TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Կոսովոյի լարվածությունից ՀՀ ԶՈւ խաղաղապահներ չեն տուժել

14:09 29.05.2019

Վերջին օրերին Սերբիայի և Կոսովոյի հարաբերություններում լարվածության աճի, Կոսովոյում հուզումների ժամանակ հայաստանցի խաղաղապահների` այնտեղ տեղակայված խմբի կազմից տուժողներ չեն եղել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Դավթյանը։ Նա հայտնեց, որ հայաստանցի խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի միջազգային օդանավակայանի տարածքում` միջազգային զորախմբի կազմում։ Նրանք ապահովում են հենց […]

̰
Մոտ 15 րոպե տևած կարկուտի վնասի չափը ճշտվում է

13:33 29.05.2019

Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության մի շարք համայնքներում կարկտահարություններ են գրանցվել: Ինչպես հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Ասկերանի շրջանի Խանցք, Դահրավ և Պատարա համայնքների տարածքում երեկ` ժամը 16:05-ից մինչև ժամը 16:25-ը տեղացել է կարկուտ՝ մոտ 1 սմ տրամաչափի: Նույն օրը կարկտահարություն է գրանցվել նաև Մարտունու շրջանի Սոս համայնքի տարածքում: Ժամը 16:30-ից մինչև ժամը 16:40-ը […]

̰
Քոչարի Բաքվում` Հենրիխ Մխիթարյանի համար

13:17 29.05.2019

«Արսենալի» խաղացող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը Instagram-ի իր էջի «սթորիս» բաժնում, որտեղ լուսանկարները պահպանվում են 24 ժամ, հրապարակել է մի լուսանկար, որտեղ ֆուտբոլիստները ձեռք ձեռքի տված շրջան են կազմել, որը քոչարի պարն է հիշեցնում: Նկարի վրա նաև գրություն է եղել, որ քոչարի են պարում Հենրիխ Մխիթարյանի համար, այդ գրությունն այժմ բացակայում է: Ֆուտբոլային հանդիպումների ժամանակ սովորաբար […]

̰
Քննչական կոմիտեն վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 825 մլն դրամի վնասը

11:10 29.05.2019

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:  Պետությանը պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, մինչ օրս վերականգնվել է 825 679 568 ՀՀ դրամ գումար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր […]

̰
Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

10:52 29.05.2019

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: Ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Ղազախստանի մայրաքաղաք […]

̰
ԱԺ-ում մեկնարկել է հերթական լիագումար նիստը․ օրակարգում է նաև ՍԴ դատավորի ընտրության հարցը

10:09 29.05.2019

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը: Խորհրդարանն առաջին և երկրորդ ընթերցումներով կքննարկի մի շարք օրենքի նախագծեր, տեղի կունենա նաև կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը: ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկվել է 41 հարց: Խորհրդարանը նիստը սկսում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմամբ: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: Նախագահ […]

̰
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

09:00 29.05.2019

Հանրապետության տարածքում` Մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Որոնք են ամենից շատ լուսանկարվող տեսարժան վայրերը

08:29 29.05.2019

Skyscanner պորտալի հետազոտությունը ցույց է տվել, թե որ տեսարժան վայրերն են զբոսաշրջիկները լուսանկարում ամենից հաճախ։ Առաջին տեղում Էյֆելյան աշտարակն է։ Զբոսաշրջիկների 18 տոկոսն այն անվանել է ամենից շատ լուսանկարվող օբյեկտ։ Երկրորդ տեղում Կապադովկիան է (Թուրքիա, 15%)։ Բրոնզը բաժին է հասել Հռոմի Կոլիզեումին (13%)։ Չորրորդ տեղը բաժին է հասել Մոսկվայի Կարմիր հրապարակին (12%)։ 9% ձայն են […]

̰
«Գահերի խաղի» աստղը սերիալի ավարտի պատճառով հայտնվել է վերականգնողական կենտրոնում

08:00 29.05.2019

«Գահերի խաղում» Ջոն Սնոուին մարմնավորած դերասան Քիթ Հարինգթոնը դիմել է վերականգնողական կենտրոն, որպեսզի կարողանա հաղթահարել սերիալի ավարտի պատճառով ի հայտ եկած սթրեսն ու ալկոհոլային կախվածությունը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Պարբերականի տվյալներով՝ 32-ամյա դերասանը բուժվում է Կոննեկտիկուտ նահանգի Prive-Swiss էլիտար կլինիկայում։ Նշվում է, որ սերիալի ավարտը լրջորեն ազդել է դերասանի վրա։ Վերջին դրվագների սցենարները կարդալիս […]

̰
Հռոմի Պապը «մեծագույն դաժանություն» է անվանել ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը

07:49 29.05.2019

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատրաստ է անձամբ ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումը «մեծագույն դաժանություն» է։ Այս մասին նա ասել է մեքսիկական Televisa հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այդպիսի մի պատ արդեն եղել է՝ Բեռլինինը, որն այդքան գլխացավանք ու տառապանքներ է բերել։ Պապը նշել է, որ ծնողներից երեխաներին բաժանելը հակասում է բնության […]

̰
Վենեսուելայում գնաճը 2018 թվականին հասել է 130 000%-ի

07:23 29.05.2019

Վենեսուելայի Կենտրոնական բանկը հայտնել է, որ 2018 թվականին գնաճը հասել է 130 060%-ի, իսկ այդ տարվա ապրիլին գրանցվել է 33.8% ցուցանիշ։ ԿԲ հայտարարության մեջ ասվում է, որ հունվարին դիտվել է սպառողական գների ամենաբարձր աճը՝ 196.6%, փետրվարին՝ 114.4%, իսկ մարտին՝ 34.8%։ 2017 թվականին գնաճը կազմել է 862.6%, իսկ 2016-ին՝ 274%։ Վերջին անգամ ԿԲ-ն զեկույց էր հրապարակել […]

̰
Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել 18-ամյա տավուշցի Լևոնին աջակցողներին

00:04 29.05.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են 18-ամյա տավուշցի Լևոնին։ «Այսօր հեռախոսով խոսեցի 18-ամյա տավուշցի Լևոնի մայրիկի հետ, խնդրեց, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլոր-բոլոր մարդկանց իրեն աջակցության համար՝ նյութական, բարոյական, քարոզչական ու ամեն կարգի: Երեկ ուշ երեկոյան էլ գրել էի, որ հարազատներից իմացա, որ օրվա մեջ […]

̰
«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը Եվրոպա լիգայի եզրափակչում՝ ըստ SHANTNEWS.am-ի

22:50 28.05.2019

Լոնդոնի «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում կպայքարի «Չելսի»-ի դեմ։ Ինչպես արդեն հայտնի է, «զինագործներ»-ը Բաքվում կխաղան առանց թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։ SHANTNEWS.am-ը կազմել է «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Չելսի»-ի հետ խաղում: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում մայիսի 29-ին՝ ժամը 22:55-ին:

̰
Ձերբակալվել է ՌԴ-ում հայ գործարարի սպանության մեջ կասկածվող անձը

22:02 28.05.2019

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 32-ամյա տղամարդ, որը կասկածվում է հայազգի գործարար Գևորգ Թումանյանի սպանության մեջ: «Նախաքննության նախնական տվյալներով՝ այդ մարդը երկար ժամանակ հակակրանք է ունեցել գործարարի հանդեպ: 2019 թվականի մարտի 14-ին կասկածյալը Բորիսովկա փողոցի բարձրահարկ շենքի բակում երեք անգամ կրակել է գործարարի վրա, որից հետո դիմել է փախուստի»,- հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն: Հիշեցնենք, որ […]

̰
Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ հստակեցված չէ․ ՌԴ դատախազություն

21:16 28.05.2019

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը դեռ հստակեցված չէ, նրա կարգավիճակը մնում է նույնը։ Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։ «Այս պահին ՌԴ գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններից ստացած նյութերի հիման վրա իրականացնում է արտահանձնման ստուգում»,- «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ […]

̰
Ինչո՞ւ էին կարևոր Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մարտերը․ ի՞նչ արդյունք տվեցին դրանք

19:27 28.05.2019

1918 թվականին Հայաստանն անկախացավ պատերազմական իրավիճակում։ Պատերազմում հայկական ուժերի հաղթանակը բախտորոշ եղավ նաև Վրաստանի ու Ադրբեջանի համար։ Այդ ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերը շարժվում էին դեպի արևելք, որտեղ նրանց միակ դիմադրողը հայկական ուժերն էին, քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը փաստացի իրենց հարցերը լուծել էին Թուրքիայի հետ։ Հայաստանն էր, որ դիմադրում էր թուրքական բանակին ու դրա հիման […]

̰
Մխիթարյանի երկրպագուները Բաքվում շրջել են նրա մարզաշապիկով

19:18 28.05.2019

Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները Բաքվում շրջել են հայ ֆուտբոլիստի՝ 7 համարի մարզաշապիկով: Ոստիկանները, նկատելով դա, մոտենում են երկրպագուները և կանգնեցնում: Տեսանյութը հրապարակել է SNTV-ն: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի իրավապահները զեկուցում այդ մասին ինչ-որ մեկին, որից հետո թույլատրում են երկրպագուներին հեռանալ: Հիշեցնենք, որ վաղը Բաքվում Եվրոպա լիգայի գավաթը վիճարկելու են «Արսենալն» ու «Չելսին»: Մխիթարյանը […]

̰
Ո՞ր կառույցներն են աջակցելու Հայաստանում վեթինգի իրականացմանը. վեթինգի միջազգային փորձը

19:00 28.05.2019

Հայաստանում օրակարգային գլխավոր թեմաներից մեկը մնում է դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Համակարգի առողջացման առաջարկվող մեթոդների և հեռանկարների մասին հանրությունը պատկերացում է կազմում ոչ միայն տեղի փորձագիտական շրջանակների, այլև միջազգային հանրության արձագանքներից: Առաջինը Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին արձագանքեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Դա տեղի ունեցավ հենց այն օրը, երբ շրջափակվեցին  դատարանների մուտքերը: Հայտարարության մեջ […]

̰
Ստանիսլավ Զասի կենսագրության մութ էջերն ու ՀԱՊԿ-ի ներսում եղած տրանսֆորմացիաները. հետաքննություն

17:37 28.05.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածու Ստանիսլավ Զասը Հայաստանում է՝ ստանալու պաշտոնական Երևանի համաձայնությունը այդ պաշտոնի համար: Բելառուս պաշտոնյային արդեն ընդունել են ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը»,– մայիսի […]

̰
Փաշինյանը ժամանեց Ղազախստան

16:32 28.05.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Հայաստանի վարչապետը մայիսի 29-ին մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաևը, Ղազախստանի պետական արարողակարգի ծառայության պետ Իսկար […]

̰
Կատաստրոֆիկ, տագնապալի, սպառնալից. Ինչպե՞ս են բնութագրում վարչապետներն իրենց կառավարման շրջանը

16:30 28.05.2019

Այսօր նշվում է Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման, անկախության օրը: Շուրջ 600 տարի պետականություն չունենալուց հետո, ռազմական և դիվանագիտական ճակատներում մղած տևական պայքարի արդյունքում ստեղծվում է Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայաստանի առաջին հանրապետությունը 4 վարչապետ ունեցավ: Նրանցից յուրաքանչյուրն իր կառավարման ժամանակին տվեց իր բնորոշումը: Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համազասպ Օհանջանյան, Սիմոն Վրացյան. Ինչպե՞ս են նրանք գնահատել Հանրապետության […]

̰
Մենք վերադարձել ենք. Սերժ Սարգսյանի ուղերձը

14:46 28.05.2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջը Հանրապետության օրվա կապակցությամբ տարածել է երրորդ նախագահի՝ 2016 թ. շնորհավորական ուղերձից մի հատված: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնալու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցե՛ Հանրապետության տոնը: Փա՛ռք մեր […]

̰
Ազատության հրապարակում մարզական տոն է

14:20 28.05.2019

Ազատության հրապարակն ու Հյուսիսային պողոտան այսօր վերածվել էին մարզական մեծ հրապարակի: Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպել էր տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Սարդարապատի հուշահամալիրում Արամ MP3-ն հանդես եկավ ելույթով

13:27 28.05.2019

Սարդարապատի հուշահամալիրում այսօր նշվում է Հանրապետության օրը: Ժամեր առաջ համալիրում էին վարչապետը, նախագահը, կաթողիկոսն ու այլ պաշտոնյաներ: Հուշահամալիրում քաղաքական գործիչներին Նժդեհի մասին երգով դիմավորեց հայտնի երգիչ Արամ MP3-ը և ՀՀ ՊՆ զինվորական համույթը:

̰
Ի՞նչ գտավ վարչապետի տանը նրանից հետո ապրած պանրագործի ընտանիքը

12:53 28.05.2019

Առաջին հանրապետությունն ունեցավ ընդամենը 2 տարվա կյանք: Անբեկանելի է, սակայն, ըստ պատմաբանների, դրա նշնակությունը Հայաստանի պատմության մեջ: Երկու տարվա ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցավ 4 վարչապետ: SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի բնակչուհի Լիլիթ Խաչատրյանի հետ, որի ընտանիքը երկար տարիներ ապրել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու տանը: «Հովհաննես Քաջազնունուց հետո այդ տուն մտել է […]

̰
Չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017թ. ընտրությունների վերաբերյալ քրգործ հարուցվի․ Սիմոնյան

12:10 28.05.2019

Հայաստանում 1996 թվականից հետո և մինչև վերջին ընտրությունները չի եղել որևէ ընտրություն, որին Հայաստանի ժողովուրդը կասկածով չվերաբերվի։ Այս մասին այսօր Սարդարապատում, լրագրողների հարցերին պատասխանելիս, նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Մինչ այդ միակ ընտրությունը, ըստ Սիմոնյանի, եղել է 1991 թվականին, և դա միակ դեպքն է եղել, որ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացել։ Սիմոնյանը հիշեցրեց, որ […]

̰
Քաղաքացիներն ասում են՝ էդ թավիշը քչացրեք․ Ալեն Սիմոնյան

12:00 28.05.2019

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ազատ և ժողովրդավարական պետություն է, և այստեղ կարող է քննվել ամեն թեմա։ Այս մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց՝ պատասխանելով այն պնդմանը, որ երբ Հայաստանում խոսվում է դավադիր պատերազմի մասին, ադրբեջանական կողմն էլ կարող է հարձակում սկսելիս Հայաստանի վրա բարդել մեղքը։ Ինչ վերաբերում է նրան, որ Ապրիլյան պատերազմը քննող խորհրդարանական […]

̰
Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի արդյունավետ աշխատանքում. վարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին

11:38 28.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Վարչապետը ողջունել է հյուրերին ՀՀ կառավարությունում և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: «Ուրախալի է, որ համաձայնության […]

̰
Եթե ինձ առաջարկեն լինել Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովում, կհամաձայնեմ․ Ալեն Սիմոնյան

11:12 28.05.2019

Ապրիլյան պատերազմի մանրամասները քննող հանձնաժողովի նպատակը եղած մտահոգությունների առիթները ստուգելն ու ճշտելն է, որպեսզի որևէ դրվագ անհետևանք չմնա ու նախադեպ չդառնա։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա կարծիքով՝ պիտի նաև կասկած չմնա, որ Պաշտպանության նախարարության և առհասարակ պետության կողմից ամեն ինչ արվել է, որ զինծառայողները ամեն ինչով ապահովված լինեն։ «Ինչո՞ւ հիմա» […]

̰
«Միավորվել և կռվել, ոչ ոք մեր տերը չէ»․ այդ գաղափարի արդյունքում ունեցանք պետություն

10:19 28.05.2019

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և մայիսյան հերոսամարտերի հաղթանակների հիշատակման օրն է: Շուրջ 600 տարի պետականությունից զրկված ժողովուրդը հանկարծ ձեռք է բերում անկախություն: Ի՞նչ քաղաքական իրադրության պայմաններում է Հայաստանն անկախացել: Ո՞ր ռազմական և դիվանագիտական գործընթացների հետևանքով է ստեղծվել Հայաստանի առաջին հանրապետությունը, և վերջապես, ո՞րն է մայիսի 28-ի կարևորությունն ու խորհուրդը: Այս թեմաների շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել […]

̰
BACK_TO_TOP