«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կալանավորը հացադուլ է հայտարարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կալանավորը հացադուլ է հայտարարել

17:06 16.05.2019

Փաստաբան Հայկ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել և ահազանգում էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող իր պաշտպանյալի՝ Զորիկ Մեսինյանի առողջական վիճակի մասին:

Ավելի քան 2 տարի կալանավայրում գտնվող ամբաստանյալը մեկ տարվա մեջ 2-րդ հացադուլն է հայտարարել՝ ի նշան բողոքի, որ իրեն պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում։ Ըստ փաստաբանի` Զորիկ Մեսինյանն ունի մի շարք ծանր հիվանդություններ, որոնց մի մասը ձեռք է բերել կալանավայրում։ Դրանցից են վերջույթների փտախը և հեպատիտ C-ն:

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում բժիշկներ չկան, բուժքույրերի միջոցով լավագույն դեպքում առաջին բուժօգնություն է ցուցաբերվում, այնինչ, կալանավորվածը լուրջ բուժման կարիք ունի։ Նրա հարազատները բազմիցս դիմել են նրան գրավի դիմաց ազատելու խնդրանքով, որպեսզի գոնե բավարար բուժում ստանա, բայց դատարանը մերժել է, իսկ արդարադատության նախարարությունից գրավոր պատասխանել են, որ «Արթիկի» քրեակատարողական հիմնարկն ունի համապատասխան բուժսարքավորումներ ու բուժանձնակազմ։

Սա, ըստ փաստաբանի, իրականությանը չի համապատասխանում։ Զորիկ Մեսինյանը մեղադրվում է թմրամիջոց իրացնելու համար։ Նրա դեմ հարուցված քրեական գործը դատավարական փուլում է։

Ըստ փաստաբանի` անձն ունի բժշկական օգնություն ստանալու իրավունք և ներկայումս չի ստանում այդ օգնությունը: Նրա խոսքերով` կալանավորին բերում են «Գյումրի» կենտրոն կամ Արթիկի հիվանդանոց, ընդամենը ռենտգեն են անում, արձանագրում են հիվանդությունը ու վերադարձնում քրեակատարողական հիմնարկ:

Իսկ փաստաբանն ունի փաստաթղթեր «Գյումրի» կենտրոնից և 3-րդ պոլիկլինիկայից, որտեղ նշվում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկն ի զորու չէ տրամադրել բժշկական օգնություն նշված հիվանդությունների դեպքում: Զորիկ Մեսինյանն էլ, այլընտրանք չունենալով, կտրուկ քայլերի է դիմել` 3 օր է, ինչ հացադուլ է հայտարարել:

Թե դատարանն ինչ վճիռ կկայացնի, ըստ փաստաբանի, ամբաստանյալի համար արդեն կարևոր չէ, քանի որ նրա կյանքին արդեն իսկ վտանգ է սպառնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP