17:08 24.05.2019
Բրիտանական BBC ընկերությունը թողարկել է նոր կատակերգական շոու` «Երեկոն Վլադիմիր Պուտինի հետ» անվանումով: Հաղորդման վարողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անիմացիոն տարբերակն է լինելու: Հաղորդումը հեռարձակելու է BBC Two ալիքը: Այն լինելու է երեկոյան թոք շոուների ձևաչափով: Շոուում անիմացիոն նախագահն իրական ժամանակում շփվելու է իր հյուրերի հետ: «Ես շատ հաղթանակներ եմ ունեցել, բայց դրանցից ոչ մեկն […]
16:47 24.05.2019
Չնայած ՃՈ զգուշացումներին, այսօր, այնուամենայնիվ, որոշ անչափահասներ մեքենա են վարել: Շրջանավարտների վարած մեքենաներն այսօր հեղեղել են տուգանային հրապարակները: ՃՈ վերջին տվյալներով` ժամը 15:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 63-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասները:
16:37 24.05.2019
Այսօր Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղում իր տան հարևանությամբ բնակվող քրոջը սպանած, նրա որդուն դանակահարած, ապա նկուղում առաստաղից կախվելու միջոցով ինքնասպան եղած 59-ամյա Ալբերտ Կանդալյանը 2009 թվականից հաշվառված է եղել Ախուրյանի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում` շիզոֆրենիա ախտորոշմամբ։ «Հիվանդը մշտապես գտնվել է հսկողության տակ, բավականին հանգիստ է եղել, ուներ լավ ընտանիք, ովքեր մշտապես հետևում էին ժամանակին դեղորայք […]
16:08 24.05.2019
Մայիսի 24-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 63-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել: Հիշեցնենք, որ […]
16:01 24.05.2019
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈւ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով: «Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և […]
15:51 24.05.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-17:00-ը, փակ է լինելու. «Ի գիտություն Լարսի անցակետով արտահանում իրականացնող տնտեսվարողների. Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-17:00-ը, փակ է լինելու: Կոչ ենք անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը»:
15:50 24.05.2019
Այսօր Հայաստանում նշում են Վերջին զանգը: SHANTNEWS.am-ի թղթակիցը եղել է Երևանի մի շարք դպրոցներում: Ինչպես են շրջանավարտները տոնել Վերջին զանգը՝ առաջարկում ենք հետևել տեսանյութում:
15:08 24.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին հրաժարական կներկայացնի երկրի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Սա նշանակում է նաև, որ նա մեխանիկորեն պետք է հեռանա նաև վարչապետի պաշտոնից: Նա սակայն հայտարարել է, որ կկատարի վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության ղեկավարի նոր ընտրություններ: Թերեզա Մեյի հայտարարությանը Մեծ Բրիտանիայում սպասում էին բավական երկար ժամանակ՝ նրանից պահանջելով […]
14:24 24.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»:
14:06 24.05.2019
Մայիսի 24-ին` ժամը 13:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 89 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 46-ը մարզերում: 70 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված […]
14:03 24.05.2019
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին: Մայիսի 25-ից տոմսերը վաճառվելու են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, Ստեփանակերտում, ինչպես նաև ՀԿԵ կայքում: Երևանից Բաթում ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 45 […]
13:22 24.05.2019
«Հերթական կեղծիքը»,- ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսպես արձագանքեց Արամ Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ԵՊՀ 100-ամյակի առթիվ ոչ մեկը չի շնորհավորել: «Ես ինքս շնորհավորել եմ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման որոշման կապակցությամբ, որ ընդունվել է 100 տարի առաջ: Արամ Սիմոնյանը և ԵՊՀ ամբողջ ղեկավարությունը շատ լավ գիտի, քանի որ իրենք են այդ որոշումները կայացրել, […]
13:18 24.05.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հունիսի 7-ին կթողնի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Մեյը ստիպված է եղել նման հայտարարությամբ հանդես գալ կուսակիցների, այդ թվում՝ նախարարների կաբինետի անդամների դրդմամբ, ովքեր դժգոհ են եղել Բրեքսիթի հարցով ԵՄ հետ համաձայնագրի թարմացմամբ: Այն ներկայացրել է Մեյը: Սա նշանակում է, որ Մեյը նաև […]
13:01 24.05.2019
Լրագրողներն այսօր այցելել են ՀՀ ԶՈւ իրային բազա, որտեղ թիկունքի պետը և թիկունքային ծառայության պատասխանատուները ներկայացրել են զինվորականներին տրվող սնունդն ու հագուստը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը՝ զինծառայողներին տրվող ներքնազգեստը թարմացված է, կոշիկների փորձարկումներ են անում: Կոշիկների երկու տարբերակ է փորձարկվում, որոնցից մեկը՝ մեկ ամիս, մեկը՝ երեք ամիս: Նախատեսված է, որ կոշիկների փորձարկումից վեց ամիս […]
12:47 24.05.2019
Մայիսի 22-ին Երևանի ավագանին քննարկեց ու մասամբ հավանություն տվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցների և Մաշտոցի պողոտայի անվանափոխության վերաբերյալ նախագծին: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում էր Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի», Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու»: […]
12:28 24.05.2019
Այսօր Վերջին զանգ է, և օրը առիթ է տալիս յուրաքանչյուրիս վերհիշել դպրոցահասակ տարիները: SHANTNEWS.am-ը Վերջին զանգի կապակցությամբ հավաքել է քաղաքական գործիչների, պատգամավորների և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դպրոցահասակ լուսանկարները: Նրանցից ոմանք գրեթե չեն փոխվել, իսկ ոմանց անհնար կլինի ճանաչել: Ֆոտոշարքը թարմացվում է: Գարիկ Սարգսյան ՝ Արարատի մարզպետ Արարատի մարզպետը լուսանկարի հետ ներկայացրել է պատմություն իր […]
12:14 24.05.2019
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը 14 ամսվա պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել: Ներկայացված դիմումի մեջ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և խորհրդի […]
11:57 24.05.2019
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծառայության մեջ գտնվող որդին՝ Աշոտ Փաշինյանը, Արցախից տեղափոխվել է Երևան: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել հարցի վերաբերյալ. «Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»:
11:49 24.05.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ. «Սիրելի շրջանավարտներ, դպրոցական զանգի վերջին ղողանջն ազդարարում է սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը: Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր բարիքի հիմնային ու հիմնական պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, ձեռք ենք […]
11:43 24.05.2019
Մայիսի 24-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց: 24 մեքենա վարել են անչափահասներ, իսկ 6-ը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Հիշեցնենք, որ Վերջին զանգի միջոցառումների հետ կապված՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում: […]
11:14 24.05.2019
Մայիսի 24-ին՝ ժամը 6։25-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը, տեղում իրականացնելով հետախուզական միջոցառումներ, պարզել է հետևյալը։ Նախնական տվյալներով` Բասենի 59-ամյա մի բնակիչ վաղ առավոտյան դանակահարել է հարևանությամբ բնակվող քրոջը, որը տեղում մահացել է, ապա դանակահարել է ննջարանում գտնված […]
11:08 24.05.2019
Չգիտենք ոնց, չգիտենք ոնց է պատահում, որ թողնում ենք մեր դպրոցն ու հեռանում… այսպես երգելով շրջանավարները պատրաստվում են բեմ բարձրանալու իրենց հերթին, հագուստին են ամրացնում Վերջին զանգը խորհրդանշող զանգերը, կատակում, հիշում հին օրերը, հուզված գրկում միմյանց: SHANTNEWS-ը հետևում է տոնական միջոցառումների ընթացքին:
10:53 24.05.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամում իրականացված ուսումնասիրութունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
10:48 24.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
10:21 24.05.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին. «Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և […]
10:15 24.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի առթիվ. «Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն: Մի պահ թվում է, թե դուրս եք գալիս բաց տիեզերք, որտեղ ազատությունն անչափելի է, իսկ անսահմանությունը՝ անծայրածիր: Բայց, միևնույն ժամանակ, բոլորդ շատ լավ հասկանում եք, որ շարունակում […]
10:04 24.05.2019
Հանրապետության շրջանավարտներն արդեն պատրաստ սպասում են տոնական միջոցառումների մեկնարկին: Շրջանավարտները սրտի տրոփյունով են սպասել այս օրվան: SHANTNEWS-ը կհետևի հանրապետությունում տոնական օրվա միջոցառումներին: Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի Հանրապետության 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում: Վերջին զանգից հետո 9-րդ և 12-րդ դասարանի շրջանավարտները հանձնելու են պետական ավարտական քննություններ:
09:27 24.05.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից և անձամբ «Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ շրջանավարտներին, մանկավարժներին, ծնողներին և մաղթում, որ օրվա տոնականությունը պայծառ հիշողություն դառնա բոլորի կյանքում: Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ այս օրերին ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների, ծնողների, աշակերտների հետ, կրկին հիշեցրել տոնին հասարակական կարգը, […]
07:18 24.05.2019
Այսօր վերջին զանգ է: Քանի՞ շրջանավարտ կա, և ո՞ր առարկաներից են պետական քննություններ հանձնելու նրանք: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վիճակագրական բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի Հանրապետության 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում: ԿՏԱԿ-ից մեզ հայտնեցին, որ 2018-2019 թթ.-ին ՀՀ պետական և ոչ պետական դպրոցներում ավարտում է 12-րդ դասարանի […]