TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+16.09 oC

Գլխավոր

Կաթողիկոսը մեկնել է Կրետե՝ մասնակցելու Ս. Հովհաննես եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումներին

13:00 05.05.2019

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով հավատացելոց օրհնության և երկրպագության համար Կրետե է բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող` Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը: Վեհափառ Հայրապետին Հերակլիոնի օդանավակայանում դիմավորել են Կրետեի հոգևոր […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թորբյորն Յագլանդին

10:30 05.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար, Յոթանասուն տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետևանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը և ներկայիս եվրոպական […]

̰
Երեկ Հայաստանի առանձին վայրերում տեղացած անձրևը հավասար էր Արմավիրի մայիս ամսվա նորմային. Սուրենյան

10:22 05.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ երեկ հանրապետության առանձին վայրերում դիտվել է 35 -40 մմ անձրև, որը հավասար է Արարատի կամ Արմավիրի ամբողջ մայիս ամսվա տեղումների քանակի նորմային։

̰
Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը. Զարուհի Բաթոյան

10:19 05.05.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իր վրդովմունքը հայտնելով նախօրեին «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած դեպքի առնչությամբ: «Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների […]

̰
Ողբերգական վթար Արմավիրի մարզում. կա զոհ

09:53 05.05.2019

Մայիսի 5-ին, ժամը 00:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված): Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում […]

̰
Երկրաշարժ Արցախում

09:30 05.05.2019

Մայիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով` 14:17-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.080 և արևելյան երկայնության 46.240 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Դադիվանք, Չարեքտար […]

̰
Վրաստանում հայտարարել են ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման հնարավորության մասին

23:59 04.05.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ որոշումներն արվելու են՝ հաշվի առնելով ազգային շահերը։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ «Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի, Եվրամիության, ստրատեգիական գործընկեր ԱՄՆ-ի հետ երբևէ չեն եղել բարձր մակարդակի վրա, քան այժմ, և դա մեծ հաջողություն է, որը […]

̰
Հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին 3 տարվա պայքարից հետո Բաքվի մեկուսարանից տեղափոխել են ՌԴ

22:05 04.05.2019

Ադրբեջանում ձերբակալված ու կեղծ մեղադրանքով դատապարտված Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուլեդանով-Գալուստյանը վերջապես Բաքվի բանտից տեղափոխվել է Ռուսաստան։ Գրեթե 3 տարի նրան պահել են Բաքվի մեկուսարանում՝ հայկական ծագման պատճառով։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից։ Նրա խոսքերով՝ Մարատ Գալուստյանը ժամանակին զանգահարել է քրոջը, հրաժեշտ տվել և խնդրել մոռանալ իրեն․․․ Բայց, այնուամենայնիվ, հետևողական պայքարը տվեց […]

̰
Զինծառայողին վիրավորում հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

21:49 04.05.2019

2019թ. մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Ա.Զորոգլյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ […]

̰
Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

20:17 04.05.2019

Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այդ մասին Twitter-ում գրել Էլ-Ատլյոյի քաղաքապետը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով՝ ինքնաթիռում 7 մարդ է եղել։ Էլ-Ատիլյոյի քաղաքացիական պաշտպանության ուժերի թիմը որոնողական աշխատանքներ է իրականացնում։ Ներկա պահին ուղևորների և անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով՝ խոսքը Bell 412 ուղղաթիռի մասին է։  

̰
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

19:55 04.05.2019

Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ-ից: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

̰
Հայ գիտնականը բժշկական ոլորտում համաշխարհային բացահայտում է արել

18:42 04.05.2019

ԱՄՆ Հյուսթոնի քաղաքում տեղակայված Ռայսի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ հապալասից ստացված սննդային ներկանյութը կարող է վճռորոշ դեր խաղալ երկրաչափորեն բարդ կենսաբանական հյուսվածքների` անոթների և թոքբշտիկների եռաչափ տպագրության մեջ: Բագրատ Գրիգորյանի և նրա գործընկերների գիտական հետազոտությունը հրապարակվել է Science պարբերականում: «Գիտնականներն ուսումնասիրել են միացությունների օպտիկական հատկությունները, որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ սննդային ներկի […]

̰
Ի՞նչ ազդեցություն են ունեցել տեղումները Երևանում

18:34 04.05.2019

Մինչև աշխատանքային օրվա ավարտը SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքում՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է: Ուշադրության կենտրոնում հատկապես այն գետնանցումներն էին, որտեղ տեղումների ժամանակ սովորաբար հեղեղումներ են լինում: Արձանագրածը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:  

̰
Հեղեղումների պարագայում նախ ռիսկի տակ են Հրազդանի կիրճում գտնվող երկու ճանապարհները

17:14 04.05.2019

Հայաստանը Պարսից ծոցից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում է: Այսօր և մայիսի 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում` կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:  Հորդառատ անձրևը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը […]

̰
Հայ և հույն կղերականները վիճել են Երուսաղեմում

15:34 04.05.2019

Երուսաղեմում հերթական անգամ հայ և հույն կղերականների մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել։ Այս մասին SHANTNEWS -ին հայտնեցին Երուսաղեմից։ Մեր աղբյուրի համաձայն` վեճը  ծագել է, երբ հույն կրոնավորները փորձել են խոչընդոտ ստեղծել Երուսաղեմի միաբանության գլխավորած թափորի համար։ Թեմայի շուրջ SHANTNEWS-ն այսօր զրուցել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ։

̰
Էսքան խմիչքները որ խառնում ենք իրար, ոչի՞նչ. Նիկոլ Փաշինյան

15:23 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Այցի ժամանակ վարչապետը ծանոթացավ հայկական արտադրության գինու, գարեջրի և այլ խմիչքների տեսականուն, որակին, արժեքներին, արտադրության հետ կապված խնդիրներին: Նա նաև համտեսեց խմիչքի տեսականին: «Էսքան խմիչքները որ խառնում ենք իրար, ոչի՞նչ»,- հերթական տեսականուց համտեսելուց առաջ կատակով հետաքրքրվեց վարչապետը:

̰
Հայազգի գեներալը բարձր պաշտոն է ստացել ԱՄՆ ռազմաօդային ուժերում

15:22 04.05.2019

Ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ, ռազմական փորձառու օդաչու Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար։ Այս մասին հայտնում է ամերիկյան զինուժի պաշտոնական ամսագիրը։ Հարգիյանը մինչ այս զբաղեցնում էր այդ տարածաշրջանում ամերիկյան օդուժի շտաբի պետի պաշտոնը։ Նա իր կյանքի ընթացքում 4000 ժամ թռիչքներ է իրականացրել F-22 և F-15C մարտական ինքնաթիռներով։ Երկուշաբթի օրը […]

̰
Չեխիայի ներկայացուցիչները հավանել են հայ պատգամավորի երգեցողությունը

15:08 04.05.2019

«Երբ Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը ոչ միայն տաղանդավոր քաղաքական գործիչ է ու լրագրող, այլև գերազանց երգիչ»։ Այս խոսքերով Հայաստանում Չեխիայի դեսպանատան էջում բնութագրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանին, ով չեխական պատվիրակությանն ուղեկցելիս նրանց համար երգել է Գեղարդի վանքում։ Դեսպանատան էջում դրվել է նաև Աբրահամյանի կատարման տեսագրությունը։ https://www.facebook.com/zucrjerevan/videos/312441176091069/

̰
Շատ լավ աշխատում եմ նոր իշխանությունների հետ, որևէ խնդիր, խոչընդոտ չկա․ Մասիսի քաղաքապետ

14:28 04.05.2019

Լրագրողների հետ այսօրվա զրույցում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, հրաժարվեց մանրամասներ հայտնել այդ օրվա դեպքերի մասին՝ խոստանալով, որ երբ ժամանակը գա, կբացահայտի, թե ինչ է եղել։ Հարցին, թե նույն կերպ կվարվե՞ր, եթե այսօր ցույցեր լինեին, հարազատներին կուղղորդե՞ր ցուցարարների դեմ բռնություն […]

̰
Պետք է պահանջվի աշխատեցնել Երևան-Նախիջևան-Թավրիզ երկաթգիծը. Լևոն Շիրինյան

14:22 04.05.2019

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մայիսի 1-3-ն Ադրբեջանում անցկացված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններին, ասաց, որ զորավարժություններին այդ անվանումը տված հեղինակները պետք է ասեին՝ «Քեմալ Աթաթուրք Լենին» զորավարժություններ, որովհետև, ըստ նրա, դրանց ակունքում, ըստ էության, 1920 թվականի ռուս-թուրքական սիրախաղերն էին, որի ստորագույն օղակը եղել և մնում է հայ […]

̰
Մենք մարդկային կորուստներ ենք ունեցել ձեր վաճառած զենքի՝ մեր դեմ կիրառվելու պատճառով․ Մնացականյանի հարցազրույցն իսրայելական ԶԼՄ-ին

13:48 04.05.2019

Հայաստանի համար շարունակում է խնդրահարույց հարց մնալ Իսրայելի կողմից մահաբեր զենքի վաճառքն Ադրբեջանին։ Այս մասին Իսրայելի Հանրային հեռարձակող ընկերության հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Այն, ինչ զենքի վաճառք է Իսրայելի համար, մահ բերող զենք է մեր ժողովրդի համար։ Եվ մենք մեր ժողովրդի դեմ նման զինատեսակների կիրառման ականատես ենք եղել … Մենք […]

̰
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Շիրակի մարզի Բասեն համայնքում և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում. հարուցվել են քրեական գործեր

13:42 04.05.2019

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում և Բասենի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունից ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ պարզվել է, որ Շիրակի […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին երկրի ազգային տոնի առթիվ

13:23 04.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային այն երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Լեհաստանի միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը կշարունակեն ամրապնդվել և խորանալ` որակական նոր մակարդակի բարձրացնելով երկկողմ հարաբերությունները: Հանրապետության նախագահը Անջեյ Դուդային […]

̰
Պետք է կիրառել սահմանափակ ռեսուրսների օգտագործման լավագույն եղանակները. Տիգրան Խաչատրյան

13:01 04.05.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային ծրագրերի բիզնես համաժողովի ժամանակ ուշադրություն հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա, հորդորեց մտածել այդ հնարավորությունների շուրջ: Նախարարը նշեց՝ Արարատի մարզում առկա է շատ հետաքրքիր հաշվեկշռվածություն՝ գյուղատնտեսության, արդյունաբերական գործունեության և տուրիզմի զարգացման: Դա ծառայությունների այն բնագավառն է, որ իրենք տեսնում են որպես […]

̰
«Վեոլիա ջուրը» հերթապահություն է սահմանել` կապված hորդ անձրևների հետ

12:36 04.05.2019

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ ոչ միայն չեն բացառվում, այլև շատ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ըստ ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին երևանցիներին սպասում են լուրջ փորձություններ: «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից […]

̰
Մեր հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին հետևյալն է՝ «Դուք ուժեղ եք և դուք կարող եք». Նիկոլ Փաշինյան

11:58 04.05.2019

«Այսօր մեր հիմնական խնդիրն այն է, որ նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ մեզ խանգարում են: Մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, երբեմն չեն ուզում հավատալ իրենց լսածին, շարունակում են երբեմն ունենալ համաձայնությունների, դաբրոների կարիք, և տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 և ավելի տոկոսը ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել իր գործողությունները երկրի […]

̰
Թաիլանդում 7,3 կգ թագ է դրվել նորընծա արքայի գլխին

11:55 04.05.2019

Թաիլանդում տեղի է ունեցել գահաժառանգ Մահա Վաչիրալոնգկորնի թագադրումը՝ որպես Ռամա 10-րդ արքա։ Նորընծա միապետի գլխին դրվել է 7,3 կգ կշռող «Հաղթանակի մեծ թագը»։ Ընդ որում՝ թագադրումը կատարել է հենց ինքը՝ Ռամա 10-րդը, քանի որ եթե դա անեին օգնականներն ու պատահաբար դիպչեին արքայի գլխին, դա կհամարվեր սրբապղծություն։ Գահակալական մյուս տարրերը՝ նոր արքայի ամբողջական տիտղոսը կրող ժապավենն […]

̰
Ի՞նչ կարող էր անել ՀՀ քաղաքացին հեղափոխությունից առաջ և հետո. Փաշինյանը տալիս է հարցի պատասխանը

11:29 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է «Իմ քայլը հանուն Արարատի» ֆորումին: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշեց, որ տնտեսական փոփոխությունները բացարձակ առաջնահերթություններ են, բայց դրանց կարևոր նախադրյալն այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում, և այդ պատճառով հարկ է համարում ևս մեկ անգամ խոսել այդ մասին: Փաշինյանը շեշտեց՝ այդ գաղափարը և գաղափարախոսությունը […]

̰
«Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են. ՊԵԿ

11:21 04.05.2019

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի` նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին: […]

̰
Ֆիլիպիններում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

09:02 04.05.2019

Այսօր՝ մայիսի 4-ին Ֆիլիպիններում՝ Մինդորո կղզում, 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 4 000 բնակչությամբ Ադելա բնակավայրից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը գտնվում է շուրջ 10.4 մլն բնակչություն ունեցող պետության մայրաքաղաքից 237 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։  

̰
BACK_TO_TOP