TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Գլխավոր

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

10:48 24.05.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

̰
Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր ժամանակներ թևակոխած Հայաստանում. Արայիկ Հարությունյան

10:21 24.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին. «Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին

10:15 24.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի առթիվ. «Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն: Մի պահ թվում է, թե դուրս եք գալիս բաց տիեզերք, որտեղ ազատությունն անչափելի է, իսկ անսահմանությունը՝ անծայրածիր: Բայց, միևնույն ժամանակ, բոլորդ շատ լավ հասկանում եք, որ շարունակում […]

̰
Վերջին զանգի տոնակատարությունները մեկնարկում են 

10:04 24.05.2019

Հանրապետության շրջանավարտներն արդեն պատրաստ սպասում են տոնական միջոցառումների մեկնարկին: Շրջանավարտները սրտի տրոփյունով են սպասել այս օրվան: SHANTNEWS-ը կհետևի հանրապետությունում տոնական օրվա միջոցառումներին: Այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի Հանրապետության 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում: Վերջին զանգից հետո 9-րդ և 12-րդ դասարանի շրջանավարտները հանձնելու են պետական ավարտական քննություններ:  

̰
Բարի ճանապարհ, սիրելի՜ շրջանավարտներ. Վալերիյ Օսիպյանի շնորհավորական ուղերձը

09:27 24.05.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից և անձամբ «Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ շրջանավարտներին, մանկավարժներին, ծնողներին և մաղթում, որ օրվա տոնականությունը պայծառ հիշողություն դառնա բոլորի կյանքում: Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ այս օրերին ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների, ծնողների, աշակերտների հետ, կրկին հիշեցրել տոնին հասարակական կարգը, […]

̰
Ու հնչեց զանգը, հնչեց…

07:18 24.05.2019

Այսօր վերջին զանգ է: Քանի՞ շրջանավարտ կա, և ո՞ր առարկաներից են պետական քննություններ հանձնելու նրանք: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի վիճակագրական բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ այս տարի վերջին զանգը հնչելու է Հայաստանի Հանրապետության 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում: ԿՏԱԿ-ից մեզ հայտնեցին, որ 2018-2019 թթ.-ին ՀՀ պետական և ոչ պետական դպրոցներում ավարտում է 12-րդ դասարանի […]

̰
Մյուս շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու կյանքի խաղ․ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին

01:07 24.05.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկել են Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու հարցը։ «ՈւԵՖԱ-ն ասում է հետևյալը՝  ֆուտբոլը վայելելու իրավունք բոլորն ունեն՝ անկախ նրանից, թե ով ես դու, որտեղից և ինչպես ես խաղում։ Բայց մյուս շաբաթ  Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու կյանքի խաղ, քանի որ  Հայաստանից է։ Եվ «Արսենալի» հայկական ազգանուններով […]

̰
Կալիֆոռնիայում հայուհին նշանակվել է 30 կրթական հաստատության ղեկավար

00:47 24.05.2019

Կալիֆոռնիայի դպրոցական խորհուրդը ընտրեց ամերիկահայ հայազգի Վիվիան Էկչյանին որպես Գլենդելի դպրոցական շրջանի ղեկավար, որն ընդգրկում է ավելի քան 30 կրթական հաստատություն՝ 26 հազար ուսանողներով: «Վիվիան Էկչյանը, ով հայ է, ստացել է խորհրդի ձայների մեծամասնությունը: Նա կրթության ոլորտում մեծ փորձ ունի, ավելի քան 30 տարի զբաղեցրել է տարբեր պաշտոններ Լոս Անջելեսի կրթության ոլորտում»,- գրում է The […]

̰
«Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել` պահանջելով, որ Եվրոպա լիգայի անցկացման վայրը փոխվի

00:23 24.05.2019

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները  Change.org կայքում առցանց ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով, որ Եվրոպա լիգայի անցկացման վայրը փոխվի։ «Արսենալի» երկրպագուները բոյկոտում են Բաքուն՝ սոցիալական ցանցերում տարածելով ##BoycottBaku հեշթեգը։ Ստորագրահավաքին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Ավելի վաղ CNN-ի հայտնի հաղորդավար Պիրս Մորգանը Չելսիի երկրպագուներին կոչ է արել բոյկոտել խաղը։  

̰
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին. «Փաստինֆո»

23:25 23.05.2019

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ  մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Կայքը նշում է, որ ենթադրյալ կաշառքի մասին գրառումներով է հանդես եկել փաստաբան Ալիկ Սիրունյանը։ Մասնավորապես մայիսի 18-ին՝ մինչև ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի […]

̰
Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին

22:48 23.05.2019

ՌԴ   հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է Ռուսաստան` իր հարազատներին:  Համացանցում հրապարակվել է այդ հեռախոսազրույցից մի հատված: «Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ավելի ճիշտ ոչ թե ինձ, այլ մեզ մոտ: Նաև Յուլեչկայի մոտ»,- ասել է Սկրիպալը հարազատներից մեկի հետ խոսելիս: Հատկանշական է, որ այս նյութը նոր […]

̰
Գյումրիում հայրը վրաերթի է ենթարկել 2 տարեկան որդուն․ երեխան տեղում մահացել է

22:28 23.05.2019

Այսօր՝ ժամը 20:37-ին, Գյումրիի շտապօգնության կայան ահազանգ է ստացվել, որ Մսի կոմբինատ թաղամասում՝ թիվ 8 դպրոցի մոտակայքում, կա մանկահասակ երեխայի դի: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը պարզել է, որ Մսի Կոմբինատ թաղամասի Լալայան փողոցի 127/006 տնակի բնակիչ, 45-ամյա Արտեմ Ասատրյանն ավտոտնակից մեքենան դուրս բերելու պահին, հետընթացի ժամանակ չնկատելով իր երկու տարեկան որդուն, վրաերթի է ենթարկել, […]

̰
Ցեխաջրով լվացվելով չեն մաքրվում․ Արմեն Ռուստամյան

22:14 23.05.2019

«Իշխանությունները չեն էլ նկատում, որ անընդհատ նախկինների հետ համեմատվելով՝ կամաց-կամաց սկսում են նմանվել նրանց։ Հասկացե՛ք՝ ցեխաջրով լվացվելով չեն նաքրվում, ցեխոտվում են։ Հասկացե՛ք նաև, որ, այո՛, բացառված է, չի կարող լինել վերադարձ անցյալին։ Բայց սա էլ ճիշտ չի մեկնաբանվում,  չվերադառնալ անցյալին՝ նշանակում է չվերադառնալ անցյալի հոռի բարքերին ու արատներին, այլ ոչ թե ջնջել այն ամենն, ինչ […]

̰
Լրջանալու և օգնության կարիք ունեն բոլոր այդպիսի կոչեր հնչեցնողները. Արփինե Դավոյանը՝ ՀՅԴ-ի կոչի մասին

21:38 23.05.2019

«Ցավում եմ Դաշնակցության այսօրվա հանրահավաքում հնչեցրած այս շատ լրջագույն կոչի համար, որովհետև նման ավանդական կուսակցությունը, նման արժեքներ կրող կուսակցությունը, ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող կուսակցությունը, որ այսօր զբաղվում է այսպիսի մանր-մունր ցույցերով, փորձում է խորհուրդ տալ իշխանությանը, այն իշխանությանը մաս կազմող մի մասը, որը մասնակցել է ՀՀ-ում տեղի ունեցած թալանին, տեղի ունեցած հանցագործությունների պարտակմանը […]

̰
Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

20:45 23.05.2019

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ «ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված գաղաքական և իրավական […]

̰
Եթե այսպես եք «քայլն» անելու՝ ավելի լավ է կանգ առնեք, լրջանաք, հանգիստ նստեք տեղներդ և գործ անեք. Իշխան Սաղաթելյան

20:39 23.05.2019

Հեղափոխությունից մեկ տարի անց մեր հասարակության սպասելիքները և ակնկալիքները չեն արդարացել: Այս մասին մայրաքաղաքի Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ընթացքում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: ՀՅԴ անդամի խոսքով՝ ՀՀ իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր ու պրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար, և հասարակությանը համախմբելու փոխարեն ներկայիս իշխանությունները շարունակում են խոսել […]

̰
Գյումրիի շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում

20:31 23.05.2019

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրիի շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում։

̰
Հայաստան-Չինաստան հարաբերությունները՝ թվերով

20:00 23.05.2019

Կառավարությունն այսօր հավանություն տվեց Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու համաձայնագրին: Դրանով Հայաստանի ու Չինաստանի քաղաքացիների համար սահմանվում է առանց վիզայի ռեժիմ՝ մինչև 90 այցերի համար։ SHANTNEWS.am-ն առանձնացրել է տվյալներ, որ վերաբերում են երկկողմ հարաբերություններին: Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 6-ին: 1996թ. օգոստոսի 10-ին Պեկինում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: […]

̰
Ինչո՞ւ է անընդունելի Մարաղայի կոտորածի զոհերի խաչքարի տեղադրումը Ծիծեռնակաբերդում. ԼՀԿ-ն` Հայկ Մարությանին

19:58 23.05.2019

ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դիմումին` ուղղված Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նա հիշեցրել է, որ Մարաղայի ցեղասպանության զոհերի հարազատների խնդրանքով մայիսի 3-ին Գորգիսյանը դիմել էր Մարությանին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Սումգայիթի կոտորածների զոհերին նվիրված հուշակոթողի մոտ, Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին նվիրված […]

̰
Եկել ենք ասելու` լրջացե´ք. Գեղամ Մանուկյանը` ՀՅԴ հանրահավաքին

19:55 23.05.2019

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ հրավիրած հանրահավաքը: Առաջինը ելույթ ունեցավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, որը, խոսելով անցած 1 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունների գործունեության արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր դիտարկումների մասին, հայտարարեց, որ իրենք անելու են ամեն բան՝ թույլ չեն տալու, որ երկրում մեկ կարծիք տիրի: «Մենք նորից գալիս ենք ասելու` թույլ չենք տա, […]

̰
Կենդանիներին խոշտանգողներին քրեորեն պատժելու Զոհրաբյանի առաջարկի ընդունումը հետաձգվեց

19:34 23.05.2019

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր երկու անգամ ըստ էության քննարկվեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախագիծը, որով առաջարկվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնել։ Սակայն կառավարության ներկայացուցիչների ու պատգամավորների հետ երկրորդ անգամ վիճելուց հետո Զոհրաբյանը համաձայնեց հետաձգել։ Պատճառն այն է, որ օրենքում ներկայացված չէ «կենդանի» բառի բնորոշումը, ինչը, ըստ ընդդիմախոսների, թույլ չի տա այս օրենքը կիրառել, եթե […]

̰
Հունիսի 1-ին բոլոր երեխաների մուտքը Կենդանաբանական այգի կլինի անվճար

19:31 23.05.2019

Երևանի քաղաքապետարանը և Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին:  Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ, շատ պաղպաղակ, վիկտորինաներ, որի հատուկ մրցանակը՝ հեծանիվը կամ ֆոտոխցիկը, կհանձնվի ամենաբանիմացին: Հունիսի 1-ին բոլոր երեխաների մուտքը Կենդանաբանական […]

̰
Էրդողանի համար կարևոր է, թե ով կընտրվի Թուրքիայի ամենամեծ քաղաքի քաղաքապետ. թուրքագետ

19:20 23.05.2019

Մոտ մեկ ամսից Թուրքիայում արտահերթ ընտրություններ են անցկացվելու. ընտրվելու է Ստամբուլի քաղաքապետ: Այս ընտրությունը իրադարձային է համարվում երկրում: Արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ ընտրությանը շատ մեծ նշանակություն են տալիս բոլոր մակարդակներում, այդ թվում՝ նախագահի: Ըստ նրա` Էրդողանը կարևորում է այս ընտրությունը, քանի որ այն նախորդում է […]

̰
Մայիսի 23-ը Մեր և Ձեր թատրոնի ծննդյան օրն է. Գյումրու Դրամատիկական թատրոնը 154 տարեկան է

19:03 23.05.2019

Ուղիղ 154 տարի է անցել այն պահից, երբ Գյումրիի Դրամատիկական թատրոնում, 125 հանդիսատեսի առաջ, բեմադրվեց Հակոբ Կարինյանի «Շուշանիկ» ստեղծագործությունը: Թատրոնն այս քաղաքում հասարակության մշակութային կյանքն աշխուժացնող գլխավոր անկյուններից մեկը դարձավ՝ քաղաք մտնելով 1865 թվականին՝ ռմբաձիգ գնդի կապիտան Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի ջանքերով: «…1865 թվականի մայիսի 23-ին առաջին անգամ վեր բարձրացավ քաղաքային ակումբի վարագույրը. ալեքպոլյան նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին […]

̰
Բագրատյանն առաջարկում է ԱԺ արտագնա նիստեր անել մարզերում

18:46 23.05.2019

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱԺ արտահերթ, արտագնա նիստեր անցկացնել մարզերում և այդ նիստերը նվիրել կոնկրետ մարզերի խնդիրներին։ Այս մասին առաջարկը նա այսօր ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Բագրատյանի խոսքով՝ պատգամավորների մի մասը երբեմն կամավոր գնում է մարզեր, շփվում ընտրողների հետ, բայց բոլորը չէ, որ այդպես են վարվում։ Իսկ […]

̰
Ռումբի տեղադրման մի քանի ահազանգ Լոնդոնում

18:42 23.05.2019

Քինգսթոնի համալսարանի ուսանողները տարհանվել են:

̰
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի գործով 2 բողոք է ներկայացրել

18:15 23.05.2019

ՀՀ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում բողոքարկել է։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վերջինս հայտնեց, որ արդեն բողոքներ են ներկայացվել վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ։ Հիշեցնենք, որ մայիսի 20-ին […]

̰
ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրել դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար

18:08 23.05.2019

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները համարում են, որ դատաիրավական համակարգի հեռահար բարեփոխումները՝ հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա կենսական է Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար: Այս մասին նշված է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հայտարարության մեջ: «Մենք ողջունում ենք ՀՀ […]

̰
80 հազար դրամ վճարի վերաբերյալ հարցը 80 րոպե քննարկվեց ԱԺ հանձնաժողովում և չլուծվեց

18:02 23.05.2019

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» իր հաշվետվությունները պարտավոր է իր հաշվետվությունները ներկայացնել Azdarar.am կայքում և դրա համար վճարել 80 հազար դրամ։ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որ նաև որպես ԱԺ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչն է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, ներկայացրել է նախագիծ, որով այս հիմնադրամը բացառություն է լինելու և այդ գումարը չի վճարելու։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում […]

̰
Անընդունելի եմ համարում այն քաղաքականությունը, որն այսօր վարում է ԿԳՆ-ն. Արամ Սիմոնյանի հայտարարությունը

17:49 23.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր հրաժարական է տվել գիտխորհրդի նիստի ավարտին: Քիչ առաջ ԵՊՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՊՀ ռեկտորն իր ելույթում նշեց. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ […]

̰
BACK_TO_TOP