18:15 06.05.2019
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ աղմկոտ պատմության հեղինակը Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանն է, որն անձնական թշնամանք ունի, չնայած այն հանգամանքին, որ հողատարածքը Բյուրական համայնքի տարածքում չէ, այլ Օրգովի: SHANTNEWS.am-ն այսօր լսել է նաև Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանին, որը «հերյուրանք» […]
18:09 06.05.2019
«Մեկը տերտեր է սիրում, մեկը` տերտերի կնիկ: Մեկին սենց է դուր գալիս, մյուսին` ուրիշ ձև, տարբեր գնահատականներ կան, բայց ես գնահատում եմ լավ, դրական: Այսպես էլ պատկերացնում էի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե արդյո՞ք բնակչության սպասելիքներն արդարացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկ տարվա ընթացքում, պատասխանեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել […]
17:57 06.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական գործընկերության շարունակական խորացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որը գտնվում է ժողովրդավարական արմատական բարեփոխումների փուլում և առաջ է շարժվում ժողովրդավարության ինստիտուցիոնալ ու տնտեսապես հզորացման ճանապարհով: […]
17:52 06.05.2019
Մեգան Մարքլն ու Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին որդի են ունեցել: Այս մասին նրանք հայտնել են իրենց Instagram-ի պաշտոնական էջում: View this post on Instagram We are pleased to announce that Their Royal Highnesses The Duke and Duchess of Sussex welcomed their firstborn child in the early morning on May 6th, 2019. Their Royal […]
17:40 06.05.2019
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Տելեգրամի» իր էջում ԶԼՄ-ներին ուղղված գրառում է կատարել՝ կոչ անելով լինել ուշադիր, քանի որ հաքերային նոր հարձակումներ կարող են լինել: «Թուրքական AKINCILAR (Cyber Warrior) հաքերային թիմը կոտրել է news.am-ը (էս պահին կայքը վերականգնված է): Այս թիմը ամենամեծ և ամենահին թուրքական հաքերային խմբավորումներից է, որն արդեն քսան տարի է գործում է։ […]
17:28 06.05.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ նիստ է անցկացնելու և անդրադառնալու է վաղը մեկնարկող լիագումար նիստի օրակարգում ընդգրկված նախագծերին, հստակեցնելու է խմբակցության դիրքորոշումն այդ նախագծերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադառնալու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխանին` ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նշենք, որ նման աշխատանքային հանդիպումներ լինում են գրեթե ամեն քառօրյայից առաջ: Ավելի վաղ հայտնել […]
17:16 06.05.2019
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր Ճապոնիայի կողմից Հայաստանին նվիրաբերված հրշեջ-մեքենաների և այլ տեխնիկայի հանձնման արարողության ժամանակ խոսել է հայ-ճապոնական բարեկամության մասին: Հիշել է. «Հայ-ճապոնական բարեկամությունը դրանով չի սահմանափակվում, դեռևս 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Ճապոնիայի կառավարությունը մեկնեց օգնության ձեռք, Կարմիր խաչի հիվանդանոցներից ընդհուպ 6 ամսով Հայաստան են ժամանել տասնյակ բժիշկներ, փոխանցվել են մի քանի միլիոնի […]
16:56 06.05.2019
Պետական վերահսկողական ծառայության լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Սիրելի իրական լրագրողներ, իրավագիտակից ու սիրող քաղաքացիներ, Սրտի մասնագիտությամբ լինելով լրագրող՝ տարիներ շարունակ՝ սկզբում ինքնուս, ապա բուհում ձեռք բերեցի մտքի մասնագիտությունս՝ իրավագիտություն՝ մասնագիտանալով հատկապես դատական սխալների ոլորտում: Երբ թավշյայից հետո՝ […]
16:32 06.05.2019
Ճապոնական JICA-ն ՀՀ ԱԻՆ-ին է տրամադրել 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և կարգավար 1 մեքենա: Մինչ հանձնման պաշտոնական արարողությունը, որին նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներն արդեն հասցրել են ծանոթանալ դրանց առավելություններին ու հնարավորություններին: Նրանք հայտնել են, որ դրանք տրամադրվելու են Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք ներկայացրել […]
16:14 06.05.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է առաջիկայում Երևանի ավագանու նիստերի ընթացքում քննարկման դրվող մի քանի կարևոր հարցի մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է հաստիքացուցակներին: Խաժակյանի խոսքերով՝ համոզմունք է եղել, որ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է եղել և կարիք ունի վերանայման: «Երբ տեղի էին ունենում այդ քննարկումները, և քաղաքապետարանից ասում էին, […]
15:42 06.05.2019
Համացանցում հրապարակվել է Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ուղևորներից մեկի՝ ինքնաթիռի ներսում նկարահանած տեսանյութը: Կադրերում երևում է թե ինչպես են այրվում օդանավի պոչամասն ու թևերը: Մարդիկ խուճապի մեջ են, լսվում են կանանց և երեխաների գոռոցներ, իսկ ինչ-որ մեկը, հավանաբար, բորտուղեկցորդը, կոչ է անում խուճապի չմատնվել: Հիշեցնենք, որ այս աղետի հետևանքով զոհվել է 41 մարդ: «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած […]
15:38 06.05.2019
Երեկ երեկոյան Գյումրիի Մանուշյան 18 Ա շենքի հինգերորդ հարկից 28-ամյա երիտասարդ է ընկել և տեղում մահացել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ նախնական վարկածի` երիտասարդն ընկել է պատշգամբից։ Մեր թղթակցի հետ զրույցում հարևանները պատմել են, որ նա մի քանի ամիս առաջ է տեղափոխվել քրոջ տուն` բնակության։ Երիտասարդը նոր էր աշխատանք գտել, աշխատում էր խանութներից […]
15:18 06.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի պատասխան նամակին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա տեղեկացրել է, որ դեռ այն չեն քննարկել խմբակցությունում: ««Իմ քայլը» խմբակցությունում դեռ չենք հասցրել քննարկել պարոն Ծառուկյանի արձագանքը, առաջիկայում նախատեսվում է քննարկում, որի ընթացքում կքննարկենք: Քանի որ սկսվել է իրավական գործընթաց, ճիշտ կլինի […]
15:09 06.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ […]
14:46 06.05.2019
Այսօր ասուլիս է հրավիրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը: Բանախոսն ասել է, որ սպասում է հնագետների ուսումնասիրություններին ու պատասխանին, որպեսզի վերսկսեն աշխատանքները տարածքում: «2010 թվականին Օրգովի համայնքապետից ստացել ենք գրավոր թույլտվություն, որպեսզի տարածքում զբաղվենք առևտրային գործունեությամբ: 2013 […]
14:36 06.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում անդրադարձել է Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումներին: Լրագրողների հետ զրույցում ասել է. «Արսեն Ջուլֆալակյանն ու հայրն ասել են, որ չի համապատասխանում իրականությանը, ներկայացել էին ոստիկանություն, որպեսզի հասկանային, թե ինչի մասին է խոսքը, պարզաբանել էին, թե Արսեն Ջուլֆալակյանի ընկերոջ հետ ինչ […]
14:24 06.05.2019
https://www.shantnews.am/news/category/accidents2019 թ. մայիսի 6-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը մեկնարկում է ՄԱԿ-ի 5-րդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։ Մայիսի 6-12-ը նշվող շաբաթվա կարգախոսն է «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր», իսկ թեման է՝ ճանապարհային անվտանգության առաջնորդությունը: Միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանում կայացած ասուլիսով, որի ժամանակ կողմերը ներկայացրեցին «ՓՐԿԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ» տեխնիկական փաթեթը: Այն իրենից ներկայացնում է ապացույցների վրա հիմնված գործիք, […]
14:10 06.05.2019
Պաշտոնավարման 100 օրն այսօր ամփոփեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա ներկայացրեց ոլորտի առաջնահերթությունները, խոսեց անցած 3 ամիսներին կատարած աշխատանքի մասին: Լրագրողները նրան հարցեր ուղղեցին աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ, հետաքրքրվեցին, թե իրականում ինչ ցուցանիշներ կան ստվերային աշխատողների մասին, ինչպես նաև հարցրեցին վարկային հաշիվներ ունեցող 11 հազար նպաստառուների ճակատագրի մասին:
13:50 06.05.2019
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում մասնակցում է Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառումից: Ավելի վաղ հայտնել էինք` Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։
13:36 06.05.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ողբերգական միջադեպից հետո Ռուսաստանի Նորիլսկ քաղաքի (Կրասնոյարսկի երկրամաս) օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց ու որոշ հատված իր ճանապարհը շարունակել գրունտի վրա։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Պատճառը, ըստ լրատվամիջոցի գաղտնի աղբյուրի, եղել է այն, որ օդաչուները չեն կարողացել ինքնաթիռը պահել թռիչքուղում։ Այդ պահին օդանավում եղել է 100 մարդ, […]
13:32 06.05.2019
Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել Գյումրի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի տարբեր տարիներին պաշտոններ զբաղեցրած 4 անձանց: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու […]
12:57 06.05.2019
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություններ է հղել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի հրդեհի պատճառով զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում մաղթել մյուս տուժածներին։ Այս մասին գրառում է արվել դեսպանության ֆեյսբուքյան էջում։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ «Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի վերոնշյալ օդանավակայանում կայծակի հարվածից հրդեհվել […]
12:29 06.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ այն մասին, թե ինքն ու հայրը քաղաքացու են ծեծել: «Քանի որ անչափ շատ են ընկերների, հարազատների, մտերիմների և, իհարկե, լրագրողների զանգերը համացանցում առավոտյան հայտնված նյութի մասով, նախընտրեցի այս ֆորմատով պատասխանել, և լրագրողներն էլ սա կարող են օգտագործել որպես պարզաբանում […]
11:40 06.05.2019
Երեկ՝ մայիսի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ը հաղորդում է, որ ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 63-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Լրատվամիջոցը հայտնում է, որ նույն օրը` ժամը 15։00-ի սահմաններում, Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ […]
11:35 06.05.2019
«Սկսվում է Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը», – այսպիսի խորագրով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում ցուցադրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ու մասնավորապես ամրագոտին ամրացնելու, երեխաներին ոչ թե գրկում, այլ քարսիթում պահելու կարևորությունը։ Թորոսյանը նստել է վարժասարքին, որն ավտովթարի իմիտացիա է ստեղծել։ Նախարարի գրկում գտնվող խաղալիքը փոխարինում է երեխային՝ ցույց տալու համար, թե որքան վտանգավոր է […]
11:20 06.05.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությանը: Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Հարգելի′ պարոն Միրզոյան, Օրերս դուք Ձեր գրությամբ մտահոգություն էիք արտահայտել իմ կողմից իբր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ: Հուսով եմ՝ ներկայացվող փաստերը լիովին կփարատեն նախկինում հնչեցված բոլոր տեսակի կասկածներն […]
10:27 06.05.2019
Մայիսի 1-ից փոփոխվել են Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարակից տարածք քաղաքացիների մուտքի ու այնտեղից ելքի ժամերը: Այսուհետ, նախագահի նստավայրի դարպասները հանրության համար աշխատանքային օրերին բաց կլինեն ժամը 18:00-22:00–ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 12:00-22:00-ը ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում այցելուները կարող են ազատորեն մուտք գործել նստավայրի վարչական շենքի բացօթյա տարածք և հարակից այգի: Պատվո […]
10:05 06.05.2019
2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը: Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման […]
09:35 06.05.2019
Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնի զոհերի թիվը հասել է 33-ի, հայտնում է Reuters գործակալությունը։ Օդիշա նահանգում բնության տարերքի հարվածի հետևանքով ևս մոտ 300 մարդ վնասվածքներ է ստացել։ Ներկայում ավելի քան 60 հազար մարդ է մասնակցում տարերային աղետի հետևանքների վերացմանը։ Աշխատանքներ են իրականացվում նահանգի 10 հազար գյուղերում և քաղաքային 52 շրջաններում։ Փոթորիկը մոտ 1000 տուն է ավերել։ 240 […]