Գործադուլ և բողոքի ակցիա «Սասստեքս» ընկերության Գյումրու կարի գործարանում․ ԶԼՄ-ներին հարցազրույց տված աշխատակիցներն ազատվել են աշխատանքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+26.09 oC

Գործադուլ և բողոքի ակցիա «Սասստեքս» ընկերության Գյումրու կարի գործարանում․ ԶԼՄ-ներին հարցազրույց տված աշխատակիցներն ազատվել են աշխատանքից

23:36 29.05.2019

«Սասստեքս» ընկերության աշխատակիցները շարունակում են ապրիլ ամսվա աշխատավարձի վճարման պահանջ ներկայացնել տնօրինությանը: Այսօր նրանք անցել են բողոքի այլ տարբերակի՝ բոյկոտի:

150 կարող բանվորուհիներ մտել են արտադրամասեր ու հրաժարվել են աշխատել: Ընկերությունը բոլորին, ըստ պայմանագրի վճարել է 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, բայց առանց աշխատողներին տեղյակ պահելու տնօրինությունը աշխատավարձի վճարման կարգի փոփոխություն է կատարել և հաստիքայինի փոխարեն սահմանել է գործարքային վճարվող աշխատավարձի տարբերակը։

«15 օր ուշացումով ու առանց տեղեկացնելու, որ գործարքայինով պիտի ստանանք, բերել տվել են 22 հազար դրամ»,- ասել է գործարանի աշխատակցուհիներից մեկը:
«Ամենաշատը աշխատել եմ, բայց ամենաքիչն եմ ստացել` 17000 դրամ, չորս մեքենա եմ աշխատեցրել»,- նշել է կարող բանվորուհին
«Ես ստացել եմ 29 500 դրամ, և ամբողջ ամիս կատարել եմ բոլոր աշխատանքները, ով բացակայել է, տեղը աշխատել եմ»,- ստացած գումարից դժգոհել է աշխատակցուհիներից մեկը։

Գործավարձայինի դեպքում էլ, ըստ բանվորուհիների, նվազագույն աշխատավարձից շատ պակաս են վարձատրվում: Ցածր աշխատավարձի հետ մեկտեղ աշխատողները դժգոհեցին նաև աշխատանքային  պայմաններից, որտեղ անվտանգության կանոնները  պահպանված  չեն, հարգելի բացակայությունների դեպքում աշխատավարձերից անօրինական հետպահումներ են կատարում, չի վճարվում հիվանդության  թերթիկների համար հասանելիք գումարը:

«Սաղ օրենքի խախտում է, ես ութ ամիս առաջ պայմանագիր եմ կնքել, բայց պայմանագրի օրինակը չեն տվել, չեմ էլ իմացել ինչ եմ ստորագրել, շատ անօրինական բաներ կան»,- ասել է գործադուլ հայտարարած բանվորուհիներից մեկը:

Ընկերության ղեկավարությունն աշխատողներին ասել է, որ աշխատավարձերի վճարման ուշացումները խոտանված արտադրանքի պատճառով են: Կարող բանվորուհիները սա անհիմն են համարում, քանի որ, ըստ նրանց, իրենց արտադրանքը մինչև պատվիրատուին հասնելը մի քանի փուլերով ստուգումներ է անցնում և հնարավոր չէր խոտանված ապրանքը հասներ արտասահմանյան պատվիրատուին:

Աշխատողների հարցերին հստակ պատասխան տվողներ ընկերությում չկային: Մոտ երկու շաբաթ առաջ տնօրենը դիմում է գրել և դուրս  եկել աշխատանքից, միակ պատասխանատուն, որն այդ պահին շենքում էր, շինարարության գծով տնօրենն էր:

«Աշխատողները բողոքում են իրենց աշխատավարձից, որ քիչ են ստացել, հաշվապահությունը հաշվարկն այլ կերպ է արել, գործն արդեն գործարքային է, առաջին օրից պայմանագիրը էդպես է եղել, հիմա մարդ կա ասում է՝ ես ստորագրեցի, չիմացա ինչ տեսակ էր: Քանի որ գործարքային էղած է, իրենք էլ լուր չունեին, աշխատել են 4-5 ամիս, ստացել են աշխատավարձ 55 հազար դրամ մինիմալ, բայց հիմա ժամանակը եկել է, ամեն մեկին տվել են գործարքային, այս է խնդիրը, որ հիմա տագնապը ելած է»,- պարզաբանել է «Սասստեքս» ընկերության շինարարության գծով պատասխանատու Ներսես Թաշչյանը։
«Սասստեքս» ընկերության աշխատակիցները փոխանցեցին, որ գործարանի պատասխանատու Ներսես Թաշչյանը բոլոր կարող  բնավորուհիներին հրավիրել է իր աշխատասենյակ ու հայտնել, որ մոտ 30 աշխատակիցներ ազատված են աշխատանքից, որն էլ հիմնավորել  է լրագրողներին՝ հարցազրույց տալով,  խնդիրները բարձրաձայնելով, ասելով, որ կատարում է ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջիի պահանջը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

09:40 12.08.2025

Telegraph. Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման

Ուկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և զենքի մատակարարման և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհի տեսքով անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին մեղմացրել է իր դիրքորոշումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ։ Նրաց խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են սառեցնել հակամարտությունը մարտական գործողությունների ներկայիս գծի երկայնքով։ Միևնույն […] ...

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

09:35 12.08.2025

Բրազիլիայի և Չինաստանի առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգը և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ջանքերը, հայտնում է Բրազիլիայի ղեկավարի գրասենյակը։ «Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին […] ...

Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնած

09:25 12.08.2025

Իրաքը ջրի սուր պակասի առջև է կանգնած

Իրաքը բախվում է ջրի սուր պակասի՝ ուժեղ երաշտի և հարևան երկրներից ջրի մատակարարման նվազման ֆոնին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գյուղատնտեսության նախարարության խորհրդական Մահդի Դամադը։ «Մարզեր խմելու ջուր մատակարարելու անկարողությունը և ստորգետնյա ջրերի պաշարների սպառումը լուրջ վտանգ են ներկայացնում: 2019 թվականին պաշարները հասել են 65 միլիարդ խորանարդ մետրի՝ անձրևների շնորհիվ։ Այժմ հարևան երկրներից (Իրանից և Թուրքիայից) […] ...

Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

09:21 12.08.2025

Վազգեն Մուրադյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Վազգեն Մուրադյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ Այս մասին հայտնում են նախարարությունից։ «Կենսագրական տվյալները՝ 2022 թվականի փետրվարից հունիս ամիսներին անցել է մասնագիտական պրակտիկա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում: 2022 թվականի հուլիսի 11-ից 2024 թվականի նոյեմբերի 7-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի […] ...

Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին

09:20 12.08.2025

Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական ծրագրերի. Ժաննա Անդրեասյանը՝ երիտասարդներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երիտասարդներ, այսօր Երիտասարդների միջազգային օրն է։ Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը, որոնք ցանկացած հասարակության համար ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց երիտասարդներն են, որ ապագայի, առաջընթացի և փոփոխությունների հանդեպ հավատ ու հույս են ձևավորում: ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս […] ...

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

09:15 12.08.2025

Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ

Բեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։ Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել […] ...

BACK_TO_TOP