TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

Չինաստանում բարի շենքի տանիքի փլուզման հետևանքով 77 մարդ է տուժել

07:17 20.05.2019

Չինաստանի հարավային Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում  բարի շենքի տանիքի  փլուզման հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 77 մարդ։ Նրանցից 52-ի մոտ առկա են թեթև վնասվածքներ։ Այս մասին հայտնում է CGTN-ը։ Փլուզումը տեղի է ունեցել Բայսե քաղաքում անցած գիշեր։ Հայտնի չէ, թե փլատակների տակ քանի մարդ է մնացել։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 65 մարդու։ Որոնողափրկարարական […]

̰
Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել․ ՀՀ ոստիկանություն

00:39 20.05.2019

Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի […]

̰
Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին․ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

00:16 20.05.2019

Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։ Ուստի կոչ եմ անում […]

̰
Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան

23:50 19.05.2019

Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան տեղազննության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Հենց նոր խոսեցի Գեներալի հետ, ամեն ինչ կարգին ա, տրամը բարձր, դե դուխի մասին չխոսամ: Հ.Գ. Ուղղակի հարց ա առաջանում, ի՞նչ գործ ունեն փողոցներում ավտոմատավոր ոստիկաններ ու ի՞նչ […]

̰
ԲԴԽ-ն արտահերթ նիստ է հրավիրել և հաղորդագրություն տարածել

23:37 19.05.2019

Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 21։30-ին, հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, […]

̰
Փաստաբանների պալատը հրատապ նիստ է անցկացրել և հայտարարություն տարածել Փաշինյանի կոչի վերաբերյալ

23:25 19.05.2019

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն իր ամբողջ կազմով, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Գայանե Դեմիրչյանի, 19.05.2019թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է կոչով դիմել Հայաստանի Հանրապետության […]

̰
Ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ․ Փաշինյան

22:45 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է դատարանների դռների մուտքն ու ելքը փակելու իր հայտարարության մասին։ Ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ. «Այս գործողություններում որևէ բռնություն, սադրանքի տրվել, չպետք է լինի։ Վաղը Ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ քաղաքացիական ակցիայի անվտանգությունը»։ Նա նշել է, որ ակցիայի մասնակիցները […]

̰
Քաղաքական գործիչներն արձագանքում են Փաշինյանի կոչին

21:55 19.05.2019

Քաղաքական գործիչները, փաստաբանները արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։ Նրանցից ոմանք նաև դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Հայտարարություններն ու գրառումները ներկայացնում ենք ստորև։ «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյան «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ձեռնպահ մնալ էքտրիմիստական գործողություններից, պահպանել քաղաքացիական զգոնություն, մնալ ՀՀ օրենսդրության սահմաններում և չտրվել սադրանքների։ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իշխանությունների […]

̰
Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ

20:47 19.05.2019

Ըստ նախնական տվյալների` Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին Twitter-ի էջում գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն: Ըստ նախնական տվյալների` Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: pic.twitter.com/i9pLlTr5HQ — MFA of Armenia?? (@MFAofArmenia) 19 мая 2019 г. Հիշեցնենք, որ Գիզայի բուրգերի համալիրի հարևանությամբ […]

̰
«Կեցցե՛ անցումային արդարադատությունը»․ ցուցարարները քայլերթ են անում

20:01 19.05.2019

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները քայլերթ են անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Նրանք կոչ են անում բոլորին վաղը՝ 08:30-ից փակել դատարանների մուտքերն ու ելքերը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք վանկարկում են՝ «Կեցցե՛ անցումային արդարադատությունը»։  

̰
Առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. Փաշինյան

19:42 19.05.2019

Առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժամը 12։00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է նա:

̰
Վաղը կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը․ Փաշինյան

18:42 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով․ «Վաղը՝ ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»:

̰
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարներն այս պահին Ազատության հրապարակում են

18:20 19.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարներն այս պահին Ազատության հրապարակում են: Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ իրենց պահանջը անցումային արդարադատությունն է։ Նրանք հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է վաղը անդրադառնալ իրենց հարցին։ Հիշեցնենք, որ երեկ՝մայիսի 18-ին, հանրահավաքը դադարեցնելուց հետո ցուցարարները հայտարարել էին, որ կհավաքվեն մայիսի 19-ին՝ ժամը 18։00-ին։ Նրանք ասել էին, որ […]

̰
Վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ. Փաշինյան

18:00 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ վաղը հանդես կգա կարևոր հայտարարությամբ։ «Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»:

̰
Սիրիական բանակն Իդլիբում վայր է դրել զենքերը

17:07 19.05.2019

Իդլիբ նահանգում սիրիական բանակը դադարեցրել է ռազմական գործողությունները, հայտնում է РИА Новости»-ն: Նշվում է, որ գրոհայինները դեռևս շարունակում են կրակել Համայի, Լաթաքիայի և Հալեպի շրջաններում: Զինվորականների խոսքերով՝ հակառակ կողմը շարունակում է գրոհել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտների վրա:

̰
Ասում են՝ մայիսը գնացել է արձակուրդ. Գագիկ Սուրենյան

15:35 19.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են՝ մայիսը գնացել է արձակուրդ, ամսվա սկզբին նոյեմբերն էր աշխատում, իսկ հիմա՝ հուլիսը»:

̰
Կոպտորեն խախտվում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը․ Բաթոյանը` 13-ամյա աղջկա հղիության վերաբերյալ սոցցանցերում տարածվող ռեպորտաժի մասին

15:06 19.05.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սոցիալական ցանցերով արագորեն տարածվում է 13-ամյա անչափաս աղջկա բռնաբարության և հղիության մասին ռեպորտաժը, ինչը կոպտորեն խախտում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը։ Օրեր առաջ Գյումրու մասնագիտացված մանկատուն էր այցելել ԱԺ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը և հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակել երեխայի […]

̰
Ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի խուսափի արդարադատությունից. Ալեն Սիմոնյան

14:53 19.05.2019

ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ժողովուրդ, ակնհայտ է, որ դատական համակարգը խնդիրներ ունի և անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է: Վայրկյան անգամ մի կասկածեք թե՛ մեր վճռականության, և թե՛ ձեր ուժի վրա: Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի խուսափի արդարադատությունից»: Ալեն Սիմոնյանը մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ շուտով հայտնի […]

̰
Դուխներդ չգցեք, ժողովրդի դեմ խաղ չկա․ Փաշինյան

14:41 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: «Այսօր այցելեցի մեր վիրավոր հերոսներին: Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարևորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա:)))»,- գրել է նա։

̰
Ահազանգ է ստացվել, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է դրված

13:41 19.05.2019

Մայիսի 19-ին՝ ժամը 13:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

12:58 19.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:   Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ՝ Արգիշտի Սեպխանյանին, Աղանիկ Զորողյանին և Վահե Այվազյանին: Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել […]

̰
Մահացել է կնոջ հետ 81 տարի 201 օր ապրած Գինեսի ռեկորդակիրը

11:42 19.05.2019

Ճապոնիայում մահացել է ամենատարեց ամուսնական զույգի տղամարդը։ Այդ մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։ 108-ամյա Մասաո Մացումոմտոն մահացել է սրտի անբավարարությունից։ Նա կնոջ հետ ապրել է 81 տարի 201 օր։ Ամուսնական կյանքի ընթացքում ամուսինները 5 դուստր են ունեցել, 13 թոռ և 25 ծոռ։ Գինեսի ռեկորդների գրքի պատվավոր կոչումը Մացումոմտոն ստացել է 2018 -ին։ Նրանք 57 օրով […]

̰
Սաուդյան Արաբիայի թագավորը  շտապ գագաթնաժողով է հրավիրել

11:21 19.05.2019

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդը արաբական երկրների առաջնորդների շտապ գագաթնաժողով է հրավիրել, որը պետք է անցկացվի ոչ ուշ, քան մայիսի 30-ին, փոխանցում է РИА «Новости»-ն։ Այդպիսի վճռական պահանջի պատճառը Իրանի հետ հարաբերությունների սրումն է։ Երկրի ՆԳՆ-ն միջազգային հանրությունից պահանջել է կոշտ դիրքորոշում պահպանել Իրանի նկատմամբ և արգելել «քաոսի սերմանումը»։ ԱՄԷ-ում Սալմանի պահանջը […]

̰
Ով է հաղթել «Եվրատեսիլ»-ում

10:52 19.05.2019

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում հաղթել է Նիդերլանդները ներկայացնող Դունկան Լոուրենսը։ Նա հավաքել է 492 միավոր։ Երկրորդ տեղում է Իտալիան՝ 465 միավորով։ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը 369 միավորով 3-րդ տեղն է զբաղեցրել։ Նիդերլանդների ներկայացուցիչը կատարել է Arcade կոմպոզիցիան։ Նշենք, որ մրցույթի եզրափակչում 26 երկրի ներկայացուցիչ է ելույթ ունեցել։ Մադոննան այս տարի Թել Ավիվում անցկացվող երգի մրցույթին […]

̰
Սաակաշվիլին կոչ է արել Զելենսկուն Ռուսաստանի հետ խաղ չանել

10:19 19.05.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել՝ ինչպես հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Այդ մասին նա ասել է «Наш» հեսռուստաալիքի եթերում։ Սաակաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի հետ իբր թե «հնարավոր չէ պայմանավորվել», ինչի կապակցությամբ կոչ է արել ուկրաինացի առաջնորդին Ռուսաստանի հետ խաղ չանել։ Բացի դրանից՝ Սաակաշվիլին Ուկրաինան «ստվերային […]

̰
Հոնդուրասում ինքնաթիռն ընկել է ծովը․ կա 5 զոհ

09:46 19.05.2019

Հոնդուրասի կազմում գտնվող Ռոաթան կղզու մոտ մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Առնվազն 5 հոգի զոհվել է, այդ թվում՝ օդաչուն։ Հոնդուրասի ԶՈւ-ի ներկայացուցիչ Խոսե Դոմինգո Մեզայի տվյալներով՝ զոհվածներից 4-ը ԱՄՆ քաղաքացիներ են, 5-րդ զոհի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միևնույն ժամանակ, տեղի իշխանությունները պնդում են, որ 4 զոհերը Կանադայի […]

̰
«Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի առաջիկա նախագահությանը»․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ ԵԽ-ի 129-րդ նստաշրջանին

23:53 18.05.2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին․ «Պարոն նախագահ, Պարոն գլխավոր քարտուղար, Հարգելի գործընկերներ, Նախևառաջ, ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր քարտուղարին Յագլանդին իր մանդատի ընթացքում գործադրած անխոնջ ջանքերի և այս Խորհրդի ապագային միտված մեծ տեսլականի համար: […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին

21:39 18.05.2019

Մայիսի 17-ին աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին, որը նվիրված էր նաև Եվրոպայի խորհրդի 70-ամյակին: Հյուրերին ուղղված ողջույնի խոսքերով հանդես եկան  Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թիմո Սոինին և գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նախարար Մնացականյանը, շնորհավորելով բոլորին կառույցի 70-ամյակի կապակցությամբ, իր ելույթում նշեց. «Մեր հավաքական […]

̰
Դատարանը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատիրոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

21:19 18.05.2019

Դռնփակ դատական նիստում դատարանը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով (որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը)։ Ավելի վաղ հայտնել էինք, որ TV5-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել. ներկայացվել է կալանավորելու […]

̰
Քայլերթ ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման

20:39 18.05.2019

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները քայլերթ են անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ պահանջելով կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քայլերթի ընթացքում նրանք հարգանքի տուրք են մատուցել 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների 10 զոհերի հիշատակին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները Ազատության հրապարակում են հավաքվել, որպեսզի այսօր՝ ժամը 20։00-ին, հանրահավաք […]

̰
BACK_TO_TOP