00:15 08.05.2019
Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
22:04 07.05.2019
Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մտադիր է կազմակերպել հայ ֆուտբոլիստի վերադարձը Դորտմունդի «Բորուսիա»: Գերմանական Ruhr24.de պարբերականն անդրադարձել է այդ տեղեկատվությանը: Հոդվածագիրը հիշեցրել է Յուրգեն Կլոպի խոսքերը. «Հաղթելու ցանկությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան կորցնելու վախը»: Ըստ հոդվածագրի՝ եթե «Բորուսիան» նոր մրցաշրջանում կողմ լինի նման մտքին, ապա Մխիթարյանի տարբերակը հաստատ […]
20:15 07.05.2019
Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները վերահաստատեցին հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունները: Ամերիկյան պատվիրակությանն ընդունեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ […]
19:45 07.05.2019
Գյումրիում այսօրվանից սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքները: Մայիսի 6-8-ը` երեկոյան ժամը 18:00-22:00-ը, Գյումրիի կենտրոնական հրապարակ տանող բոլոր ճանապարհները փակ կլինեն ավտոմեքենաների համար: Անցկացվելիք շքերթին մասնակցում են հայկական ու ռուսական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մոտ 1200 զինծառայողներ, որոնք հանդիսավոր քայլերթով կանցնեն հրապարակով, ապա կլինեն ցուցադրական վարժություններ, որի ընթացքում […]
19:27 07.05.2019
ՀՀ Ճանապարհային ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի մայիսի 6-ից վերսկսվում է, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացը՝ 5.000 դրամի չափով տուգանք կիրառմամբ: Միաժամանակ հիշեցնելով, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր […]
19:14 07.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հայտարարությունների ժամին անդրադարձավ երեկ երեկոյան Երևանի ավագանու հանձնաժողովներից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: «Երեկ Երևանի քաղաքապետարանում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել, երբ «Լույս» խմբակցության ներկայացուցիչներն անընդհատ քննադատում էին, որ Երևանի քաղաքապետը նախագիծ ունի, որով իր աշխատավարձն է կրկնապատկում, քաղաքապետարանի աշխատակիցների թիվն է ուռճացնում. ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստը պետք […]
19:06 07.05.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով ՀՀ Ազգային անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ ստանալուն և պետության հիմքերն ամրապնդելուն, արտաքին սպառնալիքներից պետության անվտանգության ապահովմանն ուղղված, օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Ադրբեջանի Հանրապետության հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության հետախուզության […]
18:52 07.05.2019
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ՝ նշելով, որ երկրապահներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են խաղաղություն պարտադրել թշնամիներին: Ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգելի´ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ: Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ: Մեր ժողովրդի համար մայիսը միշտ հաղթանակների ամիս է եղել: Թե´ […]
18:42 07.05.2019
Ապրիլյան պատերազմից հետո ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի և Արցախի միջև կնքվելիք ռազմաքաղաքական դաշինքի փաստաթուղթ է ստեղծվում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հիշեցրեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա նշեց, որ այդպիսի դաշինքը միանգամից չի կնքվում, և պետք է դա ճիշտ պահին կնքելուն պատրաստ լինել, չնայած վերջին շրջանում հռետորաբանության թեթևացմանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:38 07.05.2019
Ազգային ժողովում ելույթի ընթացքում իշխանական խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գործընկերների ուշադրությունը հրավիրեց Սևանա լճի խնդիրների վրա: Նրա խոսքերով՝ այդ խնդիրները խորանում են և լուծման կարիք ունեն։ Կարապետյանը գործընկերներին ու շահագրգիռ կողմերին կոչ արեց միանալ՝ կազմելու Սևանի մասին օրենսդրություն։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:35 07.05.2019
«Վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ մենք նորից հետ ենք գնում, և առևտրաշրջանառությունը և արտահանման ծավալները առաջին եռամսյակում փաստորեն նվազել են»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա ասաց, որ դա վկայում է այն մասին, որ ներդրողներին աջակցելու մշակույթ, ըստ էության, գոյություն չունի։ Մելքումյանը բացատրեց, որ բիզնես սկսելու համար […]
18:31 07.05.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել և շնորհավորել է վետերաններին մայիսյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, ոգու արիություն, խաղաղ ու երջանիկ կյանք իրենց պաշտպանած հայրենիքում: Բարձր գնահատելով յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում` Դավիթ […]
18:05 07.05.2019
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ ժողովից հետո ստորագրվել է ՀՀ ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի միջև աջակցության համաձայնագիր: Դրանով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հայկական կողմին տրամադրվում է մինչև 16 մլն դոլար: Ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթն ասել է, որ այս ծրագիրը մեծ ներդրում է հայաստանյան տնտեսության մեջ: Քենթը […]
17:56 07.05.2019
ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը այսօր ՀՀ ԱԳՆ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ չի տիրապետում տեղեկությունների, թե անվտանգային առումով ԱՄՆ-ն ինչ ակնկալիքներ ունի: «Բոլոր երկրները պետք է անվտանգ, խաղաղ համագործակցեն միմյանց հետ, և հենց այդ նպատակով էլ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Պետք է բացառվի ուժի […]
17:53 07.05.2019
Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ջրային համակարգում ՊՎԾ ուսումնասիրությունները ընթացքի մեջ են։ Ամփոփվել են «Արմավիր» և «Էջմիածին» ՋՕ ընկերությունների ուսումնասիրությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են շուրջ 2 միլիարդ դրամի չարաշահումներ, ոչ արդյունավետ ծախսեր։ «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ավարտված ուսումնասիրությունների արդյունքները տրամադրվել են ՀՀ դատախազությանը՝ դրանց քրեաիրավական գնահատական տալու համար։ Այս պահին ընթացքում […]
17:46 07.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Նպատակն է, որ մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվող Հաղթանակի տոնին մասնակցի նաև Քոչարյանը, որը եղել է Արցախի առաջին նախագահը: Թեմայի վերաբերյալ խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, պատասխանել […]
17:28 07.05.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո […]
16:08 07.05.2019
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր այցելել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր և շնորհավորել ծառայություն իրականացնող զինվորներին ու հրամանատարներին մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, ԱՀ Պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի առթիվ, ինչպես նաև շրջայց կատարել հենակետերում, ծանոթացել զինվորականների ծառայությանը, կենցաղային պայմաններին և պատասխանել նրանց հուզող […]
16:00 07.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված օդաչուների ընտանիքների անդամներին: Բարձր գնահատելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած օդաչուների սխրանքը՝ նախագահն իր հարգանքի և երախտիքի խոսքն է ուղղել զոհված օդաչուների ընտանիքներին: «Հայրենիքին ծառայելն ու հայրենիքի համար զոհվելը մարդկային բարձր արժանիք է, բայց հերոսի այրի լինելն ու դրանից հետո շարունակել արժանապատիվ ապրելը մեկ […]
15:40 07.05.2019
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հարձակման է ենթարկվել: Այս մասին հայտնել է Sky News-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Լրագրողների հետ զրույցի ժամանակ մի ակտիվիստուհի թիկունքից մոտեցել է վարչապետին և հավկիթով հարվածել է նրա ծոծրակին: Աղբյուրը նշում է, որ դրանից հետո կնոջն անմիջապես ձերբակալել են: Ավելի ուշ նրա մոտ հայտնաբերել են թմրանյութեր: Կնոջ դեմ մեղադրանք […]
15:40 07.05.2019
Այսօր Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Այցի ժամանակ նա նաև խոսել է մայիսի 8-ին սպասվող ասուլիսից և տեղեկացրել, որ հունիսին պատրաստվում է մեկնել երկօրյա հանգստի. «Մտադիր եմ հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդի մեկնել: Կլինեմ Հայաստանում, ուղղակի աշխատանքից կկտրվեմ: Եթե հաշվենք մարտի 31-ից, ապա […]
15:37 07.05.2019
«Օսմանեան Կայսրութեան Մէջ Հայոց Ցեղասպանութիւն. Վերապրողներու Վկայութիւնները» խորագիրով եռահատոր գիրքը, որ նաեւ արխիւային փաստաթուղթեր կը բովանդակէ, մէկ հատորի մը մէջ ամփոփուելով՝ թարգմանուած է թրքերէնի եւ հրատարակուած Թուրքիոյ մէջ։ 1500 տպաքանակով գիրքը թարգմանուած է Տիրան Լօքմակէօզեանի կողմէ։ Հրատարակիչ եւ մարդկային իրաւունքներու պաշտպան Ռակըպ Զարաքօլու, որ Հայաստան կը գտնուի, Հայաստանի պետական արխիւի տնօրէն Ամատունի Վիրապեանի եւ «Վան» հասարակական […]
15:32 07.05.2019
Հայաստանի Ամերիկեան համալսարանը կը հաղորդէ, թէ հաստատութեան նոր տնօրէն նշանակուեցաւ դոկտ. Գարին Մարքիտես, որ պաշտօնը ստանձնեց վերջին հինգ տարիներուն այդ պաշտօնը վարած դոկտ. Արմէն Տէր Կիւրէղեանէն։ Դոկտ. Մարքիտես, որ ընտրուեցաւ այդ պաշտօնին դիմած 60 թեկնածուներու խումբէն, նախապէս եղած է Շուէտի «Շալմերզ» համալսարանին տնօրէնը, կը շեշտէ համալսարանին տարբեր բաժանմունքներուն միջեւ համագործակցութիւնը սերտացնելու կարեւորութիւնը։ Դոկտ. Մարքիտես նաեւ […]
15:10 07.05.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպես գիտեք, ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության […]
15:02 07.05.2019
«Որպեսզի ազգային ֆեդերացիան ստանա պետական աջակցություն, պետք է անդամակցի Օլիմպիական կոմիտեին: Քանի որ կասեցվել է բռնցքամարտի ֆեդերացիային Օլիմպիական կոմիտեի կողմից անդամակցությունը, բնականաբար, մենք էլ օրենքի սահմանում կասեցրել ենք ֆինանսավորումը»,- խոսելով Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին` ասել է Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Նա հիշեցրել է, որ Օլիմպիական կոմիտեի՝ 2017-ի հուլիսի 24-ի հրամանով հստակ […]
14:34 07.05.2019
«Իմ քայլը» խմբակցությունում քննարկում է եղել, եկել են այն եզրահանգման, որ պետք է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը: Այս մասին խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Խոսքն այն մասին է, որ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով գլխավոր դատախազին և ԱԺ նախագահին դիմել […]
14:04 07.05.2019
Այսօր Ռադիոյի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային ռադիո՝ շնորհավորելու Հայաստանում գործող բոլոր ռադիոների աշխատակիցներին: Նա նշել է, որ ինքը Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիրներից է եղել, հատկապես «Ոսկե ֆոնդի» սիրահարը: Նա նաև հույս է հայտնել, որ Հանրային ռադիոն կվերականգնի իր նախկին համբավը: «Խորհրդային տարիներին հայկական ռադիոն հայտնի էր նաև իր հումորով, հուսով եմ` […]
14:02 07.05.2019
Բելառուսի Մեծ թատրոնը Պեկինում Կատարողական արվեստների ազգային կենտրոնի գլխավոր բեմին հանդես է եկել խորհրդային և հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալենտինա Ելիզարևայի կատարումը մեծ հաջողություն է բերել Պեկինի բելառուսական թատերախմբին: «Ոչ բոլոր երկրները կարող են իրենց թույլ տալ այս մակարդակի բալետ: Եվ ոչ բոլորն են ներկայանում այսպիսի բեմադրությամբ: Ոչ թե […]
13:38 07.05.2019
«Այս բուռն քաղաքական քննարկումից հետո պետք է մեղմ անցում կատարենք տավարաբուծությանը»,- կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին ԱԺ ներկայացված նախագծի քննարկումից հետո տոհմային անասունների վերաբերյալ իր նախագիծը ներկայացրեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։ Խոսքն այն մասին էր, որ իրենց պատկերացմամբ՝ Հայաստանը պետք է լինի մաքուր սննդի արտադրությամբ զբաղվող երկիր և պետք է հասկանալ՝ ինչպիսի գյուղատնտեսություն է ուզում տեսնել Հայաստանը։ […]
13:22 07.05.2019
«Մեր հանդիպումները Քաղաքաշինության կոմիտեի հետ անց են կացվել, հանգել ենք այն եզրակացության, որ կառուցվելու է նոր մարզադպրոց, իսկ հետագայում եղած մարզադպրոցը նորոգվելու է: Քանի որ պարապողներն այնտեղ շատ են, նոր մարզադպրոցում մարզվելու են ավագ տարիքային խմբի մարզիկները, իսկ հին մարզադպրոցում կմարզվեն կրտսեր տարիքի երեխաները: Այժմ գործող մարզադպրոցը պետք է նորոգվի համայնքային բյուջեից, և այնտեղ նախահաշվարկներն […]