TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Գլխավոր

Թրամփը շնորհավորել է Ալիևին, անդրադարձել Արցախյան հակամարտությանը

13:45 25.05.2019

1918 թվականին Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման հերթական տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից շնորհավորական ուղերձ է ուղարկվել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Տոնական խոսքերից բացի, ըստ Ադրբեջանի նախագահի կայքում տեադրված տեքստի, ուղերձում հիշատակվում են նաև Ադրբեջանի դերն ու Արցախյան հակամարտությունը։ Թրամփը գնահատում է «Ադրբեջանի ներդրումը միջազգային անվտանգության» գործում (ենթադրաբար նկատի է առնվում Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում […]

̰
Վերջին զանգի օրը ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 207 մեքենա

13:42 25.05.2019

Մայիսի 24-ին, «Վերջին զանգի» առթիվ, աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով հանրապետության բոլոր քաղաքներում ու ավտոճանապարհներին ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացրել է շուրջօրյա ուժեղացված ռեժիմով։ Ողջ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 207 տրանսպորտային միջոց, որոնցից 89-ը մայրաքաղաքում, իսկ 118-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասներ, որոնցից […]

̰
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

13:15 25.05.2019

Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, բացի հրաձգային զինատեսակներից, մայիսի 20-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական […]

̰
Ինչո՞ւ Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում

13:08 25.05.2019

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ. «Հայազգի միջազգային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն չի կարողանա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին: Նրա, ինչպես նաեւ ծագումով հայ անգլիացի երկրպագուների անվտանգության պայմանները […]

̰
Առևտրի դյուրացման համաձայնագրի բազմաթիվ պահանջներ ՊԵԿ-ն արդեն կատարել է. ՀՄԿ փորձագետներ

13:00 25.05.2019

Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երևանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը և Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե: Վերջիններս տեղում ծանոթացել են առևտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: Փորձագետներին են ներկայացվել նաև կոմիտեի […]

̰
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

12:55 25.05.2019

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը»,- այս մասին CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Աննա Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպա լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու […]

̰
Թեհրանի հայկական եկեղեցում Իմամ Հոմեյնիի մահվան օրվան նվիրված հիշատակի արարողություն է կատարվել

12:53 25.05.2019

Mehr News-ի հաղորդմամբ՝ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մայիսի 24-ին Իրանի հոգևոր առաջնորդ Իմամ Հոմեյնիի մահվան օրվա առնչությամբ Հայոց թեմի կողմից հատուկ հիշատակի արարողություն է անցկացվել:

̰
Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով. Թունյան

12:47 25.05.2019

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։ Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել […]

̰

12:45 25.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում խոսել է լրագրության, Եվրասիական մեդիա ֆորումի մասին։ «Աշխարհն այսօր անկայուն է, այդ պատճառով երկխոսություն է պետք խնդիրները լուծելու համար: Եթե բանավեճ չլինի, վստահություն էլ չի լինի: Մեր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ այսօր լուրջ կոնֆլիկտներ չկան ԼՂ հակամարտության հարցում: […]

̰
Արդյո՞ք Արևմտյան Եվրոպան հասկանում է նրա որոշման պատճառը. Independent-ը Մխիթարյանի` Բաքու չմեկնելու մասին

12:36 25.05.2019

Եվրոպայի մարզական հանրությունը քննարկում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին որոշումը: Այս մասին գրում է բրիտանական Independent պարբերականը՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելուն և Արցախյան պատերազմի և հակամարտության կարգավորմանը: Պարբերականը նշում է, որ տեղեկությունն այն մասին, որ հայ կիսապաշտպանը որոշել է բաց թողնել կարևոր հանդիպումը անվտանգության նկատառումներով՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի […]

̰
Բաքվում խեղաթյուրել են ՈՒԵՖԱ-ի ղեկավարի խոսքերը՝ դարձնելով իրենց ձեռնտու

12:29 25.05.2019

«Ադրբեջանում, այո´, կան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, բայց դրանք կան նաև այլ եվրոպական երկրներում»,- Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու իրենց որոշման մասին խոսելիս այսպես է արդարացել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, ջնջել են մարդու իրավունքների հատվածն ու թողել իրենց համար ցանկալի արդյունքը։ Նրանք հատկապես շեշտել են ՈւԵՖԱ-ի նախագահի այն խոսքերը, որ […]

̰
Աննա Նաղդալյանը՝ Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակի վատթարացման մասին

12:25 25.05.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է այսօր մամուլում շրջանառվող այն լուրերին, թե անցած շաբաթ աշխա­տավայրում կտրուկ վատացել է ՀՀ ար­տաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, և ԱԳՆ աշխատակազմը ստիպված է եղել շտապօգնություն կանչել: «Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց […]

̰
Խոշոր հրդեհ Երևանի «Տաշիր Պիցցա» սննդի կենտրոններից մեկում 

12:21 25.05.2019

Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: […]

̰
Հայ հերոսի անունով փողոց է անվանակոչվել Կրասնոդարում

12:08 25.05.2019

Կրասնոդարի քաղաքային խորհրդի որոշմամբ` նոր բնակելի թաղամասում տասնմեկ փողոց անվանակոչվել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների պատվին: Այդ փողոցներից մեկը կոչվել է Մեծ Հայրենական պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Հրանտ Ավագյանի անունով: Հրանտ Ավագյանը ծնվել է 1924թ. Բաքվում: 1945թ. ապրիլի 16-ին լեյտենանտ Ավագյանը մոտեցել է նացիստների տանը և դեպի պատուհան նետել երեք նռնակ: Դրանից հետո տան […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին

11:44 25.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Հորդանանի ժողովուրդները միմյանց կապված են ջերմ, բարեկամական ավանդույթներով, որի վառ ապացույցը Հորդանանում գոյություն ունեցող բազմադարյա հայ համայնքն է: Լիահույս եմ, […]

̰
Սկանդալն ավարտվեց. «Ձայնը, երեխաներ» հեռուստանախագծում հաղթող ճանաչվեցին բոլորը, նաև՝ արցախցի Միշան

11:38 25.05.2019

Երեկ կայացավ ռուսական «Ձայնը, երեխաներ» հեռուստանախագծի հատուկ թողարկումը: Թողարկման ժամանակ ամփոփվեցին նախագծի արդյունքները: Հիշեցնենք, որ մեկ անգամ արդեն այս նախագծի արդյունքներն ամփոփվել էին և հաղթող էր ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելլան: Նրա հաղթանակից հետո աղմուկ բարձրացավ և որոշում կայացվեց չեղարկել եզրափակչի արդյունքները: Այս եթերաշրջանին մասնակցում էին նաև երկու հայ փոքրիկներ՝ Ռոբերտ Բագրատյանն ու արցախցի Միշան։ […]

̰
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը

08:42 25.05.2019

Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը։ «Մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում:ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում «ՊՆ» մակնշմամբ օճառի […]

̰
Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի․ Թատրոնի կոլեկտիվ

23:39 24.05.2019

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հայտարարություն է տարածել․ «Ինչպես հայտնի է ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և […]

̰
Արցախ այցելած ռուս լրագրողին կներառեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»

23:17 24.05.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ը մտադիր է «Известия»-ի թղթակից Գրիգորի Կլիմովին ներառել անցանկալի անձանց ցուցակում՝ վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ «Նրա հարցում որոշ կասկածներ են առաջացել մեզ մոտ։ Ներկայում մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- գերատեսչության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևային մեկնաբանել է «Интерфакс-Азербайджан-ը։ Նրա խոսքերով՝ համապատասխան տեղեկություններ ստանալուց հետո, լրագրողի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։    

̰
«Կխնդրեի զերծ մնալ անհարկի շնորհավորանքներից»․ Գևորգ Դանիելյան

22:57 24.05.2019

«Սիրելի ընկերներ, կխնդրեի զերծ մնալ անհարկի շնորհավորանքներից, դա սկզբում առանձին մարդկանց անտեղյակություն համարեցի, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին իմ կողմից ժամանակավոր փոխարինելու մասին տեղեկությունը մարդիկ թյուրիմացաբար ընկալեցին իբրև առաջխաղացում, նոր նշանակում: Հարգելիներս ես ընդամենը օրենքի ուժով եմ փոխարինում նախագահին՝ մինչև նոր նախագահի ընտրությունը …»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]

̰
Լիոնում պայթյունի վայրից տեսանյութ է հրապարակվել

22:31 24.05.2019

Համացանցում տեսանյութ է տարածվել Լիոնում պայթյունի վայրից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կադրերում երևում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, շտապօգնությունն ու հրշեջները։ La panique a Lyon après l’explosion ? #colis #Lyon #explosion pic.twitter.com/5Kn2nYhhTS — oumse-dia (@oumsedia69) 24 мая 2019 г. Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կա […]

̰
Գյումրիում բանակային օճառի վաճառքի հետքերով․ բանակի թիկունքի պատասխանատուն վարկածներ առաջ քաշեց

22:13 24.05.2019

Գյումրիում բանակի՝ զինծառայողների համար նախատեսված, վաճառքի ոչ ենթակա օճառ է վաճառվել, ինչի մասին ահազանգել են սոցցանցերի օգտատերերը։ Այսօր այս մասին լրագրողները տեղեկացրին բանակի թիկունքի վարչության պետին ու խնդրեցին պարզաբանել՝ ինչպե՞ս կարող էր բանակային պարագան հայտնվել բաց վաճառքում։ Թիկունքի պետը մի քանի վարկած առաջ քաշեց, թե ինչպես կարող էր դա լինել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

22:10 24.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գայանե Մարկոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»։

̰
Բանակում փոփոխվել է սննդի տեսականին․ մեղր, արագ սնունդ և այլ նորամուծություններ կան

21:17 24.05.2019

Զինված ուժերում զինծառայողների բողոքների հիման վրա փոխվել է սննդի տեսականին․ ռագուից հրաժարվել են, մսաբուսային պահածոները վերափոխել են ու ավելացրել են այլ սննդատեսակներ, ինչպես, օրինակ, արագ պատրաստվող ապուրները։ Այս ամենն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետ Արա Մարգարյանը։ Նա բացատրեց, որ գնացել են դեպի զինծառայողների հարմարություն՝ 7 տեսակ չոր ապուր են մշակել, որոնք դիրքերում […]

̰
«Համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ». վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին

21:14 24.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ: Կառավարության ղեկավարը ողջունել է դեսպաններին և նշել, որ ուրախ է հանդիպման առիթի համար: Վարչապետն ասել է, որ կառավարության ձևավորման օրից մեկ տարի անց պատեհ է համարում կիսվել միջազգային գործընկերների հետ տպավորություններով՝ մեկ տարվա արդյունքների, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ: Ներկայացնելով մեկ […]

̰
Լիոնի կենտրոնում պայթյուն է որոտացել

21:02 24.05.2019

Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ֆրանսիական Le Progres պարբերականին: Նախնական տեղեկություններով՝  պայթյունը որոտացել է մայիսի 24-ին Լիոնի Վիկտոր Հյուգոյի փողոցում: Lyonmag-ի տվյալներով՝ կա 8 տուժած, 2-ի վիճակը ծանր է։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը։ Տեղական իշխանությունները Twitter-ի միջոցով մարդկանց հորդորում են ավտանգության նկատառումներով խուսափել այդ շրջանից։ […]

̰
Վարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին

20:44 24.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շուրջ 280 շրջանավարտների: Վարչապետը նրանց շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը շրջանավարտներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել կրթությանը և հետագա կյանքում շարունակական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: «Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն կյանքի նոր փուլում, […]

̰
Նոբել Առուստամյանը կմասնակցի Երևանում կայանալիք լրագրողների ֆուտբոլային միջազգային մրցաշարին

20:14 24.05.2019

Վաղը՝ մայիսի 25-ին Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում կկայանա Լրագրողների միջազգային ֆուտբոլային երրորդ մրցաշարը։ Այս տարի մրցաշարին կմասնակցեն լրագրողների 6 թիմեր՝ Հայաստան (Երևան), Ռուսաստան (Մոսկվա), Լիտվայի, Վրաստանի, Ռուսաստան-2 (Բրյանսկ), Հայաստան-2 (Գյումրի)։ Գյումրիի թիմում հանդես են գալիս նաև «Շանթ» հեռուստաընկերության լրագրողներ։ Երևանյան մրցաշարին առաջին անգամ կմասնակցի Մոսկվայի թիմը, որի կազմում հանդես են գալիս հայտնի մարզական […]

̰
Փաշինյանը կառավարական ամառանոցում ընդունում է դպրոցների շրջանավարտներին

18:22 24.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ուղևորվում է կառավարական ամառանոց, որտեղ այս տարի ևս, շարունակելով նախորդ տարի սկիզբ դրված ավանդույթը, սահմանապահ գյուղերի շրջանավարտ երեխաները նշելու են Վերջին զանգը: Փաշինյանը նաև շնորհավորական ուղերձով դիմեց շրջանավարտներին:

̰
Նազենի Ղարիբյանն Օպերայում պաշտոն է ստացել

17:59 24.05.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանը: «Ղեկավարվելով «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է […]

̰
BACK_TO_TOP