TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Իրանը սպառնացել է խորտակել ամերիկյան նավերը

10:15 26.05.2019

Իրանը սպառնացել է Պարսից ծոցում խորտակել ամերիկյան նավերը, եթե դրանք կատարեն  «սխալ գործողություններ»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ղեկավարի խորհրդական Մորտեզա Կորբանին։ «Պատերազմի սանձազերծման դեպքում մենք նրանց դեմ կկիրառենք գաղտնի զենք և ծովի ընդերքը կուղարկենք նրանց երկու ավիակիրները՝ ինքնաթիռներով ու անձնակազմերով»,-Կորբանիի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանն իր ողջ […]

̰
Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն և Լեա Կաստելը Երևանում են

09:58 26.05.2019

Ֆրանսիացի հայտնի արտիստներ Հելեն Սեգարան, Րաֆֆի Արտոն և Լեա Կաստելը ժամանել են Երևան: Երգիչներն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմասնակցեն Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին, որտեղ ելույթ կունենան նաև Պատրիկ Ֆիորին, Սլիմանն ու Քեյթ Ռայանը: Այս մասին հայտնում է News.am-ը։ «Առաջին անգամ Հայաստան եկել եմ Շառլ Ազնավուրի հետ: Այդ օրվանից սկսած բավականին մտերմացանք, ու […]

̰
Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը» ստացել է «Մակաբույծները» ֆիլմը

09:44 26.05.2019

Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է դարձել  հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն՝ «Մակաբույծները» ֆիլմի համար։ Այս մասին հայտնում է կինոփառատոնի թվիթերյան էջը։ Գրան-պրին (նշանակությամբ երկրորդ մրցանակը) ստացել է ռեժիսոր Մատի Դրոպի «Ատլանտիկա» ֆիլմը։ Լավագույն դերասան է ճանաչվել Անտոնիո Բանդերասը, իսկ լավագույն դերասանուհի՝ Էմիլի Բիչեմը։

̰
«Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը ՔՊ-ի հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»․ Վահան Կոստանյան

23:22 25.05.2019

«Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի` սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել։ Եթե կա մեր քաղաքական օրակարգը զանազան ակցիաների միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը, դրա մասին հրապարակայնորեն հայտարարում և իրականացնում ենք ինքներս։ Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»,- այս […]

̰
Թաիլանդի նավահանգիստներից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կա 130 տուժած

22:04 25.05.2019

Թաիլանդի Լաեմ Չաբանգ նավահանգստում կայանված բեռնատար նավում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը: Տեղի ունեցածի հետևանքով 130 մարդ է տուժել: Նախնական տվյալների համաձայն՝ պայթել է քիմիական նյութեր պարունակող տարաներից մեկը: Իրավապահ մարմինները մոտակա շինություններից տարհանել են բոլոր մարդկանց: Այս պահի դրությամբ հրդեհը տեղայնացվել է: Կատարվում է հետաքննություն: #Noticetotrade : Class 6.1 Chemical Exploded!!Several […]

̰
Ցուցարարները պահանջում են կոռումպացված դատավորների հրաժարականը

19:57 25.05.2019

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է մի խումբ ակտիվիստների հրավիրած ցույցը, որի ժամանակ նրանք պահանջում են դատական համակարգից իրենց կարծիքով կոռումպացված չինովնիկների հեռանալը, ինչպես նաև իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատական համակարգի բարեփոխումների ծրագրում։ Ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը մինչ ցույցի մեկնարկը ներկայացրել է իրենց պահանջներն ու անելիքները։ Նրա կարծիքով՝ իշխանություններն իրավունք չունեն դատական համակարգի վրա […]

̰
Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

19:06 25.05.2019

Ղասախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող «Թուրլըխանովի գավաթում» Արթուր Ալեքսանյանը տարել է 4 հաղթանակ և դուրս  եկել եզրափակիչ: Եզրափակչում Օլիմպիական չեմպիոնը կմրցի ռուս ըմբիշի հետ: 60 կգ Արմեն Մելիքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու: 87 կգ Մաքսիմ Մանուկյանը տարել է մեկ հաղթանակ, ապա դուրս է մնացել պայքարից: 87 կգ Արթուր […]

̰
Վահագն Վերմիշյանը Շիրակի մարզպետի հետ ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին

19:03 25.05.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով վերականգնվող մի շարք փողոցներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին ու խնդիրներին: Այս մասին հաղորդում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Քննարկվել են առաջացած խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Պատասխանատուները կարևորել են փողոցաշինական աշխատանքների ժամանակին և որակով […]

̰
Մոսկվայի հայկական եկեղեցու բակում քոչարի են պարել

18:34 25.05.2019

Մոսկվան միացել է համաշխարհային պարային «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին, գրում է Rusarminfo-ն: Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարական համալիրի բակում մի քանի տասնյակ երիտասարդներ «Վարդավառ» և «Հայասա» անսամբլների պարողների և«Հայորդաց տան» ներկայացուցիչների հետ պարել են քոչարի: «Արի պարի քոչարի» ֆլեշմոբը նվիրված է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Առաջին անգամ համահայկական պարի ակցիան տեղի է ունեցել […]

̰
ԱՄՆ գործողությունները վտանգում են աշխարհի կայունությունը. Իրանի ԱԳ նախարար

18:30 25.05.2019

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը սպառնալիք է աշխարհի համար: IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս շուրջ 3 հազար զինվորական է ուղարկել Մերձավոր Արևելք: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել էր, որ զորքի թվաքանակի ավելացումը նպատակ ունի պաշտպանել ամերիկացի  […]

̰
Այսեր Ղազարյանն ինքն էր պատասխանատու իր նշած թերացումների համար. Բնապահպանության նախարարություն

18:24 25.05.2019

ՀՀ բնապահպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով օրերս մամուլի ասուլիսի ժամանակ նախարարության հասցեին հնչած մեղադրանքներին: « «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ներկայացրած բնապահպանական հիմնահարցերը, որոնց մեջ թերանալու համար վերջինս մեղադրում է նախարարությանը, իր անմիջական համակարգման ոլորտում են եղել, և վերջինս անձամբ էր պատասխանատու դրանց լուծման համար։ Հարկ ենք […]

̰
Հայաստան այցն ուխտագնացություն է, այն սուրբ հող է. ուկրաինացի գիտնական

18:13 25.05.2019

Ուկրաինացի կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ռուսլան Խալիկովը խոսել է հայ-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի պատմության մեջ հայերի ունեցած դերի մասին՝ նշելով, որ իր համար Հայաստան կատարած այցն ուխտագնացություն էր: «Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական ​​կրոն ավելի վաղ, քան նույնիսկ Հռոմեական կայսրությունը: Եվ Հռոմի պապն էլ է կարծում, որ այցելել Հայաստան նշանակում է […]

̰
Կովկասյան հովազի զբոսանքը Հայաստանի լեռներում

17:45 25.05.2019

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ֆեյսբուքյան էջում հովազի զբոսանքի մասին պատմող տեսանյութ է հրապարակվել: Տեսախցիկները Հայաստանի լեռներում կովկասյան հովազ են ֆիքսել: «Կրկին ուրբաթ է, և կրկին մենք նկարահանել ենք մեր հովազին՝ հայաստանյան լեռներում հանգիստ զբոսնելիս: Այս երիտասարդ, ուժեղ արուն պիտի սկիզբը դնի իր պես հիասքանչ հովազների նոր պոպուլյացիաների»: ՀՀ կենդանիների Կարմիր գրքի […]

̰
«Արսենալ»-ը առանց Մխիթարյանի մեկնել է Բաքու

17:23 25.05.2019

Մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը: Այսօր «Արսենալ»-ի ֆուտբոլիստները առանց Հենրիխ Մխիթարյանի մեկնել են Ադրբեջան: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի հավաքականի ավագը հրաժարվել էր իր թիմի հետ մեկնել Բաքու: «Զինագործներ»-ի մամուլի ծառայությունը օդանավակայանից և ինքնաթիռի սրահից  լուսանկարներ է  հրապարակել:

̰
Սպորտը պետք է օգնի միավորել մարդկանց. ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան

17:22 25.05.2019

Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշման մասին: – Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է Բաքուն համապատասխանում Եվրոպա լիգայի հյուրընկալ քաղաքի կարգավիճակին: – Կարծում եմ, որ սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի: Տվյալ պարագայում տխուր է, ցավալի, որ Հենրիխ Մխիթարյանը և առհասարակ հայ […]

̰
ՊՆ պատվերով արտադրված օճառ վաճառած գյումրեցի պապիկը շուկայում շարունակել է առևտուրը

16:40 25.05.2019

Գյումրիի շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ վաճառած 83-ամյա Գևորգ Մ-ն այսօր շուկայի իր նույն տեղում շարունակում էր առևտուրը։ Վաճառասեղանին «ՊՆ» մակնշմամբ օճառի փոխարեն մեկ այլ տեսակի` արդեն վաճառքի ենթակա օճառներ են եղել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Թոշակառու պապիկը մանրածախ առևտրով է զբաղվում, վաճառում է լամպեր, վարսակներ ու նման այլ պարագաներ։ Այսօր Գևորգ Մ-ն […]

̰
Հենրիխը գիտի, թե ինչ է ասում. Մոնիկա Մխիթարյան

16:20 25.05.2019

Մոնիկա Մխիթարյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը, «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է եղբոր՝  Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու  որոշմանը: «Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակցելը, նա գիտի` ինչ է ասում»,- գրել է Մխիթարյանի քույրը: …”when Henrikh Mkhitaryan says he doesn’t feel […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

16:14 25.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև ընդամենը անձնական հանդիպում է եղել: Գրասենյակի ղեկավարը ասաց, որ նախկին նախագահները հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի տանը, սակայն հավելեց, թե տեղյակ չէ նրանց զրույցի […]

̰
Պուտինի վստահության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի

15:47 25.05.2019

Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի (ВЦИОМ) տվյալների համաձայն` վերջին տարվա ընթացքում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը 45 տոկոսից նվազել է` հասնելով 25 տոկոսի: ՌԴ  քաղաքացիների միայն մեկ երրորդը կամ հարցվածների 31,7 տոկոսն է վստահում նրան կարևոր պետական հարցերի լուծման համար: Այդ ցուցանիշը նվազագույնն է` սկսած 2006 թվականից, երբ կենտրոնն սկսեց իր կայքում հրապարակել հարցումների արդյունքները: 2015 […]

̰
«Վիկիպեդիան» միջազգային դատարան է դիմել Թուրքիայում իր կայքի արգելափակումը վերացնելու համար

15:35 25.05.2019

«Վիքիմեդիա» հիմնադրամը, որի ծրագրերից մեկը «Վիքիպեդիա» ազատ առցանց հանրագիտարանն է, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Թուրքիայում «Վիկիպեդիայի» կայքի փակված հասանելիությունը բացելու համար։ Այս արգելափակումը Թուրքիայում գործում է արդեն երկու տարի։ «Հայցում «Վիքիմեդիա» հիմնադրամը պնդում է, որ «Վիքիպեդիայի» հասանելիության արգելափակումը խախտում է մարդու խոսքի ազատության հիմնարար իրավունքը Թուրքիայի ավելի քան 80 միլիոն մարդու և […]

̰
«Արսենալ»-ը պատրաստ է այս ամառ բաց թողնել Մխիթարյանին. The Sun

15:28 25.05.2019

«Արսենալ»-ը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չգնալու որոշումը, բայց «զինագործները» չեն կանգնեցնի նրան, եթե Մխիթարյանը որոշի այս ամառ լքել ակումբը: Այս մասին գրում է The Sun-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Էմիրություններում ընդհանուր կարծիք կա, որ 30-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում չի խաղում իր ուժերի ներածին չափով: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվում «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն Եվրոպա լիգայի […]

̰
Նրա բացակայությունը կազդի խաղի ընթացքի վրա. ռուսաստանցի ֆուտբոլային հայտնի մեկնաբանները՝ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին

15:21 25.05.2019

Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբաններ Նոբել Առուստամյանը և Միխայիլ Մասակովսկին Հայաստանում են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք մեկնաբանել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը: Հեռուստամեկնաբանների բնորոշմամբ՝ հայ մարզիկը եվրոպական ֆուտբոլում իր ուրույն տեղն ունի և նրա չմասնակցելը կարող է ազդեցություն ունենալ «Արսենալ»-ի խաղի ընթացքի վրա: «Կարծում եմ, որ սպորտը պետք է լինի քաղաքականությունից […]

̰
Լատվիայում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

15:15 25.05.2019

Լատվիայում մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Լատվիայում մինչև ժամը 20:00-ն բաց կլինի 998 ընտրատեղամաս՝ 954-ը հանրապետության տարածքում, 44-ը՝ արտերկրում: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրվա ընթացքում կներկայացնի ընտրողների մասնակցության մասին տվյալներ: Իսկ Լատվիայում Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի մայիսի 26-ի, լույս 27-ի գիշերը։ Հիշեցնենք, որ […]

̰
Ոստիկանապետը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ

15:08 25.05.2019

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ վերլուծեց այս տարվա հինգ ամիսների ընթացքում գլխավոր վարչությունների կատարած աշխատանքը՝ արդյունքը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի հետ։ Ոստիկանության պետն առանձնացրեց հանրորեն վտանգավոր մի […]

̰
Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը. Թուրքիայի ՍԴ

14:50 25.05.2019

Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ տարիներին երկրի իշխանությունների ու տարբեր դատարանների՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը հայերի կրոնական ազատությունների խախտում է որակել, այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այս որոշումը վերաբերում է 2010 թվականից սկսած պատրիարքական նոր ընտրություններ անցկացնելու համար հայ համայնքի կողմից՝ Թուրքիայի տարբեր ատյաններ ներկայացված դիմումների մերժումներին: Գործընթացի նախապատմությունն հետևյալն է. 2010 թվականին, երբ Պոլսի […]

̰
Գյումրիում տնակների թիվը 34-ով ավելացել է. նոր թվեր են հրապարակվել

14:45 25.05.2019

Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը, որը հաշվառում է Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզերի ոչ հիմնական շինությունները, այսօր հերթական նիստն է անցկացրել Գյումրիում: Նիստի ընթացքում ներկայացվել են ոչ հիմնական շինությունների նոր թվային տվյալները, համաձայն որոնց` Շիրակի մարզում կա 3253 տնակ, որից 2871-ը` Գյումրիում: Այս թիվը, Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած նախորդ տվյալների համեմատ, ավելի է 34-ով, և հիմա հանձնաժողովը […]

̰
Ոստիկանները Վանաձորում շարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․900․000 դրամի վնաս

14:12 25.05.2019

Մայիսի 10-ին Ոստիկանության Բազումի բաժնում Լոռու մարզի դատախազությունից տեղեկություններ են ստացվել 2014-2017 թթ. ընթացքում Լոռու ճանշինի և «Արգիշտի» 1 ՍՊԸ կողմից Վանաձորի փողոցների ընթացիկ նորոգման աշխատանքների ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձինք 2016 […]

̰
Հիմա, երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին. նախագահի հարցազրույցը ղազախական հեռուստաընկերությանը

13:53 25.05.2019

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը: Նախագահը խոսել է Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի հիմնադրման, նշանակության, մեդիադաշտի փոփոխությունների ու գլոբալիզացիայի մասին: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Ալմաթիում մասնակցում էր ֆորումի աշխատանքներին: Ի դեպ, նախագահը նաև համաժողովի հիմնադիրներից է, որի մասին ևս խոսել է հարցազրույցի ընթացքում. «Դեռ տարիներ առաջ, երբ Նազարբարևը մտադրություն էր […]

̰
Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը

13:45 25.05.2019

1918 թվականին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից շնորհավորական ուղերձ է ուղարկվել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Տոնական խոսքերից բացի, ըստ Ադրբեջանի նախագահի կայքում տեադրված տեքստի, ուղերձում հիշատակվում են նաև Ադրբեջանի դերն ու Արցախյան հակամարտությունը։ Թրամփը գնահատում է «Ադրբեջանի ներդրումը միջազգային անվտանգության» գործում (ենթադրաբար նկատի է առնվում Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում […]

̰
Վերջին զանգի օրը ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 207 մեքենա

13:42 25.05.2019

Մայիսի 24-ին, «Վերջին զանգի» առթիվ, աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով հանրապետության բոլոր քաղաքներում ու ավտոճանապարհներին ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացրել է շուրջօրյա ուժեղացված ռեժիմով։ Ողջ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 207 տրանսպորտային միջոց, որոնցից 89-ը մայրաքաղաքում, իսկ 118-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասներ, որոնցից […]

̰
BACK_TO_TOP