12:20 07.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: «Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարանի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը դեռ չի ստացել, սակայն Դատական տեղեկատվական համակարգում այն արդեն տեղադրված է: Հիշյալ […]
11:56 07.05.2019
Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկումների համատեքստում արծարծվում է նաև քաղաքապետի մամուլի խոսնակի, այսինքն` ներկա պահին՝ իմ աշխատավարձի չափը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով` սեփական եկամուտները հրապարակավ քննարկելն ամենահաճելի զբաղմունքը չէ, ամեն դեպքում, հանրային ծառայության բերումով որոշել է որոշ պարզաբանումներ ներկայացնել իր […]
11:40 07.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը իր գործընկերոջ՝ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած, կենդանիների պաշտպանությանը վերաբերող նախագծի քննարկման ժամանակ նշեց. «Ուզում եմ իմ հարգարժան գործընկերներին ասել, որ դաժան վերաբերմունքը կենդանիների նկատմամբ նոր հասկացություն չէ: Ժամանակ ունեցեք ընթերցելու նախկին քրեական օրենսգիրքը՝ ՀՍՍՀ, որով պատասխանատվություն էր նախատեսվում կենդանիների ու թռչունների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, այնպես որ, սա նոր […]
11:28 07.05.2019
«Այո´, պարոն վարչապետը ճիշտ է ասում, բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց կարևորը, էլի եմ ասում, պետք է լինեն կապեր, ծանոթություն, ընկերություն, շրջապատ, որովհետև ցանկացած ներդրում կայանում է ծանոթության ու վստահության սեղանի շուրջ: Էսքանից հասկացողը Ծառուկյանին նման հարց չի տա»,- ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե բիզնեսը մանդատով պաշտպանելու անհրաժեշտություն կա՞, […]
11:23 07.05.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ […]
11:15 07.05.2019
Մենք պետք է արմատավորենք «ամրագոտի կապելու մշակույթը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես միանում եմ #ամրակապվիր հեշթեգին. Յուրաքանչյուր տարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում է 1 մլն 171 հազար մարդ: Համաձայն վիճակագրական տվյալների` վթարների գլխավոր պատճառներն անփոփոխ են` արագության սահմանափակման գերազանցումը, անսթափ վիճակում մեքենայի վարումն ու վարելու ժամանակ […]
10:40 07.05.2019
Արցախի ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարևոր ծրագիր ենք սկսել: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Մեկնարկել է Մատաղիս գյուղի, ինչպես նաև՝ համայնքից դեպի Մարտակերտ ճանապարհի հիմնանորգման աշխատանքների առաջին փուլը»,- գրել է Աբրահամյանը։
10:33 07.05.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Ռադիոյի օրվա առթիվ: «Ռադիոյի սիրելի´ աշխատակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ռադիոյի օրվա առթիվ: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման և ինտերնետային լրատվամիջոցների բազմազանությանը զուգահեռ՝ ռադիոն շարունակում է համարվել զանգվածային լրատվության կարևորագույն և անփոխարինելի միջոց: Կարևոր է ռադիոյի դերը հանրությանն իրազեկելու ու նրանց իրավագիտակցության բարձրացնելու հարցում: Հետևաբար, յուրաքանչյուրս պարտավոր […]
10:11 07.05.2019
Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ տարադրամի […]
09:52 07.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավարը, 2002 թվականից մինչև 2018թ. օգոստոսի 13-ը զբաղեցնելով Հայթաղ համայնքի ղեկավարի պաշտոնը, ունենալով ՀՀ-ում ցորենի սերմնաբուծության […]
09:09 07.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով։ Այս մասին ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ․ «Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում: Ասուլիսին ուղիղ եթերում […]
08:14 07.05.2019
Ֆուտբոլային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը (CIES Football Observatory) կազմել է մինչև 20 տարեկան ամենաբարձր տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակը։ Կենտրոնի վարկածով՝ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն է։ Առաջատարների եռյակը հետևյալ տեսքն ունի․ Ջեյդոն Սանչո («Բորուսիա») — 150.3 մլն եվրո Մատեո Գենդուզի («Արսենալ») — 70.1 մլն եվրո Նիկոլո Ձանոլո («Ռոմա») — 67.4 մլն եվրո։
07:58 07.05.2019
Մեքսիկայի հյուսիսային Կոաուիլա նահանգում տեղի ունեցած ավիաաղետի զոհ է դարձել 13 մարդ։ Այս մասին հայտնում է նահանգի հասարակական անվտանգության հարցերով նախարարությունը։ Bombardier Challenger 601 ինքնաթիռի վթարման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր անձինք՝ 10 ուղևորներն ու անձնակազմի 3 անդամները։ Վթարն անհայտ պատճառներով տեղի է ունեցել Օկամպո քաղաքի դժվարամատչելի լեռնային շրջանում։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է […]
07:46 07.05.2019
Ստամբուլի բազմաթիվ շրջանների բնակիչներ կաթսաներին հարվածելով իրենց բողոքն են արտահայտել քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու ԿԸՀ-ի որոշման դեմ։ Մարտի 31-ի ընտրությունների արդյունքներով հաղթել էր ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուն, հայտնում է RIA Novosti-ն։ ԿԸՀ-ում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը հայտնել էր ընտրությունների արդյունքները չեղարկելու որոշման մասին։ Նրա խոսքերով՝ ընտրությունների արդյունքների չեղարկումը կապված է այն բանի […]
07:34 07.05.2019
Թուրքիայի ԿԸՀ-ն որոշում է ընդունել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Ընտրությունների արդյունքներով հաղթել էր ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռեջեփ Օզելը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ստամբուլում կրկնակի ընտրություններ կանցկացվեն։ Թող դրանք հաջողություն բերեն»,- գրել է Օզելը թվիթերյան էջում։ Կրկնակի ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին։ ԿԸՀ-ում […]
23:30 06.05.2019
«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մնում է լավագույնը հուսալ և սպասել: Աստված օգնական»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից […]
23:29 06.05.2019
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
22:49 06.05.2019
Երկարատև դադարից հետո այսօր կրկին ռմբակոծվել է Սիրիայի Քեսաբ հայավանը: Ահաբեկիչները հինգ ռումբ են արձակել գյուղի վրա, որոնցից մեկն ընկել է Քեսաբի հայկական Կրթասիրաց վարժարանի մոտակայքում: Բարեբախտաբար, վարժարանն արդեն փակ է եղել: Մյուս ռումբերն ընկել են գյուղի Ռամսիս թաղամասում: SHANTNEWS.am-ի Քեսաբի աղբյուրը հաղորդում է, որ վիրավորների թվում հայեր կան, որոնք տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց: Նրանց […]
22:10 06.05.2019
Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում հրդեհ է բռնկվել 66 համարի երթուղայինում: Ընթացքի ժամանակ նախ վնասվել է առջևի ձախ անիվը, ինչի պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան: Այն բախվել է էլեկտրասյանը և բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: SHANTNEWS.am-ին դեպքի ականատեսներից մեկը նաև տեսանյութ է տրամադրել: […]
21:00 06.05.2019
Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը համակարգչային եղանակով մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային […]
20:49 06.05.2019
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի դատապարտյալի հացադուլին և ջրադուլին, և հայտնել, որ վերջինս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հորդորով դադարեցրել է հացադուլը. «ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի դատապարտյալը ապրիլի 30-ին հայտարարել էր հացադուլ՝ համաձայն չլինելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պատիժը կրելուց իրեն պայմանականորեն վաղաժամկետ […]
20:00 06.05.2019
Երևանի ավագանու՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում է «Երևան քաղաքի ավագանու 2018 թ. հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Դրանում նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի և Երևանի ենթակայության որոշ կազմակերպությունների կառուցվածքների օպտիմալացման գործընթացի առաջին փուլի շրջանակներում մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել են Երևանի քաղաքապետարանի, Երևանի վարչական […]
19:30 06.05.2019
«ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի մեկնարկն այս տարի ևս Գյումրիից տրվեց: «Խաչմերուկներ-2019». այսպես է կոչվում փառատոնը, որի շրջանակում աշխարհահռչակ երաժիշտներ են այցելում Հայաստան, ներկայացնում իրենց երկրի ժամանակակից երաժշտությունը՝ երգացանկում չանտեսելով նաև հայկականը: Գյումրիի համերգային երեկոն բացեց Եվրոպայում հայտնի դաշնակահարուհի, բելգիահայ Լորանս Մխիթարյանը: Ժամանակակից երաժշտարվեստում հայտնի դաշնակահարուհի Լորանս Մխիթարյանն արմատներով հայ լինելու, բայց ֆրանսիական անունով […]
19:11 06.05.2019
Երևանի ավագանու՝ մայիսի 8-ի նիստի օրակարգում ներառված է «Լույս» խմբակցության ներկայացրած ««Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Դրանում նշված է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 23-րդ կետերով ՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է. 1. «Իրինա Ռոդնինայի գեղասահքի […]
19:06 06.05.2019
Երևանի ավագանու մայիսի 8-ի նիստի օրակարգում ընդգրկված «Երևան քաղաքի ավագանու 2018 թ. հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով փոփոխություններ կլինեն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերում: «Երևան համայնքի բյուջեով 2019 թ. նախատեսված պարգևատրման ֆոնդի նվազեցման հաշվին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման շահագրգռվածության խթանման նպատակով՝ առաջարկվում է նաև բարձրացնել Երևանի քաղաքապետարանի […]
18:56 06.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ։ Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կմասնակցի տոնական միջոցառումներին: Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրն է:
18:50 06.05.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել իրավաբանական վարչության արդեն նախկին պետ Զավեն Առաքելյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով նրան հաջողություններ նոր աշխատավայրում: Զավեն Առաքելյանը քաղաքապետարանի համակարգում էր աշխատում 2003 թվականից: Նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ապրիլ ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան […]
18:40 06.05.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ «Նախնական տվյալներով` ֆուտբոլային խաղի ժամանակ 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Այս պահին երեխան […]
18:19 06.05.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և մի բաց բաժնետիրական ընկերության միջև 13.08.2010թ. կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է իրականացնել 11 մլրդ 798 մլն 546 հազար դրամի «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման աշխատանքներ: Պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները […]