.05.2019
Ստեփանավանում զինավանի շենքերից մեկի տանիքի անմխիթար վիճակի հետևանքով անձրևաջուրը վնասել է զինծառայողների տները, փչացրել տեխնիկան։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց պատգամավոր Արփինե Դավոյանը։ Նա պաշտպանության նախարարին ասաց, որ ինքը արդեն մի քանի անգամ դիմել է ՊՆ կառույցներին, բայց սայլը տեղից չի շարժվել։ Պատգամավորն ասաց, որ առաջին անձրևից հետո ՊՆ մասնագետները լուսանկարել են […]
17:19 29.05.2019
Այսօր առավոտյան 12:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 80-ամյա տղամարդը պատուհանից ցած է նետվել և մահացել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: SHANTNEWS.am-ը դեպքի մանրամասներն իմացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի՝ բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս […]
17:14 29.05.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի վերաբերյալ հրապարակումներին: «Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման […]
17:00 29.05.2019
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել են դատավոր Գրիգորյանի գրասենյակից։ Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքերով՝ գործի նյութերն այժմ […]
16:50 29.05.2019
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ գործուղումների մեջ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Կառավարությանը հարց տալու համար գրանցվեց 32 պատգամավոր:
16:34 29.05.2019
«Արսենալի» երկրպագուները Բաքվում ակնհայտորեն ավելի շատ են, քան «Չելսի»-ինը: Նախօրեին «Արսենալի» երկրպագուները տարածել էին տեսահոլովակ, որտեղ երկրպագուների մեծ խումբը երգում է հետևյալ բառերով. «We’ve been to Qarabag and everywhere, Shagged brasses in Cologne, And now we’re off to Baku, To Bring Europa home!», ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Մենք եղել ենք Ղարաբաղում և ամենուր, Քյոլնում լվացել ենք բոլորի ուղեղները […]
16:06 29.05.2019
Մոտենում են միասնական քննությունների օրերը: SHANTNEWS.am-ը Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի բաժնից տվյալներ է հավաքել միասնական քննությունների օրերի և դիմորդների քանակի վերաբերյալ: Այս տարի միասնական քննությունների անցկացման համար հանրապետությունում ձևավորվել է քննական 33 կենտրոն, որից 10-ը՝ Երևանում, իսկ 23-ը` մարզերում: Դրանք բոլորը դպրոցներ են՝ հիմանական, ավագ, իսկ մարզերում նաև՝ միջնակարգ: Այս տարի 10 հազար 421 […]