TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC

Գլխավոր

Զտո՞ւմ, թե՞ հատում. անցումային արդարադատության թեմայով բանավիճել են «Իմ քայլ»-ի և ԲՀԿ-ի պատգամավորները

16:36 27.05.2019

Դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության թեմայով այսօր բանավիճել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Վերջինս հայտնել է, որ դատական համակարգում բարեփոխումներ պետք են, սակայն դեմ է վիրահատական միջամտությանը: Սոֆյա Հովսեփյանն էլ շեշտել է, որ պրոֆեսիոնալ լինելուց բացի, դատավորները պետք է նաև մարդկային որակներով օժտված լինեն, […]

̰
Բացարձակ մտավախություն չունեմ. Հունան Պողոսյանը՝ անցումային արդարադատության մասին

16:24 27.05.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում պատասխանել է անցումային արդարադատության վերաբերյալ հարցին, մասնավորապես, թե արդյոք մտավախություն չկա՞, որ այն կիրականցվի նաև մարզպետների շրջանում: «Բացարձակ մտավախություն չունեմ»,- ասաց նա Հաջորդ հարցը վերաբերում էր ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին առաջադրված մեղադրանքին, վերջինիս պաշտպանն ասել էր, որ պետք է հարցաքննվի նաև Հունան Պողոսյանը: «Երբ դատարանը նպատակահարմար […]

̰
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի համար բաց մրցույթ կհայտարարվի

16:06 27.05.2019

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվել մայրաքաղաքում հնարավորինս շտկել աղբահանության կազմակերպման հետ կապված ներկա վիճակը: Առաջիկայում քաղաքը ձեռք կբերի […]

̰
Օպերայի աշխատակիցները ցանկանում են անվստահություն հայտնել Նազենի Ղարիբյանին

16:02 27.05.2019

Օպերային թատրոնի աշխատակիցները համաձայն չեն, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը լինի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում: Նշենք, որ կառավարման խորհուրդը բաղկացած է 8 հոգուց, որից միայն երկուսն են օպերային թատրոնի աշխատակիցները: Խորհրդի անդամ աշխատակիցները նիստի ժամանակ կողմ են քվեարկել Ղարիբյանի թեկնածությունը, ինչը օպերայի մյուս աշխատակիցների զայրույթն է առաջացրել: Խորհրդում Օպերան ներկայացնող երկու անդամ` […]

̰
Շիրակի մարզում նշել են Սառնաղբյուրի հերոսամարտի 101-րդ տարեդարձը

15:41 27.05.2019

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում նշել են Սոգթլուի հերոսամարտի 101-րդ տարեդարձը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ավանդաբար ամբողջ գյուղի բնակիչները մայիսի 26-ին հավաքվում են գյուղի Կարմիր վանքի տարածքում, որտեղ 1918 թվականին տեղի են ունեցել ինքնապաշտպանական մարտերը, ծաղիկներ են խոնարհում հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Սոգթլուի հերոսական ճակատամարտը բեկումնային է եղել հայ ժողովրդի 1918 թվականի ազգային-ազատագրական պայքարում:   […]

̰
Դու Օրբելյանին ծախել ես. Օպերայի աշխատակիցները դժգոհ են Նազենի Ղարիբյանի ընտրությունից

15:20 27.05.2019

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրվել է աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին մասնակցում են թատրոնի կառավարման խորհրդի անդամները: Թատրոնի կոլեկտիվը համաձայն  չէ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության արդյունքների հետ: Դիրիժոր Հարություն Արզումանյանն իր խոսքում ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին այդ պաշտոնում չի պատկերացնում և ցանկանում է […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

15:07 27.05.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) ու  Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի թվիթերյան էջից:   #Armenia Foreign Minister Zohrab Mnatsakanyan received #OSCE Minsk Group Co-Chairs Igor […]

̰
Մեր քաղաքական թիմն այդ հանրահավաքի հետ որևէ առնչություն չունի․ Մխիթար Հայրապետյան

15:00 27.05.2019

2018 թվականին հեղափոխության օրերին պատգամավորների անունով սև ժապավեններ կախելը կամ նրանց դագաղներ ուղարկելը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական թիմը չի ողջունել, հետևաբար շաբաթ օրը Ազատության հրապարակում ցուցարարների հնչեցրած բռնության կոչերը նույնպես իրենց հետ կապ չունի։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը։ Պատգամավորը ասաց, որ բոլորն էլ հավաքներ անցկացնելու իրավունք ունեն և կարող […]

̰
15 էջ «քոփի-փեյսթ»․ Գոգյանը բացառում է Ալեքսանդր Ազարյանին կոչումից զրկելը

14:40 27.05.2019

Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավաբաններից մեկի ատենախոսության մեջ բացահայտել է ավելի քան 15 էջ տեքստ, որը կրկնվում է երկու այլ ատենախոսություններ մեջ, որոնցից մեկը պաշտպանվել է մինչ այդ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը՝ առանց գրագողություն իրականացնողի անունը նշելու։ Մամուլի նախկին հրապարակումների համաձայն՝ խոսքը դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության մասին է, սակայն […]

̰
Էդ ճի՞շտ է, որ թանը դմբրացնում է. Փաշինյանը թան համտեսեց

14:26 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ շրջայց կատարեց հայկական արտադրության ապրանքների տաղավարներով, ծանոթացավ ներկայացված արտադրանքին: Փորձելով տաղավարներից մեկում ներկայացված կաթնամթերքը՝ պանիրը, ապա՝ թանը, վարչապետը տեղեկացավ, որ թանը պատրաստված է աղբյուրի ջրով: Թանը համտեսելուց հետո Փաշինյանը հետաքրքրվեց. «Էդ ճի՞շտ է, որ թանը դմբրացնում է»: Վարչապետի ասածը հաստատեցին:

̰
Աննան Նիկոլին շատ է սիրում. վարչապետի տիկինը՝ ամուսնու հետ այցերի մասին

14:24 27.05.2019

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ասուլիսում անդրադարձել է ամուսնու հետ արտերկիր կատարվող այցերին: Լրագրողի հարցին, թե ինչու է այսքան շատ շրջագայում ամուսնու հետ և առանց նրա, Հակոբյանն ասել է՝ ես իմ ամուսնուն շատ եմ սիրում: «Չգիտեմ` ինչի՞ նախորդները չէին ուղեկցում իրենց ամուսիններին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, կարող էին նստել ինքնաթիռ ու գնալ, կողքին լինել: […]

̰
Լիովին սատարում եմ Բաքու չգնալու Մխիթարյանի որոշմանը․ Մխիթար Հայրապետյան

14:18 27.05.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր անդրադարձել է «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը։ Հայրապետյանը հայտարարել է, որ լիովին ու լիակատար սատարում է Մխիթարյանի որոշմանը, քանի որ Ադրբեջանի խնդիրը միայն անցյալը չէ։ Հայրապետյանի խոսքերով՝ բրիտանական մամուլում արդեն հիշատակվել են Բաքվի ու Սումգայիթի ջարդերը, […]

̰
Նիկոլ Փաշինյանին ձեռագործ ժիլետ նվիրեցին

14:16 27.05.2019

«Իմ քայլը՝ հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվեր ստացավ: «Գորիսի կանանց ռեսուրս-կենտրոն»-ի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը տեղեկացրեց, որ անակնկալ ունեն, ապա ասաց. «Ուզում եմ պարոն վարչապետին նվիրել մեր կանանց ձեռքով պատրաստված ձեռագործ ժիլետը: Սա կարծես թե բրենդ է դարձել: Մենք սիրով այն նվիրում ենք պարոն Փաշինյանին և ակնկալում ենք, որ կհագնի այն»:

̰
ՍԴ-ն հայտարարություն է տարածել

14:10 27.05.2019

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, և […]

̰
Ինչու են վարչապետի որդուն տեղափոխել Երևան. Աննա Հակոբյանի պարզաբանումը

13:46 27.05.2019

Աշոտն իր մի քանի զինվոր ընկերների հետ եկել է Հայաստան՝ համապատասխան զորամասում վերապատրաստման դասընթացների: Ժամանակավոր է և վերադառնալու է: Աշոտն ինչպես ծառայություն է անցկացնում  ԼՂ-ում, այնպես էլ ծառայելու է: «Սա միակ դեպքը չէ, գուցե վերջինը չլինի: Իմ որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր, որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում որևէ հարցում  և նաև այս՝ […]

̰
Թափ ենք հավաքում. Փաշինյան

13:34 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»։

̰
ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Մխիթարյանին աջակցության ակցիա իրականացնել Բաքվում կայանալիք եզրափակչում

13:18 27.05.2019

ՈւԵՖԱ-ն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին արգելել է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման ժամանակ որևէ ակցիա իրականացնել` հաջակցություն Հենրիխ Մխիթարյանին: Ըստ բրիտանական The Daily Mail պարբերականի` «զինագործներ»-ը քննարկել են, թե ինչպես կարող են աջակցել հայ կիսապաշտպանին, որը անվտանգության նկատառումներից ելնելով չի կարողացել թիմի հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք: Ֆուտբոլիստները ցանկացել են նախավարժանքի դուրս գալ Մխիթարյանի անունով մարզաշապիկներով: Սակայն ՈւԵՖԱ-ից ներքին […]

̰
Մեր խնդիրն է այնպես անել, որ տաղանդավոր մարդիկ հավատան և հաղթեն. Փաշինյան

13:15 27.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևում մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սյունիքի մեծարգո մարզպետ, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, […]

̰
Երևանից Կապան հնարավոր կլինի հասնել օդանավով

13:11 27.05.2019

«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը խոսեց Սյունիքի օդանավակայանի վերագործարկման ծրագրի մասին: Նա տեղեկացրեց, որ դեռևս խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանն իրականացնում էր օրական 10-12 կանոնավոր չվերթ, Երևանում ֆուտբոլային օրերին՝ մինչև 16 չվերթ, իսկ 1972-1990 թթ. օդանավակայանում իրականացվել են տասնյակ հազարավոր չվերթներ: Օդանավակայանի վերագործարկման նպատակով 2017 թ. «Սյունիք օդանավակայան» […]

̰
Տարին ջրառատ է. Գարիկ Սարգսյան

12:50 27.05.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ տարին ջրառատ է: «Ազատի ջրամբարը այս պահին ամբողջությամբ լցված է»,- տեղեկացրել է մարզպետը` գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ:

̰
Փաշինյանը «փչացրեց» համաժողովի խոսափողը

12:45 27.05.2019

Սյունիքի մարզում ընթանում է «Իմ քայլը՝ հանուն մարզի» ներդրումային հերթական համաժողովը: Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ խոսափողը փչացավ, վարչապետն էլ որոշեց  խոսքը շարունակել այլ խոսափողով: «Ես էլ այսպես կխոսեմ»,- ասաց նա:

̰
Ռուս պաշտոնյան քաշքշել և գետնին է տապալել իրեն «անհարմար» հարց տված լրագրողին

12:38 27.05.2019

Ռուսաստանի Խակասիայի երկրամասի Շիրինյան շրջանի ղեկավարը հարձակվել է ռուսական «Վեստի» հեռուստաալիքի լրագրողի վրա այն բանից հետո, երբ վերջինս «անհարմար» հարց է տվել։ Լրագրողը հարցրել է այդ շրջանում տեղի ունեցած հրդեհից անտուն մնացած մարդկանց տարիներ շարունակվող անմարդկային բնակության պայմանների մասին։ Այդ պահին պաշտոնյան՝ Սերգեյ Զայցևը, հարձակվել է լրագրողի վրա, քաշքշել նրան, տապալել գետնին՝ այդ ամենը՝ տեսախցիկի […]

̰
Կալանավորվել է «Արարատ-2»-ի ֆուտբոլիստին սպանած երիտասարդը

12:10 27.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 23-ամյա երիտասարդի սպանության, ինչպես նաև 26-ամյա երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 15-ին հրազենային վիրավորումով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ է տեղափոխվել […]

̰
Հունան Պողոսյանը ներդրողներին կոչ արեց քայլ անել հանուն Սյունիքի

12:02 27.05.2019

«Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ, ողջունելով հյուրերին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նշեց՝ համաժողովի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ: Մարզպետն ընդգծեց՝ հավաքվել են Սյունիքի ամենահյուրընկալ ու կանչող, բնությունն ու հոգևորը միավորող վայրում, որ փոխանցում է մարզի գրավչությունն ու մղում ներդրումներ անելու: Պողոսյանը, խոսելով Սյունիքի մարզի ներդրումային միջավայրի առանձնահատկություններից, նշեց, որ հիմնական ուղղություններն են զբոսաշրջությունը, […]

̰
«Հյուսիս-Հարավ»-ի քրգործի նախաքննությամբ բացահայտվել են տարատեսակ հանցավոր դրսևորումներ  

12:00 27.05.2019

Շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կազմավորված քննչական խմբի կողմից բազմադրվագ և մեծածավալ քրեական գործով ակտիվորեն կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ հանցագործությունների բոլոր դրսևորումներն ու դրվագները, հանցագործություն […]

̰
Հայաստանում բանավեճ է իրատեսության և «խենթության» միջև. Նիկոլ Փաշինյան

11:58 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց՝ նախապես մտածում էր՝ ինչպես է սկսելու իր խոսքը, սակայն համաժողովի ժամանակ խենթ և իրատեսական գաղափարներից խոսելով՝ կանխորոշել են իր ելույթը: Փաշինյանը նշեց՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեծ բանավեճ է՝ իրատեսության և խենթության միջև, լավ իմաստով «խենթության», որը կարելի է անվանել ռոմանտիզմ: […]

̰
Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել

11:39 27.05.2019

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի և նժույգթափերի վարժություններում: Օղակների և ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե […]

̰
Հայաստանի 4 բռնցքամարտիկ քառորդ եզրափակչում է

11:08 27.05.2019

Ռումինիայի Գալաց քաղաքում ընթանում է ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնող 11 բռնցքամարտիկից քառորդ եզրափակչում պայքարը շարունակում են 4 մարզիկներ: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Քառորդ եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը: Այսօր մեդալի […]

̰
Հրդեհից մահացել են 8 ամսական, 2 և 3 տարեկան երեխաներ

10:20 27.05.2019

Հրդեհի բռնկման պահին խոհանոցում վառվելիս է եղել վառարանը:

̰
Արմավիրում ուժեղ քամին մի քանի գյուղերում մեծ ավերածություններ է արել

09:47 27.05.2019

Մայիսի 26-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է` վնասելով ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, […]

̰
BACK_TO_TOP