12:39 18.05.2019
Վերակիրառություն է ստացել վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Խոսքն այն վարորդների մասին է, որոնք 2017 թվականից իրավունք էին ստացել չկնքել ԱՊՊԱ պայմանագրեր, եթե իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չէին շահագործվում, եթե անգամ պետհամարանիշները հանձնված չէին ճանապարհային ոստիկանությանը: Այս տարվա մայիսի 6-ից սկսած ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պահանջը պարտադիր է համարվում բոլորի համար: Մինչև հիմա այդ արտոնություններից […]
12:09 18.05.2019
Հայաստանում «ընդդեմ» գաղափարախոսությունն ունենում է շատ ավելի մեծ թվով աջակիցներ՝ ի տարբերություն «հանուն» գաղափարախոսության: Այս մասին մայիսի 18-ին «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ նշեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր հնարավոր մեղքերում, բոլոր դժվարություններում, դրա վրա կարելի է ձևավորել և հասունացնել մեծ քաղաքական կապիտալ, սակայն մյուս կողմից՝ պետք […]
11:20 18.05.2019
«Մեկ Հայաստան» ցենտրիստական կուսակցությունն այսօր հիմնադիր համագումար է կազմակերպել: Կուսակցության նախագահը քաղաքագետ Արթուր Ղազինյանն է: Համագումարին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նորաստեղծ կուսակցության ստեղծման նպատակն է խթանել Հայաստանում ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացումը և նպաստել քաղաքացիական նոր մշակույթի և պետականամետ մտածողության արմատավորմանը:
11:07 18.05.2019
Մայրաքաղաք Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։
10:27 18.05.2019
Երեկ հրթիռներ են ընկել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա։ Այս մասին տեղեկությունը հաղորդել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական բանակի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է վնասազերծել հրթիռներից մի քանիսը։ Հրթիռներ են ընկել նաև Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայի վրա։ Մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
10:17 18.05.2019
Մեքսիկայի Խալիսկո նահանգի տարածքում իշխանությունները մարդու մարմնի մասերով լցված 18 պարկ են հայտնաբերել։ Այդ մասին երեկ հայտարարել է նահանգի դատախազ Հերարդո Սոլիսը։ Նրա խոսքերով՝ դրանք հայտնաբերվել են Թլահոմուլկո շրջանում առևանգված մարդկանց ազատելու զինվորականների օպերացիայի ժամանակ։ Առևանգվածներից մեկը հասցրել է փախչել և օգնություն խնդրել իշխանություններից։ Արդյունքում շուրջ 50 հատուկջոկատայիններ ներխուժել են նշված վայր և ազատել 3 […]
09:31 18.05.2019
Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու՝ արքայազն Արչիի ծննդյան վայրը Լոնդոնի կենտրոնում գտնվող Portland Hospital մասնավոր ծննդատունն է։ Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն՝ հրապարակելով երեխայի ծննդյան վկայականի պատճենը։ Այդ ծննդատանը ծննդաբերության արժեքը սկսվում է 15 000 ֆունտ սթերլինգից, սակայն որոշ այցելուների համար այն հասնում է 500 000-ի՝ կախված այնտեղ մնալու ժամկետից, սենյակի վիճակից և […]
08:45 18.05.2019
Թաիլանդի հյուս-արևելքում գտնվող Նաքհեն Ռատչասիմա գյուղաքաղաքում շունը դաշտում հայտնաբերել է ողջ-ողջ թաղված նորածին երեխայի։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ մայիսի 15-ին 41-ամյա Ուզա Նիասական շան հետ զբոսանքի է գնացել, որի ընթացքում շունը հանկարծակի սկսել է հաչալ և հողը փորել։ Շան տերը մոտեցել է, որպեսզի տեսնի, թե ինչն է հետաքրքրել շանը և հայտնաբերել […]
08:31 18.05.2019
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 1100 երևանաբնակ զինծառայողների ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ զրուցել ու բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ ավանդական դարձած, կարևոր ու հաջողված այս նախաձեռնությունը լինելու է […]
00:58 18.05.2019
Ազատ ու համաշխարհային ուսուցում բոլորի համար։ Հենց այս կարգախոսով 2006 թվականին ամերիկացի Սալման Քանին ստեղծում է համացանցային տեսադասերի հարթակը, որը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է ստանում ամբողջ աշխարհում։ Այն հայտնի է «Քան» ակադեմիա անունով: «Տեխնոլոգիական դարում բոլորին անհրաժեշտ է ունենալ նաև որակյալ կրթական ռեսուրսներ, ինչպես անգլերենով և ռուսերենով, այնպես էլ մենք կարիք ունենք հայերենով հասանելի […]
00:30 18.05.2019
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել, որում անընդունելի է համարել 13-ամյա Արթուր անունով հայ տղային «կրոնոփոխած» Հաթիփօղլուի արդարացումները: Փայլանը շեշտել է, որ երեխային շահագործելը, չի կարող կրոնով արդարացնել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Նիհաթ Հաթիփօղլուն նախօրեին իր հաղորդման ժամանակ կրոնական տեսանկյունից արդարացրեց 13 ամյա երեխային ուղղիղ եթերով շահագործման փաստը։ Երեխային շահագործելը […]
23:49 17.05.2019
Ստամբուլում ապրող 13-ամյա հայ պատանու՝ Արթուրի հարցը շարունակվում է մնալ ուշադրության կենտրոնում: Ստամբուլի հայկական համայնքում քննադատում են այն թուրք հոգևորականին, որը ուղիղ եթերում կրոնափոխության է մղել հայ երեխային: Արթուրի մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, SHANTNEWS.am-ին ասել է, որ ինքը ոչ մեկի դեմ բողոք չունի և տեղի ունեցածում իր երեխային է մեղադրում: Մանրամասները՝ տեսանյութում.
23:21 17.05.2019
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո առաջին գոտեմարտն անցկացրեց հունահռոմեկան ըմբշամարտի կանոններով և հասավ հաղթանակի: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0: Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ […]
22:38 17.05.2019
«Երևանի Աբովյան փողոցի՝ Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154 հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
21:08 17.05.2019
ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը)։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրել է Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը: «Որպես զենք այս դեպքում դիտարկվում է ջրի շիշը: Առաջիկայում քննարկվելու է կալանավորման հարցը»,- հայտնել է Ալոյանը և հավելել, որ […]
20:53 17.05.2019
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ նախապատրաստել են նյութեր: Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստի համայքապետարանի ղեկավարը, անձնական կամ խմբային շահերից ելնելով, 2015-2018 թվականներին համայնքի բյուջեից 860 հազար դրամ մաս-մաս փոխանցել է Խաչատուր Աբովյանի […]
20:41 17.05.2019
ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր` մայիսի 17-ի ասուլիսում հնչած դիրքորոշումներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ «Այսօր հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, ըստ էության շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս […]
20:32 17.05.2019
Երևանի պետական համալսարանը գոյության 100 տարիների ընթացքում տասնյակ սերունդներ է կրթել ու դաստիարակել: SHANTNEWS.am-ը ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակի առիթով առանձնացրել է ամենահետաքրքիր հայտնի կամ անհայտ իրողությունները բուհի պատմությունից: Եվ այսպես, 1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում է համալսարան հիմնել: Երևանում համալսարանի համար շենքային պայմաններ չկային, նախարարիների խորհուրդը որոշում ընդունեց համալսարանը տեղափոխել Ալեքսանդրապոլ: 1920թ. հունվարի 30-ին […]
19:43 17.05.2019
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Այս տեղեկությունը Armtimes.com-ի զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: […]
19:30 17.05.2019
Արթիկի 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերականգնվի: Խոնարհված եկեղեցին կառուցելու համար 30 տարի է, ինչ քաղաքն ու եկեղեցին գումարների փնտրտուքի մեջ էին: Անգամ դրամահավաք էր սկսվել: Աշխատանքները ֆինանսավորելու ցանկություն է հայտնել ռուսաստանաբնակ արթիկցի գործարար Արմեն Մարտիրոսյանը: Մինչ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների մեկնարկը, մշակույթի նախարարության պահանջով, տարածքում պեղումներ են սկսվել: Եկեղեցին պատմամշակութային կառույց է և […]
19:06 17.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է ռադիկալ իսլամիստների համար դառնալ «շատ լավ առիթ, օրինակ` Ադրբեջանում հաստատվելու համար»: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին Փաշինյանն ասել է ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՀ վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների՝ Սիրիայում ու Իրանում կրած պարտությունից հետո իսլամիստները «իրենց դրսևորելու նոր […]
18:02 17.05.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը, թե՞ ոչ։ Այս մասին Փաշինյանն ասել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Այդ հարցը մենք դեռ չենք քննարկել»,- ասել է ՀՀ վարչապետը։ Հիշեցնենք, որ Փաշինյանն առաջիններից է եղել, որ Ուկրաինայում անցկացված ընտրություններից հետո շնորհավորել է հաղթած թեկնածու Զելենսկուն:
17:57 17.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն ներկայացնելուց հետո Բակո Սահակյանը այդ մտադրության մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ստացել նրա կարծիքը։ Այս մասին այսօր ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը՝ Փաշինյանը։ «Դիմելուց մեկ օր առաջ նա ինձ տեղեկացրել է, և ես հայտնել եմ իմ վերաբերմունքը։ Բարոյապես նորմալ եմ համարում, բայց […]
17:45 17.05.2019
Այսօր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովը հավանության արժանացրեց համաձայնագրի՝ ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը և այն շուտով կներկայացվի վարչապետի հաստատմանը։ Ճանապարհային քարտեզը բաղկացած է համաձայնագրի կիրարկումն ապահովող 200 գործողություններից, որոնք առնչվում են բնապահպանության, տրանսպորտի, էներգետիկայի, արդարադատության, տարածքային կառավարման, սպառողների շահերի պաշտպանության և մի շարք այլ ոլորտներին։ Միևնույն […]
17:12 17.05.2019
Հայկական տոլմա Տոլմայի գրեթե 70 տեսակ կա` խաղողի տերևով տոլմա, Էջմիածնի տոլմա՝ կաղամբով և բանջարեղենով, պասուց տոլմա, երևանյան տոլմա, Մշո տոլմա` պատրաստված կտրտած մսով և բլղուրով, «Փլըտուծ»` փլած դոլման, երբ տոլմայի բաղադրիչները մանրացնում են և միասին եփում, Տիգրանակերտի «փըթէ-փըլէ»՝ փաթաթած տոլմա, որը մատուցելու ժամանակ քանդում են, վրան ավելացնում ձվածեղ, մածուն-սխտոր։ Հնում Հայաստանի ամեն մի շրջան […]
16:47 17.05.2019
Պոլսո նոր պատրիարքի ընտրության ժամկետը շուտով հայտնի կդառնա: Ստամբուլի քաղաքային իշխանություններն առաջիկա օրերին կպատասխանեն ընտրություն անցկացնելու վերաբերյալ պատրիարքարանի դիմումին: Ինչպես հայտնի է՝ Պոլսո պատրիարքության ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը մոտ մեկ տարի առաջ հեռացել է Ստամբուլից և կրկին վերադարձել Գերմանիա: SHANTNEWS.am-ի եթերում նա մանրամասներ է պատմում, թե ինչպես տեղապահ դարձավ, ինչպես հեռացավ և ինչ արդյունքներ է […]
16:28 17.05.2019
Եվրասիական տնտեսական միության շտաբ-բնակարանում, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությունում ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու թեմայով խորհրդակցություն: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ միջոցառմանը մասնակցել են Միության անդամ երկրների տեխնիկական կարգավորման ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ: «Խորհրդակցության արդյունքներով նախատեսվել են ցեմենտի ընդհանուր շուկա ձևավորելու ուղղությամբ հստակ քայլեր, որոնք ԵԱՏՄ […]
16:01 17.05.2019
Լրագրողներն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում վերջին շրջանում նորից շահարկվող հայաստանցի-ղարաբաղցի բաժանումները: «Միայն մի բան կարող եմ ասել, որ բավականին էմոցիոնալ փուլ է, սակայն, այսպես ասած, ղարաբաղցի-հայաստանցի հակամարտություն չկա և չի կարող լինել: Մենք յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ այս միասնականությունը, որ ունենք, մեր անվտանգության երաշխիքն է՝ որպես երկու […]
15:56 17.05.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը և ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում մի խումբ անձանց ընտրակաշառք են բաժանել և տրամադրել պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ի […]