14:54 31.05.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներում մայիսի 31-ը նշվում է որպես Առանց ծխախոտի համաշխարհային օր: 2019-ին Առանց ծխախոտի համաշխարհային օրվա հիմնական թեման է «Ծխախոտը և թոքերի առողջությունը»: Օրվա շրջանակում կազմակերպված ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է բանախոսներից, թե որքանով է հնարավոր ծխելու դեմ պայքարի հարցում արդյունքի հասնել, երբ հենց բժիշկների մեծ մասը ակտիվ ծխող է: Ավելին, մի […]
14:44 31.05.2019
Երևանում այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել սուր կտրող-ծակող առարկայից մարմնական վնասվածքներ ստացած 2 քաղաքացի։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նրա խոսքերով` այսօր` 06:30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխվել է 2 եղբայր: Նրանցից մեկը` […]
14:20 31.05.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում այսօր խոսել է Սահմանադրական դատարանի դատավորի համար ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության մասին: ԱԺ նախագահն ասել է, որ մտերիմ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, իրենք ունեն ընդհանրություններ երկրի զարգացման, նաև արդարադատության մասին տեսլականի առումով: Խոսքի ընթացքում Արարատ Միրզոյանն ասել է, որ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում կլինի ՍԴ լավ […]
14:15 31.05.2019
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և […]
13:32 31.05.2019
Արցախում չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONIFA) առաջնությանը մասնակցելու է 8 թիմ, և դա մարզական իրոք մեծ իրադարձություն է Արցախի համար։ Թիմերն ու այլ մասնակիցները սկսել են ժամանել։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում այսօր նշեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Սա իրոք մարդասիրական և սպորտային միջոցառում է, բայց պատգամները հետևյալն են, որ մեր երկիրը խաղաղասեր է, […]
13:27 31.05.2019
Արտաքին հարաբերություններում Հայաստանի ռազմավարությունը փոխլրացման քաղաքականությունն է։ Եվ Իրանի վրա ամերիկյան պատժամիջոցների առիթով Հայաստանն այդ երկուսի միջև ընտրություն չի կատարելու։ Այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ «Միացյալ Նահանգներն այս ժամանակահատվածում ևս, ինչպես միշտ, պետք է ըմբռնումով մոտենա Հայաստան-Իրան հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող երկիր է։ Ըստ էության, ժամանակ առ […]
13:13 31.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել: Ինչպես երևում է հրապարակված փաստաթղթից, Արմեն Սարգսյանը առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
13:05 31.05.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ: Այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրու […]
12:53 31.05.2019
Խորհրդարանում այսօր կրքերը թեժ էին: Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև բանավեճ տեղի ունեցավ: «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը՝ մի բաժակ մածունը ձեռքին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ արեց չթունավորել միջավայրը: Էդմոն Մարուքյանն արձագանքեց «կլասը գցած» պատգամավորին ու մեկ բաժակ մածունին, հորդորեց իր հաշվին չինքնահաստատվել: Մանրամասները՝ տեսանյութում:
12:38 31.05.2019
Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ՊԲ-ի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում, գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում բերվելով «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի նշված զորամասերի բոլոր ստորաբաժանումները, համաձայն վերադաս հրամանատարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների, բազմաթիվ ցուցանիշներով` անգամ գերազանցելով սահմանված նորմացույցերը, զբաղեցրել են ոչ պլանային կենտրոնացման շրջաններ, բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր […]
12:28 31.05.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հետաքրքրվել է Ամստերդամում գտնվող ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանի առողջական վիճակի մասին: «Կապվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Նիդեռլանդների ողջ թագավորությունն այժմ քննարկում է մեր հայրենակցի […]
12:24 31.05.2019
Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում ShantNews.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և հիմա ինչ ունեն դատավորները`ըստ նրանց հայտարարագրերի։ Դատավոր Վազգեն Ռշտունու հայտարարագրերի ինֆորմացիան շատ չէ․ 8 տարվա հայտարարագրերի համաձայն՝ նա միայն ստացել է աշխատավարձ և դրան հավասարեցված գումարներ, մեկ անգամ վերցրել է փոխառություն (վարկ), մեկ անգամ էլ գնել է մեքենա։ Ու այդ […]
12:16 31.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների հետ: Քրիստոս Ջակումոպուլոսի ղեկավարած պատվիրակության այցը տեղի է ունենում ՀՀ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների առնչությամբ ս.թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի միջև ձեռք […]
12:08 31.05.2019
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին պուտավոր ալաբայի ձագ է նվիրել, հայտնում է TASS-ը: Նշվում է, որ երբ շան ձագը մոտեցել է Մեդվեդևի ոտքերին, Թուրքմենստանի ղեկավարը հայտարարել է, որ ձագն «արդեն գտել է իր տիրոջը»: «Գտել է, գտել»,- համաձայնել է Մեդվեդևը: Գործակալության հաղորդմամբ` որպես պատասխան նվեր` ՌԴ վարչապետը Բերդիմուհամմեդովին նվիրել է «Թուրքմենստանի ճարտարապետական […]
11:58 31.05.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված ան հրապարակմանը, որում ասվում է, որ իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների […]
11:54 31.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից արձագանքեց իր իսկ գնահատմամբ «երիտասարդ, բայց բազմընտիր պարոն Մարուքյանին»: Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նա ասաց. «Մի շարք հարցեր կան, որպես իրավաբան՝ Դուք պետք է երևի թե ծանոթ լինեիք բուհերի խորհրդի ձևավորման կարգին»: Հովհաննիսյանը ներկայացրեց այդ կարգը, ընդգծեց՝ պետական պաշտոնում կարող են լինել նաև քաղաքական […]
11:30 31.05.2019
Արցախի ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել տեսաուղերձ-հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, ներդաշնակ գործունեության անհրաժեշտությանը, որի միասնությամբ է հնարավոր հետամուտ լինել Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի […]
11:27 31.05.2019
Էդմոն Մարուքյանն անարձագանք չթողեց Համազասպ Դանիելյանի ելույթը, ով մածուն էր բերել խորհրդարան և կոչ էր անում չթունավորել մթնոլորտը: «Ես հասկանում եմ, որ իմ հաշվին հայտնի դառնալու գայթակղությունը մեծ է: Հայտնի բան կա, ասում է` խփում ես հայտնի մարդուն, իր հաշվին սկսում ես կայանալ, անգամ դա չենք թույլ տալու: Ձեր ելույթի մեջ 67 անգամ պարոն Մարուքյան […]
11:20 31.05.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունիսի 4-5-ին, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +36․․․+37 աստիճանի։ Չնայած սպասվող շոգերին, հունիսի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են […]
11:11 31.05.2019
Համազասպ Դանիելյանն, ԱԺ-ում խոսելով ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրության երեկվա հայտարարությունների շուրջ, իր ելույթն ամփոփեց կոչով. «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում մնալ կառուցողականության շրջանակում, փաստերի շրջանակում»: Այսքանով չբավարարվելով՝ նա հավելեց. «Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե էդ պատգամավորը կլասը գցի և կլասը վերանա: Ես բերել եմ մի բաժակ մածուն, քանի որ դուք սիրում եք այսպես՝ […]
11:10 31.05.2019
Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոց։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: Նախարարը ծանոթացել է դպրոցի գործունեությանն ու ծրագրերին, գրադարանին նվիրել է գրքեր, ինչպես նաև ակնդրել դպրոցի աշակերտների մասնակցությամբ բեմադրությունը։
11:08 31.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:25-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան: Նախնական […]
10:43 31.05.2019
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին մայիսի 31-ի նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի առաջին մասին համաձայն ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո […]
10:35 31.05.2019
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
10:24 31.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է երկօրյա արձակուրդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։ Երեկ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի մայիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդ է մեկնելու։
10:11 31.05.2019
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքում առանձին իրավաբանական անձանց կարգավիճակներով գործող, շահույթ չհետապնդող ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարիներ շարունակ ՋՕԸ-ների մասնակցությամբ ձևավորվել և գործել են չարաշահումների կոռուպցիոն սխեմաներ, որոնց միջոցով կեղծվել են ջրօգտագործման մատուցման […]
08:33 31.05.2019
Մոսկվան մերժել է Թեհրանին С-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի հարցում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի։ Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Մոսկվայում կարծում են, որ գործարքը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի։ Նշվում է, որ մերժման որոշումն անձամբ կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ ԱԳՆ-ը և Իրանի պաշտոնատար անձինք չեն պատասխանել […]
08:19 31.05.2019
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանն Ամստերդամում դանակահարվել է։ Այս մասին հայտնել է Ամստերդամում գտնվող ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը։ «Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, այսօր ցերեկն Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը՝ սպառնալով աշխատողին։ Իմ լավ ընկերը՝ Մելը, այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։ […]
08:00 31.05.2019
ԱՄՆ-ում ցուցադրել են E-4B-ի՝ այսպես կոչված «Դատաստանի օրվա ինքնաթիռի» ինտերիերը։ Կադրերը հայտնվել են CNBC հեռուստաալիքի տրամադրության տակ։ Ինքնաթիռի անձնակազմի անդամի խոսքով՝ նման ինքնաթիռներն իրենցից ներկայացնում են «պահուստային Պենտագոն»։ Դրանք պատրաստ են օրը 24 ժամ և շաբաթը 7 օր թռիչքի։ E-4B-ն մշակված է Boeing 747-ի հիման վրա, շահագործվում է 1980 թվականից։ Ներկայում ամերիկյան ռազմաօդային ուժերի պարկում […]
07:46 31.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ, որում պատկերված են ԱՄՆ տարածք ներթափանցելու անօրինական ներգաղթյալների փորձերը։ Նրա խոսքով՝ Տեխաս նահանգի սահմանապահ ծառայությունները բռնել են ներգաղթյալների ամենամեծ խումբը՝ կազմված 1036 մարդուց։ «Դեմոկրատները պետք է աջակցեն մեր սահմանապահներին և վերջապես վերացնեն մեր սահմանի բաց հատվածները»,- գրել է նա։ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը եղել […]